Ճշմարտացի պատմություն

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԻՇԽԱՆ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԱՐՇԱՎԱՆՔԸ ԻՐԱՆ, ԿՌԻՎԸ ԱԲԱՍ ՄԻՐԶԱՅԻ ԴԵՄ:
ԱԲԱՍԱԲԱԴԻ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ԲԵՐԴԵՐԻ ԳՐԱՎՈՒՄՆ ԵՎ ԱՅԼ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ն. Գ. Երեւանի կոմս Պասկեւիչը 1827թ. մարտամսին նշանակվում է կովկասյան կորպուսի գլխավորհրամանատար: Տարածաշրջանի, հեռու-մոտիկ վայրերիգործերը կարգի բերելուց, կառավարիչներ պաշտոնաթողանելուց ու նորերը նշանակելուց հետո կազմակերպումու ամրացնում է բանակը: Մարտական զորագնդերով ուխիզախ մարտիկներից բաղկացած մեծ բանակով որոշում էդեպի Իրան արշավել: Լուրջ պատրաստություններիցհետո (141ա) բազմամարդ զորքով Թիֆլիսից շարժվում էդեպի Երեւան:

Երեւանի բեկլարբեկ Հուսեյն խանսարդարը այս մասին տեղեկանալով՝ իր բոլոր ցեղերինկարգադրում է քոչել-հեռանալ [Երեւանիխանությունից]: Եղբորը՝ Հասան խանին է հանձնումՍարդարապատի ու Երեւանի բերդերի պաշտպանությունը, իսկ ինքը զորքով սկսում շրջել իր տարածքներում: Թագաժառանգ Աբաս Միրզան եւս զորք էնախապատրաստում, որից հետո հեծյալ ու հետեւակայինզորագնդերով ու հրետանիով Թավրիզից օգնության էշտապում Հուսեյն ու Հասան խաներին: Խոյիճանապարհով գալիս է Արաքսի ափը, կանգ առնում Քեջլարլեռան մոտակայքում գտնվող Կարազիադին(Ղարա-զիա-ադ-դին) վայրում եւ այնտեղ հաստատում իրբանակատեղին:

Այդ ընթացքում Իրանի պետության կողմիցՆախիջեւանի սահմանների մոտ Դարալագյազ(Դարե-ալ-քյաս) կոչված վայրն ուղարկվածգեներալ-մայոր Մեհդի Ղուլի խանը սուրհանդակիմիջոցով հայտնում է գլխավոր հրամանատարին՝ Իրանիցհեռանալու ու կրկին Ռուսաստանի հզոր պետությանըհպատակվելու իր ցանկության մասին: Գլխավորհրամանատարի հրամանով իշխան Աբխազովը գեներալՊանկրատեւի հետ զինվորների երկու ջոկատով գնում ենու հիշյալ խանին իր մերձավորների ու հպատակներիհետ բերում Ղարաբաղ: Գլխավոր հրամանատարիկարգադրությամբ անմիջապես նրան ու նրահպատակներին բնակության վայր է տրամադրվում:

Սա գլխավոր հրամանատարի առաջինձեռնարկումն էր:

Նախիջեւանի Էհսան խանը, որին հանձնվածէր Աբասաբադ բերդի պաշտպանությունը ունախիջեւանյան զորքերի հրամանատարությունը, լինելով հեռատես ու կրթված անձնավորություն, նկատում է ղզլբաշների պետության թուլացումն ուանկումը: Նա գաղտնի մարդ է ուղարկում գլխավորհրամանատարի մոտ եւ հայտնում, որ երբ էլ որ Ն. Գ. զորքով (142ա) այն կողմերը գա, նա Աբասաբադ բերդըկհանձնի:

Գլխավոր հրամանատարը այս իմանալուն պեսդեպի Նախիջեւան է շարժվում: Ղզլբաշների պետությանիշխանավորները եւս իմանում են Էհսան խանիմտադրության մասին: [Նրանք] Աբասաբադը պաշտպանելուհամար 4000 զորքով ու բախտիարների հետեւակազորով միքանի խաների հետ այնտեղ են ուղարկում ՄուհամմադԱմին խան Ղաջարին, որը այն պետության բարձրաստիճանիշխանավորներից էր, Ֆաթհալի շահի փեսան ու ԱբասՄիրզայի զորագնդերի հրամանատարներից մեկը:

Ն. Գ. գլխավոր հրամանատար Պասկեւիչըպաշարում է Աբասաբադը եւ սկսում ուժգին մարտերմղել թե՛ Նախիջեւանի, թե՛ Խոյի կողմից, որը Արաքսիմյուս ափին է: