Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՈՒՐՄԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՖԱԹՀԱԼԻ ԽԱՆ ԱՖՇԱՐԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ՂԱՐԱԲԱՂ, ՊԱՏԵՐԱԶՄՆ ՈՒ ՀԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ:
ԻԲՐԱՀԻՄ ԽԱԼԻԼ ԱՂԱՅԻ [ՊԱՏԱՆԴ] ՏԱՆԵԼԸ ԻՐ ՀԵՏ

Ուրմիայի կառավարիչ Ֆաթհալի խան Աֆշարը, որը Նադիր շահի անվանի զորավարներից էր եւ նրա չարխչիբաշին, Ազատ խանից հետո գրավում է Ատրպատականիերկրների մի մասը: Այն կողմերում, բացի Փանահ խանիցնա այլ մրցակից չուներ: Մի քանի անգամ Փանահ խանիդեմ պատերազմի դուրս գալով՝ ձեռնունայն ետ էվերադառնում: Վերջին անգամ մեծ զորքով գալիս, կանգէ առնում Բալլուջե-ղայա եւ Խոջալուի (Խոջե-ալիլու)միջեւ ընկած մի ընդարձակ դաշտում, որը Ասկերանիվերեւում է: Ճանապարհի եզրին մի ամրություն էկառուցում եւ այնտեղ հաստատվում: Նրա կառուցածպարիսպների հետքերը այժմ էլ երեւում են (88ա) եւժողովրդի մեջ հայտնի են «Ֆաթհալի խանի սանգյարեանվամբ: Ձմեռն այնտեղ է անցկացնում: Այդ ժամանակՋրաբերդի ու Թալիշի Մելիք Աթամն ու Մելիք Հովսեփըեւս Ֆաթհալի խանի մոտ գալով՝ նրա զորքին ենմիանում: Նրա ամրության կողքին մեկ ուրիշն ենկառուցում, որի հետքերը նույնպես պահպանվել են: Վեցամիս [այնտեղ] մնալով ոչինչ չեն կարողանում անել: Իվերջո մելիքների հետ միասնական ուժգին գրոհի ենանցնում եւ կռվի բռնվում: Փանահ խանն էլ կռվի էելնում ղարաբաղցիների փառաբանված մի զորագնդով: Երկու կողմերն էլ զգուշությունը մի կողմ դրածխիզախորեն մարտնչում են...

Այն օրը թեժ մարտ է տեղի ունենում: Հակառակորդները միմյանց ուժգին հարվածներ ենհասցնում, ջարդում-սպանում միմյանց: Ֆաթհալի խանըտեսնում է, որ հաղթանակի չի կարողանում հասնել, ուիր բոլոր ջանքերն ապարդյուն են, խորամանկության էդիմում: Փանահ խանի հետ հաշտությանբանակցություններ է (88բ) սկսում: Վերջինսխաղաղությունը գերադասելով՝ համաձայնվում էհաշտություն կնքել: Աղ-քյորփիում կողմերըհանդիպում են եւ հաշտության պայմանագիր կնքելով՝միմյանց միջեւ բարիդրացիական հարաբերություններհաստատում: Ֆաթհալի խանը Փանահ խանին խնդրում է, -«Այսուհետեւ մեր միջեւ օտարություն չպետք է լինի, ուստի Ձեր արժանավոր զավակին՝ Իբրահիմ ԽալիլԱղային, որին շատ եմ հավանել, մի քանի օրով մեզ մոտուղարկիր, որպեսզի Մեր անկեղծ սիրով ուհյուրասիրությամբ պատվենք նրան: Իսկ հետո մեծպատիվներով նրան ետ կուղարկենքե:

Փանահ խանը նրա նենգությամբ խաբվում էեւ իր որդուն, մի քանի բանիմաց մարդկանց հետ, ուղարկում Ֆաթհալի խանի բանակը: Ֆաթհալի խանը իրիշխանավորներից ու զորավարներից մի քանիսին նրանդիմավորելու է ուղարկում ու պատվով հյուրընկալումնրան իր բանակում: Մի քանի օր անց Իբրահիմ Խալիլաղան նրա գաղտնի նպատակը հասկանում է: Մարդ էուղարկում հոր մոտ, թե. «Ինչպես երեւում է, Ֆաթհալիխանը ինձ իր հետ է տանելու: Իմ աշխետ ձին այստեղուղարկեք, որպեսզի միգուցե այդ ձիով այս վտանգիցկարողանամ ազատվելե:

Մինչեւ լուրը տեղ կհասներ ու ձինկուղարկվեր, Ֆաթհալի խանը ճանապարհ ընկնելուհրաման է տալիս եւ Իբրահիմ Խալիլ աղային իր հետվերցրած վերադառնում է: Երբ այս աղետալի լուրըՓանահ խանին է հասնում, աշխարհը նրա աչքերի առջեւմթնում է: Իր մերձավորների հետ խորհուրդ է անում, թեորդուն ինչպե՞ս եւ ու՞մ միջոցով ազատի:

(89ա) Այդ միջոցին լուրեր են տարածվումՔերիմ խան Զենդի եղբայր Իսքանդար խանի սպանությանեւ նրա վրեժն առնելու նպատակով Քերիմ խանիԱտրպատական գալու ու Փանահ խանին իր մոտ կանչելուվերաբերյալ: Այս դեպքերի մանրամասները հետեւյալնեն:

Քերիմ խանը, որ մի բարեսիրտ ու հզորտիրակալ էր, ամուր բազկի զորությամբ իրեն էրենթարկել Արաղը, Ֆարսն ու դառ-ալ-մարզը: ԵրբՖաթհալի խանը իր երկիրն է վերադառնում, նրա [Քերիմխանի] դեմ պատերազմ է սկսում: Քերիմ խանը իր եղբայրԻսքանդար խանին նրա դեմ է ուղարկում: Սպահանիմոտակայքում նրանց միջեւ ճակատամարտ է տեղիունենում: Իսքանդար խանը Աստծո կամքով սպանվում է, իսկ զորքը՝ պարտություն կրում, որից հետո Ֆաթհալիխանը նվաճում է Արաղի որոշ շրջաններ: Քերիմ խանըլսելով այս ցավալի միջադեպի մասին՝ սաստիկզայրանում է եւ որոշում վրեժխնդիր լինել: Հսկայական բանակ է հավաքում եւ նախքան Ատրպատականմտնելը մի վստահելի մարդ է բարեկամական նամակովուղարկում Փանահ խանի մոտ: Նամակում գրված էր. «Հիմա Ֆաթհալի խանը Մեր եւ Ձեր ոխերիմ թշնամին էդարձել: Նա սպանել է մեր եղբորը, իսկ Ձեր որդուն՝ուխտադրուժ կերպով [պատանդ] է տարել: Ամեն օր միուղղությամբ արշավում է եւ ամեն պահ մեկի դեմ կռվիէ ելնում: Այս պատճառով, Ալլահը վկա, որոշել եմ վրեժլուծել եւ սուրս մերկացրած՝ Ձեզանից բարեկամաբարխնդրում եմ շտապ Ձեր տրամադրության տակ գտնվողզորքով (89բ) պատրաստվեք միանալու [Մեզ], որպեսզի թե՛Ձեր որդին պատանդ լինելուց ազատվի, եւ թե՛ եղբորսվրեժը լուծվիե:

Փանահ խանը, որ, Ֆաթհալի խանի դեմթշնամացած, Աստծուց խնդրում էր պատժել նրան եւհարմար առիթի էր սպասում, անմիջապես հեծյալների ուհետեւակայինների մեծ զորախմբով Քերիմ խանի մոտ էշտապում: Քերիմ խանը նրան պատվով ու հարգանքով էընդունում, եւ միասին Ֆաթհալի խանի դեմ կռվի ենելնում: Երբ հասնում են Ուրմիայի մոտակայքը, Ֆաթհալի խանը նրանց դիմադրություն է ցույց տալիս: Որոշ ընդհարումներից հետո [Ֆաթհալի խանը], պարտված, ետ՝ դեպի ամրոց է նահանջում եւ [այնտեղ] պաշարվում: Մի քանի օրից զգալով իր թուլությունը եւպարտության անխուսափելիությունը՝ Քերիմ խանինհպատակվելուց բացի այլ ելք չի գտնում: Նրա [Քերիմխանի] խոստումներով հուսադրված, դուրս է գալիս եւհնազանդություն հայտնում: Քերիմ խանը, որը իրենշահի փոխանորդը համարելով, «վեքիլե տիտղոսն էրկրում, նույն վայրում Իբրահիմ Խալիլին կանչում է, նրան խալ՚աթ, սուր, ոսկյա թամբ ունժույգ է ընծայում եւ Ղարաբաղի կառավարման ուխանության ռաղամ շնորհելով՝ ազատ արձակում:

[Քերիմ խանը] Փանահ խանին խնդրում է, որմի քանի օրով միասին գնան Շիրազ եւ այնտեղխնջույքների ու խրախճանքների տրվեն: Փանահ խանն էլհամաձայնվում է: Քերիմ խանը, Ֆաթհալի խանին եւս իրհետ վերցրած, ճանապարհ է ընկնում դեպի Շիրազ: Ուորքան էլ, որ Քերիմ խանի մայրը նրանխնդրում-աղաչում է, որ Ֆաթհալի խանին նրա եղբորը[սպանելու] համար պատժի, չի համաձայնվում եւ իր խոսքու պայմանից ետ չի կանգնում, (90ա) մինչեւ որճանապարհին հասնում են այն վայրը, որտեղ տեղի էրունեցել Ֆաթհալի խանի մարտը Իսքանդար խանի դեմ: Քերիմ խանը նրան հարցնում է. «Սա ի՞նչ տեղ էե:

Ֆաթհալի խանը խիզախորեն պատասխանում է. «Սա հենց այն ահեղ վայրն է, ուր Իսքանդար խանի կենացարեւը խավարեցե:

Քերիմ խանը, այս պատասխանը լսելով, այնպես է բարկանում, որ քիչ է մնում կաթվածահարլինի: Անմիջապես կարգադրում է սպանել Ֆաթհալիխանին եւ նրան իր եղբայր Իսքանդար խանի մոտ, հանդերձյալ աշխարհն է ուղարկում:

Մի քանի օր անց [Քերիմ խանը] Շիրազմտնելով՝ որոշ ժամանակ այնտեղ է մնում: Փանահ խանըայնտեղ հիվանդանում է եւ մահանում: Նրա դիակը մեծհարգանքով Ղարաբաղ է տարվում եւ թաղվում Աղդամում, որը նրա գանձագին ու ժառանգական տիրույթն էր:

Փանահ խանը յոթ տարի իշխել է Ղարաբաղում: Ոմանք ասում են, որ Փանահ խանը դիտմամբ մեռած էձեւացել, մերձավորներին նախօրոք պատվիրելով, որ իր«դինե Ղարաբաղ տանեն, որպեսզի այդպես Շիրազիցդուրս գար, ճանապարհին ձի հեծներ եւ գնար Ղարաբաղ՝ստանձնելու այնտեղի իշխանությունը: Քերիմ խանը այսհասկանալով ասում է. «Նա իմ լավ բարեկամն էր, պետք էնրա դիակը պատվով ու հարգանքով Ղարաբաղ ուղարկեմե:

Հրամայում է նրա որովայնը պատռել, դեղերով լցնել, որից հետո միայն ճանապարհ է դնումՂարաբաղ…