Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՄԵՂԵԴԻ ԾՆՆԴԵԱՆ
       Երգ զարմանալի, երգ շարժվարժենի,
       Տեղի եղեր բարեկերտին.
       Խորհուրդ խորհուրդ համերամ,
       Զարդ երամից զարդ։
       Նոճ ի նոճ յեռից,
       Սափոր եղեգնաշէն տնկոյն,
       Մատն օրինօրէն, նշդարենի ռահ։
       Ձօնից նրբենից ի մի կից կամար,
       Նէճեմ թէ նէճեմ միջօրէի ժամ։
       Աչքըն ծով ի ծով ծիծաղախիտ
       Ծաւալանայր յառաւօտուն.
       Երկու փայլակնաձեւ արեգական նման.
       Շողն ի ժմին իջեալ յառաւօտէ լոյս։
       Վարսիցն երամից զարդ,
       Երամից զարդ ոլորս են առեալ,
       Եռահիւսակն բոլորեալ այտիւք։
       Յայտէն նռնենի սարդիատունկ
       Գեղաշիտակ ծայրից ծաղկանց.
       Որոյ սիւնն ի սրտին
       Նուսխայօրէն կարկաջայր։
       Ձեռացն Եղիշոյ կամարակապ կապէր,
       Ատիճաղ պատիճաղ, սըտղի խըտղի երգով։
       Հիւսէր զելեւելսն ընդ միմեանս,
       Հանդարտիկ խաղայր, թիկնէթեկին ճեմէր։
       Բերանն երկթերթի, վարդն ի շրթանց կաթէր,
       Լեզուին շարժողին քաղցրերգանայր տաւիղն։
       Ծոցըն լուսափայլ, կարմիր վարդով լցեալ,
       Ծղիքն ծիրանի, մանուշակի հոյլք։
       Խնկեալ ի կնդրկէ բուրվառ
       Հրով աստուածայնով լցեալ,
       Ձայն քաղցրանուագ, որ ի նմանէ հնչէր։
       Գեղեցիկ պատմուճանաւըն զարդարեալ էր,
       Ի կապուտոյ, ի ծիրանւոյ, ի բեհեզոյ, ի յորդանէ։
       Գօտին արծաթափայլ ոսկէտըտուն,
       Կամարակապ յականց, յականց շափիւղայ,
       Մանրամասին յօրինուածով պճնեալ։
       Անձինն ի շարժել մարգարտափայլ գեղով,
       Ոտիցն ի գնալ շողն ի կաթել առնոյր։