ԻԱ.
եւ
ԻԲ.
Գաւառներն
են
Հարճլանք
եւ
Վակունիք:
Առհասարակ
լեռնուտ
են
երկու
գաւառներս
եւս,
որոց
մէջ
են
Արտաշաւի
սարն
4456
ոտք,
Տղիկ
կամ
Տղայ`
5180,
Լաչին`
6328,
Սարի
պապ
(Սարի
պապա)
7574,
Կարմիր
քար
(Ղզըլ-դաշ)
6552,
Բաբադէմ`
6006,
Փինկան`
7903,
Յուշարձան
(Վանքասար)
1861,
Տէրտէրի
սար
(Քէշիշ-դաղի)
7560,
Ներքին-Բեւեռաթափ
(Մխթեօքան)
6944,
Աղջկայ
բերդ
(Ղըզ-ղալա)
9324,
Դիւրին
(Դիւրու
դաղ)
6914,
Սպիտակ
քերծ
(Ալա
կայա)
7672,
Չիլ-կեազ
(Չիլկեազ)
7777,
Սահմանասար`
8687,
Վանքայ
սար
(Քիլիսա-դաղի)
7553,
Երկաթաղբիւր
(Դամիւր-բուլաղ)
7639,
Կովսար
(Ինաք-դաղի)
8583,
Հին-գայլ
(Ղոջա-ղուրդ)
7675,
Սարի
աղբիւր
(Սարի
բուլաղ)
9898,
Պել-սար
(Դալի-դաղ)
11907,
Վերին-Բեւեռաթափ
(Մխթեօքան)
11851,
Աղխասար
(Ախիա-դաղ)
8364:
Սքանչելի
ամարանոցներ
են
լեռներս:
Երկու
գաւառներումս
կան
մօտ
վաթսուն
գիւղ,
որ
կանխաւ
եղած
է
հայաբնակ,
բայց
այժմ
մահմետականաբնակ
են,
որոց
մէջ
սակայն
անպակաս
են
հայկական
հնութեանց
հետքեր`
կա'մ
կիսակործան,
կա'մ
հիմնայատակ
կործանուած
եւ
կա'մ
կանգուն
տաճարներ,
եկեղեցիներ,
մատուռներ
եւ
հանգստարաններ:
Ահա'
այն
գիւղերից
մի
քանիսն:
Զերդի
(Զարդ)
Տիկ,
Բաբադէմ,
Նիլջան,
Ենկիջա,
Ղարաչամ,
Արտաշաւի,
Վաղազին,
Հաճի,
Հոչազ,
Հաճի
Սամլու,
Խալիփալլու
(Առաջնորդապատական),
Սուաթ,
Մարջանլու,
(Մունջուխլու),
Հաթամլար,
Հաճիլար,
(Հարճլանք),
Չուրման,
Շամքեանդի,
Կարաբայնի
(Կարաբաց),
Կարաչանի,
Լիլօ-Բաղր
(Լիլաբակ),
Ալակչի
(Մաղագործ),
Թուրքիշվան
(Թրքաշվան`
թուր
քաշող
եւ
հալածող
գիւղ),
Շուքարան,
Աղան,
Ասրիկ
(Իսրայէլի
գիւղ),
Աղջաքանդ
(Ըղջկաքանդ-աղջկայ
քանդած),
Ալուխան,
Սեւանդ
(Սեւ
հանդ)
եւն.:
Միայն
մի
հայաբնակ
գիւղ
մնացած
է
այժմ
Հարճլանք
գաւառում,
որ
է.
Ալղուլի,
Հիմնուած
է
Արտաշի
սարի
հարաւային
կողմում.
բնակիչք`
բնիկ,
հողն`
արքունի,
օդն,
կլիման
եւ
ջուրն`
պատուական,
երկար
կեանք`
95-105
տ.
եկեղեցին`
Սուրբ
Աստուածածին.
քահանայ`
մի:
Ծուխ
74,
ար.
372,
իգ.
286.
Մի
բերդ
կայ
միայն
երկու
գաւառներումս
Աղջկայ-բերդ
(Ղըզ-ղալա)
անուն,
որ
գտնւում
է
Ղըրխ-ղըզ
(40
օրիորդ)
սարի
հիւսիսային
կողմում
եւ
ունի
9324
ոտք
բարձրութիւն:
Հարկ
է
յայտնել,
թէ
այնքան
ամուր
տեղեր
կան
գաւառներումս,
մինչեւ
անգամ
կարօտութիւն
չկայ
բերդերի: