Գրական ասուլիսներ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Գրական ասուլիսներ. Կ. Պոլիս, 1913 Ա-Զ։
Կազմեց, հրատարակութեան պատրաստեց եւ ծանօթագրեց՝ Ա. Նիկողոսեան, Երեւան: Անտարես, 2013. 256 էջ:

Առաջաբանը՝  ԼԱՐԻՍԱ ՄՆԱՑԱԿԱՆԵԱՆԻ

Ժողովածուն մէկտեղում է 1913 թուականի ընթացքում Կ. Պոլսի Էսայեան սանուց միութեան կողմից կազմակերպ­ուած վեց գրական ասուլիսների նիւթերը՝ անհրաժեշտ ծանօթագրութիւններով ու ցանկերով:

* * *

Ժողովածուն ներառում է 1913 թուականի մարտ-յունիս ամիսներին Կ. Պոլսի Էսաեան սանուց միութեան կազմակերպած Գրական ասուլիսների նիւթերը, որոնք  նույն թուականին լոյս են տեսել առանձին գրքոյկներով:

Գրական ասուլիսներ Ա. Շանթի «Հին աստւածներ»ը, 39 էջ: Գրական ասուլիսներ Բ. Գրիգոր Զօհրապի նորավէպերը, 32 էջ: Գրական ասուլիսներ Գ. Դ. Վարուժանի «Հեթանոս երգեր»ը, 48 էջ: Գրական ասուլիսներ Դ. Ռ. Զարդարեանի «Ցայգալոյս»ը, 39 էջ: Գրական ասուլիսներ Ե. Յովհաննէս Սեթեան, 24 էջ: Գրական ասուլիսներ Զ. Ատոմ Եարճանեան (Սիամանթօ), 40 էջ:

Այս միացեալ հրատարակութիւնը պատրաստելիս հնարաւորինս միակերպ ենք դարձրել բնագրերի ուղղագրութիւնն ու կետադրութիւնը, ուղղել ակնյայտ վրիպակները