[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Եւ եթե զախտս և զհիւանդութիւնս և զմահս տարաժամս, և զբնաւ զմահ իսկ ի չարէ ինչ արարչէ իմանայցեն։

73 Եթե աստուածական աւրինաց հաւատային՝ անդստին յաւրինացն առնեաք պատասխանի։

Բայց որովհետև ի չարէ արարչէ դնեն զայսպիսի անհարթութիւնս, հա218vրցցուք և մեք ցնոսա. բարեացն արարիչ և չարեաց՝ ո՞ քան զո՞ հարուստ իցեն։

Եթե ասիցեն՝ եթե բարեացն արարիչ հարուստ է, ստեն։ Զի եթե հարուստ ոք էր նա քան զչարեացն արարիչ, ոչ տայր նմա զվնասակարութիւնսն յիւր ի բարի արարածսն արկանել։ Նա և տեղի ևս չէր պարտ տալ նմա յիւրումն վայրսն։ Զի եթե կարող ոք ինչ [71] էր, նախ իւր տեղիս զատ ի նմանէ առնէր, և ապա արարածս՝ զինչ և կարող էր առնել։

74 Արդ զայն ասասցեն. կարո՞ղ էր զնա մերժել բարին յիւրոց ի բարիոք արարածոցն, եթե չէր կարող։

75 Եթե ասիցեն՝ եթե կարող էր, լուիցեն։ Եթե կարող էր մերժել զչարն և ոչ մերժեաց, ինքն է պատճառ վնասուն։

Եւ եթե ոչ էր կարող մերժելոյ զչարն, գտանի՝ զի հարստագոյն քան զնա էր չարն, որ բռնաբար նեղէ և ապականէ զբարիոք արարածս նորա։

Դարձեալ և այն ևս սուտ է, զոր ասենն, թե ի վախճանի յաղթե նմա բարին. զի որ յառաջնումն չկարաց յաղթել, յայտ է՝ 219r թե և ի վախճանի չկարէ յաղթել։

76 Այլ մեք զցաւոց և զմահուան բազում ինչ պատճառս ունիմք ճշմարիտ բանիւ ի մէջ բերել։

77 Նախ այն իսկ՝ զի յորժամ մարդն զԱստուծոյ պատուիրանաւն անց, ապա եղև ընդ ցաւովք և ընդ մահուամբ։ Քանզի ցկինն ասաց՝ թե [72] ցաւովք և տրտմութեամբ որդիս ծնջիր. և ցայրն՝ թե աշխատութեամբ և քրտամբք երեսաց քոց կերիցես զհաց քո, մինչև լիցի քեզ դարձ անդրէն յերկիր՝ ուստի առար. զի հող եիր, և ի հող դարձջիր։ Որով յայտ է, զի թեպէտ և բնութիւն մարդոյ՝ քանզի մարմնապատ է՝ ընդ ցաւովք և ընդ մահուամբ կարծէր, այլ թե կացեալ էր ի պատուիրանին՝ պահէր զնա կենդանարարն կենդանի. որ յոչնչէն կարող եղև զշունչ մարդոյն առնել, և պահէ միշտ կենդանի և անմահ, նոյն և զմարմինն՝ զոր յերկրէ ստեղծ՝ կարող էր պահել կենդանի։