Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԱԳՌԱՒՈՒ
       Մեր մեղքն է արեր զագռաւըն բաղայ,
       Զկըտուցն է սըրեր պօղպատ ամախտայ,
       Ի բարձր է նստեր, կու կանչէ ղա՛յ, ղա՛յ,
       Յոր տեղ որ հաւ կայ։
       Յոր տեղ գոյնըզգոյն հաւու փետուր կայ,
       Ագռաւըն է ժողուեր ու հագեր կապայ,
       Ի թեւն է շարեր, կու կանչէ ղա՛յ, ղա՛յ,
       Յոր տեղ որ հաւ կայ։
       Ագռաւն է հագեր ատլաս ու քէմխա,
       Ի մէջքն է կապեր ոսկի հայէսա (ղայէսա),
       Ի վըրան քաշած կանանչ ղադիֆայ,
       Ի բարձր է թըռեր, կու կանչէ ղա՛յ, ղա՛յ, ղա՛յ, ղա՛յ‚
       Յոր տեղ որ հաւ կայ։
       Ագռաւն է արեր զանձըն փարվանայ,
       Ի մօտէ յարծիւն եւ ի մօտ բազայ,
       Թէ՝ Ես եմ ձեզ պարոն եւ ծանր ամիրայ,
       Ի բարձրն է թռե, կու կանչէ ղա՛յ, ղա՛յ, ղա՛յ, ղա՛յ, ղա՛յ‚
       Յոր տեղ որ հաւ կայ։
       Արծիւն զայն լսեց, ու անկաւ լուսայ‚
       Ի յօդիցն ի վայր քան զչարխի նետ գայ,
       Գայ բըռնէ զագռաւն, եւ կու տայ ջաղայ,
       Վա՛յ, վա՛յ, վա՛յ, հազար վա՛յ ագռաւուն վերայ։