Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՆԵՐԱԼ ՄԱԴԱԹՈՎԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԸ ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ԴԵՄ ԳԱՆՁԱԿՈՒՄ: ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ԲԱՆԱԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Շամխորի ճակատամարտից մեկ օր անցգեներալ Մադաթովը Գանձակ է մտնում եւ կազմակերպումնրա կառավարումը: Խաղաղեցնում հեռու-մոտիկշրջանները եւ ամոքում վշտացած սրտերը: (137ա)Պաշարման ծանր դրությունից հանում է Քիլիսաքենդիհայերին, որոնք իրենց կյանքի ու կայքի համարանհանգստացած ամրացել էին իրենց թաղամասերում: Նրանց մեծամեծները՝ ավագներն ու տանուտերերըներկայանում են [Մադաթովին] ու ողջունում նրան: Երկու օր անց ժամանում է նաեւ Ն. Գ. կոմս Պասկեւիչը15000 զինվոր ունեցող ռուսական բանակով ու 5 մեծթնդանոթներով եւ միանում գեներալ Մադաթովին: Այսպիսով, բացի հեծելազորից եւ կազակներից[ռուսական] կանոնավոր բանակում կար 19000 զինվոր եւ 22թնդանոթ:

Մյուս կողմից Աբաս [Միրզան] առաջ էընթանում՝ իր հետ վերցնելով Շուշի բերդի մոտ եղածիր ամբողջ զորքը, որը Մուհամմադ Միրզայի զորագնդիհետ միասին կազմում է ընդամենը 60000 հեծելազորայինու հետեւակազորային զինվորներից բաղկացած միբանակ, որը ուներ 25 թնդանոթ` չհաշված ՄուհամմադՄիրզայի 4 թնդանոթները:

Աբաս Միրզան հրամայում է Մարանդի ՆազարԱլի խանի մորուքը խուզել եւ էշի վրա նստեցրած, բանակում պտտելով անարգել, զի ոչ ամրոցըպաշտպանելու իր հրամանն էր կատարել, ոչ էլՄուհամմադ Միրզային զորք էր տրամադրել: ՄիաժամանակՄուհամմադ Միրզայի զորքում ազդարարում են, որ իրզորավարին լքած ու փախուստի դիմած զորքի պատիժըկլինի այն, որ նրան կնետեն թշնամու ու սեփականբանակի միջեւ, որպեսզի երկու կողմից այն կոտորեն:

Դրանից հետո Աբաս Միրզան կանգառիցկանգառ շարժվելով գալիս, գիշերը կանգ է առնումԳանձակի վերեւում գտնվող Զազալու կոչված վայրում: Վախից ու անհանգստությունից մինչեւ առավոտ չենքնում: Լուսաբացին այլեւս չեն արշավում դեպիԳանձակ, այլ գալիս են Շեյխ Նիզամու դամբարանի մոտեւ դասավորում իրենց բանակի հազարյակները: Այնտեղռուսաց պետությանը դավաճանած եւ ղզլբաշների կողմնանցած մայոր Սամսոն (Սամսամ) խանը, որը նորմահմեդականացվածների ջոկատի հրամանատարն էր, ԱբասՄիրզային հետեւյալն է ասում.

-Թեեւ ես երդվել եմ, (137բ) որ ռուսացթագավորի ու նրա զորքի դեմ չեմ կռվելու, բայց[իմացեք], որ ձեր փրկությունը զորքը մի քանիկողմերից կռվի հանելու մեջ է: Այնպես որ, եթե միկողմից սկսեն նեղել, մեկ այլ կողմից օգնությանշտապեք եւ թույլ չտաք, որ զորքը կազմալուծվի: Չէ՞ որՁեր բանակը մեծ է, իսկ նրանցը՝ փոքր:

Աբաս Միրզան Սամսոն խանի խորհուրդը չիընդունում՝ պատճառաբանելով՝

-Քանի որ երդվել եք, ուրեմն էլ չեք կռվի, եւ Ձեր խորհուրդը մեզ օգտակար չի լինի:

Այնուհետեւ թագաժառանգը իր բանակը մեկամբողջական զորագունդի է վերածում եւ դասավորումայն իմամի դամբարանից մինչեւ Կուրը ձգվող մեկշարքով: Հրետանին տեղադրում է զորքի առջեւումգտնվող մի բլրի կողքին, իսկ ինքը, տեղավորվելովբլրի վրա, սկսում է դիտել զորքն ու հետեւելճակատամարտի ընթացքին:

Մյուս կողմում ռուսական բանակընույնպես մեկ ամբողջական զորագունդ է կազմում: Գեներալը [Մադաթովը] ասում է, որ եթե ղզլբաշներըերկու-երեք կողմերից գրոհի անցնեն, իրենց[ռուսների] համար փոքր-ինչ դժվար կլինի, իսկ եթե միկողմից հարձակվեն, ապա մեկ ժամվա մեջ նրանցկջախջախեն: Այնուհետեւ զորավար Պասկեւիչըտեղավորվում է բանակի կենտրոնում եւ զորքըղեկավարելու իրավունքը հանձնում գեներալՄադաթովին: Գեներալը կարգադրում է հրանոթներըխոշոր կոտորակներով ու շղթաներով լիցքավորել եւմարտադաշտի մի ցածր տեղում թաքցնել, որից հետո կռվիէ հանում զինվորների երեք զորագնդեր, որոնք ուժգինհրաձգություն են սկսում:

Այս կողմից մարտը սկսում են Մարանդի ուՂարադաղի սարբազ հետեւակազորերը, որոնքամենաքաջն էին համարվում: Այդ զորագնդերըանմիջապես մեկ շարք կազմած, «Յա Ալիե գոչելով. առանց վախի ու երկմտանքի, գրոհում են [ռուս]զինվորների վրա ու նրանց ետ մղում: (138ա) Այդ ժամանակգլխավոր hրամանատար Պասկեւիչը ցանկանում է նահանջիհրաման տալ, որպեսզի հաջորդ օրը մի բան հնարեն[մարտը շարունակելու համար]: Բայց գեներալ Մադաթովըչի համաձայնվում՝ ասելով.

Սրանք նման չեն եվրոպական բանակներին: Հենց որ Դուք վերադարձի թմբուկները զարկել տաք, նրանք անմիջապես մեզ վրա կարշավեն ու մեր զորքըցաքուցրիվ կանեն:

Դրանից հետո գլխավոր հրամանատարն ասումէ.

- Թող Ձեր կամքը լինի:

Գեներալը կարգադրում է թաքցրածհրանոթներից միանգամից կրակ բաց անել, եւ այնվիշապները աջից ու ձախից սկսում են իրենց երախիցկրակ ժայթքել: Կախարդ գնչուհու նման ամեն կողմիցաղմուկ-աղաղակով վրա են տալիս ու հազարավորշղթաներ կախած հրդեհված խելագարի պես այս ու այնկողմ նետվում: Ոչնչացնում են [ղզլբաշների] քաջարիառաջամարտիկներին ու անմշակ կտավի կտորի պեսճեղքում Աբաս Միրզայի բանակը: Մահը սկսում է հնձելնրա մարտիկներին, որոնց վրա է կախվումմանուշակագույն երկինքը...

Քառորդ ժամ մարտադաշտում ոչինչ չէրերեւում: Երբ ցրվում է հրի ու ծխի ամպը, եւ օդըպարզվում, (138բ) [ղզլբաշներից] անվնաս մնացածներըտեսնում են, որ իրենց ընկերները իրենց կողքին չեն, խուճապահար փախուստի են դիմում: Ոմանք առանց զենքգործածելու, անգամ առանց իրենց հրացաններըպարպելու, բռնում են նահանջի ճամփան: Աբաս Միրզան, երբ տեսնում է դեպքերի նման ընթացքը, բլրից ցած էիջնում, հեծնում սրարշավ նժույգը ու սկսում փախչել: Մինչեւ Արաքսի ափը ձին չի կանգնեցնում: Ամբողջբանակը թիկունք է դարձնում ու փախուստի դիմում: Այսճակատամարտը տեւում է մեկ ու կես ժամ, մինչդեռՇամխորինը տեւել է երեքից չորս ժամ: Աբաս Միրզայիբանակը փախչելով՝ այդ օրը Գանձակից հասնում էմինչեւ Խոդա-Աֆերինի կամուրջը եւ այն անցնում: Ճակատամարտի օրը [ղզլբաշների] բանակի մի զորագունդնշանավոր զորավար Ալլահյար խանի գլխավորությամբամրանում է բլրի վրա, որը Աբաս Միրզայի բանակիփախուստից հետո հանդես բերելով խիզախություն ուտոկունություն, մինչեւ մայրամուտ շարունակում էկռվել: Օրվա վերջին գեներալը [Մադաթովը] մարդ էուղարկում, թե՝ «Զուր տեղը ձեզ կորստյան մի՛մատնեքե:

Նրանք էլ անձնատուր են լինում, եւզենքերը վայր դնելով, ցած իջնում, որով ազատվում ենստույգ մահից:

Աբաս Միրզայի նահանջից հետո նրա երկութնդանոթները մնում են Թարթառ գետի ափին, բրնձիդաշտում: Օղուրլու խանին ուղարկում են, որպեսզի գնաայդ թնդանոթները բերի, բանակ հասցնի: Բայց [նա] չիկարողանում, եւ դրանք այնտեղ էլ մնում են:

Թագաժառանգը իր պարտությունից հետո մեկօր ու գիշերվա ընթացքում Արաքս գետն անցնում է եւՄարանդի Նազար Ալի խանին պարանով խեղդել տալիս: Թավիլե Շամում նա ներկայանում է այնտեղ իջեւանածշահին եւ բոլոր պարտությունների մեղքը բարդումԱմիր խանի ու Նազար Ալի խանի վրա, (139ա) թե՝ «Նրանքիրենց թուլությամբ ու դավաճանական վարքով Իրանըպարտության դատապարտեցինե:

Ֆաթհալի շահը հեռանում է Արաղի կողմերը, իսկ Աբաս Միրզան գնում է Թավրիզ

Այս նշանավոր հաղթանակից հետո գեներալՄադաթովի անունը էլ ավելի մեծ հռչակ է ստանում, եւնրան անվանում են Մադաթով-Իրանեդոֆ...