Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

 

ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ԶՈՐՔԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂ:
ԳՆԴԱՊԵՏ ԿԱՐՅԱԳԻՆԻ ՄԱՐՏԵՐԸ

Այս ընթացքում ղզլբաշները կարծելով, թե Ղարաբաղը Իբրահիմ խանն է պաշտպանում, եւ այժմ, երբ նա սպանված է, կարող են գնալ, այն գրավել, այն դարձնում են իրենց հավակնությունների առարկան: 1806/1221թ. Աբաս Միրզան անթիվ-անհամար զորք ու բազմությամբ հարձակվում է Ղարաբաղի վրա: Միաժամանակ Թիֆլիսից Ղարաբաղ է (113բ) ուղարկվում գնդապետ Կարյագինը 400 զինվորներով: Ասկերանի մոտակայքում նա թեժ մարտեր է մղում ղզլբաշների զորքի դեմ, սակայն նրանց բանակի ահռելի բազմությունը թույլ չի տալիս [Կարյագինի ջոկատին] առաջ ընթանալ: Այնտեղից վերջինս ետ է դառնում, գնում դեպի Թառնակյուտ ամրոցը:

Աբաս Միրզան նախօրոք իր զորքից մի ջոկատ էր ուղարկել Ամիր խան բեկ Ջահանբեգլուի գլխավորությամբ՝ այդ ամրոցը պաշտպանելու եւ թույլչտալու ռուսներին այնտեղ մտնել:

Երբ գնդապետը իր զինվորներով կռվելով հասնում է Թառնակյուտ ամրոցին, դարպասները փակ է գտնում: Թնդանոթներով [դարպասները] գնդակոծում, ջարդուփշուր է անում եւ զինվորների հետ ամրոց մտնում: Այնտեղի ղզլբաշներին կոտորում են, իսկ նրանց հրամանատար Ամիր խան բեկը վախից իրեն պարսպից ցած է նետում եւ սպանվում: Ռուսները միքանի օր այնտեղ են մնում, իսկ ղզլբաշների բանակը նորից նրանց պաշարում է: Քանի որ ռուսների պարենի պաշարները սպառվում են, Ջրաբերդի Մելիք Վանի Աթաբեկովը մի քանի անգամ գիշերով նրանց հաց ու այլմ թերքներ է հասցնում: Բայց ի վերջո հասկանում են, որ զինվորների համար այդ կերպ հաց հասցնելը դժվար է: Գնդապետը իր [ողջ] մնացած 100 զինվորների հետ գիշերով այնտեղից դուրս է գալիս ու լեռնային ճանապարհով գնում Ջերմուկ բերդը: Այնտեղ հայերից հաց ու պարեն ստանալով՝ հեռանում են Գանձակ, այնտեղից էլ՝ Թիֆլիս: Բայց [Կարյագինը] կրկին զորք վերցրած գալիսէ, Զագամ գետի մոտ կռվում Աբաս Միրզայի դեմ ու նրան ջախջախելով՝ փախուստի մատնում մինչեւ Իրան:

(114ա) Քանի որ այդ ժամանակ Ֆաթհալի շահը մեծ բանակով Արաքսի ափին էր գտնվում, իշխան Ցիցիանովը նույն տարվա օգոստոսին իր զորքով պատերազմի է ելնում նրա դեմ եւ պարտության մատնելով՝ հեռացնում մինչեւ Արաղ ու Ատրպատական: Դրանից հետո նորից Վրաստան է վերադառնում: