Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԴԱՇՏԱՅԻՆ ԿԱՄ ՍՏՈՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

Ա. Գաւառն, որ ընկած է Երասխի եւ Ղուրու չայ գետակի ձախ ափերի, դաշտաբերանի եւ Մուխանք գաւառի սահմանի մէջ, կոչուած է Պիանք [1], այժմ` Ջաբրայէլի գաւառ:

Բ. Գաւառն, որ ընկած է Երասխի ձախ ափի, Վարդանակերտ գաւառի եւ դաշտաբերանի տարածութեան մէջ, ստացած է Մուխանք [2], Մուղան [3] այժմ` Միլին դաշտ, անունները:

Գ, Դ, Ե եւ Զ գաւառներն, որք ընկած են Կուր գետի եւ Գարգար գետակի աջ ափերի, դաշտաբերանի եւ Մուխանք գաւառի սահմանի մէջ, ստացած են Արանռոտ, Տռի, Ռոցպատեան եւ Աղուէ [4] այժմ առաջին երկուքն միասին` Քեաբիրլու, իսկ վերջին երկուսն` Ջաւանշիր:

  Է. Գաւառն, որ ընկած է Կուր գետի եւ Խաչենագետի աջ եւ Գարգարի ձախ ափերի եւ դաշտաբերանի մէջ, ստացած է Տուչքատակ [5], Տիգրանակերտ [6] Թառնագիւտ-այժմ` Շահ-բուլաղ, անունները:

Ը. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Խաչենագետի, Կուրակ գետակի եւ դաշտաբերանի մէջ, ստացած է Ուտի-առանձնակ [7], Ուտի գաւառ, այժմ` Ջուանշիր:

Թ. Գաւառն, որ ընկած է Կուր գետի, Կուրակ եւ Շամքոր գետակների եւ դաշտաբերանի մէջ, ստացած է Շիկաշէն [8], Շակաշէն [9] Արշակաշէն [10] Գանձակ, Գեանջա, այժմ` Ելիսաւետապօոլի գաւառ:

Ժ. Գաւառն, որ ընկած է Շամքոր գետակի ձախ, Կուր եւ Աղստեւ գետերի աջ ափերի եւ դաշտաբերանի մէջ, ստացած է Կողթ [11], Շամքոր [12] եւ Զակամ [13]. այժմ` Շամշադին եւ Ղազախ, անունները: Գ Դ Ե Զ Է Ը Թ եւ Ժ գաւառներն երբեմն պատկանում էին Ուտի նահանգին:



[1]        Մատ. Խոր. եր. 609:

[2]        Մատ. Խոր. եր. 609:

[3]        Կիր. Վարդ. Բարձ. Եսայի Կաթ.:

[4]        Մատ. Խոր. եր. 610 եւ ձեռագիրներ: Հարկ է յայտնել, որ անհնարին է գտնել գաւառներիս մէջ ընկած միջնասահմանները, քանզի ամէնեւին չկայ որոշող բնական մի նշան: Մով. Կաղանկատուացին յիշում է միայն Մուխանք, Տրի եւ Աղուէ (այժմ` Ալուանդ) գաւառները (եր. 264):

[5]        Մատ. Խոր. եր. 610:

[6]        Սեբ. եր. 92: Մով. Կաղ. եր. 241. Տկռանակերտ. եւ այլն:

[7]        Մատ. Խոր. եր. 610:

[8]        Մատ. Խոր. եր. 610:

[9]        Բուզ. եր. 210. Մով. Կաղ. 251:

[10]      Մով. Կաղ. եր. 265:

[11]      Բուզ. եր. 176-177: Մատ. Խոր. 610: Մով. Կաղ. եր. 244:

[12]      Մով. Կաղ. եր 252: Կիր. եր. 114:

[13]      Առ. պատմ. եր. 9: Ես. Կաթ. 23: Հարկ է յայտնել, որ գաւառիս արեւելեան կողմն այժմ կոչւում է Շամքոր, արեւմտեանն` Ղազախ, իսկ միջավայրն` Զակամ: