Հեղինակ

Բաժին

Թեմա
Fiction  

ԳՐՔՈՒՄ ՀԻՇԱՏԱԿՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐԻ ՑԱՆԿ

«Ազատամարտ», օրաթերթ, լույս է տեսել Կ. Պոլսում, 1909-1914, 1918-1921 թվականներին:

«Ազգ», ազգային, գրական եւ քաղաքական շաբաթաթերթ, նաեւ եռօրյա եւ օրաթերթ: Լույս է տեսել  Բոստոնում (ԱՄՆ), 1907-1921 թթ.:

«Ազդակ», գրական, հասարակական, քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1908-1909 թթ.:

«Աղբիւր-Տարազ» («Տարազ»), գրական-գեղարվեստական. հասարակական շաբաթաթերթ, այնուհետեւ ամսագիր: Լույս է տեսել Թիֆլիսում, 1890-1919 թթ.: Մինչեւ 1900 թ. եղել է «Աղբյուր» ամսագրի պատկերազարդ հավելվածը:

«Անահիտ», գրական, գեղարվեստական եւ հասարակական ամսագիր: Լույս է տեսել 1898-1949 թթ. ընդմիջումներով, Փարիզում: Խմբագրել եւ հրատարակել է Արշակ Չոպանյանը:

«Ասպարէզ», ազգային, ուսումնական, քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել ԱՄՆ-ում:

«Արարատ», կրոնական, բարոյական, պատմական, բանասիրական եւ ազգային, պաշտոնական ամսագիր Հայրապետական աթոռ ս. Էջմիածնի: Հրատարակվել է Վաղարշապատում (Էջմիածին), 1868-1919 թթ.:

«Արեւելեան մամուլ», ազգային, գրական եւ քաղաքական ամսագիր, լույս է տեսել, Զմյուռնիայում, 1871-1909, 1919-1922 թթ.: 1894-ից՝  կիսամսյա հանդես, 1903-ից` շաբաթաթերթ, 1919-1922-ին՝ օրաթերթ:

«Արեւելք», օրաթերթ, լույս է տեսել Կ. Պոլսում, 1884-1896 եւ 1898-1912 թվականներին:

«Արշալոյս», գրական, հասարակական, քաղքական եւ տնտեսագիտական օրաթերթ: Լույս է տեսել Թիֆլիսում, 1905-1906 թթ.:

«Բագին», հավելված «Ազատամարտ»-ի (տե՛ս սույն ցանկում), գրական, գեղարվեստական, գիտական շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1911-1912 թթ.:

«Բազմավէպ», հանդես հայագիտական, լույս է տեսնում Վենետիկում 1843 թվականից:

«Բանբեր գրականութեան եւ արուեստի» («Բանբեր»), գրական-գեղարվեստական վեցամսյա հանդես: Հրատարակվել է Ս. Պետերբուրգում, 1903-1904 թթ.: Խմբագրել է Ն. Ադոնցը:

«Բիւզանդիոն», գրական, քաղաքական եւ գիտական օրաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1896-1918 թթ.:

«Գեղարուեստ», գրական, արվեստագիտական պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 1908-1921 թթ., Թիֆլիսում, ընդմիջումներով: Խմբագրել եւ հրատարակել է Գարեգին Լեւոնյանը:

«Գեղունի», պատմաբանասիրական, գրական-գեղարվես տական պատկերազարդ հանդես: Լույս է տեսել 19011949 թթ., ընդմիջումներով, Վենետիկում:

«Դաշինք», գրական-քաղաքական օրաթերթ: Լույս է տեսել Զմյուռնիայում 1909-1915 եւ 1919 թվականներին՝ իբրեւ շարունակություն «Արեւելեան մամուլ»-ի (տե՛ս սույն ցանկում):

«Դրօշակ», Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության պաշտոնաթերթ։  Հիմնվել է 1890 թ. Թիֆլիսում, այնուհետեւ հրատարակվել է Ժնեւում (1892-1914), Փարիզում (1925-1933), Բեյրութում (1969-1985), Աթենքում (1986-1996)։ 1999-ից լույս է տեսնում Երեւանում:

«Երկրագունտ», գրական եւ գիտական ամենամսյա հանդես, լույս է տեսել Կ. Պոլսում, 1883-1888 թթ.:

«Երկրի Ձայնը», գրական, քաղաքական-հասարակական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել Թիֆլիսում, 19061908 թթ.:

«թատրոն», երգիծական շաբաթաթերթ: Հրատարակվել է Կ. Պոլսում 1874-1877 թթ., խմբագրությամբ Հակոբ Պարոնյանի:

«Ժամանակ», օրաթերթ, հրատարակվել է Թիֆլիսում:

«Իրաւունք», հասարակական-քաղաքական եռօրյա թերթ: Լույս է տեսել Վառնայում (Բուլղարիա), 1896-1911 թթ.:

«Լրագիր», օրաթերթ, լույս է տեսել Կ. Պոլսում, 1875-1880 թթ.:

«Լուսաբեր», ազգային, քաղաքական, տնտեսական եւ գրական լրագիր: Լույս է տեսել Կահիրեում, 1901-1908 թթ.:

«Ծաղիկ», գրական-բանասիրական, մանկավարժական, տնտեսական, գիտական եւ քաղաքական պարբերական։ Հրատարակվել է Կ. Պոլսում, 1886-1908 թթ.:

«Կաւռօշ», քաղաքական-կենցաղային պատկերազարդ երգիծական օրաթերթ, այնուհետեւ՝ շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1908-1926 թթ. եւ Փարիզում, 1926-1936 թթ.:

«Կիկօ», երգիծական շաբաթաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1913 թ.:

«Համալսարան», գիտական եւ գրական ամսաթերթ: Լույս է տեսել Փարիզում 1899-1902 թթ.:

«Հայ գրականութիւն», գրական-գեղարվեստական, գիտական ամսագիր: Լույս է տեսել Զմյուռնիայում, 1911-1914 թթ.:

«Հայրենիք», օրաթերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, ընդհատումներով, 1870-1896  թթ.: 1891-1896 թթ. հրատարակվել է Արփիար Արփիարյանի խմբագրապետությամբ:

«Հայրենիք», գրական, հասարակակակն, քաղաքականա շաբաթաթերթ, ապա օրաթերթ: Լույս է տեսնում Բոստոնում (ԱՄՆ) 1899-ից:

«Հոսանք», շաբաթաթերթ, հրատարակվել է Կահիրեում, 1912 թվականին:

«Հորիզոն», շաբաթաթերթ: Լույս է տեսել Ալեքսանդրիայում, ապա Կահիրեում, 1904-1905 թթ.:

«Հորիզոն», հասարակական, քաղաքական, տնտեսական եւ գրական օրաթերթ: Լույս է տեսել Թիֆլիսում, 1909-1918 թթ.:

«Ձայն Հայրենեաց», գրական, քաղաքական շաբաթաթերթ: Լույս է տեսել Նյու Յորքում, Բոստոնում եւ Կ. Պոլսում, 1899-1911 թթ.:

«Մասիս», ազգային քաղաքական, տնտեսական, գրական եւ բանասիրական շաբաթաթերթ, հետո` օրաթերթ: Լույս է տեսել 1852-1908 թթ. Կ. Պոլսում Հիմնադրել է  Կարապետ Ութուճյանը: 1888-ից` գրական հանդես:

«Մշակ», գրական, քաղաքական օրաթերթ: Լույս է տեսել 18721921 թթ. Թիֆլիսում: Հիմնադրել եւ մինչեւ 1892 թ. խմբագրել է Գրիգոր Արծրունին:

«Մուրճ», հասարակական, քաղաքական եւ գրական ամսագիր: Լույս է տեսել 1889-1907 թթ. Թիֆլիսում: Մինչեւ 1900 թ. խմբագրել եւ հրատարակել է Ավետիք Արասխանյանը:

«Շանթ», գրական-գեղարվեստական կիսամյա, ապա շաբաթական հանդես: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1911-1915 եւ 1918-1919 թթ.:

«Շարժում», շաբաթաթերթ, հրատարակվել է Վառնայում (Բուլղարիա):

«Շիրակ», գրական, քաղաքական եւ հասարակական հանդես: Լույս է տեսել Ալեքսանդրիայում, Կահիրեում, Կ. Պոլսում 1905-1907 թթ. եւ 1909 թ.:

«Ոստան», գրական, գիտական եւ մշակութային եռամսյա հանդես: Լույս է  տեսել Կ. Պոլսում, 1911-1912 թթ. եւ 1919-1922 թթ.:

«Ռազմիկ», ազգային-գիտական եւ քաղաքական-հասարակական լրագիր: Լույս է տեսել Ֆիլիպեում (Բուլղարիա), 1905-1909 թթ.:

«Վաղուան Ձայն», ազգային եւ գրական հանդես: Լույս է տեսել Մանչեսթերում (Անգլիա):

“Mercure de France” («Մերքիւր տը Ֆրանս»), գրական հանդես, հրատարակվում է Փարիզում, 1672 թ. (ընդմիջումներով)