Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
5. ԵՐԱԶԱՏԵՍ
       Խիզանցւոց լեզւով
       Կէր ու կէր, կէր ու կէր մէկ խէր ու մէր, մէկ լաճ։ Լաճ յէվարին կը քնի, խլիսուն կ՚ելնի, մօր կ՚ասայ.
       -Մարէ՛, ես երազմ՚ եմ տեսե, քե չեմ ասե։
       Մէր կ՚ասայ.
       -Հէ՞ր չես ասե։
       Կ՚ասայ.
       -Չե՛մ ասե։
       Մէր զլաճ աղէկ մը կը տփայ։ Կ՚ելնի լաճ կ՚եհայ մօտ խէր, կ՚ասայ.
       -Դադօ՛, ես երազմ՚ եմ տեսե, եմ մօր չասի, քե էլ չեմ ասե։
       Խէրն էլ կը տըփայ զլաճ։ Լաճ կը հըռկի, կ՚եհայ։ Աւուր մը ղօնախ կ՚եհայ, ճամբխորդմ՚ ռաստ կը գայ, կ՚ասայ.
       -Բարեւ։
       -Աստծու բարին։
       -Ես երազմ՚ եմ տեսե, եմ մօր չասի, եմ խօր չասի, քեկ էլ չիմ ասե։
       Կ՚ընցնի կ՚եհայ։ Կ՚եհայ չուրի մօտ Ամիրէն, կ՚ասայ.
       -Ամիրա՛յ, ես երազ եմ տեսե. եմ մօր չեմ ասե, եմ խօր չեմ ասե, ճամբխորդին չեմ ասե, քեկ էլ չեմ ասե։
       Ամիրէն կը բռնայ զէդ տղէն, կը թալայ յափս՝ ուր ղօնխի մէջ։
       Լաճ դանակ մի կի ձգայ ուր ձեռն, գետին կը փորայ, կը փորայ, կը ծակայ կ՚ինկնի Ամիրի աղջկայ մանկալօտէն։ Աղջիկ կերակուլ կ՚եղնի ուր քասէն. խուփ կը կոռծայ վերէն, կ՚ելնի դուրս։
       Տղէն կ՚եհայ‚ խուփ կը բանայ, ինչ կայ քասէն՝ զըմէն կ՚ուտայ սէրսուփ, ուր փոր կը կշտացու ու կ՚ելնի ուր յափս։
       Օրմ՚ անսկուն, երկու՝ անսկուն, իրեք՝ անսկուն, չորս՝ անսկուն, էդ տղէն աղջկայ կերակուլ կ՚ուտայ, աղջիկ չգինայ թա վո՞վ այ կուտայ։ Էն մէկ օր աղջիկ խալ կը դընայ քասէն, կը պահկըւայ յետեւ փեթկին։ Տղէն կ՚իջնի, կ՚եհայ հաց կ՚առնի կ՚ուտայ, աղջիկ կը հասնի կը բռնայ։ Կ՚ասայ.
       -Դու ի՞նչ մարդ ես։
       Կ՚ասայ.
       -Ես երազ եմ տեսե, եմ մօր չասի, եմ խօր չասի, ճամբխորդին չասի, Ամիրին չասի. Ամիրէն ի յափս էրաց. ես դանկով փորեցի, եկի էստեղ‚ դու գինաս։
       Աղջկան սիրտ կը կըպի էն տղէն, սէր կ՚անեն, ու՝ իսան որդին մեղաց պտուղ այ, աղջկայ փոր կ՚ուռի։
       Արեւմտոց թագաւոր կը գայ, որ Արեւելաց թագաւորի աղջիկ տանի ուր լաճուն (Արեւելից թագաւորը վերոյգրեալ Ամիրան է)։ Կը բռնայ մէկ ձողան կ՚օղօրկայ Արեւելաց թագաւորին, որ երկու ծէրը մէկ այ, կ՚ասայ.
       -Էս երկու գլօխ, ո՞րն այ ծէր‚ ո՞րն այ գլօխ։ Թէ հանիք՝ հանիք, թէ չէ՝ ձեր աղջիկ տը տանիմ։
       Թագաւոր յըմէն տեղ կը հարցընայ, չը կանայ խանե։ Էն տղէն ինչ յափսն այ ու աղջկայ մօտ, աղջիկ կ՚ըսայ կ՚անայ տղին, տղէն կ՚ասայ աղջկան.
       -Գնա՛ քո դադօյին ասա. զձողան թող թալայ մէջ լըճին, ծանր գլօխ կը խրվայ մէջ լըճին, գօ էն է։ Թող ծակեն, օրօխկեն։
       Տղի ասած կ՚ըլնի, կ՚առնեն‚ կ՚երթան ետ։
       Էն մէկէլ օր կ՚օրօխկեն իրեք ձի մէկ չէշիտ. կ՚ասայ.
       -Ո՞րն այ հերուընեկ, ո՞րն այ հերզնմուկ, ո՞րն այ քաշիկ (ո՞րն է մէկ տարեկան քուռակ, ո՞րն է էրկու տարեկան քուռակ, ո՞րն է մայրը). թա խանիք՝ խանիք, թա չխանիք՝ ձեր աղջիկ տը տանիմ։
       Բութուն կը թափեն, մէկ չի խանե։ Թագաւոր կը շիւարայ մնայ‚ կ՚ասայ.
       -Ի՞նչ պտի էնեմ ես։
       Աղջիկ կ՚եհայ, տըղին կ՚ասայ.
       -Չը կարցան հանեն. զիկ տը տանեն։
       Էն տղէն ասաց.
       -Գնա քո դադօյին ասա. խուրց մի առօտ թրջայ, աղցնայ, յեվարին թալայ առջեւ էն ձիերուն, խլիսուն էլնի՝ մէր կ՚ընցնի, հերզնմուկ յետեւ, հերուընեկն յետեւ։
       Գօ կը հանայ‚ կը ճամբխայ Արեւմտոց թագաւորին։ Արեւմտոց թագաւոր կը մնայ, կ՚օրօխկայ պօղպըտէ շիշ, պօղպըտէ մատալ (ասպար, վահան) ու կ՚ասայ.
       -Թա էդ շըշով էդ մատալ ծակեց, իմ աղջիկ տամ ուր լաճուն, թա չծակեց՝ ուր աղջիկ տայ իմ լաճուն։
       Չորս դեհաց կը թափեն, թագաւորն էլ. չեն կանայ ծակե։
       Թագաւոր աղջկան կ՚ասայ.
       -Գնա՛, էն տղէն առ, բե. խե՞նք (հայի՞նք, տեսնա՞նք)։
       Տղէն կը գայ, կը վիրու պօղպտէ շիշ‚ կը դնայ գետին, պօղպտէ մատալ կը զանայ, պօղպտէ մատալ կը ծակայ։
       Թագաւոր էդ տղէն կ՚անայ ուր լաճ։ Կ՚եհայ, տ՚եհայ Արեւմտոց թագաւորի աղջիկն առնի, գայ։
       Շատ կ՚եհայ, քիչ կ՚եհայ, կը տիսնայ մարդ մի, գօ ականջ դրէ գետին։ Հարցմունք կ՚անայ, կ՚ասայ.
       -Դու ի՞նչ մարդ ես։
       Կ՚ասայ.
       -Ես էն մարդն եմ, դունիէն ինչ որ խօսան, ականջ կը դնեմ‚ կը լսնամ։
       Կ՚ասայ.
       -Հա՜ գիդի մարդ, տօ դունիէն ինչ ասեն‚ կը լսնայ։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, ինչ պօղպտէ շիշ զարկեր՝ պօղպտէ մատալ ծակեր այ։
       Կ՚ասայ.
       -Էն մարդ եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚ելնեն մէկտեղ կ՚եհան։ Կ՚եհան, մարդ մի գօ ջաղցի մէկ քար կախե մէկ ոտնուց, մէկէլ քար կախե մէկէլ ոտնուց, ոտ մի կը թալայ Խիզան, ոտ մի Ստամբօլ։
       Էդ տղէն կ՚ասայ.
       -Հէ՜ գիդի մարդ, տօ ոտ մի ըստայ, ոտ մի կը թալայ Ստամբօլ։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, ի՛նչ պօղպտով պօղպտէ մատալ ծակերայ։
       Կ՚ասայ.
       -Գօ՛ եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚եհան։ Եղան իրեք։ Կ՚եհան, գօ՛ եօթն ջաղցի քար կ՚աղայ, մէկ մարդ կ՚ուտայ (կ՚ուտէ), չի կշտանայ, կ՚ասայ. «Ա՜խ մարէ, ա՜խ դադօ, ես անօթի մեռայ»։
       Էդ տղէն կ՚ասայ.
       -Հէ՜ գիդի մարդ, եօթն ջաղցի աղուն կ՚ուտայ, ու տէլալայ կ՚ասայ՝ ես անօթի մեռայ։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, ի՛նչ պօղպտէ շիշ զարկեր, պօղպտէ մատալ ծակերայ։
       Կ՚ասայ.
       -Գօ՛ եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚եհան։
       Կ՚եհան։ Գօ մարդ մի, դունիէն էրե բեռ մի, քամակ տուերայ դէմ, կը շալկայ։
       Էդ տղէն կ՚ասայ.
       -Հէ՜ գիդի մարդ, դունիէն էրե բեռ մի, կը շալկայ։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, ի՜նչ պօղպտով պօղպտէ մատալ ծակերայ։
       Կ՚ասայ.
       -Գօ՛ եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚եհան։
       Կ՚եհան, գօ մարդ մի, բերան դրե դէմ առուին, բարահի մը ջուր կը գայ, մարդ կը խմա՜յ ու կը բօռայ. «Եամա՜ն մարէ, եամա՜ն դադօ, ես ծարաւ մեռայ»։
       Էդ տըղէն կ՚ասայ.
       -Հէ՜ գիդի մարդ, բարահի մը ջուր կը խմայ ու կը բօռայ՝ ես ծարաւ մեռայ։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, որ պօղպտէ շիշ զարկե, պօղպտէ մատալ ծակերայ։
       Կ՚ասայ.
       -Գօ՛ եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚եհան։
       Կ՚եհան, գօ հովիւ մի, փող կը փչայ, ու սար ու ձոր, դաշտն ու պրակ, մարդ ու ջանավար կը խաղան։
       Էդ տըղեն կ՚ասայ.
       -Հէ՛ գիդի մարդ, սար ու ձոր կը խաղցու։
       Կ՚ասայ.
       -Մարդ ե՞սն եմ, մարդն էն այ, որ պօղպտով պօղպատ ծակեր այ։
       Կ՚ասայ.
       -Գօ՛ էն մարդն եսն եմ։
       -Ես քե ախբէր։
       Կ՚եհան։ Կ՚եհան։ Եղան եօթն հոգի։
       Կը հարցուն.
       -Ախբէր, պօղպտէ շիշ պօղպտէ մատալ, Աստուած կամենայ դո՞ր կ՚եհանք։
       -Կ՚եհանք Արեւմտոց թագաւորի աղջիկ բիրենք։
       -Հալա՛լ այ քե։
       Կ՚եհան‚ կը մտնեն թագաւորի սարէն, որ աղջիկ տանեն։ Թագաւոր կը կանչայ ուր մարդեր, կ՚ասայ.
       -Էնոնք խնամի են, քասէ մի զատ (կերակուր) չեն կանայ ուտե, ելեցէք քսանըմէկ թոնէր հաց թխեցէք, քսանըմէկ ղազան չօրբայ եփեցէք, թա մէկ դրանց կերան, աղջիկ կը տանեն, թա չէ՝ աղջիկ չենք իտայ։
       Իսոնք գօ ուրիշ օդայ են նստուկ։ Ինչ ականջ դրեր էր գետին, ականջ կ՚էնայ, կ՚ասայ.
       -Ահա՛նչ, պօղպտէ շիշ պօղպտէ մատալ, դու հասկցա՞ր թագաւորն ի՛նչ ասաց։
       -Տօ՜ տնաւեր, ապա ես ի՞նչ գինամ, ես տուն ինե չեմ։
       -Կ՚ասայ‚ ի՞նչ կ՚ասայ‚- ասաց‚- կ՚ասայ. «Քսանըմէկ թոնէր հաց, քսանըմէկ ղազան չօրբայ, կ՚ուտեն՝ կը տանեն զաղջիկ, գոօ՛ չուտեն՝ չենք իտար»։
       Եօթն ջաղցի աղուն ուտող կ՚ասայ.
       -Դուք մէ՛ք վախենայ, ես կ՚ընցնիմ յէռջեւ, ի՛նչ հաց կը դնեն յէռջեւ մե, ի՛նչ զատ կը բիրեն, կ՚ուտեմ ու կ՚ասեմ. «Ա՜խ մարէ, ա՜խ դադօ՛, ես սովուց մեռայ»։
       Անսկուն կ՚անեն։
       Թագաւոր կը տիսնայ, կ՚ասայ.
       -Աւա՜ր. Աստուած ձեր տուն աւրայ։ Էսոնցից փախնիլ պիտնայ։
       Ուր մարդեր կը կ՚անչայ, կ՚ասայ.
       -Տուն իլին կրակ էրեցէք, մոխիր վրէն ցանեցէք, թաղիսներ թալեցէք վրէն, յէվարին ինչ կ՚երթան ներս, չըխօյ ըմէնն էլ տը մրկին։
       Ականջ դնող կը լսնայ, կ՚ասայ.
       -Հէ՜յ պօղպտէ շիշ պօղպտէ մատալ, դու հասկցա՞ր ի՛նչ ասաց թագաւոր։
       -Չէ՛, ես ի՞նչ գինամ։
       -Կ՚ասայ, ի՞նչ կ՚ասայ‚- ասաց, - կ՚ասայ. «Տուն իլին կրակ էնենք, յէվարին ինչ տուն կ՚երթան, ըմէն էլ գօ մրկեն, աղջիկ էլ վի՞ր տը տանք»։
       Ջըրու խըմող կ՚ասայ.
       -Թողեցէք ես եհամ, կուշտ ջուր խմեմ, ես գամ ընցնիմ յէռջեւ ձե, ի՛նչ եհանք տուն, տը փչեմ էն կրակ ընցնի ու տուն դառնայ ծով։
       Յէվարին թագաւոր կը կանչայ.
       -Հրամեցէք ձեր տեղ, քնեցէք։
       Ջըրու խմող բերան կը բանայ, տուն յիլին ջուր կ՚ըլնի։
       Ուրիշ տուն կուտան։
       Թագաւորի ճարէն կը կտրայ, մարդեր կը կանչայ, մէկ բերան կ՚ասեն.
       -Վալլա՛հ, ինչ որ եղնի, մենք մեր աղջիկ չենք իտայ։
       Ականջ դրող կը լսնայ, կ՚ասայ.
       -Ահա՛նչ, պօղպտէ շիշ պօղպտէ մատալ, դու հասկացա՞ր թագաւորն ինչ կ՚ասայ։
       Կ՚ասայ.
       -Տօ տնաւե՛ր, ապա ես ի՞նչ գինամ, ինչ կ՚ասայ։
       -Կ՚ասայ, ի՞նչ կ՚ասայ, - ասաց‚- կ՚ասայ. «Ինչ որ եղնի, ես եմ աղջիկ չեմ իտայ»։
       Դունեի շըլկող կ՚ասայ.
       -Թողէք ես զտուն ու զերկիր շըլկեմ։
       Ու քամակ կ՚ուտայ դէմ, կը վէրու զտուն, դնայ շալակ, հովիւ փող կը փչայ, սար ու ձոր կը խաղայ, ջաղցի քար ոտներաց կախող՝ ճամբահ կը բանայ‚ ու քէֆով զաֆգով կ՚եհան։
       Թագաւոր շատ կուլայ, կ՚աղաչայ‚ թա.
       -Եմ տուն, եմ երկիր թողեցէք, առեցէք զաղջիկ տարեցէք, հալալ եղնի ձե։
       Տուն կը դնեն ուր տեղ։ Փողի փչողն էլ փողի ձէն կը կտրայ, սար ու ձոր խաղալուց կը դադրին, աղջիկ կ՚առնեն‚ կ՚եհան։ Մէկէլ ինկըրներ մէյմէկ ուր տեղ կ՚եհան։ Պօղպտէ շիշ‚ պօղպտէ մատալ ծակողն կ՚առնի աղջիկ, կը գայ Արեւելաց թագաւորի տուն, կը տիսնայ գօ՛ ուր էռջի կնիկ լաճ մի բերեր այ, էն աղջիկն էլ կ՚անայ ուր կնիկ։ Գիշեր կը պառկայ, կ՚ասայ. «Արեգակ մի էն կուշտս, Արեգակ մի էս կուշտըս, պոծառ աստղ վէր իմ սրտին կը խաղայ»։
       Խըլիսուն ուր խէր, մէր կանչել կը տայ, կ՚եհայ թագաւորի առէջ, կ՚ասայ.
       -Դորիս եմ երազ ձե ասեմ։
       Կ՚ասեն.
       -Ի՞նչ այ։
       Կ՚ասայ.
       -Ես տեսայ Արեգակ մէկ էն կուշտս, Արեգակ մէկ էն կուշտըս, պոծառ աստղ վէր իմ սրտին կը խաղէր։
       Կ՚ասեն.
       -Քո էրազ էդի՞կ էր։
       Կ՚ասայ.
       -Խա՛, վալահ, եմ երազ էսիկ էր։
       Աստծուց իրեք խնծոր կ՚էջնի,
       Մէկ ասողին,
       Մէկ ասել տուողին,
       Մէկ ականջ արողին։