Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. ՊԻԱՆ ԳԱՒԱՌ

  Խիստ պակաս է գաւառիս ջուրն: Համարեա՛ թէ ջուր գտնւում է միայն Երասխի, Ղուրու չայի եւ Քեօնդալանի եզերքներում. վասնորոյ սակաւ են եւ գաւառիս բնակիչներն, որք են միայն մահմետականներ: Ինչպէս երեւում է հին առուի հետքից, Աղուանից թագաւորների ժամանակ ջուր բերուած է Երասխից, որով ջրուած է ոչ միայն Պիան այլ եւ Մուխանք եւ այլ գաւառներն: Հայաբնակ էր գաւառս վաղուց. բայց հայկական հնութիւններն իսպառ անհետացած են մահմետական բնակիչների ձեռնով: