[1]
Վարժարանը
կառուցվել
է
1864-ին,
կայսերական
վառոդապետ
Առաքել-Սիսակ
Տատյանի
ծախսով
եւ
արքունական
ճարտարապետ
Սարգիս
Պալյանի
նախագծով:
Բացվել
է
1866-ին
եւ
կոչվել
Տատյանի
վաղամեռիկ
կնոջ՝
Մաքրուհու
անունով:
[2]
Նկատի
ունի
Կալաթա-Սերայի
Հաղորդակցության
ճանապարհների
ինժեներների
ինստիտուտը
(բացվել
է
1868-ին),
որը
Զոհրապն
ավարտել
է
1879-ին:
[3]
Այս
տեղեկատվությունն
այնքան
էլ
չի
համապատասխանում
իրականությանը:
Մանրամասն
տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Գ,
Երեւան,
2002,
էջ
547-549,
Ալբերտ
Շարուրյանի
ծանոթագրությունները:
[4]
Նկատի
ունի
Զոհրապի
«Թե
ի՞նչ
շահեցանք
Պերլինի
վեհաժողովեն»
հոդվածը
(«Լրագիր»,
Կ.
Պոլիս,
1878,
հոկտեմբերի
26,
թիվ
821):
[5]
Տե՛ս
«Երկրագունտ»,
Կ.
Պոլիս,
1884,
հուլիս-օգոստոս,
թիվ
7-8,
էջ
310-314,
382-384,
ինչպես
նաեւ
Գրիգոր
Զոհրապ
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Բ,
Երեւան,
2001,
էջ
341-348:
[6]
«Մայտա»,
Սրբուհի
Տյուսաբի
վեպը,
լույս
է
տեսել
1883
թ.
Կ.
Պոլսում:
[7]
Խոսքը
վերաբերում
է
Զոհրապի՝
«Մայտա»
հոդվածին
(տե՛ս
«Երկրագունտ»,
Կ.
Պոլիս,
1883,
հոկտեմբեր,
թիւ
10,
էջ
305-312)
Ռեթեոս
Պերպերյանի
բավականին
կոշտ
արձագանքին
(հոդվածը
ստորագրված
է
Հրաչեայ,
տե՛ս
«Երկրագունտ»,
Կ.
Պոլիս,
1883,
նոյեմբեր,
թիվ
11,
էջ
337344),
որին
ի
պատասխան
Զոհրապը
գրեց
«Խարույկի
մը
պետք
կա»
հոդվածը
(տե՛ս
«Երկրագունտ»,
Կ.
Պոլիս,
1883,
դեկտեմբեր,
թիվ
12,
էջ
363-368):
Զոհրապի
հոդվածները
տե՛ս
նաեւ
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Գ,
Երեւան,
2002,
համապատասխանաբար՝
էջ
54-62
եւ
էջ
63-69:
[8]
«Անհետացած
սերունդ
մը»
վեպը
Զոհրապը
նախ
սկսել
է
տպագրել
«Երկրագունտ»
հանդեսում
(1885,
մայիս,
էջ
217226),
այնուհետեւ
հանդեսի
խմբագիր
Եղիա
Տեմիրճիպաշյանի
հետ
ունեցած
խնդիրների
պատճառով
կիսատ
է
թողել
տպագրությունը,
եւ
ամբողջությամբ
հրատարակել
արդեն
«Մասիսում»
(մանրամասն
տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Բ,
Երեւան,
2001,
Ալբերտ
Շարուրյանի
ծանոթագրությունները
(էջ
475-478):
[9]
Վերնագիրը
փոքր-ինչ
սխալ
է
բերված,
իրականում՝
«Ուղեւորութիւն
մը
յիշատակներուս
մէջ»:
Առաջին
անգամ
լույս
է
տեսել
«Մասիս»
գրական
հանդեսում,
1889,
սեպտեմբեր
1,
թիվ
3925,
էջ
20-23,
հոկտեմբեր
1,
թիվ
3926,
էջ
92-93:
[10]
Բնագրում՝
1893
է,
որը,
թերեւս,
վրիպակ
է:
[11]
Տե՛ս
«Հայրենիք»
օրաթերթ,
Կ.
Պոլիս,
1891,
հուլիս
20
-
օգոստոս
9
եւ
14,
թիվ
7-23
եւ
25-27:
[12]
«Ծանոթ
դեմքեր»
վերտառությամբ
Զոհրապը
հրատարակել
է
15
դիմանկար:
Մանրամասն
տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Ա,
Երեւան,
2001,
էջ
579,
Ալբերտ
Շարուրյանի
ծանոթագրությունները:
[13]
Զոհրապից
մեզ
է
հասել
17
բանաստեղծություն,
որոնք
բոլորն
էլ
ժամանակին
լույս
են
տեսել
մամուլում:
Տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Բ,
Երեւան,
2001,
աշխատասիրությամբ՝
Ալբերտ
Շարուրյանի:
[14]
Ուղեգրությունը
բաղկացած
է
15
հատվածներից,
որոնք,
բացառությամբ
վերջինի,
գրեթե
շարունակաբար
տպագրվել
են
«Ազատամարտ»
օրաթերթում:
Առավել
մանրամասն
տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Բ,
Երեւան,
2001,
էջ
485-511,
Ալբերտ
Շարուրյանի
ծանոթագրությունները:
[15]
Գրիգոր
Զօհրապ,
Խղճմտանքի
ձայներ,
Կ.
Պոլիս,
տպագր.
Ռոգոս
Սագայանի,
1909,
96
էջ:
[16]
Գրիգոր
Զօհրապ,
Կեանքը
ինչպէս
որ
է,
Կ.
Պոլիս,
տպագր.
Օնիկ
Արզումանի,
1911,
200
էջ:
[17]
Գրիգոր
Զօհրապ,
Լուռ
ցաւեր,
Կ.
Պոլիս,
տպ.
Օնիկ
Արզումանի,
1911,
238
էջ:
[18]
Վերջին
երկու
վերնագրերով
Զոհրապը
ժողովածուներ
լույս
չի
ընծայել:
Հակոբ
Սիրունու
այս
վկայությունն,
ըստ
ամենայնի,
հիմնված
է
«Խղճմտանքի
ձայներ»
եւ
«Կյանքը
ինչպես
որ
է»
ժողովածուներում
առկա
հետեւյալ
ծանուցումների
վրա.
«Հեղինակին
հետեւեալ
գործերը
մամլոյ
տակ
են.
Կեանքը
ինչպէս
որ
է.
Գոյնզգոյն.
Ցիրուցան.
Ծանօթ
դէմքեր
»:
Եվ
ապա՝
«Մօտ
օրէն
պիտի
հրատարակուին՝
Գոյնզգոյն,
Ցիրուցան,
Ծանօթ
դէմքեր
»:
Այլ
մանրամասների
համար
տե՛ս
Գրիգոր
Զոհրապ,
«Երկերի
ժողովածու»,
հատոր
Բ,
էջ
511-514՝
Ալբերտ
Շարուրյանի
ծանոթագրությունները: