ԼԵՌՆԱՅԻՆ
ԳԱՒԱՌՆԵՐ
ԿԱՄ
ՄԻՋՆ-ԱՐՑԱԽ
ԺԱ.
Գաւառն,
որ
ընկած
է
Երասխ
գետի
ձախ
եւ
Ղուրուչայի
աջ
ափերի,
Հադրութի
եւ
Դիզափայտի
լեռնաշղթայի
գագաթնագծի
մէջ,
ստացած
է
Պազկանք
[1],
Պանծկանք
[2],
Դիզակ
[3],
այժմ`
Ջաբրայել,
անունները:
ԺԲ.
Գաւառն,
որ
ընկած
է
Ղուրու
չայի
ձախ
եւ
Գարգար
գետակի
աջ
ափերի,
Դիզափայտ
եւ
Քիրս
լեռնաշղթայի
գագաթնագծի
եւ
դաշտաբերանի
մէջ,
ստացած
է
Միւս-Հաբանդ
[4]
կամ
Հաբանդ-Ամարաս
[5],
Վարանդայ
[6],
այժմ
եւս
Վարանդայ
անունները:
ԺԳ.
Գաւառն,
որ
ընկած
է
Գարգար
գետակի
ձախ
եւ
Թարթառ
գետի
աջ
ափերի,
դաշտաբերանի
եւ
Քիրս
լեռնաշղթայի
շարունակութեան
գագաթնագծի
մէջ,
ստացած
է
Մեծ-իրանք
[7],
Մեծարանք
[8],
Ներքին-Խաչեն
[9],
այժմ`
Խաչեն,
անունները:
ԺԴ.
Գաւառակն,
որ
ընկած
է
Թարթառի
եւ
Եանշաղի
ձախ
եւ
Թրղու
աջ
ափերի
մէջ,
ստացած
է
Ըստիսական
[10],
Ըռստակ
[11],
Հաթերք
անունները:
ԺԵ.
Գաւառն,
որ
ընկած
է
Մռաւ
բարձր
լեռնաշղթայի,
դաշտաբերանի,
Թրղի
եւ
Թարթառ
ջրերի
ձախ
եւ
Կուրակ
գետակի
աջ
ափերի
մէջ,
ստացած
է
Մեծ-կողմանք
[12],
Մեծկուանք
[13],
Չարաբերդ
[14],
Թալիշ,
Կիւլիստան
Ջրաբերդ
[15],
այժմ`
Ջուանշիր,
անունները:
ԺԶ.
Գաւառն,
որ
ընկած
է
Կուրակ
եւ
Շամքոր
գետակների,
դաշտաբերանի
եւ
Մռաւեան
լեռնաշղթայի
գագաթնագծի
շարունակութեան
մէջ,
ստացած
է
Գարդման
[16],
Գարդմանաց
ձոր
[17],
Գարթմանիկ
[18],
այժմ`
Գանձակի
գաւառ,
անունները:
ԺԷ.
Գաւառն,
որ
ընկած
է
Շամքոր
գետակի
միջին
օժանդակի
եւ
Գեղամայ
լեռնաշղթայի
գագաթնագծի
շարունակութեան
եւ
Տաւուշ
գետակի
հարաւ-արեւելեան
օժանդակի
(Ախնջի)
ափերի
եւ
դաշտաբերանի
մէջ,
ստացած
է
Փառնէս
[19],
Փառիս
[20],
Փառիսոս
[21],
այժմ`
Շամշատին,
անունները:
ԺԸ.
Գաւառն,
որ
ընկած
է
Տաւուշ
կամ
Թովուզ
գետակի
հարաւային
(Ախնջի)
օժանդակի,
Աղըստեւ
գետի
եւ
Գեղամեան
լեռնաշղթայի
եւ
դաշտաբերանի
մէջ,
ստացած
է
Քուստի
[22],
Քաւս
[23],
այժմ`
Ղազախ,
անունները
(մեծ
մասն
Շամշադին):
ԺԹ.
Գաւառն,
որ
ընկած
է
Կուր
գետի,
Ձորագետի,
Խրամի,
Աղստեւ
գետի,
Պօղոս-քիլիսայի
եւ
Կայենի
լեռների
գագաթնագծերի
մէջ,
ստացած
է
Զաւէ
[24],
Ձորագետ,
Երկիր
Սեւորդեաց
[25],
երկիր
Կայենոյ
[26],
այժմ`
Ղազախի
գաւառ,
անունները:
[2]
Ձեռագրերում`
Բազկանք,
Պանծկանք:
[3]
Ես.
Կաթ.
եր.
36:
Գաղտ.
եր.
195:
[5]
Մով.
Կաղ.
եր.
264.
«Հաբանդ
եւ
Ամարաս»,
իսկ
ուրիշ
տեղերում`
երբեմն
Ամարաս:
[6]
Ես.
Կաթ.
եր.
37:
Գաղտ.
եր.
201:
[7]
Մատ.
Խոր.
եր.
609:
Մով.
Կաղ.
եր.
263:
[8]
Տե'ս
ստորեւ
Արձան.
Վանուց
Մեծիրանաց:
[9]
Գաւառիս
ներքին
մասն
կոչւում
է
Ներքին
Խաչեն
(Վարդ.
Բարձր.
եր.
184):
[10]
Մատ.
Խոր.
եր.
606:
Ձեռագիրք
Ռաստակ.
[12]
Մով.
Կաղ.
եր.
94,
163.
[14]
Մով.
Կաղ.
եր.
124:
Կիր.
Գանձ.
եր.
216:
[16]
Մատ.
Խոր.
եր.
258,
606,
610:
[18]
Վարդ.
աշխարհ.
«Գարդման
գաւառ
Գարթմանիկ
է»:
[19]
Մատ.
Խոր.
եր.
609:
Մով.
Կաղ.
եր.
273
եւ
279:
[21]
Վարդ.
Բարձր.
եր.
134
եւ
Ասող.
եր.
154,
198,
256
եւ
283:
[22]
Մատ.
Խոր.
եր.
906.
«Քստակ,
Քուստի,
ձեռագիրք`
Քուստի:
[23]
Մով.
Կաղ.
եր.
273:
«Սահակ,
որ
եւ
Սեւադայ
կոչեցաւ...
առհասարակ
տիրեաց
Գարդմանայ,
Քաւսայ
եւ
Փառնայ
գաւառաց,
այլ
եւ
Ձորագետոյն
բովանդակ
եղեւ
իշխան»:
[26]
Վարդ.
Բարձր.
եր.
184
եւ
Կիր.
եր.
122
«յաշխարհն
Կայենւոյ»
«ի
գաւառին
Կայենոյ».
Հարկ
է
յայտնել,
որ
Ձորագետ
էր
կոչւում
գաւառիս
Ձորագետի
կողմերն,
իսկ
Կայենոյ
գաւառ`
գաւառիս
հարաւային
վերնամասն: