Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ՀԵՏԵՎԱԿԱԶՈՐԻ ԳԵՆԵՐԱԼ ԿՈՄՍ ԳՈՒԴՈՎԻՉԻ ԿԱՌԱՎԱՐՉԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

1806/1222թ. հունիսին հետեւակազորի գեներալՆ. Գ. կոմս Գուդովիչը Վրաստանի կառավարչապետ էնշանակվում, իսկ հետեւակազորի գեներալԲուլգակովը՝ կովկասյան տարածքներիզորահրամանատար: Կոմսը Թիֆլիս մտնելուն պեսպատերազմ է սկսում Օսմանյան Թուրքիայի սուլթանիդեմ եւ վայելուչ պատրաստություններով ու մեծզորքով շարժվում դեպի Ախալքալաք: ԳեներալԲուլգակովը ուղարկվում է հարավային Դաղստան: Նաշարժվելով դեպի Բաքու (Բադքուբե) ու Ղուբա գրավումէ այդ երկրները: Գեներալ- մայոր Գլազենապը նվաճումէ Դերբենդը եւ զորքը վերցրած գնում Կաբարդիա: Կռիվներ է մղում ու հաղթանակ տանելով՝ այնտեղի ողջբնակչությանը հնազանդեցնում է: ԳեներալՆեսվետաեւն ուղարկվում է Գյումրիի կողմերը: Ախալցխայի կառավարիչ Հումշի-զադե Սելիմ փաշան այսմասին իմանալով, սաստիկ ահաբեկված, զորք էուղարկում Ախալքալաքը պաշտպանելու ու ռուսացբանակին դիմադրելու:

Ն. Գ. կոմսը իր քաջ մարտիկների հետ, ոչ միտեղ կանգ չառնելով, առաջ է ընթանում եւ ամսվավերջին հասնում Ախալքալաք: Նրա շրջակա ողջ տարածքըծածկում է իր հաղթական բանակի վրաններով եւ չորսկողմից առնում այն պաշարման օղակի մեջ: Սկսում ենսանդուղքներ պատրաստել եւ մեկ շաբաթ անցարշալույսից երկու ժամ առաջ գրոհում քաղաքը: Մարտըշարունակվում է մինչեւ կեսօր, սակայն [ռուսները]ցանկալի հաղթանակին չեն հասնում: Մեկ շաբաթ այնտեղմնալուց հետո Վրաստան են (116ա) վերադառնում:

Երբ կոմսը Թիֆլիս է մտնում, լսում է, որՅուսուֆ փաշան, զորքի հրամանատար դառնալով, եկել էԿարս՝ պատերազմելու: Ուստի 1807/1223թ. հունիսի 18-ինմարտի նախապատրաստվելով՝ շարժվում է դեպի Գյումրի: Արփա-չայի ափին, Գյումրիի մոտ, որն այժմԱլեքսանդրապոլ է կոչվում, երկու բանակներըհանդիպում են: Գետի երկու կողմերից մարտի ենբռնվում եւ հրազենով նեղում միմյանց: Որոշ ժամանականց օսմանյան բանակը պարտվելով՝ սկսում էնահանջել: Օսմանյան բանակի հարստությունները, ողջավարն ու թնդանոթները ընկնում են [ռուսների] ձեռքը: Դրանից հետո կառավարչապետը Թիֆլիս է վերադառնում:

1808/1224թ. ձմռան սառնամանիքին [կոմսը] մեծպատրաստություններ տեսնելով՝ իր հաղթական դրոշըուղղում է Երեւանի կողմը: Նրա առաջին մարտըղզլբաշների զորքի դեմ տեղի է ունենումՂարաբաբայում, որտեղ նրանց ջախջախում է: Այնուհետեւ [կոմս Գուդովիչը] գալիս է, Երեւանիբերդը պաշարում: Որոշ ժամանակ անց գրոհում է բերդիվրա, սակայն ապարդյուն: Մեծ թվով զինվորներ ենընկնում մարտի դաշտում: Վերջիվերջո տեսնելով, որ իվիճակի չէ Երեւանը գրավել, [Գուդովիչը] ձեռնունայնվերադառնում է Թիֆլիս: