Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՀԱՐՍՆ ԵՒ ԿԵՍՈՒՐ
       Երբ հարսը եկեղեցիէն փեսայի տունը կը բերեն, կեսուրը տան դրան առջեւ կ՚ելնէ՝ խաղալով հարսին դիմաց։ Հարսին գլուխը համբուրելու ժամանակ զանի վախցնելու համար կ՚ըսէ.
       -Երկաթ եմ ես,
       Պողպատ եմ ես։
       Հարսն ալ‚ կեսրոջ ձեռքը համբուրելով‚ քօղի տակէն կ՚ըսէ.
       -Կեցիր մինչ ոտքս ձգեմ ի ներս,
       Երկաթ, պողպատ քամեմ, դու տես։