Արցախ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Հարաւային կամ վերին գաւառներ

Ի. Բերձոր կամ Բերդաձոր գաւառ,

որի բնակչաց ամէնամեծ մասն այժմ մահմետականներ են: Հետեւեալ գիւղերն, որ կանխաւ հայաբնակ եղած են, այժմ մահմետակաբնակ են, որոց մէջ կան եկեղեցիներ եւ հանգստարաններ: Սկսեալ Երասխի ձախ ափից մինչեւ Ղարաղշլաղ գիւղն.

1) Դիրի` Երասխի ձախ ափում կամրջի մօտ Դիրի սարի տակ.

2) Թոմաս գիւղում եկեղեցին         աւերակ.

3) Բայաթ, այժմ` Բաշարաթ             ,, ,,

4) Հին-Փոքր Թաղլարում                 ,, ,,

5) Հորնաւոտում                                ,, ,,

6) Հատք գիւղում                   ,,           կիսաւեր

7) Դաշտահատ գիւղում      ,,           աւերակ.

8) Չէք                             ,,           ,, ,,

9) Փարաջան               ,,           ,, ,,

10) Հին-Մեծ Թաղլարում [1],    ,,

11) Եաւրին-խութ (մերձ կոզառ) ,,

12) Երկաթաւոր (Դամիրլու)          ,,

13) Սափիան գիւղում           ,,

14) Թումասլու            ,,           կիսաւեր.

15) Ամուտուկա          ,,           ,,

16) Խոջիկ         ,,           ,,

17) Պատար     ,,           ,,

18) Սարգիս      ,,           ,,

19) Չղջիկ, այժմ` Ջաղջիկ.

20) Սպիտակ շէն.

21) Ջամին գիւմ (գոմ).

22) Գառնակաշ.

23) Հակարի.

Հայաբնակ են այժմ միայն հետեւեալ գիւղերն.

Ա. ԴՈԼԱՆԼԱՐ. Շինուած է Հին-Մեծ-Թաղլարի հարաւային կողմում մի սարի վերայ. բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն` արքունի, լեռնային եւ նուազ հացատու. տեղական բերքերն` ցորեն, գարի, գարնանի, հաճար, կորեկ, ոչխար, տաւար, այծ, խոզ, գոմէշ. գերազանց` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 100 տարի. եկեղեցին` Սուրբ Աստուածածին. ծածքն` փայտաշէն քահանայ` մի:

Ծուխ 29, ար. 123, իգ. 117.

Բ. Խանձաձոր գիւղ. հիմնուած է Ծամ-ձոր գիւղին արեւմտեան կողմում. բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն` բէկական. տեղական բերքերն` միեւնոյն. գերազանց` օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք` 100 տարի, եկեղեցին` Սուրբ Յովհաննէս:

Ծուխ 57, ար. 287, իգ. 222.

Գ. ՅԱՐԱՐ ԳԻՒՂ. Շինուած է Խցաբերդի արեւմտեան կողմում բնակիչք գաղթած են Ղարադաղից, հողն` բեկական, տեղական բերքերն` միեւնոյն, գերազանց` օդն, կլիման եւ ջուրն, երկար կեանք` 100 տ. եկեղեցի չունին, քահանայ` մի:

Ծուխ134, ար. 532, իգ. 482.

Դ. ԽՑԱԲԵՐԴ ԳԻՒՂ. Շինուած է Դիզափայտի արեւմտահայեաց լանջին վերայ. Բնակիչք գաղթած են Ղարադաղից. հողն` արքունի, լեռնային, (6000 ոտքից աւելի բարձր է) գերազանց` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 100 տ. եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն` փայտաշէն, քահանայ` մի.

Ծուխ 50, ար. 166, իգ. 158:

Ե. ՂԱԼԱ-ՂՇԼԱՂ. Հիմնուած է (Սաղսաղան 7083 ոտք) բարձր սարի հարաւային լանջի վերայ. բնակիչք` բնիկ, հողն` արքունի, տեղական բերքերն` նոյն. գերազանց` օդն, կլիման եւ ջուրն. երկար կեանք` 110 տ. եկեղեցին` Սուրբ Աստուածածին, ծածքն` փայտաշէն. քահանայ` երկու:

Ծուխ 337, ար. 1436, իգ. 1175.

 

ԳԱՒԱՌԻՍ ԲԵՐԴԵՐՆ

  Ա. ԱՄՈՒ ՏԵՂ ԱՄՐՈՑ. Շինուած է Հակարի գետի ձախ կողմում համանուն սարի վերայ (որի բարձր. 4131 ոտք): Քարուկիր պատով պարսպուած է վաղ ժամանակից սարիս գլուխն, որն ունի բաւական մեծութիւն, ամուր դիրք, պատուական տեսարան եւ բարեխառն կլիմայ: Ամրոցիս մակերեւոյթն լի է շինութեանց բեկորներով, որոց մէջ տակաւին կանգուն է մի քարուկիր մատուռ, որ ուխտատեղի է եւ որի շուրջն ամփոփուած են հնուց ննջեցեալներ: Մատրանս հիւսիսային կողմում կայ երկու այլ գերեզման, իսկ արեւմտեան կողմում կայ մի վիմափոր աւազան, որ միշտ լի է ջրով. գալիս են կաշուի հիւանդութիւն ունեցողներ (ինչպէս է բորոտութիւն եւն. ) լողանում ջրումս եւ աղօթում մատրանս մէջ եւ վերադառնում առողջացած:

Բ. ԹՈՄԱՍ ԲԵՐԴ. Հիմնուած է համանուն սարի վերայ (որի բարձր. 5230 ոտք), որ կայ Ամու տեղի հարաւարեւելեան կողմում: Թոմաս սարս առանձնացած է իւր ամէն կողմերից եւ բարձրացած ձուաձեւ, որի վերայ է ամրոցն: Այս եւս ունի քարուկիր պարիսպ, նշանաւոր ամրութիւն, սքանչելի տեսարան եւ մի աւերակ փոքր եկեղեցի:

Գ. ՂԱԼԱԼՈՒ ԲԵՐԴ. որի սարն արձանացած է Բաշարաթ սարի արեւմտեան հանդէպ եւ Բազմին (Բեզմին) սարի հարաւային հանդէպ: Առանձնացած է իւր շրջապատից եւ բերդասարս, որ ունի մօտ 3600 ոտք բարձրութիւն եւ որի շուրջն ահագին քերծեր են: Հնուց պարսպուած են մուտքի կողմերն եւ հարկ եղած տեղերն: Ամրոցիս մէջ եւս կան հին շինութեանց շատ բեկորներ եւ աւերակ մատուռ:

Դ. ԽՑԱԲԵՐԴ. որի մէջ արդէն բնակում են հայեր, ուր կայ եւ եկեղեցի, ինչպէս գիտենք: Ամրոցս, որի բարձրութիւնը պակաս չէ 6000-ից, ունի ամուր պարիսպ, բերդակալ սար. ազնիւ ջուր, զմայլելի տեսարան եւ ամէն ընտիր յատկութիւն: Հարկ է յայտնել, որ հետզհետէ քայքայ-   ւում են բոլոր բերդերիս պարիսպներն:



[1] Նոր-թաղլարեցիք նախ Պարսկաստանից գաղթած են այստեղ եւ մի ժամանակից յետոյ տեղափոխուած են Նոր-Թաղլար աւանն: