Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ՏԱՂ ՅՕՀԱՆՆԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ Ի ՎԵՐԱՅ ՄԱՀՈՒԱՆ
       Քանի՛ դատիս ի հետ մեղաց,
       Է՞ անզգամ մարդ կատաղած,
       Զայնչափ չարիք‚ որ գործեցիր,
       Հերիք արա՛, դարձիր ՚մեղաց։
       Ի յԱդամայ մինչեւ այսօր
       Շունչ կենդանի զոք չէ թողած,
       Գիտեմ չլսես խրատու գըրոց,
       Մեղաւորաց թ՚ ի՛նչ կայ պահած։
       Ո՛վ որ ունի բերդ ու քաղաք,
       Դարպաս ունի ոսկւով ծեփած,
       Յետոյ եթող զամէնն անտէր,
       Ներքեւ հողուն է նա պառկած։
       Ո՛վ որ խմէր զանոյշ գինին,
       Զինքն բտէր քան զխոզ ուռած,
       Տեսայ ըզնա խիստ ատելի,
       Չանուշահոտ գեշ մի ձգած։
       Ո՛վ որ հեծնուր ձի բարձրավիզ,
       Ու թուր քաշէր ամէն դեհաց,
       Տեսայ ըզնա խիստ փոշիման,
       Երկու փայտի մէջ էր պառկած։
       Վատ աղջըկունք, կին գեղեցիկ,
       Որ ծամնն ու վարսն են յօրինած,
       Նոքա ունին պայծառ հանդերձ,
       Զետ զարեգակն են բոլորած,
       Ճօճեն ՚ւ ոլոր առնեն կամաց,
       Լինին ամէն մարդոյ սիրած,
       Ի մահու օրն են ատելի,
       Գէշ ու զազիր են տեսողաց։
       Քրիստոս նստի յաթոռ փառաց,
       Հատուցանէ վարձ սիրողաց,
       Արդարոցըն տայ պըսակ,
       ՚Ւ ապաշխարող մեղաւորաց։
       Է Յովհաննէս Թուլգուրանցի,
       Սրտի մըտօք զականջըդ բաց,
       Աստէն արա՛ քեզ ճար շուտով,
       Անդէն առնուս պըսակ փառաց։