Բանաստեղծութիւններ, հատոր Ա

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼԾԱԿ

ՇԵՂ

Հորիզոնականներու

Եւ ուղղաձիգերու

Միջեւ

Շլմորուն 
- Շատ շլմորուն -

Մարդ մը կայ 
Ոչ նշանաւոր 
Ոչ համբաւաւոր

-   Նման

Մեր ամէնուն

Ողբերգութիւնը հոն է սակայն

          Որ մարդը կ’ուզէ

        Նոյն  պահուն

-   Միեւնոյն պահուն -
Ըլլալ թէ ուղղաձիգ
Թէ հորիզոնական

Ահա թէ  ինչու  կը պսակի ծուռ

           Կը նստի ծուռ

           Կը քալէ ծուռ

                         Ու միշտ

           Ճամբէն կը շեղի

ՊՂՊՋԱԿ

Արդէն օր մըն ալ պիտի ըսուի թէ 
Ինչ որ սորվեր ենք իբրեւ գիտութիւն 
Հիմնովին սխալ -

կեղծ է ծայրէ ծայր

Արդէն օր մըն ալ պիտի ըսուի թէ

Ինչ որ գրեր ենք մենք իբրեւ քերթուած

Պղպջակ է լոկ

ԼԾԱԿ

-  Ոչ ոք  յիշեց  իր մեծութիւնն անցեալի -

Մնաց այսպէս 
Մեկուսացած ու մինակ -

Մինչդեռ իրմով

-  Մինչդեռ իրմէ  մեկնելով  -

Ինչ նոր գիւտեր

Ինչ նոր սարքեր 
Ինչ նորանոր նուաճումներ,

Քաղաքակիրթ

Յեղաշրջուն 
Աշխարհ մը

Կերտեր էին դարեր ամբողջ

          - Դարէ դար -

Իսկ  հիմա

              Ելեկտրոնիկ հաշիւներու  թոհուբոհին

           Մէջ մոռցուած ու լքուած -

              Բարդ ու խրթին տարազներու

              Նրբին ցանցին 
Մէջ քիչ մը շատ նախնակւսն 
Քիչ մը շատ պարզ համարոււսծ

              Լծակը

              Մնաց այսպէս

              Մեկուսացած ու մինակ -
Ընտանիքի մեծ հօր մը պէս

               Որուն ճաշը 
Կու տան փայտէ դգալով -
Կու տան փայտէ պնակով

               Որ չըլլայ թէ

      Դոդդողացող ձեռքէն իյնայ

      Ու կոտրի -

- Ո՛վ կ՚ըսէ թէ մինչեւ հոս 
Աշխարհն  իրմով  է հասեր

ՃԱՌԱԽՕՍԸ

Երբ աւարտին խօսքերն ու

     ծափերը լռեն 
ու երբ սրահը պարապ չէ դեռ - պարապ մը

կը մնայ 
սրահին 
ճառախօսին

               -  Եւ  անոնք որ մտիկ ըրին -անոնց մէջ -

Ճառախօսը կը խորհի

              թէ չէ ըսած ամէն

              ինչ ինչ որ ուզած էր ըսել 
Ունկնդիրը

              թէ չէ լսած ամէն ինչ

              ինչ որ ուզեր էր լսել 
Մինչ սրահը կը խորհի

                          թէ հիասթափ - յուսախաբ

                                      նախ քան մեկնի ամէն ոք 
թանձր պարապ մը կը ծփայ աթոռներէն դէպի բեմ -

- ես այդ պարապը կ’երգեմ -

կ՛երգեմ առանց  ըսելու 
ինչ որ ուզեր եմ ըսել -

Նորէն պարապն է - կը մնայ երգէս վերջ -

ԵՐԿԱԿԵՆՑԱՂ

Թէ ջուրին մէջ Թէ բացօթեայ

Մենք կը փտինք օրէ օր

Իսկ խորարմատ մենք կը տեւենք 
Հողին տակ

Թէ  հուրին  մէջ 
Թէ սառնամած

Մենք կը շիջինք օրէ օր

Իսկ մթասքօդ կը շողշողանք 
Հողին տակ

Թէ  սուրին  հետ 
Թէ ապազէն

Մենք կը կորինք օրէ օր

Իսկ նահատակ կ’անմահանանք 
Հողիկ տակ

ԼԱՃԸ

Թաղին լաճն եմ

-   ձեր դառներուն զանգակները կը զարնեմ
ու մինչեւ որ դուռ բանաք

կծիկը կը դնեմ -

կը նայիք որ մարդ չկայ

Թաղին լաճն եմ - գիտեմ թէ

կը բարկանաք կը զայրանաք դուք անչափ

հազար անէծք հազար լուտանք կը կարդաք -

գիտնաք թէ ես եմ

բզիկ բզիկ կ՚ընէք զիս

Թաղին լաճն եմ - նորէն ալ

երբոր ձեր դուռը զարնեմ 
կը տեսնեմ թէ - դուք որ միշտ լաւը կ՚ուզէք -

ինչ յոյսերով ինչ խանդով

արդեօք ո՞վ է ըսելէն

թեթեւոտն

դէպի դուռը կը վազէք

յոյսի պահն այդ

ու երազի 
հաւանական ուրախութեան պահն այդ կարճ 
որ գէթ րոպէ մը գոյն կու տայ

երանգ կու տայ

միօրինակ ձեր կեանքին

-   թաղին լաճն եմ - դուք այդ հրճուանքը
ինծի կը պարտիք -

ԳԱՐՈՒՆ   17

Դեռ նոր տասնը եօ

նըեօթը տարու 
կը  պլլուին  ծառին

ծառին հաստ  բունին 
ու լուս 
ու  լուսնի 
ու  լուսնի  լոյսով 
կը սիրաբանին

բանին ծառին հետ 
վիրաւոր

րաւոր ճայի մը պէս պէս

Լիալուսնի լոյսով 
սերմեր կը  ցրուին

ոփն աննպատակ 
մինչ ամառ գիշերը 
գիշերը  հեշտ կը թափանցէ մեր

մեր մորթերէն ներս

Կրակ կը շրջի մեր երակներէն ու անոնք որ դեռ

դեռ նոր տասնըեօ

նըեօթը մտան արթուն կը  հսկեն  ճիւղ ճիւղ ծառին վրայ պատրաստ առաջին

առաջին փորձին եւ փորձառութեան

ԹԵՍԹ

1. —Հին ջոջերէն քանի հոգի մնացինք

այբ) մնացինք երկու հոգի 
բեն) մնացինք չորս հոգի 
գիմ) մնացինք հարիւր միայն 
դա) կամ ոչ ոք մնաց

2. –Երբ որ անցնիք Գումգաբուի ծովեզրէն

այբ)   համեղ ձուկ մը ճաշակել կ՚երազէք

բեն)  ծովուն վրայ քալել երթալ կ’ուզէք  մինչեւ  Կղզիներ

գիմ)   կը խորհիք թէ կեանքը ինչ շուտ անցաւ

դա)   կը յիշէք թէ հինգ ոսկի պարտական էք Յակոբին

3.   Երբ ձեր համբաւը տարածոփ թաղէ թաղ

այբ) փոխանակ մայթին վրայ քալելու

դուք  կը քալէք փողոցին ճիշդ մէջտեղէն 
բեն) առտուները ժամ մը ուշ կ՚արթննաք 
գիմ) գիտէք թէ ուր է կեդրոնն աշխարհի 
դա) չէք գիտեր ուր է կեդրոնն աշխարհի

Ահա այսպէս 
Երբ ձեր համբաւը տարածուի թաղէ թաղ 
Երբ որ անցնիք Գումգաբուի ծովեզրէն

խորհեցէք -
Հին ջոջերէն քանի հոգի մնացինք