Մանանայ

Հեղինակ

Բաժին

Թեմա
ԵՐԳ ՀԱՐՍՆԱԾՈՒԹԵԱՆ
       Թագւորի մէր դուրս էլի,
       Քե ի՛նչ ւը ի՛նչ եմ բիրե,
       Քաղցր ու բաղարջով արե,
       Արաղի փարչով արե,
       Բարեկամներով արե։
       Թագւորի մէր դուս արե,
       Ճըրագ մոմերով արե,
       Բարեկամներով արե,
       Քաւորկնիկով արե,
       Թագւորի մէր դուրս արե,
       Ձեռքըդ հինայ դիր, արե,
       Աչքերըդ դեղ դիր, արե,
       Թառլիկ սօլերով արե,
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե՛, արե, դուրս արե,
       Տե քե ինչ ւը ինչ եմ բիրե,
       Տախտ աւիլող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս էլի,
       Արե, արե, դուրս արե,
       Քե ինչ ւը ինչ եմ բիրե,
       Գլոխ լուացող եմ բիրե։
       Թագւորի մէր դուս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քե ինչ ւը ինչ եմ բիրե,
       Լըւաց անող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քեինչ ւը ինչ եմ բիրե,
       Գըրդնակ արող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քեինչ ւը ինչ եմ բիրե,
       Ծառ թախթըփող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քեինչ ւը ինչ եմ բիրե,
       Կազալ աւլող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քե ինչ ւը ինչ եմ բիրե,
       Քաղանք արող եմ բիրե։
       Թագւորի մէր դուրս արե,
       Արե, արե, դուրս արե,
       Քե ինչ ւը ինչ եմ բիրե,
       Եէմիշ ժողվող եմ բիրե,
       Քո գլօխ դմփող եմ բիրե,
       Ծամ իստըկող եմ բիրե,
       Կարկտան արող եմ բիրե,
       Սօլեր շիտկող եմ բիրե,
       Ոչխար կըթող եմ բիրե,
       Բուրդի գըզող եմ բիրե,
       Չախրակ մանող եմ բիրե։