Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԵՆԵՐԱԼ ԿՈՄՍ ՎԱԼԵՐԻԱՆ ԶՈՒԲՈՎԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿՐՆԵՐ ԵՎ ՆՐԱՆՑ ՆՎԱՃՈՒՄԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԲԱԶԿԻ ՈՒԺՈՎ

Թիֆլիսի աղետից եւ Աղա Մուհամմադ խանիԻրան վերադառնալուց հետո Վրաստանի վալի Հերակլ խանը իր դրության մասին մի մանրամասնխնդրագիր է ուղարկում Ն. Մ. Եկատերինա կայսրուհուն, ուր նա հանգամանալից կերպով ներկայացնում է տեղիունեցած դեպքերը: Հիշյալ միապետը բարեսրտորեն իրհպատակների մասին հոգալով՝ վալիին ու նրաժողովրդին Աղա Մուհամմադ խանիչարագործություննեից պաշտպանելու համար (97ա)[Կովկաս] է ուղարկում Ղըզըլ Այաղ անունով հայտնի Ն. Գ. գեներալ կոմս Վալերիան Զուբովին 40-հազարանոցմարտաշունչ զորքով: Զորավարը 1796/1211թ. Դաղստանիկողմից մտնում է Դերբենդ, բաբ-ալ-աբվաբի դաշտըդարձում է իր հաղթական բանակի մարտականգործողությունների հրապարակը: [Նա] գրավում էԿովկասյան այս կողմերի երկրները մինչեւ Ղարաբաղիսահմանը եւ թշնամիներին պարտության մատնում: Այնտարվա ձմեռն անց է կացնում Սալյանում ու Չեհելում, որը Կուրի եւ Արաքսի միախառնման վայրն է: ՆվաճելովԿուրի ու Արաքսի միջեւ գտնվող խանությաննստավայրը՝ [Զուբովը] կանգ է առնում: Աղա Մուհամմադխանին ուղերձ է հղում, թե՝ «Դուք եկել, Թիֆլիսիցայսքան գերի եք տարել, ինձ հանձնարարված է, վերոհիշյալ գերիներին ետ բերել: Կամ գերիներինվերադարձրե՛ք, կամ էլ կռվի նախապատրաստվե՛քե:

Աղա Մուհամմադ խանը, քանի որ չէր կարողնրա դեմ կռվել, ընդհարումից խուսափելով, կտրուկպատասխան չի տալիս, այն կողմերից հեռանում է եւփորձում ժամանակ շահել:

Նույն ժամանակ Ղարաբաղի Իբրահիմ խանը իրորդի Աբուլ-Ֆաթհ խանին վայելուչ նվերներով ուազնվացեղ նժույգներով ուղարկում է մեծ զորավարի[Զուբովի] մոտ եւ հայտնում Ռուսաստանի հզորտերությանը հնազանդվելու եւ նվիրվածորենծառայելու իր ցանկության մասին: Ն. Մ. Եկատերինաարդարադատ կայսրուհուն է հղում իր խոնարհություննարտահայտող խնդրագրեր: Ազնվազարմ զորավարընույնպես հարգալից վերաբերմունք է ցուցաբերումԱբուլ-ֆաթհ խանի նկատմամբ:

(97բ) [Զուբովը] Իբրահիմ խանի խնդրագիրըԴերբենդի ու Ղզլարի ճանապարհով ուղարկում է Ն. Մ. կայսրուհու արքունիք: Մի իշխանի հետ ընծաներ ուպարգեւներ է ուղարկում Իբրահիմ խանին ու նրանհուսադրում արքայական անսահման բարեհաճությամբ ուգթասրտությամբ: Թանկարժեք գոհարներով ումարգարիտներով զարդարված մի գավազան էլ ուղարկումէ նրա [Իբրահիմ խանի] խորհրդական Մոլլա Փանահին: Մյուս խաները, երբ լսում են այդ դեպքերի ու Իբրահիմխանի ռուսաց հզոր պետությանը հպատակությունհայտնելու մասին, իրենք եւս պատգամավոր ուխնդրագիր են ուղարկում ազնվազարմ զորավարին՝հայտնելու իրենց հնազանդությունը Ռուսաստանիպետությանը: Այդ խաներն էին Թալիշի Միր Մուսթոուֆիխանը, Շիրվանի Մուսթոուֆի խանը, Գանձակի Ջավադխանը, Երեւանի, Նախիջեւանի ու Ղարադաղի խաները:

Այս ընթացքում Աստծու կամքովվախճանվում է Ռուսաստանի արեգակնափայլ տիրակալ Ն. Մ. Եկատերինա կայսրուհին, որի հետեւանքով մեծզորավար կոմս Զուբովը Ռուսաստան է վերադառնում: