Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿԱՊՈՅՏ ՀՈՂ

ԿԱՊՈՅՏ ՀՈՂ

Հերկէ  հոգիս  հերկէ  - այս հողը կապոյտ է 
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է 
Այս հողը  ուրիշ  է - այս հողն երկինք է

Այս հողը ծով է 
Հերկէ հոգիս հերկէ - այս հողը կապոյտ է 
Կապոյտը երկնքի ծովերու վայել է 
Այս հողը երկնքէն փրթեր է իջեր է 
Այս հողը ծովերէն քակուեր է եկեր է 
Այս հողը կապոյտին գանձերը  բերեր  է

Հերկէ հոգիս  հերկէ  - այս հողը  ուրիշ  է 
Մայիս է գարուն է սիրուհի է մայր է 
Այս հողը  հողերուն  ամէնէն կապոյտն է 
Կապոյտը երկնքիդ ծովերուդ նման է 
Հերկէ հոգիս հերկէ - այս հողը կապոյտ է 
Հող չէ - քու կեանքդ է

ԼԱՑԻ   ԳԻՇԵՐ

Ինչպէս դէմ դրիր փուշ-պսակին խոցերուն

Մենք մարդ ենք - կը հասկնանք -

Իսկ մենք ինչպէս կը տոկանք այս թանձրամած տաղտուկին 
Դուն մարդ չես - չես հասկնար

ՅԱՐՈՒԹԻՒՆ

Քու Յարութեամբդ տօնեցիր վախճանը  սուրբ  մարդեղութեանդ

Գացիր մեզմէ մէկն ըլլալուդ յիշատակը թողած մեզի -

Հոն հիմա Դուն - մենք մենք մեզի - կոյր աչքերով կը տեսնենք

հոդ  Աստուածացած օտարացած զՔԵզ նախկին Նազովրեցի

Բանաստեղծութիւններ Ա/ Զահրատ 8

ԵՍ   ՄԱՐԳԱԳԵՏԻՆԸ
ԵՒ   ՕՐԻՈՐԴ   ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆԸ

Հոն ուր ծովը կը վերջանայ ու Եղեւիններուն ետեւ

մարգագետինը կը սկսի

Օրիորդ Խաղաղութեան հետ թեւ թեւի

             պարելու գացի

Խոտերուն ու ճերմակ-դեղին մարգարտածաղիկներուն վրայ

               Պարեցինք չեմ գիտեր քանի պար

քանի տարի

Օր մըն ալ - մայրամուտի մը

Երբ քաղքին  լոյսերը  մէկ մէկ կը վառէին

Հաստ կարմիր շրթներով կին մը նշմարեցի

Ժպտեցաւ ինծի եւ ցուցադրեց գեղեցիկ զիստերը

Ես Ձանձրոյթն եմ ըսաւ միալար ձայնով

 

Մինչդեռ դեղնած խոտերուն ու թառամած ծաղիկներուն վրայ Օրիորդ Խաղաղութիւնը մեռաւ ինձմէ առաջ

ՓՈՇԻ

Տէրս եւ մեծ իշխանս դուն փոշի

Իջիր

Ծառերու կարասիներու սրտերու

եւ յիշատակներու վրայ

Իջիր

Վէրքերու արիւնին վրայ

Իջիր

Իջիր - ՉԷ՞ որ օր մը պիտի իջնես

հոյակապ մոռացութեան մը պէս

անունիս եւ յաւակնութիւններուս վրայ

Դուն տէրս եւ մեծ իշխանս ամենազօր

ՈՍՊ   ՍՏԿՈՂ   ԿԻՆԸ

Ոսպ մը - ոսպ մը - ոսպեր - ոսպ մը - քար մը - ոսպ մը - ոսպ մը - քար

Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը - սեւ մը - քար մը - կանաչ ոսպ մը
Ոսպ ոսպի քով - քար ոսպի քով - յանկարծ բառ մը - բառ ոսպի քով
Յետոյ բառեր - ոսպ մը - բառ մը - բառ բառի քով - յետոյ խօսք մը

Ու բառ առ բառ խօլ բարբառ մը - հինցած երգ մը - հին Երազ մը
Յետոյ կեանք մը - ուրիշ կեանք մը - կեանք կեանքի քով –ոսպ մը-

կեանք մը Դիւրին կեանք մը-դժուար կեանք մը –ինչու դիւրին - ինչու դժուար
Բայց քով քովի կեանքեր - կեանք մը - յետոյ բառ մը - յետոյ ոսպ մը
Կանաչ մը - սեւ մը - կանաչ մը - սեւ մը - ցաւ մը - կանաչ երգ մը
Կանաչ ոսպ մը - սեւ մը - քար մը - ոսպ մը - քար մը - քար մը - ոսպ մը

 

ԳԻՇԵՐԱՊԱՀԸ

Գիշերւսկազմ նիհարապահն ու նիհարակազմ գիշերապահը կը

հանդիպին իրարու Մին կը լարէ իր հօրենական ժամացոյցը - միւսն իր հօրենացոյց

ժամանակը Յետոյ երկուքը մէկ երկինք կը նային

մին կը տեսնէ հրաշազան լիալուսին մը - միւսը հրաշալուսին մը

լիազան

նիհարակազմ գիշերապահն ու գիշերակազմ նիհարապահը կը

բարեւեն զիրար

մին կը հանէ իր մոխրագոյն գլխանոցը - միւսն իր մոխրանոցը

գլխագոյն Յետոյ երկուքը մէկ մութին մէջ կը սուլեն

Մին կը հալածէ իր հիւանդմայր աներկախը ֊ միւսն իր հիւանդկախ

աներմայրը

Գիշերակազմ նիհարապահն ու նիհարակազմ գիշերապահը կը

դեգերին միատեղ մին կը խորհի իր կնոջ մօտալուտ ծննդաբերութեան վրայ -  միւսն

իրենին ծննդալուտ մօտաբերութեան

Պաղլեղի տրամադրութեամբ ու տրամալեղի պաղադրութեամբ կը

ժպտին իրարու

Վերջին անգամ մըն ալ կը  սուլեն  միատեղ որովհետեւ առտու

կ՚ըլլայ 
Ու նիհարակազմ գիշերապահը առանձին կը մնայ

ՆԱՅԼՈՆ

Աղջիկս - ըսաւ մարդը - մարդիկը վատ են ֊

Թքաւ գետին

Թուքին հետ գետին ատելութիւնն ինկաւ

ու գետնէն ատելութեան ծառ մը բուսաւ

- Մարդիկը վատ են - ըսաւ մարդն աղջկան

Աղջիկը ցուցափեղկին  մէջ  նայլոն վարտիք մը տեսաւ

Մարդն աղջկան հայրն էր - կը քալէր

քայլ քայլ հեռանալով ատելութեան ծառէն

Ձայնին մէջ - դէմքին վրայ - խոշոր դառնութիւն կար

Աղջիկը կւսնգ առաւ ու նայլոն վարտիքը դիտեց

Ատելութեան շուքը կ՚երկարէր մարդուն վրայ

Մարդը քանի կ՚երթար շուքն այնքան կ՚երկարէր

Աղջիկը ինքզինքն այդ վարտիքին մէջ տեսաւ ու ժպտեցաւ

գոհունակ

Մարդիկը վատ են  կ՚ըսէր  մարդը 
ուրիշ բան չէր ըսեր

Աղջիկն խորհեցաւ դրացի տղուն վրայ որ ճարպիկ մատներով կը խաղար վարտիքին հետ - աղջիկը սարսռաց սուր հաճոյքով

Վատ են մարդիկը - կրկնեց մարդը - թքաւ

Ու գետնէն ատելութեան ծառ մը բուսաւ ճիւղերէն նայլոն վարտիքներ կախուած

ԴԻՄԱՍՏՈՒԵՐ

Պահ մը խորհէ

               թե

Այդ աչքերէն

ներս

Ինչ պատկերներ կան

Պահ մը խորհէ

Այդ աչքերէն

դուրս

Ինչ իմաստներ կան

Պահ մը խորհէ

Այդ ճակտին ետին

Ինչ բաղձանքներ կան

Թէ այդ ճակտին

վրայ

Ինչ խորշոմներ կան

Այդ  շրթներուն

վրայ

Ինչ ծարաւներ կան

-   Ու ելիր գծէ

Դէմք մը որ խնդայ

 

ԿՐԿԷՍ

Անասունները կը շարժին մարդերու նման

           ու մարդիկ կը ծափահարեն

               անասուններու պէս

Գազանազուսպը - միայն գազանազուսպը կ՚իրագործէ

               գերիշխանութիւնը  մարդուն

միւս  բոլոր  մարզիկը  կը  ստրկանան  այդ  ոյժին  առջեւ

               անասուններու  պէս

Իսկ կրկէսէն վերջ

               անասունները երկաթներուն ետեւ

                                     մարդիկը զուրս

ՄԱՐԴՈՒ   ՄԸ   ՄԻՏՔԸ

Շառին կը նայի - ծառը չի տեսներ - ինքզինքը կը տեսնէ 
Ճամբուն կը նայի - ճամբայ չի տեսներ - ինքզինքը կը տեսնէ

Վեր կը նայի - ասուպներ կան երկինքն ի վար -
Չի տեսներ - ինքզինքը կը տեսնէ

Ու հայելին կը նայի - չի տեսներ ինքզինքը 
- Կը բարեւէ

 

ԳՈՒՆՏ

Փորձե՞ր էք բնաւ - փորձե՞ր - չէ՞ք փորձեր

Հաստատուն կենալ

Սանկ մէկ երկու մէթր տրամագիծով

գունտի մը վրայ 
Կենալ - ու յետոյ գունտը թաւալել 
Փորձե՞ր էք բնաւ 
Հաստատուն մնալ միշտ գունտին վրայ

Ես ու նմաններս ամէն օր այսպէս 
Կը ջանանք կը ճգնինք հաստատուն կենալ

Մեծ ու վիթխարի Գունտի մը վրայ

Հազարաւոր մէթր տրամագիծով

-   Ու կը մտածենք Անոնց վրայ որոնք

-   Կը ճզմուին այս հսկայ գունտին տակ

Այս հսկայ գունտին տակ կը ճզմուին

ԱՂԵՐՍԱԳԻՐ

Ինչ դժուար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի

             Ու չի գիտեր որո՞ւ յղէ որո՞ւ տայ

Փողոց փողոց կամ դուռնէ դուռ կը պտտի ճարահատ

Փողոցն անել - դռները գոց երեսին

Երազ  երազ կամ սիրտէ սիրտ կը դեգերի շուարուն

Երազը մութ - սիրտերը փակ իր սրտին

Ինչ դժուար է երբ մարդ ձեռքը աղերսագիր մը ունի

Ու չի գիտեր որո՞ւ յղէ որո՞ւ տայ

Մինչդեռ իր սիրտն ու թոքերը փրցուցեր

Մինչդեռ իր վիշտն ու հոգերը լեցուցեր

               Ու շարեր Է տող տողի

Դրոշմաթուղթերն իր արցունքին աղի  ջուրով  փակցուցեր

Մատն Է կոխեր ստորագրեր կոխելու պէս վէրքին վրայ

               Ու վազեր է փողոց փողոց սիրտէ սիրտ

Պաղատագին հարց է տուեր ո՞վ կ՚առնէ ո՞վ կը կարդայ -

Ով կ՚առնէ ով կը կարդայ

Արար աշխարհ  կ՚ելլէ  վրան կը խնդայ

ԼՈՒ

Առաւօտուն արթնցայ որ 
Քովս պզտիկ լուն անկողինիս մէջ -
Մինչեւ առաւօտ արիւն Է ծծեր 
Ուռած թմբուկի պէս ուռեր թմրեր

Լու

Պզտիկ լու

Ինչ պէտք կար այդքան ծծելու

Մատովս կամաց մը դպայ իրեն 
Ու պայթեցաւ լուն անձայն անշշուկ 
Լուն այդ պզտիկ լուն առաւօտ կանուխ 
Անկողինիս մէջ պայթելով մեռաւ

Լու

Անխոհեմ լու 
Ինչ պէտք կար այդպէս ուռելու

Մինչդեռ կրնայիր հիմա պզտիկ լու 
Ուրիշ  լուերու հետ ոստոստել խումբ խումբ 
Փոշիին արծաթն - հողերուն  ոսկին 
Խմբովին ճանչնալ պատմել իրարու

Լու

Անփորձ լու 
Ինչ պէտք կար այդքան խմելու

Կրնայիր դիտել Երկինքը կապոյտ 
Անուշ  երգերը լսել  հովերուն 
Կամ սիրաբանիլ արեւներու տակ 
Հաճոյքին թափով ցատկել ցատկռտել

                 Լու

       Պատանի լու 
Ինչ պէտք կար այդպէս ճաթելու

Եկար - բանաստեղծի արիւն է ըսիր 
Ծծեցիր ամբողջ գիշեր մը ծծեցիր 
Գինովցա՞ր - ըսէ լու - իմ արիւնիս հետ 
Իմ երագներս ալ Երեւցա՞ն քեզի

Լու

Բանաստեղծ լու

Ինչ պէտք կար այդքան գինովնալու

Կրնայիր հիմա դեղին կատուի մը 
Մետաքս մազերուն մէջ ծոյլ մրափել 
Գորգին թաւիշին մէջ ընկողմանած 
Սպասել գալիք աղուոր օրերու

                Լու

       Վաղամեռ  լու

Ինչ  պէտք  կար  այդպէս  շտապելու

Առաւօտ  մ՛ալ  հիմա  պիտի  արթննամ 
Որ  լուն  պզտիկ  լուն  անկողնիս  մէջ  չէ 
Պիտի  յիշեմ  զինք  տեսակ  մը  կարօտով

               Ու  պիտի  խորհիմ

           Անփառունակ  լու 
Ինչ  պէտք  կար  այդպէս  մեռնելու

ՄԺԵՂ

Արեւն  Երբ  ինկաւ  ճահիճներուն  վրայ

Մժեղը  ծնալ

Իրանը  նրբին  -  թեւերն  այնքան  նուրբ  -  որ  երբ  հարցուցին 
Մժեղ  չեմ  ըսաւ  -  պարիկ  մըն  եմ  ես

Ել  ալ  ամէն  օր  աչքն  արեւներուն  -  թեւերը  հովին 
Թռչտեցաւ  ժիր  -  անդուլ  երգելէն  երգն  իր  միալար

Կարծես  ամէն  ինչ  -  ծառերն  ու  մարդիկ  -  տօնական  էին 
-  Հաճոյքը  ճանչցաւ

Դիտեց  ամէն  ինչ  -  անյագ  ու  անհոգ  -  սքանչացաւ  միշտ  -
Մէկ  բան  գինքն  յուզեց

Երբ օր մ’ալ խայթեց մարդ մը մենաւոր - քիչ մը բանաստեղծ -- Մժեղը այդ օր թախիծը ճանչցաւ

ՄԻՕՐԻՆԱԿՈՒԹԻՒՆ

Եթէ միշտ նոյնն է քաղաքը - միշտ նոյն 
Տարի օրերը - մարդիկը միշտ նոյն

               Դուն փոխուէ

               Եթէ  միշտ  նոյնն  են

Միշտ  նոյն  -  յոյգերդ  հրճուանքդ  միշտ  նոյն 

               Մի  ապրիր

Կամ  շուրջդ  նայէ 

Նոր  դէմք  մը  զատէ  դէմքերուն  մէջէն  -
Նոր  անուն  մը  առ  -  ձրի  է  հոգիս

Նոր երազ մ՚ընտրէ -

Դեռ նոյնն են եթէ

Միշտ նոյն - յոյգերդ հրճուանքդ միշտ նոյն

                         Առ քալէ

ԺԱՄԱՆԱԿԻՆ ՀԵՏ

Ա.

ժամանակին հետ թեւ թեւի

պտտեցաւ առաւօտներու եւ գիշերնեոու դարվերի

մը վրայ 
Ամէն մէկ քայլին

ժամանակը կը  մեռնէր

          կը վերածնէր

Օր մըն ալ խաղ խաղաց ժամանակին

                      ինք մեռաւ

Բ.

Ինք մեռաւ 
ու կաղալէն կաղալէն

իր վերջին երազը քալեց դէպի քաղաքը կապոյտ

                         որ  հորիզոնէն  անդին

                         ուրիշ  հորիզոններէ  անդին 
կը  լուսազարդուի  թեւաւոր  ճամբորդներու  ծիրերով 
Իր  վերջին  երազն  էր  ատիկա  -  անտէր

                         քալեց  կաղալէն  կաղալէն

                         կապոյտ  անթացուպերով

                         -  Ինք  չգիտցաւ

Գ.

Ինք չգիտցաւ 
թէ շատ բան չունէր աշխարհի վրայ

իր վարժութիւններէն զատ

Երբ ինքը մեռաւ 
Հոյակապ դրութիւն մը սովորոյթներու

իսկոյն

իր հետ փուլ եկաւ

փլաւ

Դ.

Փլաւ 
Ինքն իրեն յատուկ աշխարհ մը ունէր

Կեդրոնը ինք էր -

-  աշխարհն արդէն ԱՅԴ պատճառով փլաւ

Ե.

-  Աշխարհն ըսինք - այդ պատճառով փլաւ

- Արդէն պատճառ չի պակսիր 
որ աշխարհներն ու Աշխարհն

օր մը չէ օր մը

փուլ գան կործանին

Հետեւաբար մենք բանաստեղծներս 
պատրուակներ կը յօրինենք

այսպէս - խենդ ու խելառ -
մեր աշխարհները կանգուն պահելու համար

Զ.

Սեր աշխարհները կանգուն պահելու համար 
Ձեր աշխարհները կանգուն պահելու համար

Բանաստեղծութիւններ Ա/ Զահրատ 9

 

ՏԱՌԱՊԱՆՔ   ԵՒ   ՄԽԻԹԱՐՈՒԹԻՒՆ

Ա.

Ծով - ծովու վրայ մեծ շոգենաւեր 
Մեծ նաւերը շատ - մեծ նաւերը մեծ

               Ծովն աւելի մեծ

Մարդ - ու մարդէն ներս մեծ տառապանքներ 
Տառապանքը շատ - տառապանքը մեծ

               Մարդն աւելի մեծ

Բ.

Դոյլ մը - դոյլ մըն ալ - ներսիդիս ջրհոր 
Դոյլ դոյլ տառապանք քաշեցէք հոնկէ -
Ջուրը չի հատնիր - այս ինչ ջրհոր է

               Դոյլ մը - դոյլ մըն ալ

Գ.

Արեւլուն տեղ - պատուհանէդ 
Տառապանքը ներս կը մտնէ - 
Վարագոյրը վար առ հոգիս 
Ու քնացիր - դեռ առտու չէ

Դ.

                       Հարուածներ կ’իջնեն 
Ամէն մէկ հարուած բեկոր մը կ՚առնէ

                       Կը տանի քեզմէ

                       Ու դուն չես գիտնար

Տարուածներ  կ՚իջնեն  - կ՚իջնեն անընդհատ

Գոյութեանդ անձեւ մարմարիոնին վրայ -

Հարուածէ հարուած 
Կը  յղկուիս  դուն - մինչել որ գիտնաս

Տառապանքներու պէս մշտանորոգ 
Մուրճի հարուածներ կ՚իյնան մորթիդ վրայ 
Դուն - որ ալ գիտես - գիտակից ժպտով

                         Կանգուն կը մնաս

Կը մնաս աղուոր արձանի մը պէս

                         Ապրելու պատրաստ

ԿԱՂԱՊԱՐ   ԵՒ   ՄԱՀ

Ա.

Թոդէք - թող կեանքս ապրիս անըմբռնելի կերպով Փոսը սօտ է փոսը ուր ամէն ինչ կը  կորսուի

Բահ բահ հող կը թափեն - հող չէ - մոռացութիւն է կը թափեն

Ու մինակ կը մնաս հողին տակ ինչպէս մինակ ես վրան

Բ.

Որդը - որ կը կրծէ անվերջ կը կրծէ

Որդը - որուն համար կը պարարտանան բոլոր մարդիկը

կը պարարտանան  յոյսերով  ցանկութիւններով կիրքերով Որդը - որուն պիտի երթամ օր մը ինքզինքս հրամցնել 
Որդը - որ կը կրծէ անվերջ առանց գիտնալու թէ զով կը կրծէ 
Որդը - որ բոլորին կը սպասէ  նոյն  ախորժակով

Գ.

Եկեր ես ճակատդ ոտքերուս  քսելու 
Ըսէ - ցարդ քանի սիրտ վիրաւորեցիր

Քանի երազ խորտակեցիր քու երազներդ խորտակուելէն ի վեր Խորտակեցիր նորերն ալ խորտակելու ծարաւով

Քանի սպանդ տեսար քանիներ սպաննեցիր -
Սպաննեցիր առանց քիչ մըն ալ  դուն  սպաննուելու

Եկեր ես ճակատդ ոտքերուս քսելու

ոտքերս աճեր են իրենց տիղմին

ուրիշին արիւնին մէջ

Դ.

ԵրկնքԷն կապուած դանակներ կան - դանակներ կան -

դանակներ կան 
Ու մենք թափօր շնչաւոր դիակներու

կը փախչտինք մահապարտ

դանակներու տակէն

Եկուր կինս  եկուր  Էգս եկուր որ տակաւին մեր դանակը չինկած

մեր ծոծրակին վրայ մատներդ պտտին մարմնոյս վրայ մատներս մարմնոյդ վրայ

մարմինս մարմնոյդ վրայ մորթ մորթի 
Երբ բաժնուինք ես իմ դուն քու մենք մեր հաճոյքը մեզի հետ

տանինք Եկար կինս եկուր Էգս եկուր

Ե.

Մենք յաւիտենական թիապարտները կեանքին

յաւիտենապէս յաւիտենականացած

Ինքնախաբէութեան մութին մէջ

Մութին մէջ ստուերացած առ  յաւէտ

մենք կաղապարներ

ՊԱՏՐԱՍՏ

Պէտք էր յաղթել տեւականացած յոսալքման

Վարժիլ ապրելու առանց երազի - յաղթել -

Յաղթեցի

Ու հիմա հպարտ կանգնած մահուան  սեմին 
Կը սպասեմ - ոչինչ ունիմ կորսնցնելիք 
Քանի որ մէկ անգամէն կորուսեր եմ ամէն ինչ

Պիտի չհասկնայ մահը թէ որքան երանելի է ան 
Որ կը սպասէ իրեն առանց դեդեւումի 
Համարձակօրէն -
Ներսիդին յոյսի փշրանք  մ՚իսկ  չպահած

Որ կը նայի նոյն անտարբերութեամբ

Մահուան ու կեանքին - կեանքին ու մահուան

ու չ’ափսոսար

Պիտի չուզէի «մահ»ն ըլլալ ու հանդիպիլ

արհամարհանքին այդ վիթխարի 
այդքան վիթխարի - պիտի չուզէի -

Ես եղայ մահկանացուն

Մահանալու համար օրը օրին 
Մահանալու համար մաքուր անաղարտ 
Մերկացած ամէն կիրքէ տենչանքէ -

Պատրաստ