Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻԲՐԱՀԻՄ ԽԱՆԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԽՈՅԻ ԿՈՂՄԵՐԸ

Նախիջեւանի գործն ավարտելուց հետո, (91բ)շուտով Իբրահիմ խանը իր ուժերը վերականգնում է: ԱղաՄուհամմադ խանն էլ թեեւ Իրանում իշխանության գլուխէր անցել, սակայն դեռեւս չէր հզորացել եւ Ֆարսի ուՇիրազի կողմերում էր գտնվում, [Իբրահիմ խանը]որոշում է Խոյի երկիրը եւս իրեն ենթարկել, ուստիՋառի ու Ավարիայի լեզգիներից, Ղարաբաղի ուՂարադաղի չերիք զորագնդերից բաղկացած մի մեծբանակով 1203թ. գնում է դեպի Խոյ: Կանգառից կանգառշարժվելով՝ հսկայական բանակով մտնում է Մարանդիշրջանը: Խոյի կառավարիչ Ջաֆար Ղուլի խանը իրբազմությամբ շտապում է դիմադրություն ցույց տալ: Իբրահիմ խանի մոտ ծառայության մեջ գտնվող ՄոլլաՓանահը՝ Վաղիֆ ծածկանունով, լինելով հարուստգիտելիքների տեր մի մարդ եւ աստղագուշակ, իրենցբանակի ճակատագիրը գուշակելով, ասում է. «Մենք վաղըԽոյ քաղաքում կլինենքե:

Մի խոսքով, միմյանց ընդառաջ շարժվելով, Մարանդի տարածքում հակառակորդների առաջապահգնդերը դեմդիմաց են ելնում: Խոյի չարխչիբաշին անմիջապես, սուրը մերկացրած, դեպի մարտի դաշտ էարշավում եւ հակառակորդի հրամանատարին գլխատում: Բանակն այս տեսնելով, այլեւս որեւէ դիմադրությանցույց չի տալիս ու փախուստի է դիմում: Իսկ չերիքը, առանց մարտին մասնակցելու, գերի է հանձնվում: Հեծյալներից եւս շատերն են գերվում ու կողոպտվում: Մնացածները մարտի դաշտից այլեւս բանակատեղիչվերադառնալով՝ դեպի իրենց տունն ու երկիրն ենգնում: Իբրահիմ խանի զորքի ողջ ունեցվածքըթալանվում է:

Մոլլա Փանահը, (92ա) որը նախորդ օրն ասելէր, - Վաղը Խոյը կգրավենք եւ քաղաքում կլինենք, - միքանի ազնվականների ու իշխանավորների հետ որպեսգերի Խոյ քաղաքն է տարվում: Այնտեղ Իբրահիմ խանիհորեղբորորդի Ֆարզի բեկը, որը նույնպես գերի էրընկել, զայրացած նրան [Մոլլա Փանահին] ասում է. «Դուք ասացիք, որ Խոյը գրավելով ենք քաղաք մտնելու, ոչ թե գերված ենք այստեղ բերվելուե:

Գերյալները որոշ ժամանակ այնտեղ ենմնում: Այնուհետեւ Իբրահիմ խանը, պատրաստությունտեսնելով, գնում է, Ջաֆար Ղուլի խանի հետհաշտություն կնքում եւ իր մարդկանց ազատում…

Քանի որ Իբրահիմ խանը [հարեւան] խաներիու կառավարիչների մեծ մասից հզոր էր ու նրանց իրգերիշխանության տակ էր պահում, երբեմն [նրանց]պաշտոնյաներից ու ազնվականներից ոմանց խաների ուխանական որդիների հետ պատանդ էր վերցնում եւ Շուշիբերդում պահում: Թեեւ Վրաստանի վալի Հերակլխանը [Անդրկովկասի] խաների մեջ ավագն ու ամենահզորնէր: Սկզբում նրա ու Իբրահիմ խանի միջեւ ամուրբարեկամական կապեր կային, եւ ամեն հարցում նրանքհաշվի էին նստում միմյանց հետ: Բայց քանի որազգակցական կապի շնորհիվ Ավարիայի կառավարիչ Օմարխանն ու Դաղստանի իշխանները նույնպես հիշյալԻբրահիմ խանի ենթականերն ու բարեկամներն էին, ուստի եթե նրանց [Իբրահիմ խանի ու Հերակլ վալիի]միջեւ մի փոքր անհամաձայնություն էր ծագում, անմիջապես Իբրահիմ խանի կանչով Դաղստանիիշխանները այն կողմերի զորքով դեպի Վրաստան էինարշավում եւ այն երկիրը ասպատակում: Այսպես, 1205թվականին, երբ վալիի ու Իբրահիմի միջեւհարաբերությունները վատանում են, Օմար խանը (92բ)մեծ բանակով Վրաստան է գնում եւ հնարավորին չափ այդտարածքը կողոպտում: Գյումուշխանե ամրոցըգրավելով՝ բնակիչներից շատերին կոտորում ու գերի էվերցնում: Այնուհետեւ շտապում է Ախալցխա (Ախալսխե), Սուլեյման փաշայի մոտ եւ ձմեռն այնտեղ անցկացնում: Գարնանը այնտեղից վերադառնալով՝ նորից մտնում էՎրաստանի հողը ու պաշարում իր ճանապարհին գտնվողՎահանի (Վախան) բերդը, որը իշխան Աբաշիձեի(Աբաշիրզա) ապաստարանն էր: Վերջինս իր ընտանիքովայնտեղ էլ ամրացել էր: Հաղթությամբ այն նվաճում էեւ տեղի բնակիչների մի մասին սրի քաշում, մի մասինէլ գերեվարում: Վերոհիշյալ իշխանի դուստրերիցմեկին, որի անունը Ջավահիր Խանում էր, ուղարկում էԻբրահիմ խանին, մյուսին էլ ինքը՝ Օմար խանն էկնության առնում: