Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՂԶԼԲԱՇՆԵՐԻ ՈՒ ՌՈՒՍՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԽԱԹԱՐՈՒՄԸ: ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ ՂԱՐԱԲԱՂ ԵՎ ՆՐԱ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

11 տարուց ավելի էր անցել ղզլբաշների ուռուսների միջեւ հաշտության կնքման ժամանակվանից: Այդ մի քանի տարիների ընթացքում Իրանի ժողովուրդնու զորքը ապրում էր հանգիստ ու խաղաղ կյանքով: Ոչ միկողմից որեւէ ուժեղ թշնամի ու բանակ չէր խախտումնրա անդորրը: Իսկ այն մանր ընդհարումներն ուհուզումները, որ տեղի էին ունենում երկրում (121ա)հանդարտեցվում էին փոքր զորագնդերով: Բայց շուտով[ղզլբաշները], մեծամտորեն իրենց ուժեղացածհամարելով, ինչպես նաեւ որոշ այլ պատճառներովխզում են իրենց բարեկամական կապերը ռուսների հետեւ խախտելով խաղաղությունը՝ պատերազմի են ելնումայն հզոր պետության դեմ:

Այդ պատճառներից առաջինը անգլիացիներիօգնությունն էր: Նրանք ամեն տարի զենք ու զինամթերքէին մատակարարում Իրանին, որպեսզի նա ուժեղանա եւռուսներին ճանապարհ չտա իր տարածքի միջով դեպի[անգլիացների տարածքները]: Աբաս Միրզան, որ Ֆաթհալիշահի ավագ որդին ու թագաժառանգն էր, Ատրպատականումաստիճանաբար անգլիացի մասնագետներիղեկավարությամբ կազմակերպում է իր հետեւակազորնու հրետանին:

Այդ տարիներին [ղզլբաշները] օսմանցիներիու թուրքմենների դեմ առանձին ընդհարումներ ենունենում, որոնցում հաղթանակ են տանում: Կարծելով, թե ռուսների դեմ պատերազմը եւս այդպիսին է լինելու, անմտորեն ցանկանում են կռիվ սկսել ռուսների դեմ…

Երկրորդ [պատճառը հետեւյալն էր]. արդենմի քանի տարի էր, ինչ Գեղարքունիքի ու Սադարաքիտարածքների [պատկանելության] հարցի շուրջ երկուպետությունների միջեւ տարաձայնություններ ուվեճեր էին ծագել: Կողմերից ոչ մեկը զիջումների չէրգնում եւ հարմար առիթի էր սպասում [այդ հարցը զենքիուժով լուծելու համար]:

Երրորդ [պատճառն այն էր], որ այդտարիներին լուրեր էին պտտվում Դաղստանի կողմերումՂազի Մոլլայի բարձրացրած խռովությունների մասին: Նա ղազավաթի ու ջիհադի կոչեր էր անում, այդուղղությամբ բուռն գործունեություն էր ծավալել՝հրահրելով Դաղստանի բնակչությանը ռուսների դեմպատերազմի՝ ի վնաս իրենց իսկ շահերի: Երկրի մոլլաները եւ մոջթեհիդները կռիվ բորբոքելու ցանկությամբտարված, գրքեր ու ուղերձներ են հղում ջիհադի ու ղազավաթի մասին (121բ) եւ իրենց պերճախոսությամբ գրգռումբնակչությանը ռուսների դեմ:

Անգամ պալատական մոջթեհիդ Աղա ՍեիդԱլին մի գրություն է հանձնում Ֆաթհալի շահին՝հայտնելով, որ՝ «Ռուսների դեմ մղվող պատերազմը եւս ղազավաթ է: Երազումս ինձ հայտնվել է, որ այսինչամսին դուք հաղթանակներ եք տանելու: Այնպես, որ եթեայդ ժամանակ Ձեր բանակը ռուսների դեմ կռվի ելնի, հաղթելու էե:

Ժողովրդի մեջ ասեկոսեներ են տարածվում, թե Աղան իբր ասել է. «Ես ռուսների թնդանոթի արկըձեռքովս կվերցնեմ ու նրանց վրա կնետեմե:

Այդ ժամանակվա մարդկանց էլ միայնայդպիսի խոսքերի էին պետք, հատկապես Իրանիժողովրդին, որը հրաշքներին հեշտ էր հավատում:

Չորրորդ [պատճառն այն էր], որ մի քանիտարի էր, ինչ Իրան էր հեռացել Վրաստանի վալիությանժառանգորդ Ալեքսանդր Միրզան, որ այնտեղ պատվավորվալի էր համարվում: Ռուսաստանից Իրան էին հեռացելնաեւ [Անդրկովկասի] խաների մի մասը, ինչպես ՇիրվանիՄուսթոուֆի խանը, Ղարաբաղի Մեհդի Ղուլի խանը, Գանձակի Օղուրլու խան Զիադօղլին եւ Շաքիի Սելիմխանի որդիները, որոնք մշտապես հարմար առիթի էինսպասում, որպեսզի իրենց երկրները վերադառնան ուվերականգնեն իրենց իշխանությունները:

Այս հանգամանքներից ելնելով՝ Ֆաթհալիշահը 1826/1242թ. իր որդի թագաժառանգ Աբաս ՄիրզայինԹեհրան է կանչում եւ (122ա) ուղարկում ռուսների դեմպատերազմելու: Աբաս Միրզան էլ, հոր հրամանինհամապատասխան, Թեհրանից Ատրպատական է վերադառնում, սկսում զորք հավաքել ու կռվի նախապատրաստվել:

Այդ ընթացքում վախճանվում է Ն. Մ. կայսրԱլեքսանդր Պավլովիչը: Այս հանգամանքը եւս նպաստումէ խաղաղության խաթարմանն ու կռվի բռնկմանը:

Թագաժառանգ Աբաս Միրզան այս առթիվ իրպալատականների ու բանիմաց իշխանավորների հետխորհրդակցություն է անցկացնում: Որոշ իմաստունիշխանավորներ հեռատեսորեն օգտակար չեն համարումռուսների դեմ պատերազմը պետության համար: Նրանքջանում են այնպես անել, որպեսզի շահը հրաժարվիպատերազմելու իր ցանկությունից: Այդ նպատակովբարձրաստիճան իշխանավորներից ու անվանի խաներիցիր պերճախոսությամբ հայտնի սանդուղդար ՀեյդարԱլի խանին փող բերելու ու որոշ այլպատրաստություններ տեսնելու պատրվակով Թեհրան ենուղարկում, որպեսզի Շահին ներկայանա ու նրան որեւէկերպ համոզի իր մտադրությունից հրաժարվել: ՀեյդարԱլի խանը գալով Թեհրան՝ ներկայանում է շահին: Երբզրույցի ընթացքում շահը նրան հարցնում է զորքիվիճակի մասին, վերջինս պատասխանում է. «Տիեզերքիկենտրոնի հրամանով թագաժառանգը զորք է հավաքում ուռազմական պատրաստություններ տեսնում ռուսների դեմպատերազմելու համար: Եռանդագին ջանք է թափում շահիհրամանները [ճշտորեն] կատարել: (122բ) Քանի որ, ՓառքԱստծո, Ձեր խոնարհ ծառան եմ, որը եթե մի բան գիտի ութաքցնում է, դավաճանություն է գործում, ուստի եթեՏիեզերքի կենտրոնը թույլ կտա, մի քանի բան կասեմե:

Այնուհետեւ շահի թույլտվությամբ ասումէ. «Թեեւ այժմ շահի հաղթական զորքին ոչ ոք չի կարողդիմադրել, եւ այն որ կողմ էլ իր երեսը դարձնի, հաղթանակը նրանը կլինի: Սակայն ռուսների հետբարեկամական կապերի խզումն ու նրանց դեմ պատերազմըայժմ ոչ մի լավ բան չի խոստանում եւ մեր պետությանշահերից չի բխում: Չէ՞ որ Ռուսաստանը հինպետություն է, պատերազմում՝ կոշտ, իսկ խաղաղությանդեպքում՝ մեղմ: Ոչ մեկին հավատի համար չի նեղում ուճնշում: Դեռեւս ոչ մի թշնամական քայլ չի կատարել ուխաղաղության խզման համար ոչ մի առիթ չի տվել: Նամանավանդ, որ կայսրն էլ վախճանվել է, ու նոր կայսրէ գահ բարձրացել: Հետեւենք նրա գործերին ուպահվածքին: Դրանից հետո միայն համապատասխան քայլերձեռնարկենք: Եթե այժմ թշնամական քայլերձեռնարկենք, ժողովուրդը դրանք դաժան ու փոքրոգիկհամարի, որը հաճելի չի լինի շահինե:

Այդ պահին Ֆաթհալի շահը, սաստիկբարկացած, հրամայում է իր մանկահասակ որդուն՝Մուչելի խանին, որը մշտապես, գոհարազարդ սուրըկապած, նրա մոտ կանգնած էր. «Գլխատի՛ր Հեյդար Ալիխանին, (123ա) որովհետեւ նա դավաճան է, եւ շահինհակառակ է մտածումե…

Երբ Մուչելի խանը պատրաստվում է նրան[Հեյդար Ալիին] գլխատել, շահը լինելով սաստիկփողասեր, կարգադրում է . «Հեյդար Ալի խա՛ն, արյանդգինը վճարի՛ր եւ կենդանի կմնասե:

Վերջինս անմիջապես տալիս է այն հարյուր աշրաֆիբաջաղիները, որոնք իմանալով շահիբնավորությունը, նախօրոք վերցրել էր իր հետ եւփրկվում է: Դրանից հետո սկսում է շահի կամքինհամապատասխան խոսել եւ հաստատել նրա մտքերիանսխալականությունը:

Շահի կամքով ու հրամանով թագաժառանգԱբաս Միրզային նորից հանձնարարվում է հետեւակայինու հեծյալ գնդերից բաղկացած եւ թնդանոթներովհամալրված մի բանակ նախապատրաստել Ղարաբաղներխուժելու ու ռուսների դեմ կռվի ելնելու համար: Այդ հրամանի մեջ շեշտվում է. «Բավական է, ինչխաբվեցինք: Հանգստի ու անգործության այդժամանակամիջոցում կարող էինք շատ տարածքներնվաճել ու հասնել մինչեւ Կովկասյան սահմաններըե…