Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Յ/Ա. ՆՈՐԻՆ ՖՐԿԱՆՆ ԱՍԱՑԵԱԼ ՏԱՂ ՀՈԳԵՇԱՀ

Տեսէ՛ք, թէ քանի՜ մարդիք

Յաշխարհէս դարտակ մընացին,

Զամէնըն յետին թողին՝

Անընչիկ ի հոն գընացին,

Ապա, օր մի քեզ տիրէ՛,

Որ ասես ես չեմ հողացին,

Ջանա ու բարի գործէ՛,

Որ յանդէնն չի լինիս յետին:

 

* * *

Աստուա՛ծ, որ զերկիր արեր

Ու զերկինս դու հիմնեցուցեր,

Ի յոչընչէ մարդ ստեղծեր

Ու հոգով, նա՜յ, զարդարեցեր,

, , , , ,

Ու բանիւ քո ամրացուցեր,

Հոգի զգաստութեան տըւեր՝

Ի մեղաց ի յետ քաշեցեր:

 

* * *

Մի՛ մեղաց հետ կենար, դի՛ր

Ըղորդ հետ Աստուծոյ նըւէր,

Զինչ ահեղ անուն յիշէ,

Որ անդէնըն լինի քեզ թեր,

Իւր ձեռքն ի յերկինք

երկինք , , , , ,

 

Յ/Բ

* * *

Առակաց բանքս է հրաշալի,

Երգողն է սուրբ եւ պանծալի:

Րաբունեաց րաբուն բարի,

Որոյ Վարդան անուն կոչի,

Հրեշտակաց պար օրինի,

Առաքելոց աթոռ նստի,

Եւ աներեկ յօրն որ լինի,

Մեզ բարեխօս առ Տէր լինի:

 

* * *

Աշխարհի առակ լինիս

Եւ ի շահուն տեղն զեն բերիս,

Առակ, նշաւակ լինիս,

Յանկարծակի յորոգայթ մտանիս,

Նման առաջին մարդոյն

Միոյ տեղն՝ յամէնէն դու զրկիս,

Ամօթ դու քեզի բերես,

Կենդանեաց մէջն խաղք լինիս:

 

* * *

Գիշերն չունիմ դադար,

Եւ ոչ լինիմ ես հանգիստ ի քուն,

Կու լամ ու կու յիշեմ զինքն,

Չի մնար յիմ երեսն գուն,

Յերբոր դմակն տասնում,

Կու լինիմ սահուն, երերուն,

Վախեմ թէ մնամ հասրաթ

Եւ մեռնիմ դմակին կարօտուն:

 

* * *

Պարոնն հանցեղ պիտի,

Որ նստի ի դէմ դմակիս,

Չէ գիտէ բնաւ իսկի,

Թէ ինչ տի գայ ի գլուխ գայլիս,

Անզերծ որոգայթ ընկնիս,

Որ բնաւ իսկի չազատիս,

Աւա՜ղ, զօրերըդ ասեմ,

Որ մեռնիս դու ի յայս այգիս:

 

Յ/Գ. ԵՒ ԱՍԱՑ ԱՂՋԻԿԸՆ ԿԱՖԱ ԸՆԴ ՄԱՆԿԱՆՆ

Ես խիստ կու սիրեմ զքեզ,

Վանց սիրոյ ես առ քեզ եկի,

Քեզ բազում խիլաթ պիտէր,

աչերուտ սիրտըս կու այրի,

Ուրախ կեցիր զանց սըրտիս,

Որ եւ ես ըզքեզ սիրեցի,

Եւ այլ մի զատէր քէնէ,

Թէ չէ՝ ինձ մեռնել կու հասնի:

 

Մանուկն ասէ

Հա՜յ իմ ողորմ ու սիրուն,

Զերդ հարբած եղա քո սիրուն,

Ասի թէ՝ Այս ի՞նչ բան է,

Պէկուման ինձ լոյս կու ծագէ,

Իմ սիրտըս կրակ լըցեր,

Քո գալովըդ զիս լափեցիր,

Արե՛կ, թէ խոցեալ ես դու,

Լուս էիր, առ մեզ ծագեցիր:

 

Աղջիկն պատասխանեաց, թէ՝

Ես զքեզ ի հոն սիրեցի,

, , , , , իր,

Որ դուստրն թագաւորին

Իմաստիւք բանիւք կապեցիր,

Լեզուտ հրեղէն քաղցր է,

Եւ զհոգիս առ քեզ գըրեցիր,

Հոգիս ելած էր, դարձաւ,

Զիմ սիրտըս ի հետ քեզ գիտացիր:

 

Յ/Դ

* * *

Ելա՜ւ աշնան քամին՝

Ծառերտ յիմացան,

Կանաչ տերեւ ունին՝

Դեղին դառըձան,

Անկաւ զահ մի տերեւն՝

Ի վար թափեցան,

Ա՜յ վա՜հ եւ զծառն ու տերեւն,

Որ բաժնեցան:

 

* * *

Լսէ՛, աղբար, լսէ՛, աղբար,

Խատադիդ ազ բլբուլ ու գուլզար,

Թէ վարդ կուզես՝ քեղալ պիտի,

Մալայմատհայ վու ջաւրի խար:

 

* * *

Թէ գան՝ զքո շապիքտ ուզեն,

Մի՛ ասել չէ, դու հան ու տուր,

զի բահրէ գօհարէ մա'նի

Ֆադա քուն ջուբայ վու դաստար:

 

* * *

Ջօհարն տաս ու ուլն առնուս,

Զէհէ սառաֆ ու բազրկան,

Նայ շարմ ազ քաս, նայ թարս ազ հաղ

Միայնի աշըղան յըղիար:

 

* * *

Դարտակ ձեռօք ի շուռ կու գաս,

, , , , , կու ծծղաս,

Է՜յ ղաֆըլ չի , , , , ,

, , , , , դարին բազար:

 

* * *

Քաղ , , , , ,

, , , , , են ոսկու ձէն առել ամիր

, , , , ,

, , , , , դար ու ազ թռառ:

 

* * *

, , , , , հարցնուլ չես ի , , , տդել

, , , , , ըռահ րայ քի դայիմ ուս , , ,

, , , , , չէս չասեմ Քրիստոս Աստուածն , , ,

, , , , , բերեմ ազ դաստար:

 

Յ/Ե

* * *

Այս օրիկըս նոր, այս արեւըս նոր, թագաւորըս նոր,

իմ պարոնիս մանկտիքս են հնազանդ,

Այս ազատ մանկտիք են պատերազմի,

Դուռըն շողկտուր ի կալօն ել արեգական,

Հայոց հայրապետ սուրբ լուսաւորիչ՝ երեկ, խաչ իհան

Ու օրհնեց մեր նոր թագաւոր:

Օրհնեց թագաւորն ու զիր կիսարոսն,

Ալ պազի մանկտիք՝ օր կային հաւսար ի բոլոր,

Մար ըզՄարիամ՝ սուրբ Աստուածածին՝ էրէկ խաչ իհան

Ու օրհնեց մեր նոր թագուհին,

Օրհնեց թաուհին ու իր հայրսընկքաորս,

Ալ պազի կուսանք՝ օր կայինհաւսար ի բոլոր:

Հրեշտակն էրկնուց անցեր ու օրհնէր, անցէր ու օրհնէր

իմ պարոն թագաւոր իր վաճառն,

Հրեշտակ օրհնելով, մանկունք գովելով,

Ճո՛րտ, առ ու քալէ իմ պարոն,

Ընկել քէ բաժին, ընկել քէ բաժին:

 

Յ/Զ. ԱՌԱԾՔ ՆԱԽՆԵԱՑ

* * ***

Այն օրն, որ ի մօրէ կու ծնանէիր,

Ամէն ուրախանային, դու լայիր,

Էնց բան արա, որ այն օրն, որ մեռանիս,

Ամենեքին լան, դու ուրախանես:

 

* * *

Մարդն հոգի է ու լեզու,

Եւ լեզուն հոգոյն չարկամ է,

Թէ զհոգիդ կուզես՝

Զլեզուդ պահէ:

 

* * *

Թէ տասն խօսք բարի գիտես,

Դու զինն խօսեաց, զմին պահէ,

Թէ խօսք շատ գիտենաս՝ քիչ ասա,

Զմէկն հարիւր մի՛ ասել,

Զհարիւրն՝ մէկ ասա:

 

* * *

Խօսքն մօտ գիտնաւորն՝ մեծ է,

Վասնզի յերկնից եկաւ,

Իսկ դու թեթեւ մի՛ բռներ,

Զխօսքն գիտութեամբ պարտ է դաս ասել,

Ոսկով կշռել եւ ապա խօսել:

 

* * *

Լեզուն ճուղ ունի քան զօձու,

Զմէկն մարգարիտ կու թափէ,

Զմէկն՝ ժահր:

 

* * ***

Ի սեւ ամպոյն եւ ի խելայեղ մարդոյն մի 'վախենար,

Այլ՝ ի սպիտակ ամպոյն

Եւ ի խելօք մարդոյն:

 

* * ***

Բռնութեամբ բան ի հուն չելանէ,

Այլ կակղութեամբ օձն ի ծակէն ելանէ: