Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՔԵՋԼԱՐԻ ՈՒ ՋԵՎԱՆԲՈՒԼԱՂԻ ՃԱԿԱՏԱՄԱՐՏԵՐԸ, ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԴՐՈՇՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Աբաս Միրզան լուրեր է ստանում, որռուսները թեժ մարտեր են մղում Աբասաբադի համար, եւկազակ հեծյալները ամեն օր անցնելով Արաքսը՝խիզախորեն կռվի են բռնվում Իբրահիմ խան սարդարիբանակի հետ, որը իրենց կողմից այնտեղ էր ուղարկվել: Աբաս Միրզան որոշում է մի քանի հազար հեծյալներովգնալ, Արաքսի ափին, [Աբասաբադից] հրազենի գնդակիհեռավորության վրա գտնվող Քեջլար լեռան ստորոտումդարան մտնել: Առավոտյան, երբ կազակները իրենցամենօրյա սովորության համաձայն Արաքսն անցնելով՝իրենց զորքի հետ մարտի կբռնվեն, Իբրահիմը իրզորագնդով կարճ ընդհարումից հետո փախուստի կդիմիեւ նրանց դեպի ծուղակը կառաջնորդի: Աբաս Միրզան էլդարանից դուրս գալով՝ նրանց կկոտորի:

Այսպես, Աբաս Միրզան 5000 մարտական մի զորքվերցրած գնում, (142բ) գիշերը դարան է մտնումՋեւանբուլաղ անունը կրող մի բավական խոր ձորում ուսպասում արշալույսին: Լուսաբացին, երբ արեգակիոսկեթագ գլուխը սկսում է նշմարվել հորիզոնում, լուր է ստացվում, թե ահա դրագուն կազակներիգունդը իր սովորության համաձայն Արաքսը անցել ուկռվում է Իբրահիմ խանի զորքի դեմ: Իբրահիմ խանը, նախորդ օրվա պայմանավորվածության համաձայն, պարտված ձեւանալով, իր զորագնդով կեղծ փախուստի էդիմում դեպի դարանավայրը: Կազակներն էլ իրենցերկու թնդանոթներից կրակ բացելով՝ իրենց երկուսիցերեք հազարանոց կանոնավոր զորագնդով սկսում եննրանց հետապնդել: Աբաս Միրզայի զորքը դարանիցդուրս է գալիս ու խառնվելով Իբրահիմ խանի փախչողզորագնդին՝ սկսում է փախչել: Ղզլբաշ զորքը կարծումէր, թե կազակները իրենց հետապնդելիս միմյանցիցկհեռանան ու կցրվեն, որից հետո իրենք կշրջվեն ու[ռուսներին] պարտության կմատնեն: Բայց կազակները, առանց իրենց դասավորվածությունն ու շարքերըխախտելու [ղզլբաշներին] հետապնդում են՝գնդակոծելով ու կոտորելով նրանցից շատերին: Այդպես4-5 ֆարսախ Աբաս Միրզային իր զորքի հետ հալածումեն, շատերին սպանում, ոմանց էլ գերի են վերցնում: Վերջիվերջո Աբաս Միրզան արշավում է դեպի Քեջլարսարը, իսկ նրա հետեւակազորն ու հեծելազորը ցրվում էտարբեր ուղղություններով: (143ա) Մինչ նրանք[ղզլբաշները] մտածում էին, թե կազակները ցրիվ կգան, իրենք են ցաքուցրիվ լինում... Ռուսները ձեռք ենբերում մեծ ավար ու մի դրոշ, որով վերադառնում են եւներկայանում գլխավոր հրամանատարին:

Այս պարտությունից հետո Աբաս ՄիրզանԿարազիադինից փախչում է Խոյի կողմերը:

Գլխավոր հրամանատարը [պարսկական] դրոշնուղարկում է Աբասաբադ եւ խորհուրդ տալիս, որ զուրտեղը բերդը պաշտպանելու ջանքեր չթափեն, քանի որԱբաս Միրզան դրոշը թողել, փախել է: Ռուսական զորքըգլխավոր հրամանատարի կարգադրությամբ ամրոցըպաշարելով՝ մի ուժգին կռիվ է սկսում: Չորս կողմիցգրոհի են անցնում եւ պարսպակործան մեքենաներըմոտեցնելով՝ սկսում շուրջը խրամատներ ուստորգետնյա անցուղիներ փորել: Աբասաբադիբնակչությունը Աբաս Միրզայից օգնություն ստանալուհույսը կտրում է, եւ Նախիջեւանի Էհսան խանին էլ, որը[ռուսներին] խոսք էր տվել ամրոցը հանձնել, դավաճանէր համարում: Ուստի տագնապահար [բնակչությունը]որոշում է հանձնվել ու իր անցյալի սխալների համարներում խնդրել:

Աբասաբադի բերդը գրավելուց հետոգլխավոր հրամանատարը այնտեղի թնդանոթներն ուզինամթերքը բռնագրավում է: Մուհամմադ Ամին խանինղզլբաշ մյուս խաների ու զինվորների հետկալանավորելով՝ Քեջլարի կռվի գերիների հետՂարաբաղի ճանապարհով ուղիղ դեպի Թիֆլիս էուղարկում: Էհսան խանին իր մատուցած ծառայությանհամար գովեստի ու պատվի է արժանացնում: Այնուհետեւնրան է՝ հանձնվում Նախիջեւանի կառավարչի պաշտոնը(143բ) եւ շնորհվում իր պաշտոնակիցները մեջ առավելհարգարժանն ու հեղինակավորը լինելու պատիվը:

Աբասաբադի հաղթանակը տեղի է ունենում1827/1243թ. հուլիս ամսին:

Մուհամմադ Ամին խանին Թիֆլիս տանելուժամանակ մի քանի օր Շուշի բերդում են պահում: Նակարճահասակ, աննշան մազ-մորուքով ու թույլկազմվածքով մի մարդ էր: Ղաջար ազնվականներից էրհամարվում: Շատ մեծ ու սլացիկ մի նժույգ ուներ, այնպես որ այն հեծնելիս երեխայի էր նմանվում: ԱբասՄիրզան նրան իր ցուցաբերած թուլության ու ամրոցըհանձնելու համար իր աստիճանից զրկում ուպաշտոնաթող է անում: Այդ բարձր պաշտոնը այնուհետեւտրվում է Ամիր խան սարդարի ավագ որդուն: ԱբասՄիրզայի քույրը, որը նրա [Մուհամմադ Ամինի] կինն էր, բաժանվում է՝ ասելով, թե՝ «Նա, ով ամրոցը թշնամուն էհանձնում, արժանի չէ իմ ամուսինը լինելու պատվինե:

Ն. Գ. գլխավոր հրամանատարը կազմակերպումէ Նախիջեւանի ու Աբասաբադի կառավարումը եւկարգուկանոն հաստատում այնտեղ: Այնուհետեւ, քանիոր ամռան շոգն ու անտանելի տապը վրա էին հասել, ամրոցում պարետ նշանակելով ու կայազոր թողնելով՝Ղարաբաբայի ճանապարհով գնում է Սիսիանի լեռների ուՂարաբաղի ամառանոցային վայրերի կողմը՝ տաքերնայնտեղ անցկացնելու: