ՀԱՐԱՒԱՅԻՆ
ԿԱՄ
ՎԵՐԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ
Ի.
Գաւառն,
որ
ընկած
է
Պազկանց
գաւառի,
Երասխ
եւ
Հակարի
գետերի,
Դիզափայտ
եւ
Քիրս
լեռնաշղթայի
հարաւահայեաց
լանջերի
մէջ,
ստացած
է
Բերդաձոր
[1],
Բերդձոր
[2],
Բելուկան
[3],
Ղալաղշլաղի
ձոր,
Ղալա-դարասի
անունները,
այժմ
համարւում
է
Ջաբրայէլի
գաւառ:
ԻԱ.
Գաւառն,
որ
ընկած
է
նոյն
լեռնաշղթայի
գագաթնագծի
շարունակութեան,
Շուշուց
Կօրիս
տանող
մեծ
ճանապարհի
եւ
նոյն
Հակարի
գետի
մէջ,
ստացած
է
Հարճլանք
[4],
Զառիստ
[5],
այժմ`
Հաճի
Սամլու
կամ
Հաճիլար:
ԻԲ.
Գաւառն,
որ
ընկած
է
Հարճլանք
եւ
Ծար
գաւառի
սահմանների
մէջ,
ստացած
է
Վակունիք
[6],
Վերին-Վայկունիք
[7]
անունները:
ԻԳ.
Գաւառն,
որ
ընկած
է
Մռաւ
սարի
հարաւահայեաց
լանջերի,
Ռմբասարի
գագաթնագծի,
Վակունիք
եւ
Ռստակ
գաւառների
սահմանների
մէջ,
ստացած
է
Սիսական-Ոստան
[8],
Սիսական
[9],
Ծար
[10],
Զար
[11],
այժմ`
Զար
գաւառ:
Երեւի
թէ
Խորենացին
գաւառներիս
հետ
հաշուած
է
եւ
Վարդանակերտ
գաւառը,
որով
լրանում
են
ուղիղ
քսան
եւ
չորս
գաւառներն
Արցախեան
նահանգի:
[3]
«Վիճակեցաւ
եւ
սահմանով
ի
յԱղուանայ
գետոյ
մինչ
՚ի
Երասխն...
Վակունիս,
Զառիստ...
Հաքարի...
Դիզակ,
Բելուկան»
(Արձան.
Գտչայ
Վանուց):
[5]
Արձանագ.
Գտչայ
վանուց:
[7]
Մով.
Կաղ.
«Կալեալ
զգաւառսն...
որք
են
այսոքիկ`
Վերին
Վայկոյնիք,
Բերդձոր,
Սիսական»:
[11]
Պարսից
Շահերն
Աղուանից
Կաթուղիկոսներին
տուած
հրովարտակների
մէջ
յականէ
յանւանէ
յիշում
էին
այսպէս.
«Պետրոս
Կաթուղիկոսին
(Աղուանից)
Գանձակայ,
Ղարաբաղու,
Զառ_Զբիլու
(ոսկին
առատ
Ծար
գաւառ)
եւ
Շամախու,
եւն.
»
(Սար.
Ջալ.,
ճան.,
եր.
491):