ՎԵՐԼՈՒԾՈՒԹԻՒՆ
«ՀԻՆ
ԱՍՏՒԱԾՆԵՐ»ՈՒՆ
(Բանախօսութիւն
Պ.
Մ.
ՄԱՐի)
Շանթի
Հին
աստւածները
իր
կառուցուածքով
մի
նորութիւն
է
մէր
գրականութեան
մէջ,
եւ
իբր
այդպիսին՝
շնորհաւորելի:
Նա
յարուցանում
է
հոգեբանական
բազմապիսի
խնդիրներ,
նրանց
մէջ
մխրճում
է
ընթերցողին,
եւ
այնտեղ
պրպտուքների
ետեւից
վազեցնել
է
տալիս.
այս
բոլորին
յատկապէս
նպաստում
է
այն
հանգամանքը
որ
ամբողջ
գործողութիւնը
առեղծուածային
քօղարկում
ունի:
Եթէ
այդ
տռամը
համարենք
հայ
կեանքից
առնւած,
դրանով
նրա
շրջանակը
շատ
սեղմած,
նսեմացրած
կը
լինինք:
Այնտեղ
արծարծուած
հիմնական
հարցը
շատ
է
անսահման
մէկ
ժողովրդի
կեանքի
մէջ
պարփակուելու
համար:
Եւ
հակառակ
այն
բանին
որ
հեղինակը
գրուածքի
ճակատին
գրած
է
«Հազարամեակ
մը
մեզմէ
առաջ»
խօսքերը
եւ
հակառակ
նրան
որ
գործողութիւնը
կատարուած
է
Սեւան
կղզու
մէջ,
մենք
այդտեղ
պատմական
ոչինչ
չենք
գտնում,
քանի
որ
պատմական
եւ
ոչ
մէկ
յիշատակով
չէ
շաղկապուած.
ուստի
եւ
այդ
արտաքին
պայմանները
նկատի
չառնելով
կարելի
է
համարձակ
ասել
որ
դրա
մէջ
արծարծուած
խնդիրը
համաշխարհային
եւ
ամէն
ժամանակների
համար
է:
Դեռ
աւելին.
որքան
որ
հեղինակը
կուսակրօնների
մի
համայնքի
մէջ
է
դրել
իր
ստեղծագործութիւնը
ու
կրօնական
սքեմով
պատել
ամբողջը,
այս
գրուածքր
մնում
է
որպէս
մի
ասպարէզ,
մի
կրկէս,
ուր
համամարդկային
ու
մշտական
պայքարն
է
դարբնուում:
Մի
պայքար
որ
գոյութիւն
ունի
այն
օրից,
քանի
մարդը
կայ
աշխարհիս
մէջ,
քանի
կեանքը
պիտի
շարունակուի
եւ
քանի
մարդկային
միտքը
չէ
վերջացրել
իր
պրպտումներն
ու
խարխափումները
համաշխարհային
բարդ
խնդիրների
լուծման
մէջ:
Այդ
բանը
լաւ
է
ըմբռնել
հեղինակը,
ուստի
երբեք
չի
փորձում
մօտենալ
լուծման:
Այդպիսի
հարցեր
չեն
լուծւում,
այլ
թողնւում
են
ընթերցողին,
ինքն
իր
մէջ
որոճալու
ու
եզրակացնելու.
–
թէեւ
այդ
եզրակացութիւնն
էլ
սխալ
պիտի
լինէր՝
նոր
եզրակացութիւնների
հասնելու
համար:
Լուծել
այդ
հարցերը՝
կը
նշանակէր
հոգին
զատել
մարմնից
առանց
մէկին
կամ
միւսին
վնաս
հասցնելու,
իսկ
այդ
անկարելի
է։
Թէեւ
հեղինակը
չի
լուծում
հիմնական
հարցը,
բայց
նա
իր
համակրութիւնը
արտայայտում
է
այս
կամ
այն
հերոսին,
նրա
յաջողութեամբ
կամ
նրա
յաղթանակով:
Երկու
կարեւոր
գործող
անձինք
կան
գրքի
մէջ
–
Վանահայրը
եւ
Աբեղան:
Վանահայրը
վերացականի,
գաղափարականի,
գրքի
մէջ
երկնայինի
ներկայացուցիչ
է,
իսկ
Աբեղան՝
աշխարհայինի:
Առաջինը՝
սկզբում
աշխարհիկ
մարդ՝
յուսախաբ
կեանքի
ձախող
բաղդից,
Սեւան
է
ապաստանել
այնտեղ
վանական
մշուշի
ու
միայնութեան
մէջ
թաղելու
իր
արտասուքը,
իր
մեծ
վիշտը,
–
եւ
կամաց
կամաց
աշխարհայինը
մոռնալով,
դառնում
է
հոգեւորական՝
բառի
ընդարձակ
մտքով,
ու
անձնատուր
լինում
իր
հոգեկան
պահանջներին:
Միւսը՝
Աբեղան,
ծնունդ
վանական
կեանքի,
մանուկ
հասակից
Վանահօր
ձեռքով
վանք
փոխադրուած,
աշխարհիկ
կեանքից
բոլորովին
հեռու,
անապատականի
յատուկ
կեանքով
ապրած՝
մէկէն
–
Սէդան
փրկելու
պատահական
դիպուածով
–
յեղաշրջւում
է,
հոգեպէս
տակն
ու
վրայ
լինում,
մարմնի
ու
սիրոյ
երկրպագուն
դառնում։
Այնուհետեւ
Սէդան
նրա
երազների
աղբիւրն
է,
նրա
կեանքի
նպատակը:
Ձգտում
է
հասնիլ
անոր:
Եւ
ինչպէս
որ
առաջին
անգամ
նրան
հանդիպել
է
ջրերում,
նրան
մշտապէս
ունենալու
համար
ջուրն
է
նետւում:
Որեւէ
գրուածքի
ամբողջութիւնը
գնահատելու
համար
անհրաժեշտ
է
որ
նրա
մէջ
ցուցադրուած
դէմքերը
եւ
տիպարները
յաջողուած
լինին
եւ
ամբողջ
գործողութեանց
շարքի
ընթացքում
աստիճանական
զարգացմամբ
բնական
վերջաւորութեան
յանգի:
Երբ
սաղմնաւորուած
զգացումը
հերոսի
մէջ
հասունանում
է
ընթերցողի
աչքի
առաջ,
երբ
հերոսը
ապրում
է
այդ
զգացումով,
տանջուում
է
ու
երազում,
ու
իր
տանջանքով
ու
երազով
համակում
է
ընթերցողը,
եւ
մանաւանդ
երբ
հոգեկան
վերապրումների
աստիճանական
ընդլայնումով
հերոսը
մղւում
է
դէպի
այս
ու
այն
քայլը
որ
հոգեբանօրէն
չի
հակասում
իրական
կեանքին,
–
կը
նշանակէ
որ
այդ
տիպարը
յաջողուած
է:
Իսկ
տիպարների
գործողութիւնները
յաջող
շաղկապելով
միասին
առած
գրաւական
են
գործի
ամբողջական
յաջողութեան:
Առնենք
Աբեղան.
20–22
տարեկան
մի
երիտասարդ
որ
մանուկ
հասակից
վանք
է
ընկած:
Աշխարհային
կեանքի
մասին
գաղափար
չունի.
կնոջ
հետ
ոչ
մէկ
կապ
չէ
ունեցած,
կնոջ
մասին
չէ
էլ
երազած.
բայց
տարիքը
այնպէս
է
որ
մէկ
փոքրիկ
առիթ
բաւական
է
զարթեցնելու
այն
քնած
զգացումը
որ
սեռային
անունն
ունի:
Վանքը
եւ
նրա
շրջապատը
յամենայն
դէպս
անկարող
են
այդ
զգացումը
մեռցնել,
որչափ
սուրբ
ու
զօրաւոր
լինեն:
Ընդհակառակը
այդ
զգացումը
նրա
մէջ
մոխիրի
մի
բարակ
խաւով
է
ծածկուած,
տրամադիր
ամենափոքրիկ
պատճառից
բռնկուելու:
Այդ
պայմանների
մէջ
Սէդայի
մարմնին
փարելը,
նրան
դպիլը
շատ
շատ
է
Աբեղայի
մէջ
կենսական
աղաղակը
իր
բոլոր
ուժով
ամէնքին
լսեցնել
տալու
համար:
«Իշխանի
մարդիկը
գրեթէ
բռնի
խլեցին
աղջիկը
անոր
թեւերուն
մէջէն».
–
պատմում
է
ականատեսներից
Ղազար
վանականը:
Երկունքի
սկիզբն
է
սա,
–
ցաւերով
ու
տանջանքներով
բեռնավորուած
հոգու
գալարումը:
Վանական
կեանքը,
հասկանալի
է,
աւելի
եւս
ծանրացնում
է
նրա
անել
կացութիւնը:
Մեղքը,
յաւիտենական
նզովքը
կանգնած
է
նրա
սահմանափակ
ուղեղի
մէջտեղը:
Սէդան
դառնում
է
նրա
շուրջ:
Անտեղիտալի
մի
պայքար
է
կատարվում
նրա
մէջ:
Մէկ
կողմից
աշխատում
է
դուրս
մղել
մտքից
այդ
պատկերը,
երբ
իր
վրայ
իշխում
է
վանական
մթնոլորտը,
եւ
միւս
կողմից
հակառակ
իր
կամքի
մոռանում
է
ինչ
որ
վանական
է
եւ
միայն
մտածում
է
այն
կռուի
մասին
որ
կապուած
է
ծովի
հետ,
որ
նրան
միացնում
է
Սէդային:
Ներքին
կռիւը
գնալով
բուռն
կերպարանք
է
առնում:
Զգում
է
որ
ինքը
կորուստի
ճամբի
վրայ
է,
եւ
դիմում
է
Աստծուն
որ
իր
ձեռքից
բռնէ:
Բայց
հէնց
այդ
աղօթքի
մէջ,
նա
տարւում
է
իր
հոգին
զբաղեցնող
նոյն
աշխարհով,
ու
ահա
իր
ներքին
աչքերի
հանդէպ
կանգնած
է
Սէդան
եւ
իրեն
է
կանչում:
Ու
մի
րոպէ,
նրա
մէջ
վանական
զգացումը
յաղթած,
խոստվանվում
է
եւ
մեղքերի
թողութիւն
առնում.
բայց
քիչ
վերջը
մենք
տեսնում
ենք
Աբեղային՝
կղզիի
հարաւային
ժայռերի
մէջ,
մինակ,
ցնորքներով
պաշարուած:
Նրա
աչքի
առաջ
ծովափը
լցուած
է
միգանոյշներով,
խայտուն
աղջիկներով
ու
նոյնչափ
հմայիչ
պատրանքներով,
–
որոնք
զոյգ
զոյգ
եղած,
աշխարհի
օրէնքն
են
ցոյց
տալիս
Աբեղային:
Այդ
պատկերի
հանդէպ
նա
մտացի
սլանում
է
դէպի
իր
ճգնաւորական
կեանքը,
համեմատում
է
իրական
աշխարհի
հետ,
ու
վերջինիս
ակնյայտնի
գերազանցութիւնը
խօսում
է
իր
սրտին.
մտածում
է
մի
վայրկեան
թէ
արդեօք
իր
անցած
կեանքը
միայն
զրկա՞նք
է
եղել,
թէ
դրա
փոխարէն
որեւէ
վարձատրութիւն
կայ:
Եւ
մինչ
մտածում
է
որ
ամէն
ինչ
ունայնութիւն
է
եւ
թերեւս
չարժէ
ունայն
բաների
ետեւից
գնալ,
որոնք
անցողական
են,
եւ
ահա
նորից
Սէդան
քողով
ծածկուած
իր
ամբողջ
հասակով,
ունայնութեան
փոսն
է
լեցնում
իր
ներկայութեամբ,
իր
սէրով,
իր
երգով,
իր
հմայքով:
Ուրախութիւնից
ու
յուզմունքից
ուշաթափւում
է:
Երբ
արթնանում
է,
չգիտէ
ի՞նչն
է
իրաւ,
ի՞նչն
է
սուտ:
Չգիտէ
թէ
իրաւ
ինք
կ’ապրի՞
թէ
ոչ:
Ու
արդէն
Աբեղան
կարծում
է
թէ
Հին
աստւածներ
գոյութիւն
ունին
եւ
թէ
նրանք
են
յաղթողը:
Աբեղայի
մէջ
Հին
աստւածների
գաղափարը
հետզհետէ
վեր
է
բարձրանում.
ուրիշ
խօսքով
մինչեւ
այժմ
իր
վարած
վանական
կեանքը
կորցնում
է
իր
հմայքը
նրա
աչքում:
Դրանից
յետոյ
է
որ
նա
ներկայանում
է
Վանահօրը
եւ
յայտնում՝
որ
կեանքը
Հին
աստւածներինն
է:
Վանահօր
եւ
Աբեղայի
միջեւ
տեղի
ունեցող
պայքարը
բնորոշում
է
այն
հիմնական
խնդիրը,
որ
կազմում
է
այս
տռամի
հիմնաքարը.
Վանահայրը
որպէս
կողմնակից
վերացական,
գաղափարական
կեանքի,
իսկ
Աբեղան
որպէս
իրական
աշխարհի,
եւ
նրա
վայելքների
կեանքին:
Վանահայրը
սպառնում
է
Աբեղային
դուրս
անել
կղզիէն:
Իսկ
Աբեղան
այդ
մասին
ժամանակ
էլ
չունի
մտածելու,
նա
իր
Սէդայով
է
զբաղուած
այն
աստիճան
որ
արդէն
խելագարութեան
է
հասած
–
ու
այդ
վիճակում
բնականօրէն
չպիտի
կարողանայ
բանավարել
կեանքը,
ու
քանի
որ
Սէդան
ծովի
մէջ
է
տեսած
առաջին
անգամ,
միայն
այնտեղ
նետուելով
է
որ
կը
կարծէ
միանալ
Սէդային:
Սիրային
դժբախտ
խելագարութիւնները
կեանքի
մէջ
ինքնասպանութեան
սովորական
ակտով
են
վերջանում,
եւ
Աբեղայի
ծով
նետուիլը
նոյնչափ
բնական
է
որչափ
բնականօրէն
ու
աստիճանաբար
զարգացած
այդ
զգացումը
Աբեղայի
մէջ:
Աբեղան
յամառ
ու
շիտակ
մէկ
ուղղութեամբ
դէպի
նպատակն
է
դիմում.
ոչ
մէկ
քօմփրօմիս
չէ
ճանաչում:
Շատ
յաջող
ձեւակերպուած
անձնաւորութիւն
է.
իր
հոգեկան
վիճակը
խիստ
հետեւողական
կերպով
պատկէրացուած.
իր
խօսքերին
խորապէս
համոզուած,
թէեւ
զգացմունքների
թելադրութեան
տակ
են
իր
համոզումները
եւ
նրանց
ազդեցութեան
տակ
է
որոշում
իր
անելիքը:
Աբեղան
վանական
կեանքի
մէջ
մաքրութեան
ու
անկեղծութեան
տիպար
է:
Այնքան
քիչ
են
վանականների
մէջ
մաքուրներ,
որ
հեղինակի
համակրութիւնը
նրա
հետ
է
–
եւ
այդ
արտայայտւում
է
ուրիշ
վանականների
բերանով
նրա
մահուանից
վերջ,
երբ
նրանք
խօսում
են
Աբեղայի
մասին:
Հին
աստւածների
մէջ
Աբեղայի
չափ
կարեւոր
ու
առաջնակարգ
տեղ
է
բռնում
եւ
Վանահայրը,
որ
Աբեղային
բոլորովին
հակադիր
պայմանի
մէջ
է
վանք
մտած:
Անյաջող
սէրն
է
քշել
զինքը
աշխարհից
եւ
նա
վանք
է
մտել
մի
այլ
յարմար
տեղ
չգտնելու
պատճառով:
Վանականի
յատուկ
պաշտօնական
մի
նախանձախնդրութիւն
ունի
դէպի
կրօնքը:
Հենց
գրքի
սկիզբը
նրա
վէճն
է
Ճերմակաւորի
հետ:
Այդ
փոքրիկ
նախաբանը
ամփոփ
միտքն
է
ամբողջ
գրուածքի,
–
Ճերմակաւորը
որպէս
ներկայացուցիչ
Հին
աստւածների
եւ
Վանահայրը՝
Նոր
Աստուծոյ:
Այդ
պատկերի
մեջ
Վանահայրը
բաժնուած
է
ինքն
իր
մէջ.
Ճերմակաւորը
իր
խղճի
մէկ
ձայնն
է
որ
յայտնւում
է
իրեն
յիշեցնելու
աշխարհը,
ուրիշ
խօսքով՝
իր
անցեալը
իշխանուհիին
հետ
միասին:
Վանահօր
միւս
եսը
անդրդուելի
է։
Պաշտպանում
է
Նոր
Աստուածը:
Սակայն
այդ
պաշտպանութիւնը
աւելի
պիտի
վերագրել
իր
հիասթափման
աշխարհային
կեանքից,
քան
իր
համոզումներին:
Այդ
նոյն
բանը
շատ
պարզ
երեւում
է,
երբ
նա
չի
ուզում
որեւէ
խօսք
լսել
իշխանուհիին
հետ
25
տարի
առաջուայ
իրենց
կեանքից.
նրա
հիասթափութիւնը
այնպիսի
խորութեան
է
հասել
որ
նա
իրողութիւններն
անգամ
ուրանում
է:
Նա
ձեւանում
է
որ
չէ
ըմբռնած
իշխանուհու
այնտեղ
–
Ցամաքաբերդ
–
գալու
ու
հաստատուելու
դրդապատճառը:
Այնքան
է
այդպէս
ձեւացած
որ
իշխանուհուց
լսելուն
պէս
թէ
եկեղեցին
ի
յիշատակ
իրենց
սիրոյ
է
հիմնել,
սաստիկ
գայթակղում
է
եւ
որոշում
է
եկեղեցին
քանդել:
Այդպիսի
մի
կեղծաւորութիւն
մի
վանականից
կարելի
է
սպասել:
Եւ
հեղինակը
շատ
պարզ
է
արտայայտել
այդ
կեղծիքը
Ճերմակաւորի
յայտնութեամբ,
իշխանուհու
մօտ,
երբ
Վանահայրը
ուրանում
է
շատ
իրողութիւններ:
Վանահայրը
ստիպուած
է
լինում
խոստովանել
Ճերմակաւորին,
թէ,
այո՛,
այդ
եկեղեցին
նուիրուած
է
Հին
աստւածներին…
Այսպէս,
համոզուած,
Վանահայրը
գնում
է
եկեղեցին
քանդելու,
որպէս
զի
աշխարհային
ոչինչ
չմնայ
աղօթատունի
մէջ:
Վանահօր
տիպարը
որչափ
եւ
լաւ
դարբնուած՝
միշտ
մնում
է
մի
մշուշապատ
անձնաւորութիւն,
միշտ
վարանոտ
է
եւ
ենթակայ
սայթաքումների,
իսկ
դրա
գլխաւոր
պատճառը
ինքն
իր
առաջ
յանցաւոր
լինելն
է.
Ճերմակաւորը
նրա
խթանն
է.
երբ
կեղծիքի
է
դիմում,
Ճերմակաւորը
նրա
առաջ
է
ցցուած
որպէս
դատաւոր:
Նրա
խօսքերը
«Քանի
կ’ապրինք
պիտի
շինենք.
հէնց
որ
աւարտենք,
այլ
եւս
տաճար
չէ,
այլ
կռատուն»
–
տարօրինակ
եւ
հետաքրքիր
են
մի
վանահօր
բերանում,
որ
կեանքի
վայելքի
վրայ
սատանայական
դրոշմ
է
տեսնում:
Այդչափ
պրպտողը,
այդչափ
կեանքի
աստիճանական
զարգացումը
ընդունողը
աւելի
տարբեր
աչքով
պէտք
է
նայէր
կեանքին,
մանաւանդ
որ
մէջտեղը
կայ
եւ
իշխանուհու
պատմութիւնը:
Եթէ
Վանահօր
տիպարը
համեմատելով
Աբեղայի
հետ
գտնում
ենք
ոչ
այնքան
ուժեղ,
այդ
դիտումով
է
եղած
հեղինակի
կողմից,
պարզ
այն
մտադրությամբ
որ
շեշտած
լինի
իրական
կեանքի
տարբերութիւնը
վերացականից:
Վանահայրը
վերջապէս
կրօնի
ներկայացուցիչ
է,
իսկ
կրօնը
ենթակայ
է
հազար
ու
մի
փոփոխութիւնների:
Միեւնոյն
միջոցին
բազմաթիւ
կրօնների
ներկայացուցիչներ
կան
եւ
ամէնքն
էլ
իրէնց
դաւանած
սկզբունքի
գերին
են:
Ժամանակները
կը
փոխուին,
նրանց
հետ
պիտի
փոխուին
եւ
կրօնական
համոզումները:
Կրօնական
հաւատալիքների
մէջ
ոչինչ
չկայ
կայուն,
մինչ
սիրոյ
պաշտամունքը
կեանքի
հետ
կայ
եւ
կեանքի
հետ
էլ
պիտի
վերջանայ,
նրա
սկզբունքները
անխախտ
են
ամէն
տեղ
եւ
բոլոր
ժամանակներում:
Այս
հսկայական
տարբերութիւնները
մենք
տեսնում
ենք
երկու
ներկայացուցիչների
միջեւ:
Մինչ
տկար
է
Վանահայրը,
անդին,
Աբեղան
զօրեղ
է
իր
կամքով,
ինքն
իր
մէջ.
արտաքին
պայմանները
իրեն
չեն
խանգարում,
եւ
եթէ
մի
վայրկեան
նա
տարւում
է
կամ
շփոթւում,
բայց
անմիջապէս
իր
ներքին
ձգտումի
գերին
է,
սիրոյ
ներբողն
է
անում,
Սիրոյ
Աստուածն
է
պաշտում,
որ
է
Հին
աստւածներ,
ըստ
հեղինակի,
եւ
գնում
է
միանալու
իր
սիրոյ
առարկային:
Դէպքերի
լուսաբանութիւնը
այնքան
բարդ
է,
որ
երբեմն
երկուութիւն
է
առաջ
գալիս
միեւնոյն
իրողութեան
մէջ:
Եւ
դա
այս
տռամի
թէ
թերութիւնն
է,
եւ
թէ
արժանիքը:
Աբեղայի
ծով
նետուիլը,
իրապէս
մահը
–
այլապէս
նրա
յաղթութիւնն
է:
Նա
հասնում
է
իր
նպատակին:
Նա
ուզում
էր
ազատուիլ
անբնական
կեանքից,
ինչպիսին
է
վանականը.
նա
բողոքն
է
այդ
կեանքի
դէմ,
եւ
իր
բողոքը
արտայայտում
է
այդ
ձեւով:
Վանահօր
տիպի
մէջ
եւս
երկուութիւն
կայ,
սակայն
բացատրելը
բաւական
դժուար
է.
նա
կրօնական
մթութեան
մէջ
է
մնում։
Վերջը
նրա
ինչ
լինելը
պարզ
չէ.
ո՞ւր
գնաց
արդեօք
իր
պրպտումները
շարունակելու:
Կարծես
մնաց
օդի
մէջ
առ
կախ:
Եկեղեցին
չկարողացաւ
քանդել.
քաշուեցաւ
մէկ
կողմ,
չէզոքանալու
ամբողջ
աշխարհից:
Նա
կռուեց
բոլոր
գործողների
դէմ,
բայց
միշտ
բացասական
մտքով.
նա
յաղթուեց
բոլոր
կողմերից,
բացի
մի
կէտում.
այդ
իշխանուհին
է:
Նա
յաղթւեց
Աբեղայից,
յաղթուեց
Ճերմակաւորից,
յաղթուեց
բոլոր
վանականներից:
Մինակ
իշխանուհին
էր
որի
դէմ
անյողդողդ
մնաց:
Եւ
նրան
չենթարկուելու
համար
կղզիից
դուրս
չէր
կարող
դուրս
գալ.
կղզին
թողնելուն
պէս
այդ
կէտում
եւս
պիտի
պարտուէր:
Բայց
թէ
իրապէս
ինչ
եղաւ
Վանահայրը,
այդ
հարցում
հեղինակը
ինքն
իսկ
որոշ
չէ.
իսկ
ընթերցողն
արդէն
չէ
կարող
պատասխանել:
Եթէ
բնական
մահը
մարդուս
ձեռքը
լինէր,
ես
վստահ
եմ
որ
Վանահայրը
պիտի
փնտռէր
այդ
մահը,
առանց
ինքասպան
լինելու,
–
թէեւ
այդպիսի
մարդիկ
մահից
էլ
կը
վախենան:
Նրա
համար
այլ
եւ
երկրի
վրայ
տեղ
չկայ:
Նիւթը
գոյութիւն
չունի
նրա
համար,
քարն
անգամ
անսուրբ
է
եկեղեցի
կառուցանելու
համար.
եւ
մտածում
է
եկեղեցին
իր
սրտում
շինել,
միայն
իրեն
համար:
Աշխարհը
նրա
համար
գոյութիւն
չունի,
ուրիշը
նրա
համար
օտար
է,
նրա
հասարակական
ջիղը
մեռած
է,
ինչպէս
սովորաբար
լինում
են
վանական
մենակեացները.
ուրիշի
մասին
մտածելը
արքայութիւնից
հեռանալ
կը
նշանակէ:
Երկնքին
մօտենալու
համար
երկրային
ամէն
ինչ
պէտք
է
մոռանալ:
Նրա
ողբերգական
վիճակը
կատարեալ
է,
բայց
ի
հարկէ
ոչ
իրեն
համար:
Ցաւից
փախչելուն
պէս
այլեւս
նրա
խօսքերը,
–
«հինը
քանդել՝
նորը
շինելու
համար»,
–
կորցնում
են
իրենց
հմայքն
եւ
մնում
որպէս
գեղեցիկ
նախադասութիւն,
որ
այս
դէպքում
արդեն
շատ
կեղծ
է
հնչում:
Վանահօր
այդ
նկարագիրը
իր
բոլոր
պակասութիւններով
միասին
Աբեղայի
դրական
նկարագրի
հետ
կարող
է
մրցիլ
որպէս
գեղարուեստական
մի
անձնուիրութիւն.
ու
ընթերցողը
վերջին
րոպէին
նրա
հետ
յուսահատ
թափառում
է՝
Սեւանի
ժայռերի
մէջ՝
մարդկանցից
հեռու
ու
հոգու
հանգիստ
չէ
գտնում:
Նա
անվերջ
պրպտողն
է
ու
անյաջող
պայքարողը
կեանքի
ու
լոյսի
դէմ,
ուստի
եւ
մութ
անկիւններն
է
փնտռում
մարդկանց
չերեւալու
համար:
Չգիտեմ
ինչո՞ւ
եւ
ինչպէ՞ս
ոմանք
գտեր
են
որ
այս
գրուածքը
տռամա
չէ:
Ինձ
թւում
է
որ
այստեղ
մի
մեծ
թիւրիմացութիւն
կայ:
Տռամական
ճիգեր
ունենալու
համար
անհրաժէշտ
չէ
որ
ենթական
անպատճառ
իր
դիմացը
իրապէս
մարդ
ունեն
ունենայ.
ոչ:
Իր
խիղճը,
իր
սիրտը,
իր
հոգին,
իր
միտքը
բաւական
տարրեր
են
եւ
շատ
զօրեղ
որ
տռաման
հետզհետէ
խորանայ
ու
խտանայ:
Աբեղան
մինակ
է,
բայց
ապրած
է
բազմաթիւ
էակների
շրջանում:
Այդ
էակները
իր
հետ
են,
իրենից
անբաժան,
իր
մէջ:
Տռամը
իր
մէջ
է
կատարւում
ու
ամէնէն
ցաւագին
կերպով:
Նրա
մտքի
ուղին
այնպէս
խախտուած
է
որ
աշխարհի
բոլոր
օրէնքները
նրա
տրամադրութեան
տակ
են.
նոյն
վայրկեանի
մէջ
նա
եւ
եկեղեցումն
է,
եւ
մեհեանի
մէջ,
եւ
իր
խցումն
է,
եւ
Սէդայի
կողքին,
եւ
պարիկների
աշխարհում
եւ
ունայնութեան
գաղափարի
հանդէպ:
Իբր
հիմնական
պակասութիւն
այս
գրուածքի՝
ես
մատնացոյց
կ’անեմ
այն
հանգամանքը
որ
այս
երկու
կարեւոր
դէմքերն
էլ
իրենց
գոյութեան
կռուանը
հաստատում
են
պատահմունքի
վրայ:
Դէպքերն
են
նրանց
դարձնում
հերոսներ:
Մէկին
անյաջող
սէրը
քշում
է
դէպի
վանք,
միւսին
միակողմանի
սէրը
վանքից
դուրս
է
քաշում:
Ճիշտ
է
որ
կեանքի
մէջ
դէպքերը
շատ
ճակատագիրներ
են
որոշում,
բայց
դա
սովորական
մարդկանց
է
յատուկ,
մինչ
հերոսների
նկարագրին
կազմւելուց
առաջ
նրանք
ունենում
են
իրենց
անցեալը,
որի
վրայ
պէտք
է
հիմնուին:
Գրուածքի
միւս
դէմքերը,
Ճերմակաւորը,
Իշխանուհին,
մանաւանդ
Կոյր
վանականը
շատ
աւելի
յաջող՝
թէեւ
փոքրիկ
տիպարներ
են:
Դրանք
լրացնում
են
Աբեղայի
եւ
Վանահօր
գեղարուեստական
պատկերները:
Իբր
կառուցուածք
Հին
աստւածները
ունի
տրամաբանական
շարադասութիւն
եւ
ներկայացնում
է
գործողութեանց
աստիճանական
զարգացում:
Ընթերցողը
հերոսների
հետ
ապրում
է
նրանց
կեանքը,
եւ
հոգով
ներկայ
է
նրանց
ներքին
աշխարհի
փոթորիկին,
ու
գործողութեանց
պարզուելուն
պէս
կարծէք
շունչ
է
առնում:
Բանաստեղծական
այս
գրուածքի
լեզուն
այնքան
հակիրճ
ու
ամփոփ
է
որ
կարծէք
ամէն
մէկ
բառի
հետ
մէկ
հարուած
իջնում
նրան
մեխելու
իր
տեղում։
Շատ
տեղ
յանգեր
ու
վանկեր,
նոյն
իսկ
իմաստին
համաձայն
ձայներ,
որոնք
բեմի
վրայ
խորհրդաւոր
պատկերների
հետ
հմայող
ազդեցութիւն
առաջ
կը
բերեն:
Իշխանի
աղօթքը
Վահագնի
բագինին
առաջ՝
մի
դասական
սաղմոսերգութիւն
է:
Քօղաւորի
երգը
մի
գլուխ-գործոց
ոտանաւոր
է:
Իսկ
եթէ
այդ
բոլորի
վրայ
աւելացնենք
եւ
այն
հանգամանքը
որ
ամբողջ
տռամի
մէջ
չկայ
եւ
մէկ
հատ
մօնօլօկ,
որպիսին
տասնեակներով
շատ
սովորական
են
մեր
բոլոր
թատերական
գրուածքների
մէջ
–
այդ
անբնական,
տաղտկացուցիչ
ինքնախօսութիւնների
կամ
աւելի
ճիշտ
շատախօսութիւնների
անվերջ
շարքերը
–
այո՛,
կը
կրկնեմ,
եթէ
այդ
առաւելութիւնն
էլ
աւելացնենք
այս
գեղեցիկ
գրուածքի
վրայ,
Հին
աստւածները
իր
թերութիւններով
հանդերձ
կը
դառնայ
թէ
իբր
նիւթ,
թէ
իբր
կառուցուածք,
թէ
իբր
հոգեբանական
ուսումնասիրութիւն՝
առաջին
հայ
թատերական
աշխատութիւնը: