Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՃՆՃՈՒՂԻԿ
       Կօտ ու կէս կորեկ ունիմ՝ ցանելու համար,
       Ճնճուղներ ժողվան էկան՝ ուտելու համար,
       Կըզուայ, քար վերցի գետնէն՝ զարնելու համար,
       Թըռան գացին բերդի տանիս՝ գանգտելու համար,
       Ղասաբներ տեսան‚ էկան՝ մորթելու համար,
       Երէցներ ժողվան էկան՝ օրհնելու համար,
       Աղջիկներ ժողվան էկան՝ դեղդըրի համար,
       Պառուըներ ժողվան էկան՝ մաշկերու համար,
       Ռէսներ ժողվան էկան՝ խորուածի համար,
       Համբաներ ժողվան էկան՝ գովալու համար։
       Ա՛յ ճընճուղիկ,
       Կարմիր տօտիկ,
       Սիվտակ փորիկ,
       Ուտեն կուտիկ,
       Խըմեն ջըրիկ,
       Առուի եզրիկ,
       Պըզտիկ մըզտիկ,
       Փախնեն երթան՝ կանգալու համար։