Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա/Ծ. ՏԱՂ ՍԻՐՈՅ ԳԵՂԵՑԻԿ

* * *

Ա՜յ իմ գեղեցիկ պատկեր,

Որ աչերտ է ծով տէրինտաս,

Այտոր աչեր չեն ասեր

Վատ կարկ, որ մարդու կու տաս,

Այտով դու ինձի հայէ,

Որ լինամ հետ քեզի հաւաս,

Թէ դու ինձ հաւաս ունիս՝

Ես շինեմ քեզ ոսկի խաֆաս,

Դռնակն արծըթէն դընեմ,

Որ հոգու տունն երթաս ու գաս:

 

* * *

Անցայ ու տեսայ իմ եարն

Ի վերայ խալուն է նստած,

Ասի, «Կու սիրեմ ըզքեզ»,

Նա ալ իր պռունկն իխած,

Կտրի՛ճ, կու սիրես դու զիս,

Մի՛ աներ շատ խալխի իմաց,

Թէ չէ նէ կելնես գլխուտ,

Արեւուտ ու ալ շատ իրաց:

 

* * *

Մահալօքս ի վար կու գի,

Նայ տեսայ մոմեր ղատըւած,

Ի յան մոմերուն տակն

Սիրոյ տէր մանուկ մ' էր պառկած,

Մոմն ալ գէմ հայրէն ասաց,

Ողորմած ու սրտէն իլաց,

Սէրըն կտրիճն ունէր,

Կրակն իմ գլուխն է վառած:

 

* * *

Մահալօքս ի վար կու գի,

Նայ տեսայ մոմեր ղատըւած,

Ի յան մոմերուն տակն

Սիրոյ տէր մանուկ մ' էր պառկած,

Մոմն ալ գէմ հայրէն ասաց,

Ողորմած ու սրտէն իլած,

Սէրըն կտրիճն ունէր,

Կրակն իմ գլուխն է վառած:

 

* * *

Մահալօքս ի վար կու գի,

Նա տեսայ լաթեր լըւացած,

Ի յան լաթերուն միջէն

Լվացած շապիք մ' էր փըռած,

Իմ կուրծքն է ղալէմ քաշած

Ու թէզնիքն է մատնէհարած,

Ատոր տէրն ի յիս պիտէր,

Զիս հազար դեկան տուգանած:

 

* * *

Եղբա՛յր, զիս գերի տարած,

Ու Հռոմ տին ես վտարած,

Դարձած ի ետ բերած,

Իմ եարին ծոցն է զնտանած,

Կպղաքն ալ ֆռանկի զարկած

Ու բալնիքն է հետ վտարած,

Երկաթն աշխարհէս հանած,

Դարբընուն աչվին է խառնած:

 

* * *

Մահալօքս ի վար կու գի,

Նայ տեսայ դռնակն մ' ալ ի բաց,

Մտայ ու բարեւ տվի,

Նայ տեսայ իմ եարն ալ ի հաց,

Կթխակ մի գինով լցած,

Իմ եարին առջեւն է դըրած,

Իմ եա՛ր, խմէ իմ դիմաց,

Որ ելնէ հոգիս քո դիմաց:

 

* * *

Մահալօքս ի վար կու գի,

Իմ եարին շունն զիս իխած,

Իմ եարնի դռնէն ի դուրս,

—Չե՛խ, մուռտառ, թո՛ղ ըզնա ի բաց,

Դուն այլ նարմէ ի՞նչ կուզես,

Երբ նա մեր կրակն է վառած,

Թէ կանկուն ու կէս դանակն

Անողորմ յի սրտին էած:

 

* * *

Մահալօքս ի վար կուգի,

Նայվտեսայ չոր գանկ մի պառկած,

Ոտօքս ալ թապալ տըւի,

Նայ երեսս ի վեր ծիծաղաց,

Դարձաւ ու պատասխանեց,

Յետ գընա, կըտրի՛ճ շըփացած,

Էրէկ քեզի պէս էի,

Այսօր զիս այս հալս է ձգած:

 

* * *

Մահալօքս ի վար եկի,

Ժուռ ու մուռ հազար զօխախով,

Իմ եարն ալ ի դէմն ելաւ,

Լօք բարեւ երետ հէճապով,

Գիրկ ածի ու պինտ պաքի

Զիր աչերէն խիստ կարօտով,

Կերթար ու կասէր լալով,

Թէ՝ Ի խա՜ղք եղաք ցորեկով:

 

* * *

Մահալօքս ի վար եկի,

Նայ տեսայ ըզքեզ կանգնած,

Երեստ է լուսի նման,

Բոլորեալ տեսդ՝ արեգական,

Ոնց օր դու ելես քալես՝

Արեգակակերպ կու փայլես,

Ոնց որ դու ի տուն մտնուս՝

Խաւար ամէն աստնվորս:

 

* * *

Ոնց որ առաւօտ լինի՝

ամ ի դուռտ, ասեմ թէ՝ Արի՛,

Արի՛, որ տեսնունք իրար

Ու գանկատ անենք հետ իրար,

Արի՛, որ պագնիմ զաչերտ,

Ուներուտ կարօտ չի մնամ:

 

* * *

Մահալօքս ի վար կուգի,

Նայ տեսայ՝ սիրեցի զնա,

Կանգնել էր սէլվի նման,

Իր ճոհար անձկանց ի վերայ,

Մատներտ է մոմէ նման,

Ուներտ է թուխ ամպի նման,

Աչերտ է ծովու նման,

Աշխարհըս չի կայ քեզ նըման:

 

* * *

Շիրին է լեզուտ անուշ,

Պռկնիտ է ամրաւ ու նուշ,

Բերանտ է փոքրիկ անուշ,

Չարկմիտ աչքն՝ հազար փուշ:

 

* * *

Իմ եարն ի յիսնէ գընաց,

Լեռ ու սար հաւսար հետըն լաց,

Երկինք ու գետինք թնտաց,

Աստղունաք մէկ մըն չը մնաց,

Իմ եար, եմ գրեր ղրկել,

Առ կարդայ, թէ ի՜նչ կայ գրած,

Բոլոր գիրկ ու ծոց գրած,

Մէջըյմէջ՝ պագեր կարօտած:

 

* * *

Ա՜յ իմ նոր սիրուն սիրած,

Նոր սիրուն սրտով հաւընած,

Առած ու սիրով տարած

ի ծոցուն տէր մի է դրած,

Իր ծոցն է լուսով լցած

իր նման իսկի չէ ծնած,

Աշխարհս օրինակ առած

իր նման իսկի չէ գտած,

Բարեւ եմ սիրով գրած

Ու տեսուն խիստ եմ կարօտած:

 

* * *

Ա՜յ իմ նշենի ծաղիկ,

Դեղնեցար ու դարձար ի նուշ,

Բերանդ է փոքրիկ անուշ,

Պռկնիտ է ամպրաւ ու նուշ:

 

* * *

Այն օրն է մօրէտ ծնար,

Դուն լայիր, ամէն խնդային,

Հանց մաքուր ել ի յաշխարհէս,

Թ' երկիր լայ, նայ դու ծիծաղիս:

 

* * *

Երբ կին տեսնում՝ ցանկանամ,

Դժոխոց դուռն մօտենամ,

Երթամ յանապատ կենամ,

Ո՛չ տեսնում եւ ո՛չ ցանկանամ:

 

Ա/ԾԱ

* * *

Այտոյ չեմ ի գար ի քեզ,

Շատ չարկամ ունիս, կու վախեմ,

Դու ալ շամաթա կանես

Ու գիտես, թէ հետ քեզ խռով եմ,

Թէ գան՝ տան հազար կարմիր,

Քո մազէդ մազ մի չի փոխեմ,

Հետ քեզի խռով կենամ,

Հաշտ հետ ու՞մ երթամ զրուցեմ:

 

* * *

Կանչիմ ու այան կանչիմ,

Ալամէ իսկի չամաչեմ,

Ուր գտնում՝ ի հոն պագնեմ,

Սիրու տէր եմ ես, չի վախեմ,

Երթամ ի ղատին մտնում,

Ի պարոնն իջնում, զրուցեմ,

Մտնու եւ մէկ խօսք մ' ասեմ,

Զիս ու զիմ եարըն խալըսեմ:

 

* * *

Մահալովտ ի վար կու գի,

Զայս հայրէնս ես քեզ կու ասեմ,

Թէ այէն ի քուն ես դու,

Հանց ասեմ, որ հասկըցընեմ,

Հոգե՛կ, դու զայդ ինձ կասես,

Ես արթուն ու զայդ կու լըսեմ,

Աս քո չարկամիտ ծոցն

Կու տապիմ ու ճար մի չունիմ:

 

* * *

Սըրտիկս է լալու տըղայ,

Ու շաքըրով կու խաղուեցնեմ,

Կու լայ զօրն, ըզքեզ կուզէ,

Ես անոր ճարակ չի գիտեմ,

Զինչ աշխարհս աղէկ վարդէր՝

Աչերուս բերեմ ցուցանեմ,

Սրտիկս քենէ ի զատ՝

Չի սիրեր, ամ ես ի՞նչ անեմ:

 

* * *

Թէ հարիւր երէց որ գայ

Փիլոնով՝ նա ըզքեզ չատեմ,

Թէ երկու հարիւր հազար

Հաբեղայ՝ նա մոռանալու չեմ,

Զիմ Աստուածն հանց պաշտեմ,

Որ ըղորդ սրտով կու սիրեմ,

Ի վատ դրացնին յահէն

Ու ղամազ մարդուն կու վախեմ:

 

* * *

Այս աստուորիս վըրայ

Քանի քո ձայնիկըտ կու գայ,

Այլ աւազանի ծնունդ

Չի սիրեմ, երբ ըզքեզ ատեմ,

Մեռնիմ ի յանտէնն երթամ,

Քեզ ի հոն տանիմ, թէ կարեմ,

Ի յանանցական հրոյն

Զիս դէմ տամ՝ ըզքեզ խալըսեմ:

 

* * *

Գիշերս ես ի քուն էի,

Քունս ի ներս սրտեկս երեցաւ,

Եկին ու խապար բերին՝

«Քո սիրած մորճն ըզքեզ մոռացաւ»,

Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,

Լսեցի՝ լեզուս կապեցաւ,

Արցունքս ի յերեսս ի վար

Ջուր կերթայր, նա արիւն դարձաւ:

 

* * *

Քո սիրուդ մըտիկ արի,

Զէտ ըզնետ ի չարխէն ելաւ,

Ես անմեղ կանգնած էի,

Եկաւ, իմ սիրտս  գամուեցաւ,

Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,

Աս նետիկս ի յիս քար եղաւ,

Շուտով դեղ ու ճար արէք,

Որ չասեն, թէ՝ «Անկի մեռաւ»:

 

* * *

Մորճիկ մի էրետ ինձ բարեւ,

Իմ ամէն խոցըս նորեցաւ,

Ասի, «Կու սիրեմ ըզքեզ»,

Իմ խօսիցս ճուղապ չի գտաւ,

Դարձաւ, զան ճուղապն երետ,

Թէ՝ «Ի՞նչ անեմ, լեզուս կապեցաւ,

Քո սէրտ իմ գլուխս ելաւ,

Ի յղեղս ելաւ, թառեցաւ,

Ի գլուխս ի վայր իջաւ,

Ի սրտիս մէջն գամուեցաւ»:

 

* * *

Նալա՛թ ան սիրուն վրայ,

Այս գիշեր կէսըս հալեցաւ,

Թէ շունչս ու հոգիս կասես՝

Նա եկաւ, կլափս կուտեցաւ,

Կտրեն զան հաւուն շըլնին,

Որ պէվախտ ատեն խօսեցաւ,

Դեռ սրտիս մուրատին

Չ' ի հասեր, նա բարկ լուսացաւ:

 

* * *

Սէրն երբ այս աշխարհս եկաւ՝

Յառաջեւ իմ սիրտս գամուեցաւ,

Հապա իմ սրտէս ի դուրս՝

Ի յերկրոց-երկիր սփռեցաւ,

Յերէկ, մի գլուխս ելաւ,

Ի յղեղս ելաւ, թառեցաւ,

Աչերուս տաստուր ուզեց,

Լոք արցունքս ի վար թափեցաւ:

 

* * *

Քանի սարերովտ երթաս,

Օր մի ի յիմ ափըս տի ընկնիս,

Երբ օր մի յիմ ձեռքս ընկնիս,

Բան անեմ, որ խոստովանիս,

Երթամ ես ի յան կարմունճըն,

Որ ի ժիր դու բաշգող կանցնիս,

Առնում զայն, որ անցեր ես,

Առնուս զայն, որ դեռ տի անցնիս:

 

 

* * *

Կանանչ ու կարմիր հագնիս,

ի նռան հատըն նըմանիս,

Յայնժամ ինձ աղէկ թուիս,

Երբ ելնես, ի դուռըն կանգնիս,

Խոլոռ տաս, ի յիս նայիս,

Ծիծաղիս եւ ի տուն փաղչիս,

Աչովտ ու ունով անես,

Զիմ տղայ խելքս կու տանիս:

 

* * *

Գնա՛, մի՛ նայիր ի յիս,

Այդ խունի աչերդ որ ունիս,

Յերէկ նայեցար ի յիս,

Նա հիւանդ եղայ քո գերիս,

Խըղճէս արենէս ունիս՝

Թէ չելնես ու գաս մօտ ի յիս,

Զերեստ երեսիս դընես՝

Զինչ պիտոյ է աստըւորիս:

 

* * *

Պու կէճա սարխօշ ի տում,

Քիչ մի քուն կայր ի յիմ գլխիս,

Պաշում եաստուղա ղօտում,,

Լօք եկեր խօշ եարն ի քովիս,

Իւզի իւզումա սուրտի

Ու գանկատ կանէր իմ սրտիս,

Պիրէ ութանմամիսե՞ն,

Սիրոյ տէր քուն կու լինիս:

 

* * *

Կանանչ կապաւոր մանչուկ,

Եղնավիզ թ' ինչ խօշ կու նայիս,

Դարձիր, մէկ մը յիս նայէ,

Կուլակիտ խոպանն իմ հոգիս:

Թէ մարդ ես ու սէր ունիս,

Նա ծառայ մեռիր կուլակիս:

Ծառայ Ստեղծողին մեռնիմ,

Տայ զկուլակն ու զտէրն ալ ի յիս:

 

* * *

Լսէ՛, լսելի՛ք, ունիս,

Ողորմէ, գէմ Աստուած ունիս,

Ղատամըդ դու հա՞նց ունիս,

Սիրոյ տէր մարդոյ չողորմիս,

Ի յիմ կրակէս տայ քեզ,

Որ գիշերն ի քուն չի լինիս,

Ապա քո սրտէտ ի դուրս,

Սիրոյ տէր մարդոյ ողորմիս:

 

* * *

Ճըրա՛գ, քեզ երնէկ կու տամ,

Իմ եարին առջեւ կու վառիս,

Գէմ շատ մի ֆառահ է քո,

Յիւր յերեսն ի վեր կու նայիս,

Ճըրա՛գ, քեզ ականջ պիտէր,

Լըսէիր զիմ գանկատնիս,

Երթ'իր, իմ եարին աս'իր,

Խռով է, հաշտէր հետ ի յիս:

 

* * *

Ճըրա՛գ, քեզ երնեկ կու տամ,

Պահ մ' երիս, պահիկ մ' անցանիս,

Արե՛կ, զգերիս նայէ,

Որ անցաւ պատրոյգն ի լերդիս,

Ասի, թէ հանեմ ըզնա,

Ցաւ կու տայ ինքն ի մէջ սըրտիս,

Մակար զինքն ընդ յինք թողում,

Որ երի եւ սեւնա կաշիս:

 

* * *

Յելնես դուռն ի վեր կանգնիս,

Կու նայիս, կու պատռի լեղիս,

Ջուր առնուս, ի տուն մտնուս,

Աշքարա հոիս կու հանես,

Դարձիր, ի յետիտ նայէ,

Ղարակօ՛զ, գէմ Աստուած ունիս,

Որ այս անճարակ տեղիս,

Դէմ չի՛ գաս, նա ալ չի՛ պիտիս:

 

* * *

Ժամ-ժամ կու ժողվեմ ես զիս,

Լօք տամբեր կու տամ իմ սրտիս,

Սրտիկս ի յաշնան ղազալ

Նման էր երբ ինձ կերեւիս,

Կու լամ ես ի յիմ սրտիս

Ծիծաղիմ վասն աստուորիս,

Նա մէկ մ' չասաց գերուս

Թէ՝ «Քո սէրնըն կայ իմ սրտիս»:

 

* * *

Յերէկ յէ՞ր չելար եկիր,

Որ շունչս ու հոգիս էր ի յիս,

Այսօր ի՞նչ ելար եկիր,

Որ թողեր է միս ըզմորթիս,

Ասի թէ՝ կենամ ի հոս

Ու ծախեմ զիմ սէրն ալ ազիզ,

Երթամ եմ ի մեր տեղըն,

Լաս, աչերտ սրտով ուէզ զիս:

 

* * *

Իմ սիրտըս ճնճղուկ պիտէր,

Գար ի քեզ ու դառնայր ի յիս,

Յինէ քեզ խապար բերէր,

Եւ քենէ խապար՝ մօտ ի յիս,

Իմ եար, քո արեւդ ասեմ,

Քեզի սէր կայ իմ սըրտիս,

Պըրէ չամընչած դու քեզ,

Կու սիրեմ, որ կելնէ հոգիս:

 

* * *

Տարին տասներկու ամիս,

Պըլպուլն է խօսեր,

Զան ալ ի վարդին սիրուն

Է խօսեր, ինչուր լուսացեր,

Նա վարդն ի յառաջ եկեր,

Պըլպուլին աղէկ թուացեր,

Պատռեր զկանանց կապան

Ու ըզկարմիրըն շուտ մ' է հագեր:

 

* * *

Այս ամէն ալամ գտիէ,

Որ տըղայ եմ ըզքեզ սիրեր,

Բըռներ եմ սրտիտ ականջն

Ու ձեռօքս զօղն անցուցեր,

Քո սէրն իմ մօրս կաթն

Ու ծուծ եղեր ոսկերքս է մըտեր,

Չկայ բաժնելու ճարակ,

Զայդ քո իմ միտդ մի՛ ձգեր:

 

* * *

Ելեր ես եւ յուխտ եկեր,

Զերեսիդ զկէսն ես ծածկեր,

Մէկալ կէսն ի բաց թողեր,

Ով տեսեր՝ նա հայրան եղեր,

Գէմ ինձ համար չեմ ասեր,

Վա՜յ թէ ու՛մ մար ես լացուցեր,

Գէմ շատ հաբեղայ, երէց

Ի ճամփուն ես մոլըրցուցեր:

 

* * *

Գիշեր չէ անցեր, հոգի՛,

Ես ի քո դուռըն չեմ եկեր,

Եկեր՝ զքեզ ի քուն գտեր,

Ու լալով ի յետ եմ դարձեր:

Երբ դուն ի մեր դուրն եկիր,

Ցորեկով ինձ յէ՞ր չի ասիր,

Քեզի թէ դուռ չի բացեր՝

Նա յայնժամ ինձի խռովեր:

 

* * *

Մահալովն ի վար կու զի,

Ճուկ ու մուկ հազար սոխախով,

Լօք եարս ալ ի դէմս ելաւ,

Ու բարեւ երետ շորհաթով,

Բռնեցի ու պինտ պագի

Զիր երկու աչերն կարօտով,

Կերթայր ու լալով կասէր,

Թէ՝ Ի՜նչ խաղեր եղաք ցորեկով:

 

* * *

Տեսայ զիմ հոգոյս հոգին՝

Զարդարուեր ի ժամ կու երթար,

Դարձաւ ինձ, ճուղապ արի,

Թէ՝ «Ու՞ր կերթաս, քո ժամն է հարամ,

Դարձի՛ր, ինձ պագիկ մի տուր,

Հա՜յ քեզ ժամ ու լութ ու քարամ,

Յորտեղ ժամատեղ տեսնում,

Քեզ համար ես կանգնիմ ի ժամ,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Ինչուր քո ծոցուդ տիրանամ»:

 

* * *

Ես տըղայ ու դու տըղայ,

Սիրուելուն ատենն է հիմայ,

Մջկունքտ ի յաղեղ նըման,

Քանի յիս քաշեմ՝ նա կու գայ,

Քո ծիծտ է խաղող նըման,

Որ առեր կրծոցտ ի վերայ,

Քո ծոցտ առաւօտ նըման,

Քանի յետ բանամ՝ նա լուսանայ:

 

* * *

Հա՜յ իմ բոլորեալ լուսին,

Շատ բարեւ տար իմ կօզալին,

Զդուռն ալ նշանով ասեմ,

Բարձր պատ ու ծառն ի միջին,

Նստեր ի ծառի շըքին,

Կու խմէ զլուրջ ապիկին,

Խմէ ու հայրէն ասէ,

Թ' Ի՜նչ անուշ  է սէրն ու գինին:

 

* * *

Հա՜յ իմ արծըթէ գուբայ,

Մարգրտէ ծածկոցն ի վերայ,

Աճապ, ամ, ես ի՞նչ անեմ,

Որ քո տէրն զքեզ ընծի տայ:

Իմ տէրն ըզիս քեզ չի տար,

Լինի՝ քեզ պարտըկան լինա,

Պարտուցն ալ վճար չըլլայ,

Պարտուցն գաս դու հաւալայ,

Անճըրկի լօք զիս քեզի տայ,

Ապա քո բանըդ լինենայ:

 

* * *

Ժամ-ժամ կու գայի վերայ,

Որ ելնեմ կանչեմ՝ Ու՞ր է նա:

Կէնա երեսիս ջրէն

Կու վախեմ, թէ մարդ չիմանայ,

Անոր կամ ճատու պիտի,

Կամ պառաւ, որ զայն գիտենայ,

Կամ մորվագալի կտրիճ,

Որ գլուխն անցած լինենայ:

 

* * *

Եկոյ, քեզի նուռ մի տամ,

Կտրէ, տե՛ս քանի՞ հատ ունի,

Ամէն հատի պաք մի տուր,

Աւելին հարամ թէ պիտի:

Գնա՛, ծօյ տղայ տխմար,

Ես զքեզ խելօք գիտէի,

Ամէն հատի պաք մի տամ՝

Ու՞ր եղեր կամ ու՞ր տի լինի:

 

* * *

Այս աստուորիս վրայ

Երկու բան՝ ողորմ ու լալի,

Մէկ ալ՝ գայ գրօղն ու տանի,

Մեռածըն գէմ չի լալի,

Որ ունի զիւր խոցն ալանի,

Եկէք զողորմուկս տեսէք,

Ո՛չ մեռած է, ո՛չ կենդանի:

 

* * *

Հա՜յ իմ ըռանա խալաս,

Որ եկիր ի մեր մահալլաս,

Եկիր ու նոր սէր բերիր,

Լօք լըցիր կրակն իմ վրաս,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Երբ եկիր՝ նա ալւի չերթաս,

Զերեստ երեսիս դնեմ,

Որ զեկած ճամբատ մոռանաս:

 

* * *

Երնեկ ես անոր կու տամ,

Որ առեր զիր եարն ու փախեր,

Ոնց որ զկարմուճն անցեր,

Ջուրն եկեր զկարմուճն է տարեր,

Ձնիկն եղեմիկն եկեր,

Զոտվընուն հետն է կորուսեր,

Առեր ու պաղչան մտեր,

Ցորեկով զտնչիկն է պագեր:

 

* * *

Ով որ սիրու տէր լինի,

Իր սիրուն ճարակ չի լինի,

Թող երթայ՝ փորէ տապան

Եւ մտնու մէջն կենդանի,

Սրտին դէմըն բաց թողու,

Որ ելնէ բոցն ծիրանի,

Ով անցնի՝ նա զայն ասէ,

Թէ՝ Սիրոյ տէր մարդ կու այրի:

 

* * *

Այս գիշեր դուրս ելայ,

Թուխ ամպ էր անուշ կու ցողայ,

Զիմ եարն ալ պառկած տեսայ,

Ու կանանչ եօղրան ի վրայ,

Ոտկունքս առ ու դիր արի,

Թէ մտնում ի ծոցըն նորա,

Գլխարկն ալ ի վեր իկալ,

Թուխ աչօքն արաւ, թէ՝ Գնա՛,

Սեւ օձ կայ ի յիմ ծոցիս,

Որ չելնէ ու ղաստի ջանայ,

Հառաչելով ի յետ դարձայ,

Թէ գովեմ զսուրաթըն նորա:

 

* * *

Շատ պատկեր ի քո սուրաթտ,

Աննման զէտ քուկըն չի կայ,

Հանց աղուոր պատկեր ունիս,

Որ կասեն, թէ՝ Տէրն է Մըսրայ:

 

* * *

Ուներտ է զէտտ եկեղեցոյ

Կամար՝ ի վեր քաշած է,

Աչերն ի կանթեղ նըման,

Ի կամարն ի վար կախած է:

 

* * *

Զինչ եղէգն ի շամպին միջին

Կու ճոճայ, այն քո անձն է,

Քո մէջկտ է բարակ երկան,

Եւ պօյիկտ է սալւի, րովան,

Ջուր անմահութեան կասեն,

Այն ի քո ծոցըն կու բըխէ,

Երնէկ ես անոր կու տամ,

Որ դընէ զբերանն ու խըմէ:

 

* * *

Մահալլովտ ի վար կու գի,

Լօք տեսայ դըռնակ մ' ալ ի բաց,

Գլխակս ալ ի ներս կալի,

Իմ եարին շունըն զիս իխած,

Իմ եարս ալ ի դուրս վազեց,

Չ՛խ, ասաց, գալերու պատռած,

Ատոր ի՜նչ խածնել պիտէր,

Ատի մեր կրակն է վառած:

 

* * *

Մահալլովտ ի վար կու գի,

Լօք տեսայ չոր գանկ մի ձգած,

Ոտօքս ալ թաւալ տուի,

Նա յերեսս ի վեր ծիծաղեաց,

Չոր գանկն ալ ի խօսք ելաւ,

Թէ՝ Գնա՛, մանու՛կ, շփացած,

Յերէկ ես ալ մանուկ էի,

իր մանկանցն ի մէջն կանգնած:

 

* * *

Մահալլովտ ի վար կու գի,

Զէտ հազար ղարիպ մոլորած,

Իմ եարս ալ ի դէմս ելաւ,

Զէտ սրած կտրուկ դանակ՝

Անողորմ ի սըրտիկս էած,

Ո՛չ խեղճ ի մըտին ձգեց,

Ո՛չ յիշեց աւուր մ' աղ ու հաց:

 

* * *

Խաղտեր եմ քարի նըման,

Չի գիտեմ, թէ ու՛ր երեւնամ,

Ճապղեր եմ ջրի նման,

Ի յօտար երկիր կու գընամ,

Ցորեկըն նետի նըման,

Ով կու գայ՝ նա ի հետ կերթամ,

Գիշերն աղեղան նըման,

Լարթափած ի վար կու մնամ:

 

* * *

Գիշե՛ր, ամ կամկար եկոյ,

Տարեկ մ' ալ եղիր, թէ կարես,

Իմ եարըս ընծի հուր եկեր

Զէտ հազար տարու՝ թէ գիտես,

Առաւօ՛տ, դու զատ կանգնէ,

Որ զմեզ սախըն չաւիրես,

Սուրբ լուսն ալ վըրայ բերես,

Զիս ու զիմ եարըն բաժանես:

 

* * *

Զիմ եարն յիսնէ զատեցին,

Թոռմեցայ զէտ վարդի տերեւ,

Տարին, այլ յերկիր հանին,

Չի ցաթեց իմ սիրտըս արեւ,

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Որ տայ ինձ աղաւնու թեւ,

Թըռչիմ ու հաւան ելնում,

Իմ եարին երդեցն ի վերեւ,

Աչացս ալ արցունք թափեմ,

Զէտ թաթաւ ու զէտ ըզանձրեւ,

Իմ եարս ալ ի դուրս ելաւ,

Կարմրած զէտ վարդի տերեւ,

Իջնում ու պաքիկ մ' առնում,

Զտնչին ներքեւն ու վերեւն:

 

* * *

Մահալլովն ի վար գայի

Ես՝ առջեւ, իմ եարն՝ ի յետեւ,

Այլ գայի այլ կանգնէի,

Թէ գայ եարս ու տայ ինձ բարեւ,

Բարեւ՜ ու հազար բարեւ՜,

Արեգե՛կ, իմ լոյս ու արեւ՛:

 

Ա/ԾԲ

* * *

Սրտիկս է լալու տղայ,

Զոր շաքրով կու խաղուեցնեմ,

Սրտիկս այլ քենէ ի զատ՝

Չի սիրեր, ամ ես ի՞նչ անեմ,

Աշխարհս ինչ աղուոր վարդեր՝

Ես բերեմ աչերուդ ցըցնեմ,

Աչերս ալ ի քէն ի զատ՝

Չի հաւնիր, ամ ես ի՞նչ անեմ:

 

* * *

Ես տղայ ու դու տըղայ,

Սիրելուտ ատենն է հիմայ,

Երկուքս ի մէկ մահլայ,

Նա՝ յիս քաշեմ՝ նէ կու գայ,

Ծոցիկդ առաւօտ լման՝

Քանի ետ բանամ՝ լուսանայ:

 

* * *

Ես գիշեր ի դուրս ելայ,

Թուխ ամպեր, անուշ կու ցօղայ,

Զիմ եարն ալ պառկած տեսայ

Ու կանանչ եօրղան ի վերայ:

Ոտկունքս առ ու դիր արի,

Թէ մտնում ծոցիկն ի նարայ,

Գլխարկն ալ ի վեր իկալ,

Թուխ աչօք արաւ, թէ՝ Գնայ,

Սեւ օձ կայ իմ ծոցիս,

Որ չելնէ քեզ ղաստի ջանայ

Հառչելէն ի ետ դարձայ,

Ու գովեմ զսուրաթ նարայ:

 

* * *

Շատ սուրաթ ի քո սուրաթին

Նման զէտ զքունքն է հանց աղվոր,

Սուրաթ ունիս որ կասեն

Թէ՝ Մսրայ տէրն է ///:

 

* * *

Ուներ ունէր զէտ եկեղեցոյն

Կամարին պէս վեր քաշած է,

Աչերդ ի կանթեղ նման,

ի կամարդ ի վար կախած է:

 

* * *

Զինչ եղէքն ի շամպին միջին

Կու ճօճայ, եւ ան քու անձն է,

Քո մէջտ է բարձր, երկան,

Եւ պոյիկդ սալվի, րովան,

Ջուր անմահութիւն կասեն

այն ի քո ծոցդ կու բխէ,

Երնէկ ես այնոր կու տամ,

Որ դնէ դնչիկ ու խմէ:

 

Ա/ԾԳ

* * *

Գիշերս ես ի դուրս ելայ,

Ու երկինք ի վեր նայեցայ,

Լուսին էր կամար կապեր,

Արեւելք դէմ կու գնայ,

Գընա՜յ դու բարով, լուսի՛ն,

Թէ պահիկ մի հուտայ կանգնիս,

Քնաի խօսք մի ունիմ՝ ասիմ,

Հապա թէ գնա իմ եարնա ասէ,

Թէ՝ Ղարիբ նստեր ու կու լայ,

Շունչն կուլայփար առեր,

Զհոգին քո գալուն կու մնայ:

 

* * *

Փողոցովն ի վայր կու գի,

Զինչ հազար ղարիպ մոլորած,

Իմ յեարն այլ ի դէմս ելաւ,

Քան զլուսին կամար բոլորաց,

Գիրկս այլ ի դէմ առի,

Լուկ գնացի ի տունն հիտրաց:

 

Ա/ԾԴ

* * *

Պլպուլն ի յագին մտաւ,

Ի վերայ վարդին թըռեցաւ,

Եբաց զիւր անուշ լեզուն

Ու գովեց՝ մինչոր լուսացաւ,

Վարդն ալ ի փշին միջին

Սուտ ի քուն՝ զայն իմացաւ,

Խըզտեց զիւր կանանչ շապիքն,

Ծիրանի շորով մի հագաւ:

 

* * *

Եկին ու բերինն խապար

Պլպուլին, թէ՝ Վարդըդ մեռաւ,

Պլպուլն ի վարդին սիրուն

Սեւ ներկեց շապիկն ու հագաւ,

Շուտով մի բերին խապար

Պլպուլին, թէ՝ Վարդըդ եկաւ,

Պատռեց զիւր սեւուկ շապիքն,

Խատուտիկ շուտով մի հաքաւ:

 

Ա/ԾԵ

* * *

Եարու մի սիրեր եմ ես,

Որ երեսն երեք ծին ունի,

Բերանն է բոլոր աղւոր,

Տուփ նման քան զմանուշակի,

Հանչաք ջանացի հետ իր,

Որ իւրմէն պագիկ մի առի,

Ի քաղցրութենէն, եղբա՛րք,

Բեռներ է պռկունքս ու կայրի:

 

* * *

Պագքնեմ զայտ քո լայն ճակատն

Որ աչեր ունիս ղալամի,

Գրկեմ զայտ քո ուռի միջկունք,

Դու հագեր ես շար կապանի,

Աչեր ղազալի ունիս,

Գէմ ունիս թաթարի,

Այտով խոցեցիր դու զիս,

Ու զարկիր յիս նետ սահարի:

 

* * *

Բազան, երբ քաղցած լինի՝

Զորսն առնու, այնով զըմպաղի,

Մանուկ՝ սիրու տէր լինի՝

Պաքն առնու, կարօտն անցանի,

Ամ ի՞նչ անեմ, ա՜յ հոգի,

Ամ քանի պագնեմ՝ նա պիտի,

Ամ ուսկայ ի ծոցուդ ելայ,

Դեռ աչերս ի հետ կու հայի:

 

* * *

Ով որ սպիտակ ծոց ունի,

Թող լռջուկ շապկիկ հագնի,

Զկոճկիկն այլ արձակ թողու,

Ով տեսնու՝ սիրտն նուաղի,

Էրթամ, աղաչեմ զԱստուած,

Որ լեղկին հունդն անցանի,

Ո՛չ սպիտակ ծոցն լուրջ հագնի,

Ո՛չ մանկան սիրտըն նըւաղի:

 

* * *

Մարդն, որ սիրու տէր լինի

Ճարն այն է, որ թէզ մի գանգատի,

Գանգատն սրիտն հով տայ,

Թէ չէ նէ սիրտն կու պատռի,

Գանկատն ի սրտին միջին

Նայ պահէ որ ինք չերեւի,

Յեբրակ մուխ ու ծուխ կենայ,

Յանըռկած օր մի կու մեռնի:

 

* * *

Մարդն, որ սիրու տէր լինի,

Ու սիրուն ճարակ չի լինի,

Թող երթայ, փորէ տապան,

Ու ի ներս մտնոյ կենդանի,

Դէմ սրիտն ծակ մի թողու,

Որ ելնէ թոցն ծիրանի,

Որ տեսնու նա զայն ասէ,

«Սիրու տէր մարդն կու վառի»:

 

* * *

Հանց եղեր իմ ի քո սիրուն,

Զինչ ամառն աւազն, որ կայրի,

Զօրն ի բուն յերկինքն ի վեր

Կու հայիմ կաթիլ մի անձրեւի,

Երբ ձուկն ի ջրէն հանեն

Ու ձգեն՝ նա թալեթլի,

Իմ սիրտս ի քո շատ սիրուտ

Քան զայն ձուկն այլ խիստ կու տապի:

 

* * *

Քո սէրդ մօր կաթ նման,

Որ ամէն երակ տեղ ունի,

Չինչ ձուկն ի ծովուն միջին

Կու լողայ ընտոր որ պիտի,

Երբ զձուկն ի ջրէն հանեն

ի ջուր մ' այլ ձգեն՝ նա կապրի,

Երբ սէրտ ի սրտէս հանես,

Քանց մեռնիլն այլ ճար չի լինի:

 

Ա/ԾԶ

* * *

Թուխ աչք իմ կամար ուներ,

Խորվեցիր զիս հերւից ի վեր,

Սպիտակ ծոցիկ ո՞վ տեսեր,

Խակ ծըծեր, որ դեռ չէ հասեր,

Զայն իւր խակ ու մակ ծըծերն,

Որ հազար նազով սընուցեր,

Զայն ալ իմ ծոցն եմ պահեր,

Քո… մարտ չէ տեսեր,

Նանօ՜ր, նանանօ՜ռ, ծամե՜ր:

 

* * *

Աչերուս խրատ տըւի,

Քանց հազար ծընօղ՝ զաւակի,

Թ'Արե՛կ, որ ի վայր նստինք,

Աստընվորըս մեզ չի պիտի:

Աչերս այլ ի յիս ասաց,

Թ'Ես զքեզ խելօք գիտէի,

Զաղկէկն որ ի գնալ տեսնու՝

Բեր աչեր, որ զինք չի հայի:

 

* * *

Խնծորն ի ծառու ճըղին,

Դու ի քո ժամն ես քաղելու,

Բոլորդ ի չար փուշ տընկած,

Ճար չունիմ ես ի քեզ գալու,

Երթամ ես ի փըշի ղահրէն

Ու զրեհ հագնիմ կռվելու,

Գամ ես հետ փշին կռվիմ

Ու խնծոր քաղեմ խաղալու:

 

* * *

Էկան էն ղամազ մարդիքն,

Թէ՝ Բե՛ր, զքո եառն մեզ ցըցու,

Տեսնանք, թ' ի՞նչ շէնք ու սուրաթ ունի,

Որ արեր զքեզ խէվ՝ կապելու:

Իմ եառն ի լուսնի նըման՝

Թուխ ամպի միջէն է գալու:

 

* * *

Կաքւուկ մի ես երէկ տեսայ,

Շատ էրնէկ գեոր տէրն, որ ունի,

Ծոցիկն է գզած բամպկիկ

Եւ երեսն էր վարդի պլպլուկ,

Պռկիկն շաքար մազէր,

Շունչն դեղ էր շատ հիւանդի:

 

* * *

Մըտիկ մի եառուն արէք,

Զիս թողեր է՝ զով կու սիրէ,

Նման էն իրացն եղեր,

Որ փողոցն որթոտ կու տնկէ,

Գնտիր՝ չ'իր սիրեր դու զիս,

Է՞ր կաս'իր՝ «Թարկ զէն, արեկ զիս սիրէ»,

Հիմայ ես ի քեզ եկայ,

Դու կասես թէ Ինձ չի՛ պիտէ:

 

* * *

Իմ եառն այլ դուրս ելաւ,

Շորորաց, ի պաղչան գնաց,

Զձեռքն այլ ի ծառն ձգեց,

Ծառերու ճղերն երերաց,

Էրաց, թէ խնծոր քաղեր,

Իր ճերմակ ծոցիկն էրեվաց,

Այնչափ քնքուշ չ'ինք տեսեր,

Երբ տեսայ՝ նա ուշքս գնաց:

 

* * *

Իմ բարձրագնա լուսին,

Շատ բարձր կերթաս անահուն,

Շատ երթիք ի վայր իջնուս,

Շատ տեսնուս ջուխտակ եառ ի քուն,

Ով իմ եառոչն է քուն,

Չի վերնա՛ սընարքն ի գըլխուն:

 

* * *

Կարմիր իսպիտակ երես,

Շատ մեղքունք արիր, թէ գիտես,

Կուզեմ, որ սիրեմ զքեզ,

Դու կասեն, թէ՝ Մստուր եմ ես,

Երթամ հանց վկայ բերեմ,

Դու սիրու խնծորն առեր ես,

Թողեր ես շահու բազէն,

Ագռաւու ձագն կու սիրես,

Պագն երեսէտ տվեր ես,

Այդ նազերդ վո՞ր կու ծախես,

Մոխի՛րս աչերուդ վրայ,

Դու սիրու մարդն թէ գիտես:

 

Ա/ԾԷ. ՀԱՅՐ [«ՀԱՅՐԷՆ» ԿԱՄ «ՀԱՅՐ ՄԵՐ…»]

* * *

Հայր մեր, որ յերկինս ես դու,

Բարձրութիւն ի քեզ վայել է,

Ու սուրբ եղիցի անունդ,

առաքեալ է բանն ի հօրէ,

Զինչ Ահարոնի գլուխն,

Որ ծաղկանց իւղովն օծել է,

Ոչ գարունըն ջուր կուզէ,

Ոչ աշունըն թոռմելու է,

Հացգուն ծաղիկ ո՞ր տեսել,

Զարարածս շէն  կու պահէ,

Նարայ ծաղիկ ո՞վ կասէ,

Երբ նորա անուն Յիսուս է,

Նմայ օրհնութիւն յերկրէ

Ու փա՜ռք ի բարձանց վայել է:

 

* * *

Մանկտիք, ի յաճապս եկէք,

Լսեցի, լեզուս կապեցաւ,

Եկին լուկ ինծի ասին,

Թէ քո եարն զքեզ մոռացաւ,

Արցունքն ի յերեսս ի վայր

Ջուր կերթայ, լուկ յարիւն դարձաւ,

Յոր կաթեց՝ նա ծառ բուսայ,

Յուր հաւեր կայր՝ հոն թառեցաւ:

 

* * *

Երբ սէրն ի յաշխարհս եկաւ՝

Եկաւ յիմ սիրտս բնակեցաւ,

Հապայ յիմ սրտէս ի դուրս՝

Ի յերկրէ-յերկիր թափեաւ,

Եկաւ, ի գլուխըս ելաւ,

Ի յըղաղս ելաւ, թառեցաւ,

Յաչերուս արցունք ուզեց,

Նայ արիւն ի վայր վաթեցաւ:

 

Ա/ԾԸ

* * *

Տարտով եմ ու տէրտ ունիմ,

Մարդ չկայ՝ զիմ տէրտն ճանչնէ,

Կանչեմ հոտ վեր, իմ Տէր,

Իմ տէրտին տէրման դու արէ,

Այս սէ՛ր չէր, որ ինձ տուիր,

Այս՝ կրա՛կ, որ զիս կու երէ:

 

* * *

Սէր կայ, որ արթուն կու պահէ,

Սէր կայ, որ ի ժամ տանի,

Անաղօթք ի յետ կու բերէ,

Սէր կայ, որ շուկան տանի,

Յանվաճառ ի յետ բերէ:

 

* * *

Դու պինտ ու ամուր կեցիր,

Երբ սիրուն հիմն ձգեցիր,

Աչե՛ր, յէ՞ր հեղեր արիւն,

Սալ եղար ու քար կրեցիր,

Յերակ դու չանկի եղար,

Զիս ի քո փէրտէտ սազեցիր,

Ամ զարկ ու զանուղն ասայ,

Երբ ի քո կրակն երեցիր:

 

* * *

Ուներտ է ի թուխ ամէն

երեսւիտ ի բարկ արեւէն,

Շրթներտ է ի լալ ակնէն,

Ի վարդին սուլթան տերեւէն,

Յորտեղ որ կանգնած տեսնեն,

Լուք պատեն, վառեն մոմեղէն,

Զծոցիկդ այլ ի յետ բանաս,

Լուք հանես զմեռելն ի հողէն:

 

* * *

Ասես, թէ կաթով շաղւած՝

Զայտ ճերմակ ծոցիկդ, որ ունիս,

Ասես, թ' արեգակն ես դու՝

Լոյս կու տաս յամէն ալամիս,

Շէքրին քէնն դու ունիս,

Պուլպուլին ձայնով կու խօսիս,

Մուշկի փէրւարին կու տաս,

Քան զմուշկն անուշ հոտ ունիս:

 

* * *

Ա՛յ իմ ճերմակծոց կաքաւ,

Ճերմակծոց ու ծինն ի վերայ,

Քո բունդ յապառաժ վիմին,

արծւուն ահիկն ի վերայ,

Երթամ ու բազայ լինիմ

Ու կռվիմ հինչուկ լուսանայ,

Թ' ապրիմ՝ անուն մի հանեմ,

Թէ մեռնմ՝ նա յանկից անցայ:

 

* * *

Տեսայ զիմ հոգոյս հոգին՝

Քրտնած ու բաղնէվլայ,

Զինչ վարդն ի թփին…

, , , , , , ,

, , , , , , ,

, , , , , , ,

, , , , , , ,

, , , , , , ,

 

* * *

, , , , ,

, , , , ,

, , , անց կենայի,

Ձմեռն ի ձնին միջին

Կենայի, դեռ քրտնէի,

Երփ սէրն յիսնէ ելաւ,

Եօթնտակ մուշտակ կարեցի,

Ամառն ի թունտրեզերին

Կենայի՝ դեռ կու դողայի:

 

* * *

Քո գունտ ինձ գինի պիտէր,

Խմէի լուկ հարբենայի,

Ծոցիկդ՝ Ադամայ դրախտ,

Մտնէի, խնծոր քաղէի,

Յան խակ ծծերուտ միջին

Մէկ պահիկ մի քուն լինայի,

Հոգիկ մ' Աստուծոյ  պարտիմ,

Նա յայն ժամն թող գայ, տանի,

Եա՜լ, եա՜լ, եա՜լ:

 

* * *

Աս աստնվորիս վրայ

Գրօղին տնակն աւիրի,

Կածիկ մի կրակ առնէի,

Զինք ու զիր տնակն երէի,

Յամէն տարի յայս ատենս

Զով սիրեմ՝ նա զայն կու տանի,

Վախեմ՝ օր մի զիս տանի,

Կու տամ ան խելկացն որ ունի:

 

* * *

Աս աստնվորիս վրայ,

Սիրո տէրն ամ ի՞նչ կու շահի,

Ըռուպ մի վաճառ կանէ

Ու հազար դեկան կու զենի,

Ելնէ հօր ու մօր աչիչ,

Սիրելեացն ամօթն աւելի,

Թափի յերեսի ջրէն

իր ոսկի անունն աւիրի:

 

* * *

Այս աստնվորիս վերայ

Երկու բան՝ ողորմ ու լալի,

Մէկ մ' որ սիրու տէր լինի,

Մէկ մ' որ գայ գրօղն ու տանի,

Գրօղինն չէ լալի,

Որ ունի զիւր խոցն ալանի,

Լալի՝ սիրու տէր մանկանն,

Ոչ մեռած է ոչ կենդանի:

 

* * *

Մարդն, որ սիրու տէր լինի,

Քունն ի հոն ամ ի՞նչ բան ունի,

Գիշերն՝ ցերեկթւի

Ու գիշերն երերմանի,

Ամ սէրն հնցկուն պիտի,

Որ Աստուած ու մարդն հաւնի,

Թէ չէ զասանկ այլ սէրն

Շունն ու գայլն, աղւեսն այլ ունի:

 

* * *

Ծո՛յ, այս մութ ու մլար տարիս

Քէշկէ  չէր բերել մարն զիս,

Եբեր, սիրու տէր արաւ

Ու եդիր զնճիլն ի ճտիս,

Թէ քաշեմ՝ նա ցաւ կու տայ

Եւ թէ չէ՝ նա կելնէ հոգիս:

 

* * *

Ա՜յ իմ քեաֆիր,

Մի՛ վառիր յառջեւ քեաֆիրի,

Քան զկթղայ ի լի կեցիր,

Մի՛ ճապղիր ամէն ճեհելի,

Զէտ վարդ, զէտ մուրտ մի՛ լինիր,

Որ ամէն փողոցք նա բուսնի,

Նոնոֆար ծաղիկ եղիր,

Որ ծովուն յատակն երեւի,

Հազար աչք ի քեզ հայի,

Հազար ձեռք ի քեզ չհասնի,

Քո սէրտ է ծով նման,

Լողալով սիրուտ չհասնի:

 

* * *

Այս աստնվորիս վերայ

Չգտայ սրտով սիրելի,

Դարձայ խելք վերայ բերի,

Իմ բազկիկն էր ինձ սիրելի,

Քանի բազկիկս ի բանի՝

Շատ եղբայր ու շատ սիրելի,

Բազկիկս ի բանէ ընկնի՝

Ո՛չ եղբայր եւ ո՛չ սիրելի:

 

* * ***

Մարդն, որ հասրաթով լինի

Ու չուզէ անունն աւիրի,

Թող բոզէն ի զատ կենայ

Եւ գիտուն ի պէլէն չընկնի,

Ասողին լսօղ պիտի,

Խուլ իշուն զանկակ չպիտի,

Խուլ էշն յախոռն է կապած,

Խոշոր աչք ու լոյս ինք չունի:

 

* * *

Աւա՜ղ ու հազար աւա՜ղ,

Որ գալուն բախտովն եմ եղեր,

Սովուն չեմ կարեր քայլեր,

Նա կասեն, թէ՝ Գառ մ'է կերեր,

Սիրու երես չեմ տեսեր,

Կու ասեն, թէ՝ ծոցն է օթեր

Զէտ զիս զրաբախտ  մանուկ

Չեմ մնար, թէ մարն է բերեր:

 

* * *

Այսօր ինձ երնեկ տուէք,

Քան զամէն օրերս աւելի,

Իմ եարն ինձի հիւր եկեր,

Զիս երնե՜կ ու երնե՜կ ելի,

Սփռեմք ի մախմուր խալի

Ու բերեմ քեզի հարիֆնի,

Հնցկուն հարիֆնի բերեմ,

Որ ամէնն ի քեզ նմանի,

Զծովերն գինի անեմ

Ու զնաւերըն տօստուքանի,

Երբ մեք ի մէկտեղ եկանք

Նա խմենք տարեկ մ'աւելի:

 

* * *

Ասացեալ հայրէնս որ կայ,

Գրեցաւ տունս Ճէ ու Ինի,

Եա՜լ, եա՜լ, եա՜լ:

 

Ա/ԾԹ

* * *

Եկին ու բերին խապար,

Թ' ելեր է մեր տէրն ու կու գայ,

Արի՛ք, որ ի դէմ երթանք,

Զենեհար սիրտն չմնայ,

Առնունք ի յոտից հողէն,

աչւնիս դնեմք թութիայ,

Ուստի՞ բերեմ հանց աչւի,

Որ զոտից հողիկն աժենայ:

 

* * *

Ի՞նչ անեմ, կամ ի՞նչ լինամ,

Յուր տեսնում աղւոր՝ նա սիրեմ,

Թէ զյաւիտենից պատճառն

Եմ ուսել՝ ես երթամ ասեմ,

Զաղէկն այլ ի գիրկս առնեմ

Աստուծոյ երթամ ցըցնեմ,

«Զաղէկն դու՛ ստեղծեցիր,

Ինձ յէ՞ր մեղք դնես՝ թէ սիրեմ»:

 

* * *

Նաղաշ մ'զղէլէմն առեր,

Լուք զսուրաթն իր թուղթն է գրել,

Զէտ, որ ի յուներն ելեր՝

Նա ինկեր նաղաշն ու թուլցեր,

Մէկ մ' զնաղաշին նաղշածն

Է տեսեր ու հէյրան եղեր,

Ես զիմ Աստուծոյ ստեղծածն

Եմ սիրել ի ճօշքեն առեր:

 

* * *

Սիրել պիտի զայն ծաղիկն,

Որ յօձուն բերանն է բուսել,

Շատ մարդ սիրելու տէր եղեր

ի յօձուն ահէն չէ իշխեր,

Մանուկ ան մանկանն ասեմ՝

Որ զարեւուն թէրկիկն է տվեր,

Զան օձն յարեւուն հաներ

Ու զծաղկիկն ի բերնէն առեր:

 

* * *

Հայրէն մի կամիմ ասել,

Որ լսեն քարերդ անդնդոց,

Ամէնն՝ ի եարի ճօթէն,

Որ նստել է ի գիրկն յայլոց,

Ասիր դու ի քո մտին,

Թէ սիրեմ զիմն ու զայլոց,

Շալլայ մէկ մ' զքոյն սիրէ,

Ոչ լինի փորըդ գան ու խոց:

 

* * *

Ա՜յ իմ մարգարտէ շարոց,

որ յոտից մատանց հուր ու բոց,

Կրակն ըզքո մարն երէ,

Որ տարաւ երետ զքեզ այլոց,

Դատ ու դատաստան պիտէր

Ի Հոռմանց տունն ի Հայոց,

Երթ'ի դատաստան կանգնէի,

Չթողէի զքեզ այլ մարդու ծոց:

 

* * *

Աս աստնվորիս վերայ

Սէր չկայ առանց զահմաթ,

Յառաջ զշէհրն կուտեն,

Յետեւ կու խմեն զշարպաթ,

Մանուկ մ' երեսուն տարի

Պարոնաց կայնէր նա խզմէթ,

Մեծցաւ ու պարոն եղաւ

Ու հասաւ ի սրտին մուրատ:

 

* * *

Ա՜յ իմ նշենի ծաղիկ,

Ծաղկեցար ու դարձար ի նուշ,

Բերնիկդ է աղուշ-մաղուշ,

Պռնկարտ է ամրաւ ու նուշ,

Զայախն, որ յափիդ ունիս,

Նա խմէ ինքն քեզ անուշ,

Պագնեմ զբերնիդ բոլորն,

Որ գինուն հոտըն գայ անուշ:

 

* * *

Խօշ եար, ամ քեզի կասեմ,

Թէ վերու զդռնակդ ի թաղէս,

Վերու՛, ալընդան շինէ,

Որ կտրի ձանիկդ յակնջէս,

Թէ չէ կու պահեմ զճանփադ,

Կու մորթեմ զէտ ոչխրի պէս,

Պտիկ մ' յարունէդ խմեմ,

Թող հանեն զաչերն յերեսէս:

 

* * *

Հարբած եմ ու չեմ գինով,

Կու երիմ ու չեմ կրակով,

Զարկած եմ սիրու դանկով,

Կու մեռնիմ ու չեմ մուրատով,

Դու յա՛ն պտուղն ի նման,

Զինչ Ադամ կերաւ խաբւելով,

Կերաւ ի դրախտէն ինկաւ,

Ես՝ ի քո ծոցուտ կարօտով:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ կասեմ,

Մի՛ կենար դու խամ լաթերով,

Հագիր դու շարէ շապիք,

Որ կարած է սուրմէ թելով,

Հագի՛ր առջեւովս անցիր

Ու քայլէ հազար նազերով,

Յայն ժամն ինձ աղւոր թվիս,

Զինչ ելնէ որթըն խաղողով:

 

* * *

Մէհէլովդ ի վայր կու գի

Ճուկ ու մուկ ոլոր սոխախով,

Իմ եարն ալ ի դէմս ելաւ՝

Ծոցն ըլնիք կարմիր խնծորով,

Իպաք ինձ խնծոր մ'երետ,

Ես առի հազար նազերով,

Դարձաւ զայն ճուղապն երետ,

Թէ՝«Զիս խաղք արիր ցորեկով»:

 

* * *

Ես երկու եար ունէի,

Մէկն հայ էր, մէկըն՝ ջհուտ,

Զէտ հայն ի սիրել կառնէի,

Նա մտնուր ջհուտն ի կապուտ,

Ա՜յ իմ անօրէն ջհուտ,

Որ իմ սէրս ի քեզ չարար մուտ,

Ոչ սէրս ի քեզ մուտ արաւ,

Ոչ ձեռկունքս ի ծոցդ ելումուտ:

 

* * *

Մի՛ գար, մի՛ հագնիր կապուտ,

Մի՛ ճօճար, մի՛ տար թեւերուտ,

Մի՛ գար առջեւովս անցնիր,

Մի՛ կրակ վառել քո հոգուդ,

Շատ մարդ գէմ վարձք են արեր

Ու կարմունճ կապեր գետերուդ,

Մէկ վարձք որ գերուտ արայ,

Առ ի ծոցըդ վանց քո հոգուդ:

 

* * *

Յայտ լեռնէդ ի վայր գայի,

Կանչեցի, թէ՝ «Յու՞ր կայ կանանչ»:

Մէկիկ մ' այլ ինձ զայն ասաց,

Սար ու ձրո ամէնն է կանանչ,

Ով որ սրտով սէր ունի՝

Իր սրտին երակն է կանանչ,

Ով որ սրտով սէր չունի՝

Սիրտն է սեւ, երեսն է կանանչ:

 

* * *

Իմ եարին մտիկ արեք,

Զինչ հագեր՝ ամէնն է կանանչ,

Շարել մարգարտէ օղկիկ

ամենին կոճակն էր կանանչ,

Առաւ ի պահճան մտաւ,

Ջուր կերթար եզերն էր կանանչ,

Բացւել գոյնզգոյն ծաղիկ

ամենին տերեւն էր կանանչ:

 

* * *

Մանուկ ան մանկանն ասեմ,

Որ զմանկան կինն սիրէ ոչ,

Հապա ան մանկանն ասեմ,

Թէ սիրէ՝ նա պարծենայ ոչ,

Կինն է յուռի հաւատ,

Որ զԳրունն բանն գիտէ ոչ,

Սիրէ ու եղբայր ձենէ

Աստուծոյ յահէն վախէ ոչ:

 

* * *

Ա՜յ իմ մարգարտէ շարոց,

Պագ մի տուր որ մեռնիմ ես ոչ:

Ծօ՛, թուխ ու գռուզ կտրիճ,

Պաք հզար, թէ պարծենաս ոչ,

Յորժամ ի մէճլիս նստիս,

Հարբենաս, ուղղել կարես ոչ,

Զպաքն քեզ պարծանք հաշւիս

Զամօթուտ տեղն գիտես ոչ,

Տար ու բեր քամե՛կ, տար ու բեր,

Զգէշն տար, զաղեկն առ ու բեր:

 

* * *

Երբոր դու ինձ էիր՝

Ծառ կանանչ, տերեւն ի վերայ,

Գիտացիր ու այլոց եղար՝

Ձուն եկաւ, եղեմն ի վերայ,

Լինի, թէ ալվի դառնաս

Ու կենաս խելկացդ ի վերայ,

Երթամ, բարկ արեւ լինամ,

Գամ կանգնիմ կամարիտ վրայ:

 

* * *

Ասես, թէ եաղութն ես դու,

  Կամ զըմրութ, կամ ամբարինայ,

Թափած է ի քո վերայ,

Վարդէջուր հազար փիալայ,

Հոգի՛, երբ զայդ ինձ ասիր,

Նա ճերմակ ծոցս քի ծառայ,

Զկոճկիկս այլ արձակ անեմ,

Մուտ ի մէջն, յէշրաթ արայ:

 

* * *

Առին զիմ եարին սուրաթն,

Տարան Չին ու Մէչին արմաղան,

Տարան եւ ի ժուռ ծաին,

Սուրաթին նման չգըտան,

Հինգ հարիւր ու վեցհազար

Նախշարարն ի մէկտեղ եկան,

Մէկըն չկարաց գրել:

Զիմ եարին սուրաթն ի նման:

 

* * *

Խօշ եարիկ, կարե՞ս գիտել

Դու զիմ գալս քեզ գիշերով,

Եկի զքեզ ի քուն գտայ,

Պաք առի հազար համարով,

Չգիտեմ, թէ քուն էիր,

Թէ տվիր դու սրտի կամով,

Կամ խեղճ ի մտիկ բերիր,

Թէ մանուկ մ' եկիր գիշերով:

 

* * *

Կարմիր վարդ՝ կանանչ թփով,

Կանանչ թուփ՝ կարմիր խնծորով,

Քանի՜ էմկ ի մէկ հայինք,

Կամ քանի՜ երինք կրակով,

Սիրես՝ նա սիրէ սրտով,

Կշտացել եմ սուտ խաբելով,

Չես սիրել դու լի սրտով՝

Սուրբ Սարգիս Աստուած քեզ խռով: