Բորչալուի գաւառ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳՐԻԳՈՐ ՏՈՒՏԷՈՐԴՈՒ ԳԵՐԵԶՄԱՆԸ
       Սա գտնւում է ս. Յարութիւն եկեղեցու հիւսիսային կողմում։ Երեք արշին, 5 վ. բարձրութեան, 4 արշ. երկարութեան եւ 3 արշ լայնութեան մի պատուանդան է, կողքերին կամարակապ սիւներով զարդարուած։ Սրա վրայ բարձրանում է 3 արշ. 2 վ. բարձր. եւ 1 արշ. 7 վ. լայնութեան միակտուր կարմիր քարից, հրաշալի քանդակներով եզրափակուած խաչը, որի ետեւում գրուած է.
       Յամի յորում եղեւ կատարումն արքային Վրաց Գուրգէնի ես Գրիգոր վարդապետ որդի Տուտայ Խաչենեցի որ բնակեալ ընդ հովանեալ սրբոյ Աստուածածնիս կանգնեցի զխաչս ի վերայ հանգստարանի իմոյ ակնունելով ելից կենցաղոյս, եւ արդ անկեալ դնիմ առ ոտս քո նշանդ Աստուծոյ եւ աղաչեմ անբարբառ շրթամբ զի ի մեծի երեւման քո լինիցիս բարեխօս անարժան ծառայիս Քսի։ Եւ որք երկրպագէք յիշեցէք ի Յս. Քս. կանգնեցաւ ի հայրապետութեան Յովհաննէսի, յորում ամի նորոգեցաւ կաթուղիկէն սբ ի թուին ՈԼԴ ։ զՄխիթար կազմիչս յիշեցէք ի Քրիստոս։