Ը.
ՈՒՏԻ-ԱՌԱՆՁՆԱԿ
ԳԱՒԱՌ(4)
Ոչ
ինչ
պակաս
հարուստ
է
եւ
գաւառս
ցորենով,
գարիով,
որիզով
եւ
բամբակով:
Ձմերուկ,
նշանաւոր
սեխ
(չորս
տեսակ),
բրինձ,
մաշ,
սոխ,
սխտոր,
գազար,
սերկեւիլ,
խաղող
եւ
այլն
կազմում
են
գաւառիս
բերքերն:
Գաւառիս
ամէն
կողմերով
առատօրէն
վազում
են
առուներ,
որք
հանուած
են
Թարթառ
գետից,
վասնորոյ
եւ
բազմարդիւն
է
գաւառս
եւ
արգաւանդ
հողս:
Գաւառումս
է
Աղուանից
երկրորդ
մայրաքաղաքն
Պարտաւ,
որ
հիմնուած
է
Թարթառ
գետի
ձախ
կողմում
եւ
որ
հեռի
է
Եւլախի
երկաթուղու
կայարանից
երեք
մղոնից
փոքր-ինչ
աւելի
ճանապարհաւ:
Այժմ
համարեա'
թէ
մի
գիւղ
է
Պարտաւն,
զրկուած
իւր
մեծութեան
եւ
հարստութեան
փառքից,
սակայն
հնութիւններն
եւ
աւերակներն
այնքան
շատ
են,
որք
պահպանած
են
քաղաքի
յատկութիւն:
Քաղաքս
ունեցած
է
համարեա'
թէ
մի
մղոն
երկարութիւն
եւ
կէս
մղոնից
աւելի
լայնութիւն,
ինչպէս
երեւում
է
աւերակի
հետքերից
եւ
փորուածքների
նշաններից:
Հին
շէնքերն
ընդհանրապէս
շինուած
են
եղել
եփած
աղիւսով
եւ
պարզ
հողեայ
ցեխով,
զոր
օրինակ
երեւում
են
նոր
ի
նորոյ
քանդած
ստորերկրեայ
հնութիւններից:
Հողն
ունի
կաճային
զօրութիւն.
որ
անքակ
պահած
է
մօտ
հազար
տարի
ստորերկրեայ
բնակարանները:
Մինչեւ
6
մետր
փորուածքներից
ելնում
են
ոսկի,
արծաթ,
պղինձ,
հին
դրամներ
եւ
անօթներ
եւ
երկաթեղէն
ու
խեցեղէն
գործիքներ,
կարասիներ
եւ
ամաններ:
Այժմ
անհետացած
են
քաղաքիս
շրջապարսպի
պատերն.
բայց
տակաւին
մնում
են
երեք
միջնաբերդեր,
որոց
պարիսպներն
շինուած
են
հողեայ
ցեխով:
Առաջին
միջնաբերդն,
որ
գտնւում
է
փոշտի
ճանապարհի
տակին,
այս
է
արեւելեան
կողմում,
ունի
վեց
բարձրագոյն
բուրգեր
եւ
հաստ
ու
բարձր
պարիսպ.
որի
արեւելեան
կողմից
խախտուած
է
փոքր-ինչ
տեղ:
Շրջապարսպիս
մէջտեղում
արձանացած
է
մի
երկյարկ
աշտարակ,
որ
շինուած
է
թրծեալ
աղիւսով
եւ
կրաշաղախ
ցեխով:
Աշատարակս
ունի
կլորակ
ձեւ,
31,
5
մետր
հաստութիւն
(արտաքուստ
չափելով)
եւ
մօտ
11
մետր
բարձրութիւն:
Խաչաձեւ
շինուած
է
գետնայարկն,
որի
առաստաղի
թաղն
փլած
է
այժմ:
Խաչաձեւի
մէն
մի
թեւից
բացուած
է
մի
մի
լուսամուտ,
որոց
վերի
ծայրերն
հասած
են
մինչեւ
վերնայարկի
ստորոտն:
Երեւի
թէ
գերեզմաններ
կան
գետնայարկում,
որք
ծածկուած
են
փըլւած
թաղի
տակ:
Արտաքուստ
զարդարուած
է
վերնայարկն
կարմիր,
կանաչ
եւ
սպիտակ
մանր
աղիւսներով:
Վերնայարկիս
վերի
կողմին
մօտ
կան
արաբական
սպիտակ
գրեր.
իսկ
ստորին
կողմին
մօտ
մանր
աղիւսներ
[1]:
Տեղ-տեղ
քանդուած
են`
վերի
յարկից
գլխի
կողմն
եւ
վարի
յարկից`
1
մետր
եւ
80
սան.
եւ
միանգամայն
երկու
յարկերի
դռներն:
Բերդումս
է
արքունի
ուսումնարանն
եւ
վարժապետի
բնակարանն:
Երկրորդ
բերդակն,
որ
նմանապէս
շինուած
է
հողեայ
ցեխով,
առանց
բուրգի
է
եւ
կիսաւեր
եւ
գտնւում
է
մեծ
ճանապարհի
արեւմտեան
եզրի
մօտ
եւ
ունի
104
մետր
երկարութիւն
եւ
93
լայնութիւն:
Բերդակիցս
շատ
հեռի
չեն
եւ
միւս
միջնաբերդերն:
ՈՒԽՏԱՏԵՂԻ
Միեւնոյն
ճանապարհի
արեւելեան
կողմում
է
Իմամզատէ
կոչուած
մահմետականաց
ուխտատեղին,
որ
ունի
թրծեալ
աղիւսով
եւ
կրաշաղախ
ցեխով
շինուած
մի
շինութիւն,
որ
ունի
երեք
դուռն.
մի`
հարաւային,
մի`
արեւմտեան
եւ
մի
հիւսիսային`
կողմից:
Շինութիւնս
գրեթէ
իւր
մէջ
տեղում
ունի
մի
խաչաձեւ,
միջակ,
գմբէթաւոր
եւ
սենեականման
յարկ,
որի
մէջտեղում
ամփոփուած
են
երկու
սուրբ
անձանց
մարմիններն:
Գերեզմաններիս
վերայ,
որ
թաղուած
են
կից,
ծածկուած
է
մի
մանրաչեայ,
փայտաշէն
վանդակ,
իսկ
վերջնոյս
վերայ`
թանկագին
եւ
ոսկեթել
ծածկոց:
Վանդակիս
տակ
յայտնի
երեւում
են
զոյգ
տապանաքարերն.
իսկ
սորա
աչքերից
կապուած
եւ
կախուած
են
հազարաւոր,
գոյնզգոյն
թելեր
եւ
մետաքսեայ
ու
բամբակեայ
ծուէններ,
որք
կապ-ւած
են
մահմետական
ուխտաւորներից
մի-մի
խնդրուածքի
համար:
Ուխտատեղի
մզկիթս
ունի
շրջապարիսպ,
որի
հիւսիսային
ներսի
կողմում
շինուած
են
սենեակներ
թէ'
կարդացող
մոլլաների
համար
եւ
թէ'
աղօթաւոր
ուխտաւորների:
Թէ'
պարսպի
ներսն
եւ
թէ'
դուրսն
լի
է
սրածայր
եւ
նախշուն
տապանաքարերով
եւ
գերեզմաններով:
Ուխտատեղիցս
մի
քանի
քայլ
դէպի
արեւելք
կայ
վեցաչեայ
մի
գմբէթ`
ծածկուած
բլրի
տակ:
Գմբէթիս
աչքերն
ներքուստ
զարդարուած
են
սպիտակ,
սեւ
եւ
դեղին
յախճապակեայ
աղիւսով:
Այս
եւս
ուխտատեղի
է
մահմետականաց
եւ
հանգստարան:
Շիա
աղանդին
են
պատկանում
Պարտաւիս
այժմեան
բնակիչներն:
Այստեղ
կայ
շուկայ
եւ
օրավաճառ,
որ
լինում
է
ամէնայն
ուրբաթ
օրեր,
ուր
համախմբւում
են
ամէն
կողմերից
բազմաթիւ
առեւտրականներ:
ՀԻՆ
ԿԱՄՈՒՐՋ
Հեղեղատներից
երեւում
է,
որ
Թարթառ
գետն
երեք
անգամ
փոխած
է
իւր
ընթացքը
Պարտաւի
մօտերքում-նախ
հոսած
է
Պարտաւի
հարաւային
կողմով`
կէս
մղոնաչափ
հեռի,
որի
ան-ջըրդի
հեղեղատն
այժմ
կանաչազարդ
հովիտ
է.
երկրորդ`
հոսած
է
Պարտաւից
մօտ
քառորդ
մղոն
հեռաւորութեամբ,
որի
վերայ
շինուած
է
վաղուց
մի
քարուկիր
կամուրջ,
բայց
անջրդի
է
այժմ
եւ
այս
հովիտ
ձեւացած
հեղեղատն.
իսկ
այժմ
հոսում
է
Թարթառն
ո'չ
այս
եւ
ո'չ
այն
հովտով,
այլ
երկու
հին
ճանապարհների
միջնավայրով
բացած
է
իւր
համար
նոր
ճանապարհ.
որից
հոսում
է
այժմ:
Կամուրջս
ունի
170
մետր
երկարութիւն,
5
մետր
լայնութիւն
եւ
16
աչք,
որոց
կամարներն
արդէն
քանդուած
են
եւ
մնում
են
միայն
ոտներն
եւ
երկու
կողմերի
պատերն:
Սրբատաշ
եղած
են
բոլոր
անկիւնաքարերն,
իսկ
անտաշ`
մնացեալ
քարերն:
Ինչպէս
վկայում
են,
ունեցած
է
հայերէն
արձանագրութիւն,
բայց
անյայտացած
է,
չկայ
այժմ:
Աւանդաբար
ասում
են,
թէ
Աղուանից
Վաչէ
Բ.
թագաւորն
շինած
է
կամուրջս:
Ա.
ՀԱՍԱՆ-ՂԱՅԱ
Հայաբնակ
գիւղս,
որ
մօտ
մղոնաչափ
հեռի
է
Պարտաւից.
հիմնուած
է
նոյն
դաշտի
վերայ
Թարթառի
ձախ
կողմում:
Բնակիչք
բնիկ,
հողն
բեկական,
ջրարբի
եւ
բազմարդիւն,
տեղական
բերքերն
նոյն.
ամրան
ծանր
օդն
եւ
կլիման
եւ
տենդաբեր
ջուրն
(Թարթառի
ջրիցն
չէ,
այլ
սեւ
ջուր)
երկար
կանք
55-60
տարի.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
գետնափոր,
հողաշէն.
ծուխ
46,
քահանան
գալիս
է
Մարալեան
-Սարովից.
արական158,
իգական
160:
Գիւղիս
հայ
ժողովուրդն
զզուելով
իւր
պարսիկ
բէկի
անկարգ
արարմունքներից`
1880
թուին
տեղափոխւում
է
Փիրումեանց
Նիկալայ-բէկի
կալուածն,
որ
գտնւում
է
Մարաղայ
գիւղից
վերեւ,
եւ
բնակութիւն
հաստատում
նոյն
կալուածի
մէջ:
Սակայն
1883-ին`
որպէս
թէ
անհամաձայնութեան
պատճառաւ`
վերստին
վերադառնում
են
իւրեանց
նախկին
գիւղն
Հասան-Ղայա
ինչ-ինչ
հանգամանքներից
ստիպեալ:
Հարկ
է
յայտնել,
որ
Թարթառ
գետիս
ձախ
կողմի
մարմնաւոր
գործերն
պատկանում
են
Գանձակի
մարմնաւոր
դատարաններին,
իսկ
հոգեւոր
գործերն`
Արցախի
առաջնորդութեան:
Բ.
ՂԱՀՐԻԼԱՐ
ԿԱՄ
ԽՈՐՈԶԼՈՒ
Շէնս
հիմնարկուած
է
նոյնպէս
Թարթառի
ձախ
կողմում.
բնակիչք
բնիկ,
հողն
բէկական,
ջրարբի
եւ
բազմարդիւն,
տեղական
բերքերն
նոյն,
նոյն
են
նաեւ
օդն,
կլիման,
ջուրն
եւ
երկար
կեանքն.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն,
քահանան
գալիս
է
Մարալեան-Սարովից:
Ծուխ
20,
ար.
60,
իգ.
53:
Գ.
ՂԱՐԱՄԱՆԼՈՒ
Գտնւում
է
Ղահրիլարի
հիւսիսային
կողմում,
փոշտի
հին
ճանապարհի
վերայ:
Ամբողջապէս
հայ
եղած
են
գիւղիս
նախկին
բնակիչներն
[2],
բայց
այժմ
մնացած
է
միայն
եօթն
գերդաստան
հայ,
իսկ
մահմետական
են
ամէնամեծ
մասամբ
մնացեալներն:
Հայոցս
հոգեւոր
պէտքերը
կատար-ւում
է
Սարով
գիւղի
եկեղեցում
Սարովի
քահանայի
ձեռնով:
Ծուխ
7,
ար.
29,
իգ.
28:
Դ.
ՍԱՐՈՎ
Գիւղս,
որ
գտնւում
է
Ղարամանլուի
հիւսիս-արեւմտեան
հանդէպ,
խիստ
մօտ,
նոյն
դաշտի
վերայ,
ծածկուած
է
այգիներով:
Բնակիչք
բնիկ,
հողն
բէկական,
ջրարբի
եւ
բազմարդիւն.
տեղական
բերքերն
նոյն
(այստեղ
լինում
է
առատ
կապար,
վայրի
սամիթ,
ղարաղան,
որից
շինում
են
օճառաքար
եւ
մատուտակ):
Օդն
եւ
կլիման
ծանր
ամրան,
ջուրն
Թարթառից,
երկար
կեանք
70-75
տարի.
եկեղեցին
նորաշէն,
հոյակապ,
բոլոր
անկիւնաքարերն
եւ
կամարներն
շինուած
սրբատաշ
քարով,
որի
երկարութիւնն
է
22
մետր
28
սանթ.
եւ
լայնութիւնն`
12
մետր
35
սանթ.
[3]
քահանայ
մի:
Գիւղիս
հանգստարանում
ամփոփուած
են
ցարդ
եւ
ամփոփւում
են
Սարովիս,
Ղահրիլարի,
Բօզլուի
եւ
Մարալեան-Սարովի
ննջեցեալներն,
որոց
մէջ
մի
տապանաքարի
վերայ
փորագրուած
է.
«Տապանս
Մէլիքին.
ՌՃԻԲ.
էր»:
Ծուխ
141,
ար.
484,
իգ.
440:
Ե.
ՄԱՐԱԼԵԱՆ-ՍԱՐՈՎ
Հիմնուած
է
Սարովի
հիւսիսային
կողմում.
բնակիչք
բնիկ,
հողն
բէկական,
ջրարբի
եւ
բազմարդիւն.
տեղական
բերքերն,
օդն,
կլիման,
ջուրն
եւ
երկար
կեանքն`
նոյն.
եկեղեցին
Սուրբ
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն,
քահանայ
մի,
որ
հովւում
է
եւ
Ղահրիլարի
հոգեւոր
հօտը:
Ծուխ
32.
ար.
126.
իգ.
124:
Զ.
ԵԱՐՄՋԱՆ
Հիմնուած
է
Թարթառ
գետի
աջ
կողմում,
խիստ
մօտ
Սէյսուլան
գիւղին.
հողն
բէկական,
բազմարդիւն.
տեղական
բերքերն
նոյն.
օդն
եւ
կլիման`
ծանր
ամրան.
եր.
կեանք
65.
եկեղեցին
եւ
քահանան
Սէյսիւլանինն
են:
Ծուխ
11.
ար.
30.
իգ.
25:
Է.
ՍԷՅՍԻՒԼԱՆ
Հիմնուած
է
Թարթառի
աջ
կողմում,
Մարաղա
գիւղից
բաւական
ներքեւ,
բնակիչք
բնիկ
ուտիացի,
թրքախօս,
հողն
բէկական,
ջրարբի
եւ
բազմարդիւն,
տեղական
բերքերն
նոյն.
օդն
եւ
կլիման
ծանր
ամրան,
երկար
կեանք
65.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն,
քահանայ
մի:
Ծուխ
35.
ար.
106.
իգ.
103:
Ը.
ՄԱՐԱՂԱ
[4]
Հիմնուած
է
Թարթառի
աջ
ափի
վերայ
դաշտաբերանում.
բնակիչք
1828-ին
գաղթած
են
Պարսկաստանի
Մարաղայից
եւ
նոյն
իսկ
անուամբ
հիմնած
գիւղս.
հողն
արքունի,
ջրարբի,
որիզաբեր,
բամբակաբեր
եւ
բազմարդիւն.
տեղական
բերքերն
նոյն.
օդն
եւ
կլիման
ոչ
այնքան
ծանր.
երկար
կեանք
75-80
տարի.
եկեղեցին
սուրբ
Աստուածածին,
ծածքն
փայտաշէն.
քահանայ
մի:
Ծուխ
104.
ար.
286.
իգ.
254:
ԲՕՐՈՄԻ
ԱՒԵՐԱԿՆ
Գտնւում
է
Կուր
գետի
աջ
կողմում
Մինկեաչեօւիւր
անցքի
(հուն)
արեւմտեան
կողմում:
Այս
մի
ընդարձակ
գիւղաքաղաքի
աւերակ
է,
որի
մէջ
կայ
Ս.
Յովհաննէս
անուն
մի
ուխտատեղի:
[1]
Ոմանք
կարծած
են
եւ
կարծում
են,
թէ
արաբական
գրեր
են
սոյն
աղիւսներն:
[2]
Աւանդաբար
պատմում
են,
թէ
Բօզի
եղած
է
գիւղիս
նախկին
անունն,
իւր
հիմնադիր
Բօզու
անուամբ,
որ
մի
քաջ
եւ
ազդու
մարդ
եղած
է:
Յետոյ
պակասած
են
բնակիչներն.
թրքաբնակ
լինելուց
վերջն
փոխուած
է
Ղարամանլու:
[3]
Հին
եկեղեցու
աւազանի
արձանագրութիւնն.
«Յիշատակ
է
սուրբ
աւազանս
Սարովեցւոց
Սուրբ
Աստուածածնայ
եկեղեցուն
թ.
ՌՄՂԷ»:
[4]
Մարաղա
գիւղիս
շրջակայքում
գտնուում
են
մի
տեսակ
բոյս,
որ
գործ
է
ածւում
իբրեւ
թէյ:
Հաւատացնում
են,
որ
շատ
տարբեր
չէ
Չինաստանի
թէից.
ափսոս
որ
այժմ
անխնամ
թողած
են
գիւղացիք
այս
հազուագիւտ
բերքի
մշակութիւնը: