XVI
Առաջին
հայեացքից
կարող
է
թուալ,
որ
հայ
հրապարակախօսի
մերկանտիլիստ
լինելն
այնքան
էլ
ուշադրութեան
արժանի
իրողութիւն
չէ:
Մերկանտիլիստներ
շատ
են
եղել,
-
կը
բացականչեն
անտարբերութեամբ,
–
Նալբանդեանն
էլ
նրանցից
մէկը:
Բայց
խնդիրն
էլ
հէնց
այն
է,
որ
հայ
մերկանտիլիզմը
տնտեսագիտական
յիշեալ
դպրոցի
մի
նոր,
մինչեւ
այժմ
անյայտ
ճիւղաւորութիւնը
լինելով,
այս
ուղղութեան
պատմութիւնը
հարստացնում
է
ոչ
միայն
քանակապես,
այլեւ
որակապես:
Նախքան
ասածներս
ապացուցանելը
հարկաւոր
է
մի
փոքր
պատմութիւն:
Բնապատմական
ճշմարտութիւն
է,
որ
իւրաքանչիւր
աշխարհագրական
գօտի
ունի
իւր
յատուկ
բուսականութիւննը.
նոյնպիսի
մի
ճշմարտութիւն
է
նաեւ
այն,
որ
երբեմն
միեւնոյն
բոյսը
կարող
է
աճել
երկու
գօտում
էլ:
Ըստ
երեւոյթին
այս
հակասութիւն
է,
բայց
այս
հակասութիւնը
լուծւում
է
հեշտութեամբ,
երբ
նկատի
ենք
ունենում,
որ
մի
բոյս
ուրիշ
գօտի
փոխադրուելով
զգալի
փոփոխութիւնների
է
ենթարկւում:
Բոյսի
մի
գօտուց
միւս
գօտի
անցնելը
ոչ
միայն
չէ
հակասում
բնապատմական
հիմնական
ճշմարտութեանը,
թէ
իւրաքանչիւր
գօտի
ունի
իւր
յատուկ
բուսականութիւնն,
այլ,
ընդհակառակն,
անհերքելի
կերպով
հաստատում
է
նոյն
թեզիսը,
որովհետեւ
բոյսի
բոլոր
մասերի
փոփոխութիւնը`
լինելով
հետեւանք
նոր
միջավայրի,
անժխտելի
վկայութիւն
է
նոր
գօտու
ազդեցութեան,
ազդեցութիւն,
որ
ձգտում
է
գօտուն
համապատասխան
բուսականութիւն
ստեղծել:
Ճիշտ
նոյնպիսի
երեւութական
հակասութիւն
ու
իրական
հաշտութիւն
գոյութիւն
ունի
նաեւ
իդէոլոգիական
աշխարհում:
Իդէոլոգիաների
պատմութիւնից
յայտնի
է,
որ
երբեմն
միեւնոյն
ուղղութիւնը
տարբեր
ժամանակներում
հանդէս
է
գալիս
իբրեւ
զանազան
դասակարգերի
իդէոլոգիայ.
այն
ուսմունքը,
որ
այսօր
ոգեւորում
է
շահագործողին,
վաղն
զմայլեցնում
է
նրա
զոհին:
Այս
խօսքերն
ըստ
երեւոյթին
հակասում
են
այն
աշխարհայեացքին,
ըստ
որի`
իւրաքանչիւր
դասակարգ
ունի
յատուկ
հոգեբանութիւն,
իդէոլոգիայ,
որը
խստիւ
տարբերւում
է
հասարակական
միւս
խմբերի
իդէոլոգիաներից:
Բայց
իրօք
այստեղ
ոչ
մի
հակասութիւն
չկայ.
ճիշտ
է
նաեւ
այն,
որ
իւրաքանչիւր
դասակարգ
ունի
յատուկ
իդէոլոգիա.
սակայն
ճիշտ
է
նաեւ
այն,
որ
իդէոլոգիան
կարող
է
անցնել
դասակարգից
–
դասակարգ:
Թուացող
հակասութիւնը
վերանում
է
բոլորովին,
երբ
յիշում
ենք,
որ
ամէն
իդէոլոգիա
դասակարգից
–
դասակարգ
անցնելով`
մեծ
փոփոխութիւնների
է
ենթարկւում,
ստանում
է
նոր
կերպարանք
այնպէս,
ինչպէս
արեգակի
լոյսն
երանգաւոր
ապակիների
միջից
անցնելով
զանազան
գոյներ
է
ստանում:
Ցոյց
տալու
համար,
որ,
յիրաւի,
իդէոլոգիաներն
անցնում
են
դասակարգից
–
դասակարգ
եւ
այս
դէպքում
մեծ
փոփոխութիւններ
կրում,
սոցիոլոգիական
նոր
բովանդակութիւն
ստանում,
բաւական
է
մատնանիշ
լինել
միայն
քրիստոնէութեան
վերա:
Ահա
մի
ուսմունք,
որ
առաջ
դաւանում
էին
ձկնորսներն
ու
մուրացիկ
չքաւորներն,
իսկ
այժմ`
նրանք,
որոնց
մի
մատի
վրայ
աւելի
հարստութիւն
կայ,
քան
ամբողջ
Երուսաղէմի
համայնքում:
Ահա
մի
ուսմունք,
որ
առաջ
բուն
էր
դրել
մթին
կատակոմբաներում
ու
խարխուլ
խրճիթներում,
իսկ
այժմ
բազմում
է
Վատիկանի
ապարանքում
ու
երկրակալների
պալատներում:
Ահա
մի
վարդապետութիւն,
որի
հետեւողները
հնում
չարին
չէին
հակառակում,
իսկ
այժմ
ոգեւորւում
են
աշխարհակալ
միլիտարիզմով:
Եւ
վերջապէս
ահա
մի
կրօն,
որ
երբեմն
ունեւորներին
դժոխք
էր
աքսորում
եւ
քարոզում
էր
շապիկը
տալ
ընկերոջն,
իսկ
հիմա
դաշնակցելով
աշխարհիս
հզօրների
հետ`
բնական
ու
արդար
է
յայտարարում
այն
կարգերը,
որտեղ
անթիւ
բիւրաւորների
տանջում,
զոհում
ու
մաշկում
են
իբրեւ
անբան
սպանդների:
Աւետարանը
դաւանել
են
ե՛ւ
տէրն
ու
ստրուկը,
ե՛ւ
ազնուականն
ու
ճորտը,
ե՛ւ
վարպետն
ու
աշկերտը,
ե՛ւ
արդիւնաբերողն
ու
բանուորը,
բայց
որքա՜ն
տարբեր
է
սրանց
իւրացրածն
Աւետարանից:
Մի
տեղ
այս
մասնաւոր
սեփականութիւնը
հովանաւորող
մատեան
է,
մի
ուրիշ
տեղ`
ընդհանուր
սեփականութիւնը
ջատագովող
գիրք.
այնտեղ
սրանով
բռնութիւնն
են
արդարացնում,
այստեղ
ազատութիւնը
փառաբանում.
մերթ
այս
ուղեկից
է
աշխարհակալի
արնածոր
սրին,
ինկվիզիտորի
բոցավառ
խարոյկին
ու
դահճի
բարձրադիր
կառափնարանին,
իսկ
յաճախ
էլ
հանգչում
է
հալածեալի,
վաստակեալի
ու
բեռնաւորի
հաւատացող,
յուսացող
ու
սիրող
կրծքի
վրայ...
Քրիստոնէութիւնը
միակ
օրինակը
չէ
իդէոլոգիաների
պատմութեան
մէջ.
կրօնական,
փիլիսոփայական,
գրական
եւ
այլ
շատ
ուղղութիւններ
կան,
որոնք
տարափոխիկ
անցեալ
են
ունեցել:
Այսպիսիներից
է
նաեւ
մերկանտիլիզմը,
որ
միշտ
ու
ամէնուրեք
միեւնոյն
կերպարանքով
չէ
երեւացել:
Այսպէս
օրինակ`
յիշեալ
ուղղութիւնն
այլ
բնաւորութիւն
է
ունեցել
Արեւմտեան
Եւրոպայում
եւ
բոլորովին
այլ`
Ռուսաստանում:
Արեւմտեան
Եւրոպայում
մերկանտիլիզմը
հանդէս
եկաւ
այն
ժամանակ,
երբ
նոր
գտնուած
ցամաքներն
ու
ճանապարհները
եւրոպական
ապրանքների
համար
ընդարձակ
շուկայ
էին
բաց
արել:
Արդիւնքներն
ապրանք
դարձել
էին,
բայց
բանուորական
ուժը`
դեռեւս
ոչ:
Իշխում
էր
երկրագործական
ու
արհեստաւորական
արտադրութիւնը.
կապիտալիստական
արդիւնաբերութիւն
դեռեւս
չկար:
Բուրժուազիան
օգուտ
քաղում
էր
ոչ
թէ
արտադրութիւնից,
ոչ
թէ
բանուորի
ուժը
գործադրելով
ու
յաւելեալ
արժէք
խլելով,
այլ`
փոխանակութիւնից,
ուրիշների
արտադրած
արդիւնքները
վաճառելով:
Ահա
այս
դրութեան
պատկերացումը
մարդկանց
գիտակցութեան
մէջ,
վաճառական
դասի
պրակտիկան
թէօրիայի
մէջ
հանդէս
էր
գալիս
մերկանտիլիզմի
կերպարանքով:
Մերկանտիլիզմն
Արեւմտեան
Եւրոպայում
առեւտրական
բուրժուազիայի
իդէոլոգիան
էր:
Բոլորովին
ուրիշ
պատկեր
էր
ներկայացնում
Ռուսաստանն
այն
ժամանակ,
երբ
այստեղ
սկսեցին
մուտք
գործել
մերկանտիլիստական
գաղափարները:
Ազգաբնակութեան
հսկայ
մեծամասնութիւնն
ապրում
էր
գիւղերում
բնական
տնտեսութիւն
վարելով.
փողային
տնտեսութիւնը
նոր–նոր
էր
սկսում
ծիլեր
արձակել
հասարակութեան
մէջ.
քաղաքները
շատ
չնչին
ազդեցութիւն
ունէին.
միջազգային
շուկայում
ռուսական
արտասահմանեան
առուտուրի
անունը
չէր
լսւում.
չկար
առեւտրական
բուրժուազիայ,
որն
Արեւմուտքում
արդէն
ոտքի
էր
կանգնել
եւ
շուտով
իբրեւ
Դաւիթ
մենամարտի
էր
դուրս
գալու
հսկայ
Գողիաթի`
հնադարեան
ազնուականութեան
դէմ:
Հասկանալի
է,
որ
այսպիսի
պայմաններում
ռուս
մերկանտիլիզմը
բոլորովին
այլ
բնոյթ
պէտք
է
ունենար,
քան
Արեւմտեան
Եւրոպայում:
«Պետրոս
Մեծը,
–
գրում
է
ռուս
տնտեսագէտ
Վ.
Սուեատլովսկին,
—
կամենալով
մերկանտիլիզմի
ուղիով
ընթանալ`
ուրիշ
հնար
չունէր
գործադրելու,
քան
եթէ
այն
պատուաստել
կառավարութեան
միջոցներով
ու
դարձնել
կենտրոնական
իշխանութեան
մենաշնորհ:
Ասպիսով
մերկանտիլիզմը
մեզանում
չէր
զարգանում
բնական
ճանապարհով,
այլ
արհեստական
կերպով
պատուաստւում
էր,
այսինքն`
բոլորովին
այլ
նպատակների
ու
խնդիրների
համար
էր
նշանակւում
եւ
ծառայում,
քան
Արեւմտեան
Եւրոպայի
մերկանտիլիզմը:
Պետրոսի
նպատակն
էր`
ստեղծել
հզօր
արտաքին
քաղաքական
ուժ
թէկուզ
ի
վնաս
ժողովրդի
ներքին
ուժերի:
Գանձարանի
բոլոր
միջոցները
զոհւում
էին
բանակի
ու
նաւատորմղի
պէտքերի
համար ...
Այս
պէտքերի
համար
արած
ծախսերն
ամբողջ
բիւջէի
96%
էին
կազմում,
իսկ
մի
քանի
տարում
մնացած
գումարները
գործադրում
էին
մերկանտիլիստական
ձեռնարկութիւնների
համար,
ձեռնարկութիւններ,
որոնց
վերջին
նպատակն
էր
լրացնել
միլիտարիզմի
միեւնոյն
կարիքները:
Ռուս
մերկանտիլիզմի
ամբողջ
ծանրութիւնն
ընկնում
էր
գիւղացիութեան
վերա.
այս
ծանրութիւնը
վերջնականապէս
ճորտ
դարձրեց
նրան
եւ
միեւնոյն
ժամանակ
նպաստեց
կալուածատէր
ազնուականութեան
ամրապնդուելուն:
Շուտով
եւ
հէնց
այս
կալուածատէր
ազնուականութիւնն
ասպարէզ
է
գալիս
իբրեւ
մի
դասակարգ,
որ
հակում
ունի
ընդունելու
այս
նոր
իդէոլոգիան
»
(մերկանտիլիզմը—
Թ.
Ա.
)
[1]:
Այսպէս
ուրեմն.
Արեւմտեան
Եւրոպայում
մերկանտիլիզմը
հանդէս
է
գալիս
իբրեւ
բուրժուազիայի
իդէոլոգիա,
իսկ
Ռուսաստանում`
փողի
համն
առած
կալուածատէր
ազնուականութեան:
Իսկ
հա՞յ
մերկանտիլիզմը:
Որի՞ն
է
արդեօք
նմանւում
այն.
Արեւմուտքի՞ն,
թէ՞
Հիւսիսին:
Ո՛չ
առաջինին
ու
ո՛չ
էլ
երկրորդին:
Արեւելքի
մերկանտիլիզմը
բոլորովին
նոր
բնաւորութիւն
ունի:
Հայ
հրապարակախօսի
համար,
ինչպէս
տեսել
ենք,
իդէալական
են
այնպիսի
կարգերը,
որտեղ
հասարակութեան
մեծամասնութիւնը
պարապում
է
երկրագործութիւնով,
այսինքն`
որտեղ
դասակարգերի
մէջ
ամենահզօրը
գիւղացիութիւնն
է:
Նրա
կարծիքով,
իրերի
այսպիսի
դրութիւն
կարող
է
ստեղծուել
այն
ժամանակ,
երբ
հողի
մասնաւոր
սեփականութիւնը
վերացած
լինի
եւ
հողն
էլ
համայնացրած:
Նալբանդեանը
քարոզում
է
արտադրութիւն
ոչ
թէ
սեփական
սպառման
համար,
այլ`
շուկայի.
բնական
տնտեսութեան
փոխարէն
ջատագովում
է
ապրանքային
ու
փողային
տնտեսութիւնը,
միայն
այնպիսի
պայմաններում,
որ
այս
տնտեսութիւնը
չվնասէ
գիւղացիութեան
շահերին:
Այս
պայմաններն
երեքն
են.
1.
վաճառական
ու
արդիւնաբերող
դասակարգը
պէտք
է
կազմել
փոքրամասնութիւն.
2.
այս
դասակարգը
նախապէս
դրամական
օժանդակութիւն
տայ
գյւղացիներին,
որպէսզի
սրանք
կարողանան
կրկնապատիկ
ցանել
ու
հնձել
եւ
3.
արդիւնաբերող
ու
վաճառական
դասակարգը
մշակէ
ու
վաճառել
միայն
շինականի
արտադրած
արդիւնքները:
Ներմուծող
առեւտուրի
փոխարէն,
որը
հայ
հրապարակախօսն
անուանում
է
եւրոպացոց
համար
ծառայութիւն
ու
միջնորդութիւն,
եւ
որը
երբեմն
կարող
է
օգտակար
լինել
վաճառականին,
բայց
ոչ
ընդհանրութեանը,
նա
առաջարկում
է
ազգային
վաճառականութիւն,
այսինքն`
գիւղացու
արդիւնքների
արտահանութիւնով
զբաղուող
առեւտուր:
Միայն
այսպիսի
առեւտուրը
դրամի
շրջանառութիւնը
կմտցնէ
ազգի
մեծամասնութեան,
երկրագործ
մասսայի
մէջ.
շինականի
ձեռքը
փող
կ՚անցնի,
եւ
նա
կսկսէ
փոքր-ինչ
ազատ
շունչ
առնել:
Ազգային
վաճառականութիւնը
օգուտ
կբերէ
թէ՛
առուտուրով
պարապողին
եւ
թէ՛
մանաւանդ
գիւղացիութեանը,
որ
է՛
հասարակութեան
հիմքը,
լծակը,
շարժարանը:
«Երկրագործութեան»
հեղինակը
ձգտում
է
ստեղծելու
հարուստ,
բայց
աշխատաւոր
գիւղացիութիւն
եւ
միմիայն
այս
դասակարգի
շահերի
տեսակէտից
է
քարոզում
մերկանտիլիզմ:
Կարծում
ենք,
որ
մինչայժմեան
մեկնութիւններն
իրաւունք
են
տալիս
մեզ
հետեւեալ
եզրակացութեան
յանգելու.
մինչդեռ
Արեւմտեան
Եւրոպայում
մերկանտիլիզմն
ասպարէզ
է
եկել
իբրեւ
առեւտրական
բուրժուազիայի
իդէոլոգիա,
մինչդեռ
Ռուսաստանում
նոյն
ուղղութիւնն
հանդէս
է
եկել
իբրեւ
կալուածատէր
ազնուականութեան
իդէոլոգիա,
մեզանում,
ընդհակառակը,
մերկանտիլիզմը
փառաբանուել
է
իբրեւ
գիւղացիութեան
բարօրութեանը
նպաստելու
մի
միջոց.
նրանով
ոգեւորուել
է
հայ
գիւղացիութեան
թէօրետիկը:
ՀԱՅ
ՄԵՐԿԱՆՏԻԼԻԶՄԸ
ԳԻՒՂԱՑԻՈՒԹԵԱՆ
ԻԴԷՈԼՈԳԻԱ
է:
Այս
հետաքրքրական
յայտնութիւն
է
ոչ
միայն
հայոց
գրականութիւնն
ուսումնասիրողի
համար,
այլեւ
ուշագրաւ
նորոյթ
նոյնիսկ
տնտեսագիտութեան
պատմութեան
հանդիսարանում:
*
*
*
Աւարտելով
այս
պատմական–գրական
ակնարկը`
մեզ
մնում
է
աւելացնել,
որ
Նալբանդեանի
«Երկրագործութեան»
վերլուծութիւնը
խախտում
է
ի
միջի
այլոց
նաեւ
հիմունքն
այն
հայեացքի,
ըստ
որի
50–70
թուականների
ռուսահայ
գրականութիւնը
միայն
բուրժուազիայի
իդէոլոգիա
է
ներկայացնում:
Սոյն
հայեացքը
պաշտպանողներին
ի
հերքումն
կարող
ենք
մատնանշել
հայ
հրապարակախօսին,
որ
դէպի
համայնացրած
հողն
ու
մանր
երկրագործութիւնն
էր
կոչում
ստրուկ,
աղքատ
ու
պանդուխտ
ազգակիցներին:
Աշխարհիս
հզօրների
ջատագովը
չէր
Սիմէոն
Մանիկեանն,
այլ`
զրկուածների
ու
տառապեալների:
Իւր
կեանքով
ու
մահով
այս
նոր
Գրակքոսը
հաստատեց,
թէ
իրաւունք
ունէր
իւր
մասին
գրելու
այն
տողերը,
որոնք
տպուած
են
«Երկու
տողի»
մէջ:
«Մենք
ազատակամ
նուիրեցինք
մեզ
հասարակ
ժողովրդի
իրաւունքը
պաշտպանելու:
Մեր
անձը
եւ
գրիչը
չնուիրեցինք
հարուստներին.
նոքա
իւրեանց
արծաթի
թումբերի
տակ
միշտ
անխոցելի
են
նաեւ
բռնակալների
իշխանութեան
մէջ:
Բայց
այն
խեղճ
հայը,
այն
հարստահարուած,
ողորմելի,
աղքատ,
մերկ
եւ
քաղցած
հայը,
ոչ
միայն
ճնշուած
օտարներից
եւ
բարբարոսներից,
այլեւ
իւր
հարուստներից,
իւր
հոգեւորներից ...
ահա
այն
հայը
ամենայն
արդարացի
իրաւունքով
գրաւում
է
մեր
ուշադրութիւնը,
եւ
նորան
դարձեալ
առանց
եւ
վայրկենական
երկմտութեան
նուիրեցինք
մեր
բոլոր
կարողութիւնը:
Պաշտպանել
այն
հայի
առաթուր
կախուած
իրաւունքը`
է՛
մեր
կեանքի
բուն
խորհուրդը
եւ
նպատակը:
Եւ
այս
նպատակին
հասնելու
համար
չէ
պիտոյ
ընկրկենք
ո՛չ
բանտի
եւ
ո՛չ
աքսորի
առջեւ,
ոչ
միայն
բանիւ
եւ
գրչով,
այլեւ
զէնքով
եւ
արիւնով,
եթէ
մի
օր
արժանի
լինինք
զէնք
առնուլ
մեր
ձեռքը
եւ
մինչեւ
այժմ
քարոզած
ազատութիւնը
նուիրել
եւ
սրբել
մեր
արիւնով»:
Օտարներից
ու
բարբարոսներից,
այլեւ
իւր
հարուստներից
ու
հոգեւորներից
հարստահարուած,
ողորմելի,
աղքատ,
մերկ
ու
քաղցած
հայը
երբեք
չի
մոռանայ
Կամիշինի
նահատակին,
որը
թէեւ
վաղ
մեռաւ,
բայց
երկար
ապրելու
է
նրանց
սրտում,
որոնք
երկրպագու
են
ժողովրդի
բարօրութեան
վսեմ
իդէալին:
1912
թ.
յունուար–փետրուար,
Կախ
աւան
[1]
В.
Святославский,
էջ
166։