Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳԵՂԵՑԻԿ ԵՒ ՍՐՏԱՌՈՒՉ
       Եկի հովերօքըդ անցի,
       Հոտ առի, վէմըն կափուցի.
       Քայլ մի երկու յառաջ գնացի,
       Նեղ ու խոր զընդան մի տեսի։
       Մանուկ մի պառկած տեսի,
       Գեղեցիկ ու խիստ ցանկալի։
       Հարցուկ ես նորան եղայ
       Թ՚ ի՞նչ կ՚անես, այդ քեզ՝ ի՞նչ տեղի։
       Դարձաւ ու ջուաբ ետուր,
       Թէ կանգնիր, կտրիճ գովելի,
       Ես այլ քան ըզքեզ էի
       Գեղեցիկ ու զարմանալի,
       Ուտէի, խմէի անուշ,
       Ու մահուան կարծիք չունէի։
       Յանկարծ ցաւըն զիս էառ,
       Ես ի յիս աջէբ մնացի։
       Այն իմ լուսատու աչերս,
       Որ ցանկայր ամէն մարդ ինծի,
       Հանց է կուրացեր հիմայ,
       Որ բնաւ իսկի չը նայի,
       Այն իմ զօրաւոր բազուկ,
       Որ ուժով ես խիստ գիտէի,
       Էնցեղ է թուլացեր հիմայ,
       Որ բնաւ իսկի չ՚շարժի։
       Յանկարծ ցաւն զիս էառ,
       Թուլացաւ բնութիւնն որ ունի,
       Ոչ խօսք մի խօսել տային,
       Ոչ ջուաբ մի զինահարի։
       Զի՛նչ որ բարեկամ կայր ինձ՝
       Քոյր, եղբայր եւ այլ սիրելի,
       Ժողովեցան բոլորս եկին,
       Ա՛յ եղբայր, յո՛ր տեղ կու ցաւի։
       Կապուեր իմ ճարտար լեզուս,
       Որ բնաւ իսկի չ՚խօսի,
       Դուք ողորմեցէք գերւոյս,
       Նա չ՚օգնեց բնաւ մէկ ինծի։
       Զգինդս յականջէս հանին‚
       Զմատանին‚ որ խիստ կու սիրի,
       Զկապէս ի յանձնէս առին‚
       Թալլեցին զինչ մէկ մի գերի։
       Այն իմ սիրելիք ամեն
       Ողբալով լային դէմ ինծի,
       Շուտով ինձ պատանք բերին,
       Թէ՝ Հանէք որ խիստ չ՚հոտի։
       Այն իմ սիրելիքն ամեն
       Ողբալով գային հետ ինծի,
       Չորս մարդ զիս ի յուսն առին,
       Ու տարան մղոն մ՚աւելի։
       Դըրին զիս ի նեղ զընդան
       Գէճ ու խոր, որդունքն աւելի,
       Զհողն ի վըրաս տուին
       Եւ ասացին՝ Անշարժ եղիցի։
       Խըրատ մի քեզ տալ կամիմ,
       Թէ լսես, ա՛յ իմ սիրելի,
       Թէ ապրիս հազար տարի,
       Երբ որ է տի գաս մօտ ինծի։
       Գընա դու գործէ բարի,
       Ու արա թադբիր դու քեզի,
       Խիստ խեղճ է ՚ւ ողորմելի
       Այն մարդն‚ որ մեղօք մեռանի։