Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԳ Ի ՎԵՐԱՅ ԿՈՐԵԿԻՆ
       Տէր Անտօն գովացեր կորեկի քանէն,
       Աստուած կորեկ պակաս չանէ մեր տանէն,
       Ճըմուռ մի արէք՝ ուտի աղքատ քըհանէն,
       Գովայ զարտն զանդաստան անուշ կորեկին։
       Առաւօտ բարիլուս որ կը լուսնէր,
       Լըծել կ՚ուզէր անուշ կորեկին,
       Մարդ պիտէր, որ սրտով Աստուած կանչէր,
       Որ տար կռութ անուշ կորեկին։
       Մանկրան թեւ, գարնան ծիծըռնեկ,
       Խիստ անուշ կարդան, թէ ականջ բըռնենք,
       Կ՚ուրախնէր լոր, ճընճղուկն ու ապըռնեկ,
       Ջուր ջուրին բարեւ տին, անուշ կորեկին։
       Զարմանալի կռութ ունիս կարմիր հատերով,
       Քեզ կ՚ուտէր կռունկ, կազ, արօր, բադերով,
       Դու մէջ մե պիտիր անուշ զատերով‚
       Թըթուն, թան, թուռշին անուշ կորեկին։
       Զարմանալի կռութ ունիս կանաչ խօրօտիկ,
       Կրիէք ի մէջդ շուռ կուգան, կ՚երեւայ կօտիկ,
       Իւր բաժը չափեմ թըզով կարճը կօլոտիկ։
       Թըթուն, թան‚ թուռշին անուշ կորեկին։
       Տէր Անտօն հագերայ սեւ շորեր,
       Գացեր ընկերայ Մեծոփայ ձորեր,
       Մանր այ բըռներ, խորունթ այ վարեր,
       Գովամ զարտն զանդաստան անուշ կորեկին։