Այլ քերթուածներ

Հեղինակ

Բաժին

Թեմա
21. ՄԱՀԸ (Մանուկները կը խօսակցին)
       - Հիմա աղբիւրէն անցան:
- Հիմա այգիէ՜ն ալ անցան:
- Հիմա գերեզմանատո՜ւնն են:
- Հիմա թաղեցի՜ն…
- Հիմա կը կարդան վրան. կը լսէ՞…
- Հիմա ա՜լ չի լսեր:
- Հիմա ա՜լ չի տեսներ:
- Հիմա թուքը չի՛ կրնար կլլել:
- Հիմա չի կրնար պոռալ:
- Հիմա հալեցա՛ւ…
- Հիմա կը դառնան:
- Հիմա մի՜ս մինակ Է…
- Հիմա ալ չը՜ պիտի գայ:
- Հիմա ալ չը՜ պիտի գայ:
- Հիմա ալ չը՜ պիտի գայ:
- Հիմա ա՜լ չը՜ պիտի գայ…
       1904