Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ԳՈՎԱՍԱՆՔ ՍԻՐՈՅ
       Աչերդ է թուխ ու պէտ (մեծ), դու խօրօտիկ ես,
       Քաֆուր վարդի նըման անուշ հոտիկ ես,
       Դու փնջած մանուշակ, վարդի ծաղիկ ես,
       Նորելուկի նըման կանանչ ուռիկ ես։
       Դու սպիտակ ու կարմիր հոտեղ խնծոր ես,
       Անոյշ հոտովըդ դու զիս արբուցեր ես,
       Դու մեղրով շաղաղուած նուշ ու շաքար ես,
       Բըդրի լուսին, պայծառ արեգակըն ես։
       Դու հալած ու թափած ոսկի, արծաթ ես,
       Ղումաշ ես խազինի, քանի՛ գովեմ զքեզ։
       Քո սէրն ի յիս դիպաւ, ստոյգ կ՚այրիմ ես,
       Արի՛ ինձ դեղ արա, իմ ճարըն դու ես։
       Կըտրեր քուն յաչերուս, դուն ֆարաղաթ ես,
       Քո սէր զիս մոմ արար, դու ինձ պողպատ ու կայծքար ես։
       Դու գիշեր եւ ցորեկ մէջ իմ սրտին ես,
       Անմահ ու անգրող զհոգիս հաներ ես։
       Դու ինձ սիրելի ՚ւ ինձ բարեկամ ես,
       Չարկամն զայդ չէր աներ, զինչ որ դուն կ՚անես,
       Անթուր ՚ւ անդանակ զարիւնս հեղեր ես,
       Գնաց իմաստութիւնս, զմիտքըս տարեր ես։
       Ես եմ ափ մի հողէ, դուն հրեղէն ես,
       Յորտեղ որ կու նստիմ, զիս կ՚մոռանամ ես։
       Միթէ զիս դեղեցի՞ր, կամ թէ կախա՞րդ ես,
       Զքո ծով ծով աչերդ, տեղով լցեր ես‚
       Ունքերդ կամարակապ ի վեր քաշեր ես,
       Դու ես կանանչ աղբիւր, ծովու նման ես։
       Ատամունքդ մարգարիտ, շաքար բերան ես,
       Աշխարհս խորոտիկ գէմ դու մինակ չե՞ս,
       Աստըւորս շատ իկե ՚ւ այլ տի գայ քանց քեզ։
       Ասա՛ զբանս, Յովանէս, է՞ր կու խընայես։
       Դու ս. Կարապետի ճորտն ու ծառան ես,
       Ս. Կարապետ, շատ կու խնդրեմ ըզքեզ։