Եւ
եթե
զախտս
և
զհիւանդութիւնս
և
զմահս
տարաժամս,
և
զբնաւ
զմահ
իսկ
ի
չարէ
ինչ
արարչէ
իմանայցեն։
73
Եթե
աստուածական
աւրինաց
հաւատային՝
անդստին
յաւրինացն
առնեաք
պատասխանի։
Բայց
որովհետև
ի
չարէ
արարչէ
դնեն
զայսպիսի
անհարթութիւնս,
հա218vրցցուք
և
մեք
ցնոսա.
բարեացն
արարիչ
և
չարեաց՝
ո՞
քան
զո՞
հարուստ
իցեն։
Եթե
ասիցեն՝
եթե
բարեացն
արարիչ
հարուստ
է,
ստեն։
Զի
եթե
հարուստ
ոք
էր
նա
քան
զչարեացն
արարիչ,
ոչ
տայր
նմա
զվնասակարութիւնսն
յիւր
ի
բարի
արարածսն
արկանել։
Նա
և
տեղի
ևս
չէր
պարտ
տալ
նմա
յիւրումն
վայրսն։
Զի
եթե
կարող
ոք
ինչ
[71]
էր,
նախ
իւր
տեղիս
զատ
ի
նմանէ
առնէր,
և
ապա
արարածս՝
զինչ
և
կարող
էր
առնել։
74
Արդ
զայն
ասասցեն.
կարո՞ղ
էր
զնա
մերժել
բարին
յիւրոց
ի
բարիոք
արարածոցն,
եթե
չէր
կարող։
75
Եթե
ասիցեն՝
եթե
կարող
էր,
լուիցեն։
Եթե
կարող
էր
մերժել
զչարն
և
ոչ
մերժեաց,
ինքն
է
պատճառ
վնասուն։
Եւ
եթե
ոչ
էր
կարող
մերժելոյ
զչարն,
գտանի՝
զի
հարստագոյն
քան
զնա
էր
չարն,
որ
բռնաբար
նեղէ
և
ապականէ
զբարիոք
արարածս
նորա։
Դարձեալ
և
այն
ևս
սուտ
է,
զոր
ասենն,
թե
ի
վախճանի
յաղթե
նմա
բարին.
զի
որ
յառաջնումն
չկարաց
յաղթել,
յայտ
է՝
219r
թե
և
ի
վախճանի
չկարէ
յաղթել։
76
Այլ
մեք
զցաւոց
և
զմահուան
բազում
ինչ
պատճառս
ունիմք
ճշմարիտ
բանիւ
ի
մէջ
բերել։
77
Նախ
այն
իսկ՝
զի
յորժամ
մարդն
զԱստուծոյ
պատուիրանաւն
անց,
ապա
եղև
ընդ
ցաւովք
և
ընդ
մահուամբ։
Քանզի
ցկինն
ասաց՝
թե
[72]
ցաւովք
և
տրտմութեամբ
որդիս
ծնջիր.
և
ցայրն՝
թե
աշխատութեամբ
և
քրտամբք
երեսաց
քոց
կերիցես
զհաց
քո,
մինչև
լիցի
քեզ
դարձ
անդրէն
յերկիր՝
ուստի
առար.
զի
հող
եիր,
և
ի
հող
դարձջիր։
Որով
յայտ
է,
զի
թեպէտ
և
բնութիւն
մարդոյ՝
քանզի
մարմնապատ
է՝
ընդ
ցաւովք
և
ընդ
մահուամբ
կարծէր,
այլ
թե
կացեալ
էր
ի
պատուիրանին՝
պահէր
զնա
կենդանարարն
կենդանի.
որ
յոչնչէն
կարող
եղև
զշունչ
մարդոյն
առնել,
և
պահէ
միշտ
կենդանի
և
անմահ,
նոյն
և
զմարմինն՝
զոր
յերկրէ
ստեղծ՝
կարող
էր
պահել
կենդանի։