VI
Հողային
հարցը
տնտեսական
կարիքների
պատճառ
համարելն
ու
առաջինի
լուծումով
վերջինները
վերացնելու
միտքը
յատուկ
չէ
միայն
XVIII
եւ
XIX
դարերին:
Տնտեսութեան
ու
հասարակական
հոսանքների
պատմութիւնը
մեզ
ցոյց
է
տալիս,
որ
ամէն
անգամ,
երբ
ստորին
դասակարգերի
դրութիւնը
վատացել
է,
հանդէս
են
եկել
մարդիկ,
որոնք
երկրագործութիւնը
ջատագովելով,
չքաւորներին
հողաբաժիններ
յատկացնել
առաջարկելով,
իսկ
աւելի
համարձակները
նոյնիսկ
հողի
հանրայնացում
քարոզելով
մտածել
են
հասարակութեան
սոցիալական
վէրքերը
բուժել:
Յիշենք
մի
երկու
օրինակ
զանազան
դարերից,
որոնք
մեր
հայեացքների
հորիզոնն
ընդարձակելով,
կը
նպաստեն
աւելի
ճիշտ
գաղափար
կազմելու
մեզ
զբաղեցնող
խնդիրների
մասին:
Դեռեւս
Արեւելքում
մեզանից
մօտ
2500
տարի
առաջ
Եսայի
մարգարէն
բողոքում
էր
մեծ
հողատէրերի
դէմ,
որոնք
մեծ
ձկների
պէս
կուլ
էին
տալիս
իրենցից
աւելի
փոքրերին,
եւ
պատճառ
դառնում
անհող
մասսայի
առաջանալուն:
«Վա՜յ
այնոցիկ,
որք
յարեն
զտուն
ի
տուն
եւ
զագարակ
առ
ագարակ
մերձեցուցանեն,
զի
զընկերին
հանիցեն.
միթէ
միա՞յն
բնակելոց
իցէք
յերկրի»:
[1]
Թալմուդիստները
գիտակցում
էին,
որ
մանր
արտադրող
գիւղացու
համար
երկրագործութիւնից
աւելի
նպաստաւոր
զբաղմունք
չկայ,
եւ
որ
տնտեսութեան
այլ
ճիւղերի
զարգացումը
գիւղացի
դասակարգին
անկումն
է
պատրաստում:
Րաբբի
Պապան
ուսուցանում
էր.
«Մշակիր
հողդ
եւ
մի
զբաղուիր
առուտուրով»
[2]:
Պահպանողական,
բայց
խելօք
րաբբին
նախատեսում
էր,
թէ
ի՛նչ
սոսկալի
պատուհաս
է
գիւղացիութեան
համար
փողային
տնտեսութիւնը:
Անցնելով
Արեւմուտք,
նկատում
ենք,
որ
այստեղ
էլ
տնտեսական
խնդիրը
գլխաւորապէս
հողային
հարցի
շուրջն
է
պտտւում:
Յունական
դեմոկրատիայի`
մի
քանի
դար
շարունակ
կրկնուող
ապստամբութիւնների
ժամանակ
անընդհատ
լսում
ենք
«հողերի
բաժանումէ
նշանաբանը,
որ
եւ
մերթ
ընդ
մերթ
փոխւում
է
հողի
հանրայնացման
հրաւէրի:
Աթէնքում,
Կերկիրայում,
Սամոսում,
Սէգարայում,
Կիմեյում,
Լէոնտինում,
Սիրակուզայում,
Դելոսում,
Պերգամում
ու
մանաւանդ
Սպարտայում
կատարուած
յեղափոխութիւնների
հետեւանքը
յաճախ
եղել
է
հողերի
բաժանումն
ու
կամ
թէ
հանրայնացումը:
Թէ
յոյն
ամբոխի
շարժումների
ժամանակ
որքան
մեծ
դեր
էր
խաղում
հողային
հարցը,
վկայում
է
Էլլադայի
մեծ
փիլիսոփան`
Պղատոնը:
«Յաճախ,
—
ասում
է
նա,
—
փորձում
են
սեփականութեան
որոշ
հաւասարակշռութիւն
սահմանել`
տատանելով
հողային
սեփականութիւնն
ու
ոչնչացնելով
պարտքերը
եւ
գիտակցելով,
որ
առանց
այս
միջոցների
չէ
կարելի
բաւարար
չափով
հաւասարութիւն
իրականացնել»
[3]:
Իսկ
Ապենինեան
թերակղզում,
որտեղ
դասակարգային
ատելութիւնը
եռում
է
լաւայի
պէս,
որտեղ
սեփականազուրկ
ու
կատաղած
մասսան
իւր
եղջիւրների
վրայ
առած
ցնցում
եւ
սարսափ
է
ազդում
երկրասասան
Հռովմին,
այնտեղ
կոչը
դէպի
հողը
պարզ
լսւում
է
սնանկ
պլեբսի
ու
տնանկ
պրոլետարիատի
առաջնորդների,
«
դեմագօգների
»
ճառերում:
«Մինչեւ
անգամ
անտառի
գազանները,
—
գոչում
է
դառնութեամբ
ազնիւ
Տիբերիոս
Գրակքոսը,
—
ունեն
իրենց
որջերը,
իսկ
այն
քաղաքացիք,
որոնք
կռւում
են
տէրութեան
պատուի
ու
փառքի
համար,
չգիտեն,
թէ
որտեղ
դնեն
գլուխները:
Նրանց
ոչինչ
չի
մնացել
օդից
ու
լոյսից:
Նրանք
ստիպուած
են
առանց
ապաստանի
թափառելու
ընտանիքների
հետ:
Մի՞թէ
անամօթ
կեղծաւորութիւն
չէ,
որ
կոնսուլները
ճակատամարտից
առաջ
համարձակւում
են
ասելու
մարդկանց,
որ
նրանք
կռւում
են
ընտանեկան
հարկի,
սրբութեան
սեղանի
ու
նախնիների
շիրիմների
համար:
Որովհետեւ
որտե՞ղ
է
նրանց
հարկը,
սրբութեան
սեղանն
ու
նախնիների
շիրիմները:
Նրանք
պէտք
է
իրենց
արիւնը
թափեն
ու
մեռնեն
ոչ
թէ
հայրենիքի,
այլ`
նրա
համար,
որ
ուրիշները
խեղդուեն
պերճութեան
մէջ
եւ
հարստանան:
Եւ
այն
մարդիկ,
որոնք
տիեզերքի
տէրեր
են
կոչւում,
մի
կտոր
սեփական
հող
չունեն»
[4]:
Նոյնիսկ
ընդհանուր
պատմութեան
դասագրքերից
յայտնի
է,
թէ
հողային
հարցը
Հռոմում
ի՜նչ
մեծ
կռիւների
պատճառ
դարձաւ,
կռիւներ,
որոնց
ժամանակ
ժողովրդի
շահերի
պաշտպան
«դեմագոգների»
պահանջն
էր`
բաժին
հանել
աղքատ
գիւղացիութեանն
ու
պրոլետարներին
այն
հսկայական
կալուածներից,
որ
ունէր
տիրող
դասակարգը
[5]:
Նոր
դարի
սկիզբներում,
երբ
սոցիալական
խնդիրների
շուրջը
հիմնակուայ
նման
քաղաքական
կուսակցութիւններ
դեռեւս
չէին
կազմուել
եւ
դասակարգերի
տնտեսական
պահանջներն
անգամ
կրօնական
պայքարի
կերպարանքով
էին
հանդէս
գալիս,
հողը
մասնաւոր
սեփականութիւնից
ազատելու
կողմնակից
էին
քրիստոնէական
մի
քանի
աղանդներ:
«Մենք
բոլորս
եղբայրներ
ենք,
քարոզում
էին
անաբապտիստներն
ու
գիւղացիական
մեծ
ապստամբութեան
մասնակիցները
XVI
դարում,
–
եւ
մեր
ընդհանուրիս
հայրն
Ադամն
է:
Որտեղի՞ց
է
կոչումների
ու
հարստութեան
այս
մեծ
տարբերութիւնը,
որտեղի՞ց
է
այս
մեծ
անդունդը,
որ
ստեղծել
է
բռնակալութիւնը
եւ
դրել
մեր
ու
աշխարհիս
հզօրների
միջեւ:
Ինչու՞
մենք
տնքանք
աղքատութիւնից
եւ
մաշուենք
աշխատանքից,
մինչդեռ
ուրիշները
թաղուած
են
վայելքների
մէջ:
Միթէ՞
մենք
բարիքների
հաւասարութեան
իրաւունք
չունենք,
բարիքների,
որոնք
հէնց
բնութիւնից
ստեղծուած
են
բոլոր
մարդկանց
միջեւ
հաւասարապէս
բաժանուելու
համար:
Հողն
ընդհանուրի
սեփականութիւնն
է,
որի
մէջ
մենք
էլ
ունենք
մեր
մասը,
որը,
սակայն
խլել
են
մեզանից:
Եր՞բ
ենք
մենք
զիջել
մեր
հայրական
ժառանգութեան
այս
մասը:
Թող
ցոյց
տան
մեզ
այն
պայմանը,
որ
կապել
ենք
նրանց
հետ:
Տուէ՛ք
ուրեմն
մեզ,
աշխարհիս
հարուստնե՛ր,
ագահ
գիշատիչնե՛ր,
մեր
ստացուածքը,
որ
անարդարութեամբ
յափշտակել
էք
մեզանից.
եւ
դու՛,
թշուառ
հոտդ
Քրիստոսի,
միթէ՞
յաւիտեան
պէտք
է
տնքան
աշխարհիկ
ու
հոգեւոր
իշխանութիւնների
լծի
տակ
ճնշուելով»
[6]:
Հողի
մասնաւոր
սեփականութիւնը
վերացնելու
կուսակից
էին
նաեւ
կրօնական
մի
ուրիշ
աղանդի
հետեւորդներն
էլ:
Խօսքն
Անգլիայի
լեւելլերների
մասին
է:
Սրանք
էլ
հողային
հարցի
լուծմանը
մեծ
նշանակութիւն
էին
տալիս:
Նրանց
կարծիքով`
երբ
բոլորը
հողի
հաւասար
բաժին
ստանան,
«այն
ժամանակ
չեն
լինիլ
ո՛չ
աղքատներ
եւ
ո՛չ
էլ
ձրիակերներ»:
Լեւելլեր
հեղինակներից
մէկը,
Չեմբերլէնը,
«Աղքատ
մարդկանց
փաստաբան»
կոչուող
գրքում,
որ
լոյս
է
տեսել
1649
թուին,
թշուառութիւնները
վերացնելու
համար
առաջարկում
է
հողն
ազգայնացնել
(նացիոնալիզացիա)
[7]:
Մի
ուրիշ
լեւելլեր
հեղինակ,
Ջերարդ
Ուինստանլէյը,
1651
թուին
հրատարակած
«Ազատութեան
օրէնքը»
անունով
գրքում
նոյնպէս
հողային
հարց
ու
սոցիալական
խնդիր
նոյնն
է
համարում:
«
Հողը
չի
պատկանում
ոչ
ոքի,
—
ասում
է
Ուինստանլեյը,
–
ոչ
ըստ
ծագման
իրաւունքի
ու
ոչ
ըստ
նուաճման
իրաւունքի:
Երբ
եղբայրը
եղբօրից
խլում
է
հողը,
նրան
ճնշում
եւ
ստրկացնում
է:
Իսկական
հասարակապետական
ազատութիւնը
հողից
ազատօրէն
օգտուելու
իրաւունքի
մէջ
է
ամփոփուած
»
[8]:
Այս
քաղուածքների
ու
Նալբանդեանի
երկից
բերած
հատուածների
համեմատութիւնը
ցոյց
է
տալիս,
թէ
որքան
հարազատութեամբ
հայ
հեղինակը
վերարտադրում
է
իրենից
հարիւրաւոր
ու
հազարաւոր
տարիներ
առաջ
ապրած
մարդկանց
մտքերն,
անշուշտ
առանց
գիտակցելու,
որ
կրկնում
է
նրանց
ասածները:
Յորդանանի
ու
Արշիպելագի,
Էգեյեան
ծովի
ու
Տիբերի,
Հռենոսի
ու
Թայմզի
ափերին
հնչուող
այս
քարոզների
ու
Նալբանդեանի
ասածների
նմանութիւնը
հաստատում
է
այն
միտքը,
թէ
գաղափարները
բնածին
չեն,
այլ`
արդիւնք
միջավայրի:
Տնտեսութեան
փոփոխութիւնները
վնասում
կամ
նպաստում
են
մարդկանց
շահերին,
դասակարգերն
սկսում
են
տրտունջի
ու
կամ
գոհութեան
շշունջներ
արձակել,
իսկ
իդէոլոգներն
իբրեւ
ձայնահաւաք
գործիքներ
ժողովելով
այս
հնչիւններն
ուժգնութեամբ
հնչեցնում
են,
ոմանք`
իբրեւ
զայրագին
բողոք,
իսկ
ուրիշներն
էլ`
իբրեւ
ցնծալի
օրհներգութիւն:
Նալբանդեանին
չէր
վիճակուած
լինել
իդէոլոգ
այն
յաղթական
դասակարգի,
որ
նրա
օրերից
սկսած
մինչեւ
այժմ
բիւրաւոր
զոհեր
տալով
բարձրանում
է
պատմութեան
ելիւերով:
«Երկրագործութեան»
հեղինակին
բաժին
ընկաւ
լինել
ջատագով
այն
հասարակական
խմբի,
որին
տրորում
է
պատմութեան
անիւը`
մահացու
վէրքեր
տալով:
[1]
Մարգարեութիւն
Եսայեայ.
Գլ.
Ե,
8:
[2]
В.
Святославский,
Очерки
по
истории
политической
экономии,
էջ
76
[3]
Р.
Пьолман,
История
античного
коммунизма
и
социализма,
էջ
449։
[5]
Յոյն-հռովմէական
ամբոխի
շարժումների
ու
իդեալների
մասին
մեծարժէք
փաստեր
է
տալիս
Պեոլմանի
յիշեալ
գիրքը,
սակայն
հեղինակի
աշխարհայեացքն
ու
շատ
եզրակացութիւնները
մերժելի
են:
[6]
В.
Святославский,
էջ
231:
[8]
Նոյնը,
էջ
245-246:
Թէեւ
մեր
ծրագրի
մէջ
չէ
մտնում
XVIII
ու
XIX
դարերի
հեղինակներից
օրինակներ
բերելը,
որովհետեւ
նրանք
աւելի
հանրածանօթ
են,
այնուամենայնիւ
աւելորդ
չենք
համարում
յիշել
XVIII
դարի
հեղինակ
անգլիացի
Թոմաս
Սպենսին
(1750-1814),
որը
մոռացուած
է
եւ
սովորաբար
չէ
յիշւում
տնտեսագիտութեան
ու
հասարակական
հոսանքների
պատմութեան
մէջ:
Այս
հեղինակը
«Միջօրէի
արեգակ»
անունով
գրքում
քարոզում
է
այնպիսի
մտքեր,
որոնք
նոյնքան
նման
են
Նալբանդեանի
ասածներին,
որքան
եւ
Ն.
Օգարեովինը:
«Այս
սիստեմի
հիմնական
թեզիսները
հետեւեալներն
են,
-
գրում
է
Անտոն
Մենգերը.
-
Սպենսն
ընդունում
է,
որ
մի
որեւէ
երկրում
ապրողները
գոյութեան
իրաւունքի
հիմամբ
ունեն
նաեւ
նոյնպիսի
իրաւունք
հողի
ու
սրան
պատկանող
իրերի
վրայ:
Այն
հանգամանքը,
որ
հողատէրերն
անիրաւացի
չափերով
հողեր
են
սեփականացնում,
պատճառ
է
դառնում
բանուոր
դասակարգի
բոլոր
թշուառութիւնների,
որովհետեւ
այս
դասակարգը
յիշեալ
հանգամանքի
շնորհիւ
հարկադրուած
է
աշխատելու
թէ՛
իւր
ու
թէ՛
անգործ
հողատէրերի
համար
եւ,
բացի
այս,
ստիպուած
ուրիշ
զոհաբերութիւններ
անելու։
Ուստի
հողի
սեփականութիւնը
պէտք
է
յանձնել
համայնքին
կամ
ծխին,
այն
պայմանով,
որ
բոլոր
բնակիչները
հաւասար
իրաւունք
ունենան
հողի
վրայ,
եւ
որ
համայնքը
իւր
հողային
սեփականութիւնը
ուրիշին
ծախելու
իրաւունք
չունենայ: ...
Այս
հողային
սոցիալիզմը,
որ
տատանւում
է
մասնաւոր
ու
համայնական
տնտեսութեան
միջեւ,
շարժական
սեփականութեանը
չէ
վերաբերում»։
Проф.
Антон
Менгер.
Завоевание
рабочим
его
прав,
Пер.
А.
И.
Люблинского,
СПБ,
1906,
էջ
67: