Երբ հիները կը կարդանք

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԷ ԽՕՍԿ ՈՒՆԻՄ ԻԼԹԻՄԱԶՈՎ 

ՄԷ խօսկ ունիմ իլթիմազով [1], անգաճ արա, ո՛վ աչկի լուս։
Սըրտումըս ինթիզար
[2] ունիմ, քու տիսըն բարով, ա՛չկի լուս,
Աջաբ քիզ ի՞նչ գեթ
[3] իմ արի՝ կենում իս խըռով, ա՛չկի լուս.
Աշխարս աշխարով կըշտացաւ, յիս քիզանից սով, ա՛չկի լուս

 

Մագամ [4] էլ օչ օվ եա՞ր չէ սիրի, էս ի՞նչ արի, էս ի՞նչ բան ա.
Էշխեմէտ
[5] ջունուն [6] իմ էլի, ման իմ գալի եանա–եանա.
Էս դարդէն օչով չը քաշէ, վուր մէ դանգին
[7] չի դիմանայ.
Սիրտըս լուրի
[8] պէս խորվեցիր էշխիտ կըրակով, ա'չկի լուս

 

Դոստիրըս դուշման շինեցիր, եադերուն [9] ի՞նչպէս դոստ անիմ.
Անցկացած օրըն չիմ տեսնում, քանի գուզէ վուր ղաստ
[10] անիմ.
Աստուած վըկայ, խիստ դըժար է, գըլուխըս ի՞նչպէս դուս տանիմ՝
Յիս մէ փուքըր նաւի նըման, քու էշխըն է՝ ծով, ա՛չկի լուս

 

Գուզիմ բերանըս բաց անիմ, գովքըտ ասիմ թարիփի [11] պէս,
Տաս տարի է ման իմ գալիս փադիշահի շարիփի
[12] պէս.
Օխտըն տարի էլ ման գու քամ սազըն ձիռիս Ղարիբի
[13] պէս՝
Բութա
[14] Շահսանամըս դուն իս, էլ չունիմ օչով, ա՛չկի լուս

 

Թէգուզ հազար դարդ ունենամ, յիս սըրտումըս ա՜հ չիմ ասի.
Իմ հուքմի–հեքիմըն
[15] դուն իս, յիս էլ ուրիշ Շահ չիմ ասի.
Սայաթ–Նովէն ասաց զա՛լում
[16], յիս էն մահին մահ չիմ ասի՝
Հէնչափ
[17] ըլի՝ դուն վըրէս լաս մազըտ շաղ տալով [18], ա՛չկի լուս

* * *

Այս քերթուածը վերլուծելու կերպերէն մէկն է զայն ենթարկել քիչ մը պարզեցուած, բայց արգաւանդ սա տարազներուն

ա) Ո՞վ կայ այս քերթուածին ետին.

բ) Ի՞նչ կայ այս քերթուածին ներսը (ԽՈՐՔ)

գ) Այդ խորքը ինչպէ՞ս կայ (ՁԵՒ)

դ) Ե՞րբ կայ այս քերթուածը (ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ):

Սա հիմնական եզրերը բանալ՝ կը նշանակէ մարդ մը գտնել, այս մարդուն մէկ հոգեպահը վերակազմել, այս հոգեպատը սեւեռող, տարրացնող եղանակին ծանօթանալ եւ այդ մարդով պայմանաւոր գրական իրողութիւններ դասաւորել, ուրիշ խօսքով՝ մեր գրականութեան մէկ շրջանը, անոր մէկ սեռը ճանչնալ։ 

 


 



[1]        Աղաչանք

[2]        Կարօտ

[3]        Վնաս

[4]        Միթէ

[5]        Սէր

[6]        Խելագար

[7]        Փոքրագոյն հատիկ

[8]        Լոր

[9]        Օտար

[10]      Ջանք

[11]      Ներբող

[12]      Վերակացու

[13]      Նշանաւոր հայ աշուղ, որ կը սիրէր Շահսանամը

[14]      Սիրահար

[15]      Տէր, իշխանաւոր

[16]      Դաժան, անսիրտ

[17]      Այնչափ, միայն թէ

[18]      Շաղ տալ, սփռել