Բ.
ՄՈՒԽԱՆՔ
ԿԱՄ
ՄՈՒՂԱՆ
ԳԱՒԱՌ(1)
Ընդարձակ
է
այս
բոլոր
գաւառներից.
բայց
այժմ
ապարդիւն,
անբնակ
եւ
անջուր
է:
Այժմ
համարեա՛
թէ
ամայի
է
լայնածաւալ
դաշտս:
Բայց
կայ
մի
հնութիւն
-
Աւերակ
բերդ
[1].
(Էօրան
ղալա)
անուն,
որից
մինչեւ
Ամարաս
մօտաւորապէս
8,
5
մղոն
է:
Բերդս
պարսպուած
է
թրծեալ
մեծ-մեծ
եւ
հաստ-հաստ
աղիւսով,
որոնց
շատ
մասը
քանդած
եւ
տարած
են
աղջաբադեցիք
եւ
ազախանլու
մահմետականներն,
որ
Երասխից
շատ
հեռի
չեն:
Բերդումս
կան
հին
շինութեանց
շատ
աւերակներ:
Երեւում
են
բաւականին
փորուածքներ,
քանդուած
տեղերիցս,
ինչպէս
վկայում
են,
գտած
են
ոսկեայ,
արծաթեայ
եւ
պղնձեայ
դրամներ
եւ
խեցեղէն
անօթներ:
Բերդիցս
քառորդ
մղոնաչափ
վար
կայ
հայկական
հանգստարան,
որի
մէջ
կան
խաչազարդ
տապանաքարեր:
Պարսիկներն
հանգստարանիս
մօտ
կառուցած
են
Փեյղամպեր
անուն
մի
գմբէթ,
որի
մէջ
կայ
մի
զոյգ
գերեզման
կից
միմեանց,
խաչանիշ
տապանաքարերով:
Մահմետականաց
համար
մեծ
ուխտատեղի
է
այս:
Հարուստ
շիաներն
գմբէթիս
շրջապատում
են
թաղում
իւրեանց
մեռելները:
Գմբէթիս
մօտ
շինուած
են
մի
քանի
բնակարաններ
թէ'
կարդացող
մոլլա
պահապանների
եւ
թէ՛
ուխտաւորների
համար:
Անտանելի
են
այստեղ
ամրան
օդն
եւ
կլիման,
քանզի
այստեղ
կան
թունաւոր
օձեր,
կարիճներ,
մորմ,
մոծակ,
բոռ
եւ
ուրիշ
մժղուկներ:
Բայց
կան
եւ
հօրաններով
այծեամներ
գաւառիս
դաշտումն,
ուր
չկան
այժմ
ո՛չ
անտառ
եւ
ո՛չ
ջուր:
Գ
Դ
Ե
եւ
Զ
[2]
գաւառներն,
որք
են
Արանռոտ,
Տռի,
Ռոցպատեան
եւ
Աղուէ,
(2)
նմանապէս
մահմետականաբնակ
են
այժմ:
Գաւառներիս
բնակիչներն
շարունակ
երթեւեկում
են
ամարանոց
եւ
ձմերանոց:
Գաւառներս
հարուստ
են
ոչխարներով,
տաւարներով,
ձիերով
եւ
ուղտերով:
Գաւառներս
առ
հասարակ
ուտիաբնակ
եղած
են:
Մահմետականք
այնպէս
անյայտացրած
են
եկեղեցեաց
եւ
հանգստարանների
քարերը,
որ
նշաններն
անգամ
չեն
գտնւում
կամ
հազիւ
ուրեք:
[1]
Աւերակիցս
տեղափոխուած
են
Դիզակ
գաւառի
Թաղասեռ
եւ
Որդնաշատ
գիւղերի
բնակիչներն:
Աւերակս
կոչւում
է
եւ
Միլին
քաղաք
եւ
դաշտս`
Միլին
գիւղ:
[2]
Արցախի
բուն
գաւառներին
են
վերաբերում
Պիանք
եւ
Մուխանք
գաւառներն.
բայց
որովհետեւ
գտնւում
են
դաշտային
մասում,
վասն
որոյ
դասուեցան
՚ի
շարս
դաշտային
գաւառաց-Ուտի
նահանգի:
Սակայն
յայտնի
են
արդէն
Ուտի
նահանգի
գաւառներն: