Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԶԿԹՂԱՅՆ Ի ՁԵՌՆ ԱՌԵԱԼ ԱՍԱ
       Սարերն ամէն ձիւն իջեր, սարերուն վ՚ելքըն վերացեր,
       Աշունն ի բաղչէն մտեր, ծառ զիւր տերեւն ուրացեր։
       Ծառուն ես հարցում արի, քո ռէհան ճուղերդ ի՞նչ եղան,
       Ծառն էլ մուջաբաթ եբեր, եւ ասաց յիւր սրտէն ի վեր։
       Մէկ բեր յԱդամայ ի վեր ո՞վ է մեռեր այլ ՚ւ էկեր,
       Էդ իմ ըռէհան ճըղեր թէ թափեր է՝ նա այլ ՚ւ էկեր։
       Ծառն էր զիս դժար ղահրեց, նա ես էլայ ի բարձր սարեր,
       Մըտիկ սարերուն արի, նա ամէնք տրտում են դարձեր։
       Հարցում ես նոցա արի, կանչեցի թէ՝ բա՛րձր սարեր,
       Նա ինձ ջուաբ չը տուին, որ ամէն տրտում են եղեր։
       Սարեր ձեր արեւն, ասեմ, ասլըն ի՞նչ է, յէ՞ր էք տրտմեր,
       Դարձան ու ջուաբ տուին, թէ՝ Մա՜հն ի վեր քեզ, անցի՛ր։
       Ծառուկն ի բաղչիցն ի հետ կանչեց թէ՝ Բա՜րձր սարեր,
       Հօրին դուք անցգոն կ՚ասէք, հանդ էկեր ծիծառն ել ի վեր։
       Ծիծառն է էկեր անցեր, ու գարնան հոտ հոտուըտեր,
       Յո՛ւրտեղ գնացեր ժուռ գայ, նա ամէնն բարով են բացուեր։
       Սարերն էլ խնդում ելան, գարնան արզ են արեր,
       Յէսօր մեզ հազար երնեկ, ծառն մուժդալուխ մեզ եբեր։