ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՄԱՍՆ
Մեր
ուսումնասիրութեան
վայրը
չունի
իւր
գաւառական
կենտրոնական
քաղաքը,
նրան
փոխարինում
է
Շուլավէր
աւանը,
ուր
գտնւում
են
գաւառի
բոլոր
կառավարչական
հաստատութիւնները
եւ
ուր
բնակւում
է
գաւառապետը։
Գաւառը
բաժանւում
է
չորս
ոստիկանական
շրջանների՝
Բորչալուի,
Լօռու,
Եկատերինէնֆելդի
եւ
Թրիալէթի։
Իւրաքանչիւր
շրջանը
կառավարում
է
մի
ոստիկան,
որ
թէպէտ
հաստատուն
բնակութիւն
ունի
որոշ
գիւղում,
բայց
շարունակ
շրջում
է
իւր
հսկողութեան
յանձնուած
գիւղերում։
Բորչալուի
ոստիկանը
բնակւում
է
Շուլավէրում,
Լօռունը՝
Ջալալ-օղլում,
Եկատերինէնֆելդինը՝
Եկատերինէնֆելդ,
իսկ
Թրիալէթինը՝
Ալէքսանդրսհիլֆ
գերմանական
գաղութներում։
Իւրաքանչիւր
ոստիկանական
շրջան
բաժանուած
է
մի
քանի
գիւղական
հասարակութիւնների,
որոնցից
իւրաքանչիւրըբաղկացած
է
մի
քանի
գիւղերից։
Իւրաքանչիւր
հասարակութիւն
կառավարւում
է
մի
տանուտէրով։
Այսպէս՝
Բորչալուի
ոստիկանական
շրջանը
բաժանուած
է
12
հասարակութիւնների,
բաղկացած
63
գիւղերից։
Լօռունը՝
17-ի
66
գիւղերից։
Եկատերինէնֆելդինը՝
9-ի
51
գիւղերից
եւ
Թրիալէթինը՝
15-ի,
113
գիւղերից։
Այսպէս
ուրեմն
ամբողջ
Բորչալուի
գաւառը
բաժանուած
է
4
ոստիկանական
շրջանների
եւ
53
գիւղական
հասարակութիւնների,
բաղկանալով
293
գիւղերից։
Այժմ
անցնենք
գիւղերի
նկարագրութեան։