Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՄԱՅՄՈՒՆ

ՄԱՅՄՈՒՆ

Մայմուն որ  կ’ըսեմ  կապիկ չկարծէք 
Տան սեւ փիսիկին անունն է 
Փիսիկ որ կ’ըսեմ աղուոր չկարծէք 
Աշխարհիս ամէնէն տգեղ կատուն է

Սեւ է որ  կ’ըսեմ  սեփսեւ չկարծէք 
Սեւութեանը մէջ աչքերը դեղին են 
Դեղին որ կ՚ըսեմ արել չկարծէք 
Արելը մէկ է - աչքերն  երկու  են

Երկու  որ  կ՚ըսեմ  զատ զատ չկարծէք 
Երկուքին խորն ալ երազը մէկ է 
Երազ որ  կ՛ըսեմ  մեծ բան չկարծէք 
Մարդու մը կողմէ սիրուիլն է

Բանաստեղծութիւններ Ա/  Զահրատ 15 

ՆԻՆԱ

ՄԵԾ   ՀՕՐԱՔՐՈՋՍ   ՅՒՇԱՏԱԿՒՆ

Ութսուն տարու էր ան

Երբ այս երգը կ՚երգէր 
Ու մենք միշտ պատրաստ էինք ծաղրելու 
Կը ծիծաղէինք 
Միշտ պատրաստ էինք ամէն բան մերժելու -

               դեռ ոչ մէկ յիշատակ ունէինք պատմելիք

               թէ յիշատակներն որքան կը յագեն

               չէինք գիտեր 
Մինչդեռ ութսուն տարու էր ան երբ  կ՚երգէր  -
Ձայնին մէջ - երգին մէջ - աճապարանքը կար

               երթալու դէպի ետ

               ուր ինք մանկամարդ աղջիկ տակաւին

-   լոյս օրեր ապրելու տենչն աչքերուն մէջ

               մանտոլինին վրայ մատնահարելէն

               կ՚երգէր իր մուտքը կեանքի սեմէն ներս

               Այս  այն տարիքն էր ուր շրթներ կը դողդղան

               կը սիրեմ ըսելու անորոշ վախէն

               ուր ամէն աղջիկ հայրն ու մայրը մոռցած

               պատրաստ է մեկնելու խոստումի մ՚ետեւէն

Իսկ մենք ուրախ էինք ամէն երգ ծաղրելով 
Երբ ութսուն տարու էր ու կ՚երգէր մեղմօրէն

                         դեռ ոչ մէկ անցեալ ունէինք յիշելիք

                         թէ ետ չեն դառնար օրերն երբ երթան

                         չէինք  գիտեր 
Տարիներ հարկ եղաւ որ անցնին արագ 
Որ երբ այդ երգն այսօր դիպուածաւ լսեմ 
Աչքերս  բոլորէն  անդին դարձուցած

արտասուեմ գաղտնօրէն բոլոր անոնց համար 
որոնց կեանքն անցաւ կարօտովն այն երգին 
զոր անոնք - ինծի պէս
չկրցան երգել

ՄԱՀԱԳՐԱԿԱՆ

Օգոստոսի արեւին տակ ու հովուն տակ հիւսիսի 
Շոգեմակոյկ մը նստած 
Հաճի Լեւոնը գնաց

Եւ անոնք որ ծովափէն

Ծովն ու ծովուն փրփուրները դիտեցին

Խօսք մէկ ըրած խորհեցան -

Կարգը մեգի քիչ մը եւս մօտեցաւ

Հաճի Լեւոնը տարին -

Ամէն ինչ էր բայց ամէն ինչ ըլլալէն ալ աւելի

Իր դարի մօտ տարիներուն հաշիւով

մեր բոլորին երաշխիքն էր մահուան դէմ

մինչդեռ հիմա կարգը մեգի քիչ մը եւս մօտեցաւ

մէկ քահանայ չորս մահակիր դագադ մ՚անշունչ փայտի պէս

Շոգեմակոյկ մը դրին

Ու ծովն ի վար նաւարկելէն 
Հաճի Լեւոնը տարին

մինչ անոնք որ տեսան - լացին - չլացին -
Զգացին թէ կարգը իրենց քիչ մը եւս  մօտեցաւ 
Օգոստոսի արելին տակ ու հովան տակ հիւսիսի

ԵՐՋԱՆԻԿ   ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Բանաստեղծ եմ երջանիկ -

-  Որ դուռը կամ որուն դուռը որ զարնեմ

Զիս  կ՚ընդունին  գրկաբաց 
Ժպիտներուն ամէնէն քաղցրն իրենց դէմքին կը շողայ-

Երջանկութիւնն այս է կ՚ըսեմ ես ինծի -

-  Որ դուռը կամ որուն դուռը որ զարնեմ

Կռնակի վրայ կը բացուի 
Ասպնջական երգ մը կ՚իջնէ հոգիիս մէջ մեղրի պէս -

Ամէն մէկ դուռ մտերմօրէն կը բացուի 
Ամէնէն տաք բարեւներով կ՚արծարծի հուրը սրտիս 
Ու կը մոռնամ ինչու եկայ - ինչու այս դուռը զարկի

Երջանկութիւնն այս է կ՚ըսեմ համոզուած

Բանաստեղծ եմ երջանիկ -

Եւ  այս գիշեր երբ  բոլորուիք  դուք սեղանին  շուրջ  ճաշի

               Երբ առօրեայ ձեր հոգերէն ձերբազատ

                         Մանրէք շերտը թարմ հացին -
Սպաս մըն ալ ինծի դրէք մէկ անկիւնը սեղանին

-  Գուցէ կու գամ ու ձեր դուռը կը զարնեմ

ԴԵՍՊԱՆ

Ես ձեր ամէնէն հին մէկ երազն եմ

զոր դուք այլեւս պիտի չերագէք 
Ես ամէնուդ մէջ թաքուն պոռթկումն եմ

զոր դուք այլեւս պիտի չյիշէք

Ձեր հին չափերը պիտի խորտակէք 
Ձեր ամէնէն մեծ ցնորքէն մեծ եմ 
Տիեզերագնաց օդաչուն եմ ես 
Ձեր անսահմանին սահմանն եմ ահա

Ես ձեր ամէնէն վերջին դեսպանն եմ

               Դուք ո՞վ էք

ԻԲՐ   ԹԷ

Անդին իբր թէ պարահանդէս կար 
-Վարսայարդարին խանութին առջեւ 
Իբր թէ կեցած թուխ աղջիկ մը կար 
Փայլուն աչքերով կու լար իբր թէ 
Մինչդեռ քիչ անդին պարահանդէս կար

Փայլուն աչքերովն իբր թէ կու լար 
Կուլար որ զինք հոն տանող մը չկար -
Այդպէս առանձինն ինք կար իբր թէ 
Մարդիկ իբր թէ ուրախ էին միշտ

-  Ու չոր աչքերով աղջիկը կու լար

Իբր թէ մարդիկ միշտ ուրախ էին

-  Վարսայարդարին խանութին առջեւ
Իբր թէ կեցաւ աղջիկը երկար
Յետոյ տուն գնաց իբր թէ դժբախտ
Իբր թէ դժբախտ դժբախտ քուն մտաւ -

Պարահանդէս կար անդին իբր թէ 
Միշտ ուրախ էին մարդիկ իբր թէ

ՏԻԿԻՆ ԲՐԱԾՈՅ

Տիկին Բրածոյ - ինչպէս էք
Ինչպէս ըլլաք - ծովէն ելած ձուկի պէս -
Ծաղարանը նստեր էք
Պաղպաղակ չէ - ձեր մենութիւնը կը լիզէք ծովուն դէմ -
Հին փառքերու ծովէն ելած ու շլմորած ձուկի պէս 
Տիկին Բրածոյ - լքուեր էք

Տիկին Բրածոյ - բարեւ ձեզ 
-Ձեր փափկասուն գեղեցկութիւնն ինչպէս է 
-Ուր է - չկայ - քսան տարի առաջ էր 
Այն ատեն դուք կին գեղանի - ես պարմանի  նորելուկ

            Ձեր իգութեան հրապոյրին անձնատուր 
Շատերու հետ ձեր բոլորտիքն էի շրջեր սիրտս թունդ 
Ձեր անմատոյց մտերմութեան  մէկ  փշրանքին տիրանալու զուր

յոյսով

Չէիք գիտեր որ  յիշէք  Տաղարանին մէկ անկիւնը նստեր էք

Պաղպաղակ չէ - ձեր անցեալի հպարտութիւնը կը կրծէք ծովուն

դէմ -

Հիացումի ծովէն ելած ու մոռցուած  ձուկի  պէս 
Պարզ բարեւի մը ծարաւով տապլտկող ձուկի պէս 
Նստեցէք -
Մնաք բարով Տիկին Բրածոյ - Տիկին Ձուկ

ՀԱՐՑՈՒՄ

Ըսի - Դուն ո՞ւր կը նստիս -
Ըսաւ - Հօ - հօ - հովուն դէմ

Հարցուցի  -  Երբ  ծնար  դուն  - 
Ըսաւ - Հի - հի - հի - հիմա

Մատս դրի մերկ կուրծքին 
Ըսի - երբ հարկ է սիրել 
Քանի՞ սիրտ կայ հող -

Ըսաւ 
Հա - հա - հա - հա - հազար հատ

Կը կակազէ՞ր ան - թէ ոչ -
Մինչեւ այսօր չեմ գիտեր

 

ՍԱՄՈՒԷԼԻՆ   ԱՌԱՋԻՆ   ՍԷՐԸ

ՍամուԷլ հոս 
Սամուէլ հոն

Այո Տիկին 
Լաւ Տիկին

Եկուր տեսնեմ Սամուէլ 
Լաւ  Տիկին 
Գնա նայիմ ՍամուԷլ 
Այո Տիկին - Լաւ Տիկին

Եւ  օրերէն  օր մըն ալ

Եկուր տեսնեմ Սամուէլ 
Բայց Տիկին

Աւելի  մօտ Սամուէլ 
Այո Տիկին - Լաւ Տիկին

Քիչ մըն ալ մօտ Սամուէլ 
Բայց Տիկին

Քիչ մըն ալ մօտ - քիչ մըն ալ 
Սակայն Տիկին - բայց Տիկին

Եկուր  եկուր  Սամուէլ 
Այո Տիկին - Լաւ Տիկին

Սամուէլ հոն 
Սամուէլ հոս 
Սակայն Տիկին - բայց Տիկին

Սամուէլ հոս 
Սամուէլ հոս

Այո Տիկին - այո - այո -Օհ Տիկին

ՍԱՄՈՒԷԼԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՍԷՐԸ

-   Օրը այսպէս կ’անցնի

1

Վերելակը վեր

Վերելակը վար

Վեր - վար

Վերելակը վեր - Սամուէլ վեր

Վերելակը վար ֊ Սամուէլ վար

Վեր վար վեր վար Սամուէլ վեր

Վեր վար վեր վար Սամուէլ վար

Նատիան կու գայ - վերելակը վեր

Նատրան կ՚երթայ - վերելակը վար

Սամուէլ Սամուէլ Սամուէլ վեր

Սամուէլ Սամուէլ Սամուէլ վար

Սամուէլ վեր Սամուէլ վար Վեր - վար

2

 

- Երբ Սամուէլ առանձին է -

- Նան - Նատիա - Նատիա - տի

Նան -Նատիա - Նատիա- նա

Սամուէլ վեր

Նան - Նատիա - Նատիա - տի

Սամուէլ վար

Նան -Նատիա - նան -նատի

3

-  Երբ Սամուէլ եւ Նատիա վերելակին մէջ են -

Անոր նայիլ - ոչ - Սամուէլին աչքերը վար 
ԹԷ չնայիլ - ոչ - Սամուէլին աչքերը վեր 
Սամուէլին աչքերը վար 
Զինքը սիրել - ոչ - Սամուէլին սիրտը վար 
Թէ չսիրել - ոչ - Սամուէլին սիրտը վեր 
Սամուէլին սիրտը վեր

4

- երբ Սամուէլ վերելակին մէջ առանձին կ՚իջնէ վար  -

Վար Սամուէլ վար
Սիրուեր է - չէ սիրուեր - 
Սամուէլ - վերելակը վար 
Կը սիրեմ ըսեր է - չէ ըսեր - 
Սամուէլ - վերելակը վար 
Վար Սամուէլ վար

5

-  Օրը այսպէս կ’անցնի -

Վեր - վար

Վերելակը վեր - Սամուէլ վեր

Վերելակը վար - Սամուէլ վար

Վեր վար վեր վար Սամուէլ վեր

Վեր վար վեր վար Սամուէլ վար

Նատիան կու գայ - Սամուէլին սիրտը վեր

Նատիան կ՚երթայ - Սամուէլին սիրտը վեր

Սամուէլ  վեր

Սամուէլ  վար

ԱԹԷՆՔ 1969

ՍԻՆՏԱՂՄԱ

Սինտաղմայի քառանկիւնին  մէջ  աթոռներ կան շարուած 
Հին  աստուածներ հոն կը նստին փեփսի - քօլա կը խմեն

 

ՍՈՒՆԵՕՆ

Ծովու չաստուածը ծովափնեայ իր պալատէն երկնամերձ

Գացող եկող օդանաւերը կը համրէ զարմացկոտ

ՎՈՒԼԻԱՂՄէՆԻ

Կը կարծէի որ այս կողմը տեղ մը ծնած էր Վէնիւս - 
Հատ մը տեսայ - երբ հարցուցի ըսաւ Շուէտ եմ ծնած

ՓԱՐԹԵՆՕՆ

              Ատենօք Խումբ մը մարդիկ 
Աքրօփօլ  լեռն  են ելեր 
Աթենայէն իմաստութիւն կորզելու

              Քարացեր սիւն Են դարձեր

ԼԵՔԱՎԻԹՈՍ

Որքան շատ մարդ կայ աշխարհիս վրայ

Ու որքան աստուած - հատ մը անձ գլուխ -

ՓԼԱՔԱ       

Քիչ մըն ալ մենք աստուածանանք  ըսինք  եկանք այս գիշեր 
Նախ սիրթաքի պարեցինք -

ՀԵՐՈՍԱՄԱՐՏ

Մենք ալ մեր 
Պատերազմները ունեցանք մեր անցեալին մէջ մենք ալ

               Օրերուն դէմ 
Որոնք անցան առանց կնոջ - առանց ընկեր բարեկամի

               Առանձին

               - Մենք անզէն

               Անթնդանօթ 
Պատերազմներ ունեցանք մենք լռելեայն -

Եւ  անոնց 
Պայթիւններէն անշշուկ 
Կրակներէն որոնք երբեք չայրեցան 
Արիւններէն որոնք երբեք չթափեցան հողն ի վար

Մեր ռազմաշունչ յիշատակները բերինք -

Մենք ալ մեր 
Յերոսամարտը մղեցինք մեր անցեալին մէջ մենք ալ

Վերապրեցանք վիրաւոր

ՅԵՏՈՅՔ Ա.

Ի՞նչ կարծեցիք -

Դրօշազարդ զբօսանա՞ւ

Թէ կրկէսի հսկայ վրա՞ն խայաաբղէտ -
Դուք Կիկոյին յետոյքը ի՞նչ կարծեցիք 
- Տաս - տասներկու կտոր գոյն գոյն կարկտան -

Միջազգային համաժողով կարծեցիք

ՅԵՏՈՅՔ Բ.

Կաղ ու գաճաճ - կուզ հաշմանդամ - համր ու ճաղատ կը վազեն Դրօշազարդ զբօսանաւ են կարծեր

Փիղ ու կապիկ - արջ շուն առիւծ - լարախաղաց - ձեռնածու

                         Ջոկատ ջոկատ կը վազեն 
Ի՞նչ են կարծեր - կրկէսի վրա՞ն  խայտաբղէտ

-  Տաս - տասներկու կտոր գոյն գոյն կարկտան
Սեր Կիկոյին յետոյքն ով ինչ չէ կարծեր -

Մին վարչապետ կամ նախարար  միւսն  հիւպատոս կամ դեսպան Դանդաղ դանդաղ կը վազեն -

-  Միջազգային համաժողով են կարծեր

ԿԻԿՈՅԻՆ   ԵՐԳԸ

Կիկոյին երգը ճռինչ հողմավար 
Ջաղացքի հեքեաթ - մեքենային դէմ

Կիկոյին երգը բզզիւն միալար 
Մժեղի զարմանք - հրթիռներուն դէմ

Կիկոյին երգը մրմունջ սիրավառ 
Աշուղի խռովք - շուայտութեան դէմ - 
Սոյլ համբերատար 
Երբ վաղն է խաւար -
Փսփսուք գաղտնի որ չի հասուննար 
Կ’այրի ինքն իր դէմ

Կիկոյին երգը մռնչիւն արդար

Բողոք մը վերջին - սահող կեանքին դէմ

Կիկոյին երգը  լռութիւն  մարմար