ԿԻԿՕ
ՈՐ
ԴՈՒՌԸ
ԲԱՑԱՒ
ՀՈՂ
Կիկօ
գետնէն
կերաւ
Գետնէն
խմեց
-
Կիկոյին
մէջը
ցեխ
ու
ճահիճ
լեցաւ
Նորէն
ալ
ազնիւ
խմոր
ունէր
-
Ցեխը
թափանցիկ
հողի
փոխեց
Ցորեն
ցանեց
որ
դուք
հաց
ուտէք
Ու
երբ
կշտացաք
Շաղիկ
ցանեց
որ
դուք
երազէք
-
Դուք
հացը
կերաք
-
Կիկօ
երազեց
ՏՈՂ
Մինչդեռ
իր
տնկած
ծառերը
այսպէս
տող
տող
կը
ծլին
տող
տող
կը
մեծնան
քերթուածին
նման
տող
տող
կ՚աղուորնան
-
ու
մահկանացու
կաղնիներու
քով
օր
մը
չէ
օր
մը
չորնալ
-
փտելիք
նոճիներու
քով
կը
մնան
անմեռ
կը
մնան
շքեղ
-
Ծառ
որ
կը
տնկէ
քիչ
մըն
ալ
ինքն
է
ՇՈՂ
Կիկօ
-
խոնարհ
-
մօտ
էր
հողին
այնքան
Որ
դուք
զինք
արմատ
կարծեցիք
Եւ
սպասեցիք
որ
ան
ծառ
ծլի
ու
տերեւ
հագնի
ծաղիկներ
բանայ
պտուղ
հասցնէ
հունտ
գոյացնէ
Լաւ
-
բայց
արեւուն
շողը
կը
պակսէր
ԼՈՂ
Բերաւ
ինչ
որ
չունէինք
–
Ծով
բերաւ
Ու
մենք
որ
խենդն
ենք
ծովուն
-
ծովու
ջուրին
-
կապոյտին
–
շարան
շարան
եկանք
ու
ծով
նետուեցանք
Մինչդեռ
ինչ
որ
բերաւ
մենք
ծով
կարծեցինք
Ծով
չէր
-
ջուրի
կաթիլ
էր
-
Չխեղդուեցանք
-
ԳՈՂ
Սեր
քթին
ակնոց
Փողկապ
մեր
վզին
Դեռ
նոր
արդուկուած
Համազգեստն
հագած
Մենք
-
պաշտօնապէս
-
Կը
դիտենք
Կիկօն
որ
խուճապահար
Մեր
մանկութենէն
փշուր
մը
գողցեր
Պահեր
է
-
մոռցեր
թէ
ո՞ր
քարին
տակ
ԿԻԿՕ
ՈՐ
ԴՈՒՌԸ
ԲԱՑԱՒ
Փոխայցի
գացինք
Դուռը
բացաւ
որ
ինչ
տեսնէ
-
մենք
-
-
Արմէնը
Վահրամը
Հենրիկը
ել
ես
-
Ըսինք
ահա
տես
թէ
չենք
մոռցեր
քեզ
Ըսաւ
֊
հապա՞
ես
-
ես
մոռցե՞ր
եմ
ձեզ
Հարցուցինք
թէ
արդեօք
կը
պաղէ՞ր
աչքը
Պատասխան
ըսաւ
որ
սիրտը
շատ
տաքցեր
էր
Եկէք
-
ներս
կանչեց
ան
-
մենք
մտանք
սեմէն
ներս
Սեմէն
ներս
որ
անցանք
ընդարձակ
դաշտ
մըն
էր
Մեր
աչքն
առածին
չափ
հեռու
կ՚երկարէր
Վահրամը
Հենրիկը
Արմէնը
եւ
ես
Մենք
մեզ
մեր
տան
մէջ
զգացինք
այդպէս
-
Թէ
կ՚ուզէք
սա
խոշոր
քարերուն
նստինք
-
ըսաւ
որ
այստեղը
իր
հիւրանոցն
էր
-
կամ
թէ
մենք
այդպէս
էինք
հասկցեր
-
Թէ
կ’ուզեք
սա
հոսող
ջուրին
ափը
նստինք
-
ըսաւ
որ
այդտեղը
իր
ճաշարանն
էր
-
կամ
թէ
մենք
այդպէս
էինք
կռահեր
Հեռուն
միայնակ
ծառ
մը
կար
գաճաճ
-
ըսաւ
որ
անոր
շուքն
իր
ննջարանն
էր
-
կամ
թէ
մենք
այդպէս
էինք
գուշակեր
Հենրիկը
Արմէնը
Վահրամը
եւ
ես
մաղթեցինք
որ
բարով
նստի
իր
տան
մէջ
Ըսինք
որ
շատ
ուրախ
էինք
զինք
տեսնելով
Ան
նորէն
ըսաւ
որ
սիրտը
շատ
տաքցեր
էր
Ան
նորէն
ըսաւ
որ
սիրտը
շատ
տաքցեր
էր
Ան
նորէն
ըսաւ
որ
սիրտը
շատ
տաքցեր
էր
Ան
նորէն
ըսաւ
որ
սիրտը
շատ
տաքցեր
էր
Գիշեր
էր
-
ձեզի
լոյս
-
լոյս
վառեմ
ըսաւ
ան
Ու
դէպի
երկինք
բարձրացաւ
-
ետ
չեկաւ
-
Մեր
վերադարձին
Կսկլոր
լուսին
մը
կը
փայլէր
մեր
վերեւ
ԴՈՂ
Կիկօ
-
ամէնէն
շատ
Փայլուն
խօսքերէ
կը
վախնայ
Սէր
կ՚ըսենք
-
իրաւունք
կ՚ըսենք
Հաւասարութիւն
-
երջանկութիւն
Քաջութիւն
կ՚ըսենք
Կիկօ
կ՚ոգեւորուի
ու
կը
ձայնակցի
-
Բայց
ի
վերջոյ
-
ինչպէս
ի
վերջոյ
-
ինչու
Նորէն
ալ
Կիկոյի
մայրը
կու
լայ
-
Կիկօ
կը
խորհի
-
Աշխարհ
մը
ուր
փայլուն
խօսքեր
պիտի
չըլլան
Աշխարհ
մը
ուր
խօսքեր
պիտի
չըլլան
Աշխարհ
մը
որ
պիտի
չըլլայ
Այդ
աշխարհը
Հողն
է