Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ՑԻՑԻԱՆՈՎԻ ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Ն. Գ. գեներալ-լեյտենանտ կառավարչապետիշխան Ցիցիանովը, որը Իրանում հայտնի էր Իշբախդարանունով, Կովկասի կառավարչապետ է նշանակվում1803/1219թ.: Նա ներ է մուծում նահանգային կառավարմանհամակարգը եւ հիմնում հինգ նահանգներ (գուբերնիա)՝Ղզլարում, Մոզդոկում, Գեորգիեւսկում, Ալեքսանդրովսկում ու Ստավրոպոլում: Այդնահանգներում նույնպես դատարաններ է բացում եւռուսական օրենքներին համապատասխան կարգուկանոնհաստատում: Վալիի որդիները, որոնք բոլորն էլՎրաստանում էին գտնվում, նոր կարգերի հետ չենհաշտվում: Չցանկանալով հրաժարվել հին կարգերից՝սկսում են խռովարար մտքերով տարվել: Որքան էլ իշխանՑիցիանովը բարյացակամորեն նրանց խրատում է, նրանքչեն լսում ու իրենց արատավոր մտքերից ետ չենկանգնում: (106ա) Ի վերջո իշխանը տեսնելով որ ամեն-ինչզուր է, բոլորին պարտադրում է Ռուսաստան հեռանալ: Վալիի այրին՝ Դարեջանը, հրաժարվում է գնալ եւ այդ առթիվմեծ աղմուկ է բարձրացնում: Իշխան Ցիցիանովըգեներալ Լազարեւին ուղարկում է, որ նրան խրատներովհամոզի Ռուսաստան գնալ: Գեներալը գնում, շատ խոսքու լեզու է թափում, բայց ապարդյուն: Այդ կինըգեներալի միջնորդությունն ու խնդրանքը չիկատարում: Համառում է եւ, մոռանալով գեներալԼազարեւի մատուցած այդքան ծառայություններըՎրաստանի ժողովրդին, թաքցրած դաշույնով գեներալինվիրավորում է, որից էլ վերջինս մահանում է: Իշխանըկարգադրում է նրան բռնությամբ Ռուսաստան տանել: Դրանից հետո Վրաստանում վալիի ժառանգներից ոչոք չի մնում, եւ այնտեղ դրությունը կայունանում է, եւ նրա բոլոր կողմերում հանգստություն էհաստատվում: