Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՇԽԱՆ ՑԻՑԻԱՆՈՎԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԲԱՔՈՒ եւ ՆՐԱ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ռուսաստանի պետության ղեկավարների ուիշխան Ցիցիանովի գլխավոր նպատակը Կասպից ու Սեւծովերի առափնյա շրջանների ու նրանց միջեւ ընկածողջ տարածքի գրավումն էր, որպեսզի այնտեղ մարդկանցերթեւեկությունն ու առեւտուրը հեշտությամբկատարվեր: Ուստի Ն. Գ. իշխանը ռազմական նպատակներովՍեւ ծովի ափին կառուցում է Ռեդուտ-Կալե (Կուլեվի)ամրոցը, որից հետո մտադրվում է գրավել Բաքուն, որպեսզի ապահովի թե՛ իր եւ թե՛ ժողովրդի հանգիստը: Դառ-ալ-սորուր [Թիֆլիս] վերադառնալուց հետո սկսում է զորքը կարգիբերել ու արշավանքի նախապատրաստվել:

1806/1221թ. փետրվար ամսին հաղթականզորագնդերով շարժվում է դեպի Բաքու: Ղարաբաղիկառավարիչ Մեհդի Ղուլի խանը ճանապարհին նրան էմիանում՝ օժանդակելու նպատակով: Սակայն ՇիրվանիՄուսթոուֆի խանը հրաժարվում է մեծ տերությանըհպատակվել ու խռովություն է բարձրացնում: Ն. Գ. գլխավոր հրամանատարը նախ եւ առաջ անհրաժեշտ էհամարում նրան պատժել եւ իր ուղղությունը փոխում էդեպի Շամախի: Մուսթոուֆի խանը այս լսելով ՝սարսափած փախչում է եւ իր ցեղերով ամրանում Ֆիթլեռան վրա: Գլխավոր հրամանատարի ժամանելուց հետոնրանց միջեւ հաշտության բանակցություններ ենսկսվում եւ պայմանագիր է կնքվում, (114բ) որովբարեհաջող կերպով լուծվում են այնտեղի խնդիրները:

Այդ ընթացքում գլխավոր հրամանատարը միքանի անգամ միայն մեկ հեծյալի ուղեկցությամբ գնումէ Մուսթոուֆի խանի մոտ: Վերջինս բարեկամաբար Ն. Գ. գլխավոր հրամանատարին զգուշացնում է, որ այդպեսանփույթ չլինի, որովհետեւ այդպես մենակ շրջելիս միօր էլ նրան փորձանք կպատահի:

Գլխավոր հրամանատարը պատասխանում է. «Պայծառափայլ կայսրը ինձ նման միլիոնավորզինվորներ ունի, եթե զոհվեմ, նրանցից միայն մեկըկպակասի: Ի՞նչ տարբերություն, ես կզոհվեմ, թեզինվորներից որեւէ մեկըե:

Ն. Գ. գլխավոր հրամանատարը այնտեղիգործերն ավարտելով՝ գնում է Բաքու: Այդ քաղաքըշրջապատում է ծովի ու ցամաքի հարթավայրայինկողմից: Որոշ ժամանակ անց Բաքվի կառավարիչ ՀուսեյնՂուլի խանը հաշտություն կնքելու եւ Ռուսաստանի մեծպետությանը հպատակվելու ցանկություն է հայտնում: Գլխավոր հրամանատարն էլ նրա խոսքերով խաբված՝բարեկամական հարաբերություներ է հաստատում նրահետ: Հուսեյն Ղուլի խանը դուրս գալով ամրոցից՝ կանգէ առնում նրա մոտակայքում գտնվող մի վայրում եւվրան խփում: Գլխավոր հրամանատարին նամակ է գրում, թե մի քանի հարցեր քննարկելու համար անհրաժեշտ է, որ նա [Ցիցիանովը] այցելի իրեն: Ն. Գ. գլխավորհրամանատարը՝ պարզասիրտ ու ազնիվ մի մարդ, անփույթլինելով իր կյանքի նկատմամբ, չի կռահում [Հուսեյնխանի] ետին մտքերը: Գնում է Հուսեյն Ղուլիի վրանը, այնտեղ նստում ու սկսում զրուցել նրա հետ: ՀուսեյնՂուլի խանն էլ, ամրոցի բանալիները արծաթյասկուտեղի վրա, դնում է գլխավոր հրամանատարի առաջ: Զրույցի ընթացքում վերոհիշյալ խանի ազգականներիցԻբրահիմ բեկ անունով մեկը, որին գաղտնի հրաման էրտրված, (115ա) տմարդաբար հրազենով վիրավորում է այնբարձրաստիճան զորավարին, եւ նա նույնժամվախճանվում է...

Իշխան Ցիցիանովը իր քաջությամբ, բանիմացությամբ ու հաջողակությամբ անգերազանցելիմի կառավարչապետ էր: Ասում են, որ լինելով շատեռանդուն ու արդար, նա առանց նախօրոք խրատելուերբեք ոչ ոքի չէր պատժում...

Հուսեյն Ղուլի խանը գլխավորհրամանատարի գլուխը մի սուրհանդակի ու վերոհիշյալԻբրահիմ բեկի հետ ուղարկում է ղզլբաշների երկիրը՝համարելով, որ իր այդ քայլով Իրանին մի փառահեղծառայություն է մատուցում: Ղզլբաշների երկրիցանթիվ-անհամար բազմությամբ մի ահռելի բանակ էլցվում Բաքվի հարթավայրը, որը այնտեղ սփռվածվարդագույն վրանների առատությունից, ԱհեղԴատաստանի վայրին է նմանվում:

Այդ դեպքերից հետո ռուսական բանակըզգուշանալով ցամաքային ճանապարհներից՝ նավերովհեռանում է դեպի Աստրախանի կողմերը: Այնուհետեւկովկասյան շրջաններում վերահաստատվում ենիրանական օրենքները եւ ստեղծում մի խառնաշփոթիրավիճակ: Ամենուրեք խռովություններ ուհուզումներ են ծագում:

Ն. Գ. գեներալ-մայոր Նեսվետաեւը, որը[ռուսական բանակի] հրամանատարներից էր եւ գտնվումէր Շաքիում, ժամանակավորապես իր վրա է վերցնումկառավարչապետի պարտականությունները, մինչեւ որհինգ ամիս անց Թիֆլիս է գալիս կառավարչապետ (115բ) կոմսԳուդովիչը: