Ա/Ի.
ՏԱՂ
ՍԻՐՈՅ
*
*
*
Ա՜յ
իմ
խորոտիկ
եարուկ,
Աճապ
դուն
ու՞ր
կերթաս,
կու
գաս,
Գիտեմ
իմ
խաթրին
համար,
Դուն
ի
մեր
թաղըն
կու
կենաս,
Նստեր
ես
շապիք
կու
նախշես,
Ի
վերաս
դու
կու
ծախես
նազ,
Անչափ
տի
գովեմ
զքեզ,
Չուր
աչերուցըդ
պագ
մի
տաս:
*
*
*
Հագեր
ես
քէմխա
կապայ,
Ֆէրէֆէտ
զէրպապ
սէրասար,
Որ
տեսնում՝
տի
գանկատիմ,
Թէ
իմ
եարն
ինձ
պագ
մի
չի
տար:
*
*
*
Կուզեմ,
որ
սիրեմ
զքեզ,
Լուկ
ի
մեր
մէջն
կայ
ղամազ,
Երթամ,
աղաչեմ
զԱստուած՝
Ղամազին
իգայ
պատուհաս:
*
*
*
Հանցեղ
եմ
ի
քո
սիրուտ,
Զինչ
քաղցած
հաւն
երթայ
ի
կուտ,
Վախեմ,
թէ
բռնես,
մորթես,
Որ
մատաղ
երթամ
արեւուտ:
Ա/ԻԱ.
ՏԱՂ
ՍԻՐՈՅ
*
*
*
Դուն
ծառ
ես
նարընճենի,
Քեզ
հազար
անուն
կու
պիտի,
Ճղեր
ցած
ու
բարձր
ունիս,
Մէկ՝
ծաղկի,
մէկ՝
ծաղկաթափի:
*
*
*
Դու
ծառ
ես
բերթի
նման,
Հաւն
իքո
վերայ
չանցանի,
Ոսկի
կայր
ի
քո
միջին,
Ոսկերիչն
ի
ներս
կու
բանի:
*
*
*
Ծառայ
ոսկերչուն
մեռնիմ,
Որ
զոսկին
ի
բան
կու
պահէ,
Արե՛կ,
քեզ
խրատ
մի
տամ,
Եւ
խնդրեմ
խրատ
մ'
ի
քենէ:
*
*
*
Արի՛ք,
ի
ծովափն
իջնունք
Ու
ձկներ
բռնինք
վարամով,
Առնունք
ու
ի
տուն
տանեմք,
Խորովեմք
զինքըն
կրակով,
Ձկներն
ինձի
հանց
ասին,
Թէ՝
Լցուաւ
սիրտըս
կրակով,
Երբ
ես
արեւուս
ելայ՝
Թող
ցամքի
զինչ
գետ
կայ
ու
ծով:
*
*
*
Քանի
դու
որ
ինձ
էիր՝
Նայ
գարնան
շաղիկն
ի
վրատ,
Երբ
դու,
որ
յիսնէ
դարձար՝
Ձիւն
երեկ,
եղեմն
ի
վրատ,
Երթամ,
բարկ
արեւ
դիպնամ,
Գամ,
կանգնիմ
ի
կամրիտ
վերայ,
Լոյս
ածեմ
ի
վերայ,
Որ
սաստիկ
ձիւնն
վերանայ:
Ա/ԻԲ
*
*
*
Իմ
կարճ
ու
բոլոր
ճուպա,
Բարունակ
թեւերտ
ի
վերայ,
Ծըծերտ
է
լուսնի
խաղող,
Կուզ
կապեր
կրծոցիտ
վերայ,
Աչերտէ
Սպերու
բազայ,
Երեսվիտ
է
բարկ
լուսընկայ,
Քրտինք
երեսէտ
ի
վայր՝
Մարգարտէ
հատեր
կու
ցօղայ:
*
*
*
Հա՜յ
իմ
ճերմակծոց
բազա,
Ճերմակծոց
ու
ծինն
ի
վերայ,
Քո
բունդ
ապառաժ
քարին,
Արծըւին
ահիկն
ի
վերայ,
Երթամ,
քաջ
արծիւ
լինամ,
Գամ,
կռվիմ
հինչուկ
լուսանայ,
Լուսըն
գայ,
բարի
բերէ,
Ու
ամէն
չարըն
դիւրանայ:
*
*
*
Դուն
ալ
ես
նստեր
հուտայ,
Ես
հուսայ՝
խելքըս
կու
գնայ,
Կամ
ե՛լ
ու
արի՛
հուսա՛յ,
Ու
թէ
չէ՝
ե՛լ
այտի,
գնա՛:
*
*
*
Գիշերս
ես
ի
դուրս
ելայ,
Թուխ
ամպեր
'ւ
անուշ
կու
ցօղայ,
Իմ
եարն
այլ
պառկած
տեսայ՝
Շատ
շապկանց
ու
բաղնէլվայ,
Ոտունքս
առ
ու
դիր
արի,
Թէ
մտնեմ
ի
ծոցըն
նորա,
Զգլխարկն
այլ
ի
վեր
իկալ,
Թուխ
աչօքն
արաւ,
թէ՝
«Գնա՛,
Գնա՛
ու
այն
պահն
եկո,
Հաւ
ի
քուն,
որ
մարդ
չիմանայ,
Սեւ
օձն
ի
ծոցիս
ունիմ,
Չիմանայ,
քեզ
ղաստ
կու
ջանայ,
Դառնայ
արեւէտ
հանէ,
Ու
մանկան
արիւն
մտնէ
նա,
'Ւ
ինձ
նոր
տէրտէր
լինայ,
Որ
սիրտս
սիրուտ
հասրէթ
կու
մնայ»:
*
*
*
Ժամ-ժամ
կու
գայ
ի
վերայ,
Թէ
ասէ՝
Եկո՛,
ծօ՛,
տղա՛,
Երթամ
գամ
զալէմս
ի
շուրջ,
Գամ
ի
ձեր
դուռըն
պէպէֆայ:
*
*
*
Ժամ-ժամ
կու
գայ
ի
վերայ,
Որ
ելնում
կանչեմ,
թէ՝
Ու՞ր
է
նա,
Ն'
ալվայ
երեսիս
ջըրէն
Կու
վախեմ,
թէ
մարդ
իմանայ:
Ա/ԻԳ
*
*
*
Ես
տըղայ
ու
դուն
տըղայ,
Սիրվելուն
ատենն
է
հիմայ,
Եկո՛,
որ
սիրենք
զիրար,
Որ
ամմէն
ալէմս
իմանայ:
*
*
*
Միջկունքդ
ի
յաղեր
նման,
Քանի
որ
քաշեմ՝
նայ
կու
այ,
Երկուքս
ի
մէկ
մահալլայ,
Նա՝
ի
յիս
կարօտ,
ես՝
ի
նա:
*
*
*
Քո
ծիծտ
է
խաղող
նման՝
Արարեր
կըրծոցդ
ի
վերայ,
Քո
ծիծտ
առաւօտ
նըման,
Քանի
յետ
բանամ՝
լուսանայ:
*
*
*
—
Հա՜յ
իմ
արծաթէ
գուբայ,
Մարգարտէ
ծածկոցն
ի
վերայ,
Աճափ,
ամ,
ես
ի՞նչ
անեմ,
Որ
քո
տէրն
զքեզ
ինձի
տայ:
—
Իմ
տէրն
զիս
քեզ
չի
տար,
Միթէ
քեզ
պարտատէր
լինայ,
Թէ
կարճ
ես
ու
ղայրէթվոր,
Նայ
այս
խօսք
քեզ՝
զինչ
վարիչ
կայ,
Այն
որ
կայ՝
շատ
էգտ
պիտի
Կամ
մտօք,
որ
զայս
գիտենայ,
Կամ
մորվագալի
կտրիճ,
Որ
գլուխն
անցած
լինենայ:
*
*
*
Այս
գիշերս
ի
դուրս
ելայ,
Թուխ
ամպեր
'ւ
անուշ
կու
ցօղայ,
Զիմ
յարն
այլ
պառկած
տեսի,
Ու
կանանչ
եօրղանն
ի
վերայ,
Ոտկունք
առ
ու
դիր
արի,
Թէ
մտնեմ
ի
ծոցըն
նորա,
Նա
զգլխակն
ի
վեր
իկալ,
Թուխ
աչօքն
ասաց,
թէ՝
«Գնա՛,
Սեւ
օձն
ի
ծոցիս
ունիմ,
Զքեզ
տեսնու
'ւ
ինձ
ղաստի
ջանայ»,
Հառչելէն
ի
յետ
դարձայ,
'Ւ
ու
գովեմ
զսուրաթըն
նորա:
*
*
*
Շատ
պատկեր
ի
քո
սուրաթտ,
Աննման
զէտ
քուկըն
չկայ,
Հանց
աղվոր
պատկեր
ունիս, , , , ,
, , , , , ,
Ա/ԻԴ
*
*
*
Եկին
ու
խապար
բերին,
Թէ
Մըսրա
քարերն
ի
ճօհար,
Հայրք
եւ
եղբայրք
իմ
սիրուն,
Մտնուլն՝
հեշտ,
ելնուլն
է
դժար:
Ա/ԻԵ
*
*
*
Կանչեմ,
ալանի
կանչեմ,
Յուր
իմ
ձայնս
հասանի,
Թող
աւազանի
ծնունդ՝
Ի
սիրոյն
պէլան
չանկանի,
Սէրն
այլ
ոտք
ու
ձեռք
ունի,
Շուրջ
կու
գայ
զէտ
զհարամի,
Եկէ՛ք
զհարամիս
տեսէք,
Հարամիս,
որ
նետ
մի
չունի,
Անթուր,
անասպար
եկեր,
Անգրօղ
զհոգիս
կու
տանի,
Չեմ
գիտեր,
թէ
տամ
զհոգիս,
Թէ
պահեմ
այլցեղ
գրօղի:
*
*
*
Կեօզե՛լ,
դուն
հերիք
արա,
Քո
սիրուն
հոգիս
կու
քակտի,
Արի՛,
որ
հետրաց
երթանք,
Այս
աշխարհս
մեզ
չի
պիտի,
Երթանք,
յայլ
աշխարհ
կենանք,
Որ
անվախ
մնանք
եւ
ալանի,
Քանի
որ
տեղս
ահով
կենանք
Եւ
դողով,
թէ
ի՞նչպէս
տի
լինի:
*
*
*
Քան
զեկեղացոյ
կամար
Քո
ուներտ
ի
վեր
կու
քաշի,
Քան
զսէրն
քաղցրիկ
պտուղ
Աստւորս
չաւտամ,
թէ
լինի,
Շաքարն
նշով
խառնած՝
Մօտ
ի
սէրն
դառն
է
ու
լեղի,
Սիրու
տէր
ես
եղայ
Եւ
սիրու
եմ
ճորտ
ու
գէրի:
*
*
*
Մօտ
իմ
եարն
մի՛
կանգնիր,
Թէ
հազար
ես
ինձ
սիրելի,
Ինձի
հանց
դիժար
կու
գայ,
Քանց
հոգոյ
ելնելն
աւելի,
Հեռի
ու
հաշայ,
ի՛մ
եար,
Հօր
որդոյն
խաթա
չի
ելնի,
Երկա
ու
սիրտ
ի
փորն
Խայաք
կու
տանի:
*
*
*
Մարդն,
որ
սիրու
տէր
լինի,
Իւր
սիրուն
ճարակ
չի
լինի,
Երթայ,
գերեզման
փոր
շինէ,
Ինքն
ի
մէջ
մտնու
կենդանի:
*
*
*
Զինչ
մէկ
մ'
որ
ի
նաւ
նստի,
Զաչք
ածէ,
թէ
ուստի՞
գայ
քամի,
Կամ
թէ
ցամաքիս
վերայ
Կու
դիպի
հազար
դիժարի,
Երթամ,
աղաչեմ
զԱստուած,
Որ
դիհաց
մի
հանէ
քամի,
Այս
մըթանս
լոյս
մի
տայ,
Մեզի
լոյս
աշխարհ
մի
տանի:
Ա/ԻԶ
*
*
*
Փնճիկ
մ'
ըռեհան
ես
դու,
Զքեզ
ամեն
նազով
սնուցած,
Եկիր,
ի
դիմացս
ելար,
Կա՛մ
սիրէ,
կա՛մ
թող
զիս
ի
բաց,
Ինձի
խօշ
եար
չէ
պակաս,
Կամ
գարնան
ծաղիկ
դիմաբարձ,
Սրտիկս
այլ
զքեզ
ուզեց,
Այլ
ինձի
խօշ
եար
չէ
պիտած:
*
*
*
Ասես,
թէ
Լէյլին
ես
դու,
Ես՝
Մէճլուն՝
ի
հետ
քեզ
ի
լաց,
Ծովու
նմանակ
ես
դու,
Ես՝
ճերմակ
հաւուկ
ծառուած,
Եկի,
թէ
խմեմ
ջրիկ,
Ու
ծովուն
ալին
զիս
եթաց,
Ալի՛,
անհաստատելի,
Հա՛,
կերթամ
ծովու
ծառուած:
*
*
*
Մէկ
մարդ
զփէտայն
ունի
Ու
վարդին
զտակն
կու
փորէ,
Պիւլպիւլն
ի
վարդին
սիրուն,
Սէրկէրտան
ի
դէմ
կու
բերէ,
Վարդն
ալյ
ի
թփին
միջին,
Սուտ
ի
քուն
ու
զայն
կու
լսէ,
Դարձեալ
պատասխան
ետուր,
—
Զքո
աղէկն
Աստուած
վճարէ:
*
*
*
Աշխարհս
այլ
ամ
ի՜նչ
ողորմ,
Երբ
հարուստն
տառպելանայ,
Թողու,
օտարութիւն
երթայ,
Իւր
ամէն
շնորհքն
վերանայ:
*
*
*
Պիւլպիւլն
ի
վարդին
սիրուն,
Ֆիրեատ
ու
տօստ
կու
կանչէ,
—
Քան
զիս
պզտիկուկ
ծագուկ
Հաւ
մի
զիմ
ղուսան
չի
քաշէ,
Տարին
տասներկու
ամիս
Փուշն
զիմ
մորթիս
կու
ծակէ,
Զէտ
զվարդն
ի
թփին
բերեմ,
Նայ
էպլեհն
կու
գայ,
կու
քաղէ:
Ա/ԻԷ.
ՏԱՂ
ՍԻՐՈՅ
*
*
*
Զիմ
եարն
յիսնէ
զատեցին,
Թառմեցայ
զէտ
վարդի
տերեւ,
Տարին
յայլ
երկիր
հանին,
Չի
ցաթեց
իմ
սիրտն
այլ
արեւ:
*
*
*
Իմ
հոգուս
հոգի,
իմ
եար,
Քանի
քո
քովէդ
գնացի,
Հոգիս
ի
մարմնոյս
ելաւ,
Ի
մահուն
դուռն
գնացի,
Վաղվընէ
ինչուր
իրիկուն՝
Կու
լայի,
զքեզ
կուզէի,
Գիշերն
ինչուր
լուսանայր՝
Քու
սիրուդ
ես
քուն
չունէի:
*
*
***
Ի՛մ
եար,
քու
արեւդ
ասեմ,
Քեզի
սէր
կայ
ի
մէջ
սրտիս,
Ասե՛մ,
չամաչեմ
այլ
ես,
Կու
սիրեմ,
որ
կէլնէ
հոգիս:
*
*
*
Իմ
եարս
է
հագեր
քթան,
Երդեցովն
եկեր
սուտ
ի
բան,
Գիտեմ,
թէ
ի
բան
եկեր,
Նայ
եկեր
հոգուս
հոգէհան:
*
*
***
Ձեր
տունն
ի
բանէ
եկի,
Զքեզ
տեսայ՝
բանըս
մոռացայ,
Ոտկունքս
ոչ
ի
յետ
կերթայ,
Ոչ
յառաջ,
սէրկէրտան
եղայ,
Ես
քեզի
հազար
ծառայ,
Ի՞նչ
արիր,
որ
հնցկուն
եղայ,
Շատոց
սիրոյ
տէր
էի,
Թ'
ի՜նչ
դիժար
էր
այս
տարպայ:
*
*
*
Մեռնիմ
քու
չարին
փոխան,
Հանց
հաշուիմ՝
մարըն
չէ
բերեր,
Ով
քեզի
ծանօթ
եղեր՝
Զարեւուն
թարկիկն
է
տվեր,
Ինձի
կիւճամ
յէ՞ր
կանես,
Յերկընուցըն
գեմ
չե՞ս
իջեր,
Հազար
մարդ
վկայ
ունիմ՝
Հողեղէն
մարն
է
զքեզ
բերեր:
*
*
*
Յու՞ր
էր,
որ
սիրեցաք
զիրար,
Դու
ինձ՝
մեղր
'ւ
ես
քեզի՝
շաքար,
Հիմայ
ի՞նչ
տեսար
դու
յիս,
Որ
դարձար
զէտ
երկաթ
ու
քար,
Զինչ
որ
չար
աչկունքն
արաւ՝
Թող
կուրնայ
ու
դառնայ
խաւար,
Հիմայ
չի
սիրե՞նք
զիրար,
Զրուցէ՛,
խռով
մի՛
կենար:
*
*
*
Գիշեր
ու
ցերեկ
կու
լամ,
Չի
կտրի
աչերս
ի
լալու,
Իմ
եարն
ի
ծոցէս
ելեր,
Ու
երես
դրեր
գնալու,
Ձեռկունքս
այլ
ի
յինք
տարայ,
—
Բռնելու
եմ,
չեմ
թողելու,
Զերդումն
ի
բերանն
էառ,
Գնալու
եմ,
չեմ
կենալու:
*
*
*
Երթամ,
աղաչեմ
զԱստուած,
Որ
ինձ
տայ
աղաւնու
թեւ,
Թռչիմ
'ւ
ի
հաւան
ելնեմ,
Իմ
եարին
երդեցն
ի
վերեւ,
Աչիչս
այլ
արցունք
թափեմ,
Զէտ
թաթաւ
ու
զէտ
զանձրեւ,
Իմ
եարն
այլ
ի
դուրս
ելեր,
Կարմրեր
զէտ
վարդի
տերեւ,
Իջնում
ու
պագիկ
մ'
առնում,
Զդնչին
ներքեւն
ու
վերեւ:
*
*
*
Մահալովդ
ի
վար
կուգայի,
Ես՝
առջեւ,
իմ
եարս՝
ի
յետեւ,
Այլ
գայի
'ւ
այլ
կանգնէի,
Որ
գար
իմ
եարս,
ինձ
տար
բարեւ,
Բարեւ՜
ու
հազար
բարեւ՜,
Արեգա՛կ,
իմ
լո՛յս,
իմ
արեւ՛:
Ա/ԻԸ.
ՏԱՂ
ՍԻՐՈՅ
*
*
*
Մահալովդ
ի
վար
կու
գայի
Ճուկ
ու
մուկ
հազար
սոխախով,
Լուկ
եարս
ալ
ի
դէմ
ելաւ,
Ու
բարեւ
երետ
շօհրաթով,
Բռնեցի
ու
պինդ
պագի
Երկու
երեսն
խիստ
կարօտով,
Կերթար
ու
կասէր
լալով,
Թէ՝
Ի՜նչ
խաղք
եղանք
ցորեկով:
*
*
*
Տեսայ
իմ
հոգուս
հոգին՝
Զարդարեր
ու
կերթար
ի
ժամ,
Ես
այլ
ի
դիմացն
ելայ,
—
Ու՞ր
կերթաս,
քո
ժամն
է
հարամ,
Եկո՛յ,
ինձ
պագիկ
մի
տուր,
Քեզ
համար
ես
կանգնիմ
ի
ժամ,
Աղօթք,
աղաչանք
անեմ,
Մինչեւ
քո
ծոցուդ
տիրանամ:
Միջկունքդ
աղեղան
նման,
Քանի
յիս
քաշեմ՝
նայ
կու
գայ,
Քո
ծիծդ
է
խաղող
նման,
Որ
առեր
կրծոցդ
ի
վերայ:
*
*
*
Ես
ծիծըռնիկ
պիտէի,
Բունս
ի
ձեր
տունն
դնէի,
Ձագ
հանէի,
ծըռվըռայի,
Քո
սիրովդ
կիշտանայի:
Ա/ԻԹ
*
*
*
Քո
սէրն
է
անգին
ղումաշ,
Ի
վաճառ
վասն
քեզ
եկա,
Տվի
զարեւուս
թարկիկն,
Ի
վերայ
ծովուս
նաւեցայ,
Է՜,
եար
ինձ
բարիս
առնուս,
Նաւս
ունի
զիս՝
առ
քեզ
կու
գայ,
Իմ
մէկն
հազար
եղաւ
Այն
պահուն,
որ
զքեզ
տեսայ:
*
*
*
Գիշեր
ու
ցերեկ
կու
լամ,
Աճապ
իմ
եարն
կու
լսէ՞,
Այնչափ
ողորմիկ
կու
լամ՝
Աչերուս
արիւն
կու
կաթէ,
Այն
իմ
հեռացեալ
վարդուն,
Որ
ինձի
խապար
մի
բերէ,
Հաշուիմ՝
զիմ
ելած
հոգիս
Դարձուցեր
'ւ
ի
յիս
կու
բերէ:
*
*
*
Ով
զիս
կտրատէ,
մորթէ,
Քարկոծէ՝
իմ
կէս
հախն
չէ,
Աչերս
ի՞նչ
տեսաւ
ի
քեզ,
Որ
իմ
սիրտս
կու
սիրէ
զքեզ,
Քոնն
ամ
ի՞նչ
պատճառ
կու
ձգէ,
Թէ
քու
սիրտն
զիս
չուզէ,
Նա
պէզար
է
իմ
սիրտս
ի
քէնէ:
*
*
*
Ի՞նչ
անեմ,
կամ
ի՞նչ
լինիմ,
Տէր
չունիմ,
որ
գա
զիս
ձէնէ,
Ոչ
ունիմ
համբերութիւն,
Որ
լռեմ
սահաթ
մ'
ի
քէնէ:
*
*
*
Հանցեղ
եմ
ի
քո
սիրուտ,
Զինչ
ամառ՝
ծաղիկն
ի
ջրէ,
Եղջն
ի
յերկինքն
ի
վեր
Պաղատէր,
թէ՝
Կաթ
մի
կաթէ:
*
*
*
Դաւիթ
մարգարէն
հրամայեաց,
Թէ՝Չարկամ
ունիս,
նա
սիրէ,
Զձեռքն
բռնէ
ի
տունդ
տար,
Աստուծոյ
բրաով
զնա
պատուէ,
Գաւաթ
լից,
ի
ձեռքն
տուր,
Իր
լեզուովն
զինք
անիծէ,
Աստուած
զտունդ
շէն
պահէ,
Զքո
չարկամն
գլխվրէ:
*
*
*
Ով
ձուկ
ու
գինի
ունի
Ու
խումար
մարդուն
խնայէ,
Թող
մուկն
իր
կարասն
ընկնի,
Կատուն
զիւր
ձկնակն
աւիրէ:
*
*
*
Կացինն
ի
մորենն
ինկեր,
Զծառերուն
տակն
կու
խազէ,
Ծառերն
ալ
ի
խօսք
ելան
—
Ի՞նչ
անենք,
որ
կոթն
է
մենէ:
*
*
*
Քո
վունովն
ինձ
գինի
պիտէր,
Խմէի
ու
հարբենայի,
Քո
ծոցտ՝
Ադամա
դրախտ,
Մտնէի,
խնծոր
քաղէի,
Քո
երկու
ծըծամիջին
Պառկէի
ու
քուն
լինէի,
Ան
ժամն
ես
հոգի
պարտի
Գրողին,
լուկ
թող
գայ,
տանի:
*
*
*
Աչե՛ր,
ծարուրեմ
զքեզ,
Կրակեմ,
որ
մարդ
չի
նայիս,
Լեզուա՛կ,
կտրատեմ
զքեզ
Գուլ
դանակով,
որ
այլ
չխօսիս,
Սրտի՛կ,
դանկտեմ
զքեզ,
Արունին
մէջն
թապըլտիս,
Երբ
սապռու
համբեր
չունիս՝
Սիրոյ
տէր
ամ
յէ՞ր
կու
լինիս:
*
*
*
Պիտէր
ինձ
հազար
մաքի,
Հազարին
եաթաղն՝
ապեկի,
Պիտէր
ինձ
հազար
ջորի,
Ու
հազարին
բեռն
ալ
ոսկի,
Պիտէր
ինձ
ծովեր
գինի
Ու
նաւերդ
ինձ
տօստօքանի,
Իմ
եարն
ալ
ի
քովս
ըլնար,
Խմէաք
տարեկ
մի
քանի:
Ա/Լ
*
*
*
, , , , , , , , , , ,
, , , , ,
կարմիր
խնձորով,
Որ
անցաւ
տարաւ
գոգով,
Որ
ծոցով՝
թող
երթայ
բարով,
Ես
անցայ
ու
մէկ
տարայ
Կանչեցին,
«Տարաւ
ճղերով»,
Նալթն
յաչերուդ
վերայ,
Զիմ
թարկիկն
է՞ր
տուիք
շուտով:
*
*
*
Գիշերն
ի
մօտ
յի՛ս
արի,
Զիմ
օթեւան
քեզ
ցուցանեմ,
Բանամ
զիմ
սրտի
կոճակն,
Ներս
մտնիս,
դառնամ
խբուցեմ…
*
*
*
, , , , , , , , ,
, , , , , , , , ,
, , ,
դռնովն
անցնիմ
Ու
տանիմ
զոտքունքս
էլ
ի
քաշ,
Թո՛ղ,
որ
պագնեմ
զքո
երեսն,
Թող
եղնէր
հազար
թուր
ի
քաշ,
Հազար
ղարավաշ
ունիս,
Ես
կու
գամ,
կեղնեմ
քեզ
ֆռաշ:
*
*
*
Քո
ծոցն
է
Մսրոյ
դուքան,
Քո
ծըծերն
է
Եզդի
ղումաշ,
Եդամ
բազըրկան
եղնիմ,
Գամ,
գնեմ
զղումաշն
ի
պալաշ:
*
*
*
Աղկէկ
մի
վերին
թաղէն
Կու
կանչէր,
«Պագիկս
է
պալաշ»,
Ձէնն
ի
վանորէքն
անկաւ,
Հաբեղնին
կապեցին
ղզըլպաշ,
Շատ
ոտք,
շատ
գլուխ
կոտրաւ,
Շատ
վեղար
մնաց
թերընմաշ,
Հանցեղ
մեծ
ջարդում
եղաւ,
Որ
արունն
տարաւ
զլաշ,
Յէն
շատ
հեծելի
մէջէն
Երկու
հաբեղյ
ելան
պաշ,
Եկան
ու
յիրար
առին,
Կռվան,
երկուսն
ելան
լաշ,
Սէֆիլ
ի
մեջէն
փրթաւ,
Նայ
ելաւ
էլ
կանչեց՝
«Շպա՜շ,
Իրնիկ
ինձ
հազար
բերան,
Իմ
եայրըն
մնաց
ինձ
պալաշ»:
*
*
*
Հա՜յ
իմ
պօղվատէ
ուրաք,
Ես՝
թաց
փէտ,
զիս
առեր՝
տաշ,
Սիրես
զիս՝
շուտով
սիրէ,
Հան
հոգիս,
յետ
քեզ
ի
քաշ:
*
*
*
Հա՜յ
իմ
ֆռանգի
ղումաշ,
Ես
քանի
գամ
յետ
քեզի
քաշ,
Աշուն
էր,
եղավ
գարուն,
Դուն՝
ի
ա՛յլ
դարձար,
ես՝
ի
մաշ:
*
*
*
Աստուած
է
ստեղծեր
զվարդն
Ու
տւեր
փուշն
ի
ամանաթ,
Արի
թէ
քաղեմ
զվարդ,
Նայ
կանչեց
փուշըն՝
«Ֆրիա՜թ»,
Ծօ՛,
էդ
ի՜նչ
սէր
'ւ
էդ
ի՜նչ
հաւատ,
Որ
չարիր
վերէս
շաղավաթ,
Զքո
սէրն
ձգեցեր
յիս
վերէս,
Դու
ի
շուռ
կու
գաս
Ֆարաղաթ:
*
*
*
Ծոցուդ
ես
դու
դուռ
շիներ
Ու
դրիր
զփակն
էլ
երկաթ,
Դուռդ
էլ
կոտրել
կամեմ,
Թէ
հազար
որ
փակն
է
երկաթ,
Ծոցուդ
էլ
մտնալ
կամիմ
Թէ
հազար
կանչես
Ֆրիա՜թ,
Քո
սէրդ
իմ
սիտիս
միջին
Հիմ
դրեր
ու
նոր
բունիաթ:
*
*
*
Բանիկ
մի
ղալատ
արի,
Որ
սիրուն
եղայ
խաշնարած,
Ցէրէկ
զսէրն
կարծէի
Ու
գիշերն
համայտարած,
Շատ
քար
ու
քաֆայ
մտայ,
Հաց
քաղած
ու
ջուր
ծարաւած,
Ո՛չ
ես
սէրն
ի
շէն
բերի,
Ո՛չ
եթող
սէրըն
զիս
ի
բաց:
Ա/ԼԱ,
ՏԱՂ
ՍԻՐՈՅ
*
*
*
Գիշերս
ես
ի
դուրս
ելայ,
Ի
յերկինքն
ի
վեր
նայեցայ,
Լուսին
էր
կամար
կապեր,
Ի
Հռօմ
աշխար
կու
գնայ,
Հազար
զինահար,
լուսի՛ն,
Պահ
մի
կաց՝
չուր
յետ
լուսանայ,
Երկու
խօսկ
կանկատ
ունիմ,
Քեզ
ասեմ,
ապայ
թէ
գնայ,
Գնայ
իմ
եարոչն
ասայ,
Թէ՝
Ղարիպըն
նստել
կու
լայ,
Ըսկոյն
ողորմած
կու
լայ,
Աչուերէն
արիւն
կու
ցոլայ,
Հոգին
կլափին
առեր,
Աչքդ
քո
ճամփոյն
կու
մնայ,
Թէ
դու
չես
ելնիր
ու
գալ,
Ձայն
մի
տուր՝
հոգիս
ի
յիս
դառնայ,
Գիշերս
երազիս,
խօշ
յեար,
Երկ…
Ա/ԼԲ
*
*
*
Ասի,
թէ
սիրեմ
զքեզ,
Դու
ի
քեզ
ի
նազներ
ելար,
Քաւ
ալ,
թէ
անցաւ
աշխարհ,
Որ
այլ
տեղ
չկայ
սիրոյ
ճար:
*
*
*
Երթամ
մեկիկ
մ'
այլ
սիրեմ,
Որ
աչուերն
ի
քեզ
նմանի,
Զանունդ
նորա
դնեմ,
Որ
լսես՝
սիրտդ
նուաղի:
*
*
*
Թէ
նուշ
էր՝
ն'
աչացս
ելար,
Թէ
շաքար՝
ն'
ինձ
անպիտանացար,
Թէ
դուն՝
սիրելու
խնծորն՝
Այլ
իմ
աչքս
մի՛
երեւնար:
*
*
*
Երթամ
Սուրբ
Սարգիս
մտնում,
Անիծեմ,
որ
դուն
իմանաս,
Ո՛չ
կաղնաս
ու
ո՛չ
կուրնաս,
Սարկարտան
մնաս
քան
ըզիս:
Քանի
ու
քանի
ասեմ՝
Վարդն
մի՛
սիրեր,
փուշ
ունի,
Գնա՛,
մանուշակ
սիրէ,
Փուշ
չունի,
անուշ
հօտ
ունի:
Ա/ԼԳ
*
*
***
Աչերտ
արծաթէ
բրքայ,
Պաղ
ջրեր
ինքն
ժողովին,
Ծարվեր
եմ,
թո՛ղ
ջուր
խմեմ,
Կարօտով
չերթամ
մեռանիմ:
*
*
*
Սրտիկս
երկու
դուռ
ունի,
Մէկն՝
գաղտուկ,
մէկն՝
ալանի,
Կերթամ
այն
գաղտուկ
դռնիկն,
Կոյ
կանչեմ
խաբրիկ
մի
ալանի:
*
*
*
Ով
որ
սպիտակ
ծոց
ունի,
Թող
ապրի,
շապիկ
հագնի,
Զկոճակն
ի
վերայ
շարէ,
Շատ
մանկան
լեղի
պատառի:
*
*
*
Ո՛չ
եարն
ներկած
հագանի,
Ո՛չ
մանկան
լեղին
պատառի,
Կերթամ,
կանիծեմ
էն
ակն,
Որ
լեղակն
իւրմէ
կելնի:
Ա/ԼԴ
*
*
*
Քանի
հետ
ինձիկ
էիր՝
Ծառ
կանանչ,
տէրեւտ
ի
վերայ,
Երբոր
դուն
յիսնէ
էլար՝
Ձունտ
էրեկ,
եղեմ
ի
վերայ,
Երթամ,
բարկ
արեւ
լինիմ,
Գամ,
որ
քո
ձունտ
վերանայ,
Դառնամ
այլւի
մայր
մտնում,
Ձուն
գայ,
եղեամն
ի
վերայ:
*
*
*
Էրկու
ընդ
յիրար
կռուին,
Մէկ
ի
մէկ
իսկի
չնմանին,
Մէկ
այլ
ի
նոցա
միջին
Է
մեռած,
անկած
ի
տեղին,
Այնոք,
որ
զկռիւն
արին,
Շատ
արիւն
ի
վայր
վայթեցին,
Եւ
այն
արիւնի
ցօղէն
Շունչ
էրետ
ընկած
մեռելին,
Ծեր
մ'
այլ
բարէխօս
բերին,
Որ
էպաք
զէրէս
մեռելին,
Վասն
համբուրոյ
ծերուն՝
Լուս
ծագեաց
ի
մէջ
գիշերին:
Ա/ԼԵ
*
*
*
Քանի՜
ու
քանի
ասեմ,
Թէ՝
Հերի՛ք
խահրըտ
տաս
ուտելու,
Ձեռունք
ի
ծոցիկ , , , , ,
, , , , , , ,
*
*
*
Մահալօքս
վար
եկայ,
Նայ
տեսայ՝
սիրեցի
զնայ,
Կանկնել
էր
սելվի
նման,
Իր
ճուհար
անձկանց
ի
վերայ:
*
*
*
Յորժամ
աղէկ
կին
տեսնում,
Կու
նայիմ
եւ
խիստ
ցանկանամ,
Երթամ
յանայպատ
կենամ,
Ո՛չ
տեսնում
եւ
ո՛չ
ցանկանամ:
*
*
***
Յորժամ
ի
մօրէտ
ծնար,
Դու
լայիր,
'ւ
ամէն
խնդային,
Հանց
մաքուր
ել
յաշխարհէս,
Թէ
ամէն
լան,
նայ
դու
ծիծաղիս:
Ա/ԼԶ
*
*
*
Բարեւ
քեզ
հարիւր
հազար,
Թէ
հազար
դու
զիս
մոռացար,
Երբ
զիս
ուրացար,
մոռացար,
Ինձ
փոխան
դու
զո՞վ
շահեցար:
Ա/ԼԷ
*
*
*
Ու՞ր
էիր,
ուստի՞ց
եկիր,
Անծանօ՛թ,
ըզզիս
սիրեցիր,
Կրակն
ի
թեզնիքդ
ունէիր,
Ի
ծոցիդ
ի
վայր
թափեցիր,
Քո
սէրտ
ալ
ոսկի
արիր,
'Ւ
իմ
սըրտիս
քուրան
հալեցիր,
Դարձար
զան
հալղայ
արիր,
'Ւ
իմ
սրտիս
ականջն
անցուցիր:
Ա/ԼԸ,
ՀԱՅՐԷՆ
*
*
*
Տեսայ
իմ
հոգոյս
հոգին՝
Զարդարած
ու
կերթար
ի
ժամ,
Ես
ալ
ի
դէմիկն
ելայ,
—
Ու՞ր
կերթաս,
քո
ժամտ
է
հարամ,
Թէ
դու
զիս
խապուլ
այնես՝
Քեզ
համար
կանկնիմ
ես
ի
ժամ,
Աղօթք
'ւ
աղայչանք
անեմ,
Ինչուր
քու
ծոցուտ
տիրանամ:
*
*
*
Քո
ծոցտ
է
տիրոց
մառան,
Քո
ծըծերտ
է
սաղմոսարան,
Երթամ,
հաբեղայ
լինիմ,
Եւ
գամ՝
ի
քո
ծոցըտ
կենամ,
Այնչափ
այբուբեն
ասեմ,
Ինչուր
քու
ծոցուտ
տիրանամ:
*
*
*
Ես՝
աչք
ու
դուն՝
լուս,
հոգի՛,
Առանց
լուս՝
աչքն
խաւարի,
Ես՝
ձուկ
ու
դուն՝
ջուր,
հոգի՛,
Առանց
ջուր՝
ձուկըն
մեռանի,
Երբ
ես
ի
քէնէ
զատիմ՝
Քանց
մեռնիլ
այլ
ճար
չի
լինի:
*
*
*
Ես
ձագ
ծըծեռնիկ
պիտէի,
Որ
զքո
բարձր
մօյտան
չարտախտ
բունս
դնէի,
Ոնց
օր
մութն
մութանար՝
Ցածնայի,
ծոցըտ
մտնուի,
Ոնց
որ
լուսն
լուսանար՝
Բարձրանայի,
բունտ
մտնուի,
Կամ՝
ապրշըմէ
խուշախ՝
Զօր
զքո
մէջքըտ
պիտէի,
Եա
քաղցըր
նռան
գինի,
Զոր
զքո
շիշատ
պիտէի:
Ա/ԼԹ
*
*
*
Թուխ
աչք
ու
թուխ
ունք
ունիս,
Թուխ
մազեր,
կուլակդ
ի
հոգիս,
Շալայ
կոճկտուր
ըլաս,
Թէ
չի
գաս
գիշերս
ի
մօտ
իս,
Թէ
դու
գաս
գիշերս
ի
մօտ
յիս՝
Նա
դնեմ
զերեստ
երեսիս
Դնեմ
զերեստ
երեսիս,
Որ
դպնու
քու
շունչտ
ի
հոգիս:
*
*
*
Կարմիր
ու
ճերմակ
երես,
Ամ
քանի՞
դուն
զիս
պիտ
երես,
Քանի
որ
մէճլիս
նստիս՝
Ուներովտ
հետ
ինձ
զըրուցես,
Կոճկեկտ
ալ
արձակ
այնես
Ու
ճերմակ
ծոցըտ
ցըցընես,
Կու
վախեմ
թողուս,
ելնես,
Ու
ծոցէտ
մահրում
հանես:
*
*
*
Կանանչ
ու
կարմիր
հաքնիս,
Զինչ
նըռան
հատըն
նմանիս,
Յայնժամ
ինձ
աղուոր
թվիս,
Երփ
ի
ձեր
դուռն
կանկնիս,
Ցած
նայիս,
մանտրիկ
ծիծաղիս,
Աչօք
ու
ունովտ
անես,
Իմ
տխմար
խելքս
կու
տանիս:
*
*
*
Սրտիկս
է
լալու
տղայ,
Ու
շէքէրով
կու
խախցընեմ,
Կու
լայ
զօրն,
զքեզ
կուզէ,
Ես
անոր
ճարակն
ի՞նչ
անեմ,
Աշխարհս
ինչ
ըռինդ
օր
կայ՝
Նա
բերեմ
աչվնիս
ցըցընեմ,
Աչերս
երբ
քենէ
ի
զատ՝
Մարդ
չուզէր,
նա
ես
ի՞նչ
անեմ: