Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա/Հ

* * *

Գիշեր ու ցորեկ կու լամ,

Աճափ իմ եարն կու լսէ՞,

Անչաք ողորմուկ կու լամ՝

Աչերուս արիւն կու կաթէ,

Ատ իմ հեռացած եարէն,

Ով ինձի խապար մի բերէ,

Հաշուէ՝ զիմ ելած հոգին

Դարձուցեր ինձի կու բերէ:

 

* * *

Քու ծոցդ Ադամա դրախտ,

Մտնուի խնծոր քաղէի,

Քո երկու ծըծին միջին՝

Պառկէի ու քուն ըլայի:

Քո գւոնովն գինի պիտէր

Խմէի ու հարբենայի,

Հոգիս պարտըկան էի գրօղին,

Լոք թող գա ու առնու, տանի:

 

* * *

Ա՜յ իմ դռանա հնդիք,

Աչքդ է թուխ ու ծոցդ է էգի,

Կուզեմ օր մտնում ի ներս,

Կու վախեմ օտար մարդւէ:

Ծօ՛, դուն մուտ ու մի՛ վախել,

Խամզողին տունն աւիրի,

Երկու աչքն կուր դառնա,

Գէշ լեզուով զմեզ չանիծէ:

 

* * *

Բարակ մէջք ու թուլ գոտի,

Ես զքո տէրն գիտէի,

Քո տէրն այլ աղքատ պիտէր,

Զիս՝ խօճա, օր զքեզ գնէի:

 

* * *

Քո իգնդ է հազար մսրի,

Ես հազար կու տամ աւելի,

Աւելին այնոր կու տամ,

Օր երեսն երեք ծին ունի,

Ամէն ծին գոհար աժէ,

Գիրկ ու ծոց, պաք մն աւելի:

 

* * *

Ով որ ճերմակ ծոց ունի,

Թող կապուտ շապիք հագնի,

Կօճակն այլ արձակ թողու,

Ով տեսնու՝ սրտիկն արունի,

երթամ, աղաչեմ զԱստուած,

Լեղակին հունդն հատնի,

Օ՛չ նա այլ կապուտ հագնի,

Ո՛չ մանկան սիրտըն արունի:

 

* * *

Քա՛լ, քո Աստուած սիրուն,

Քո մէկիկ աղբօրն արեւուն,

Կամ առ զիս ծոցդ ի քուն,

Կամ տաստուր տուր՝ երթամ ի տուն:

Ոչ կառնում զքեզ ծոցս ի քուն,

Ոչ տաստուր տամ՝ երթաս ի տուն,

Սահուն, երերուն պահեմ,

Ինչօր գա լուսն առաւօտուն:

 

* * *

Դէմ առաւօտի լուսուն

Գա ջրի ձայնիկն ու բաթուն,

Այնպէս՝ սիրո տէր մարդուն,

Ինքն ու իր եարն մէն ի քուն,

Երեսն երեսին դրեր

Ու ձեռին՝ ի մէջ ծըծերուն:

 

* * *

Քո ծոցդ է տիրոջ նռան,

Քո ծըծերն է սաղմոսարան,

Երթամ, սարկաւաք լինամ,

Գամ՝ մտնում ի մէջն ու կարդամ,

Անչաք այբուբեն ասեմ,

Որ մինչեւ սիրուդ տիրանամ:

 

* * *

Քո ծոցդ է ճերմակ տաճար,

Քո ծըծերդ է կանթեղ ի վառ,

Երթամ ես՝ ժամկոչ ըլամ,

Գամ՝ լինիմ տաճրիդ լուսարար:

Գնա՛, ծօ՛, տղա տղմար,

Չի վայլես տաճրիս լուսարար,

Երթաս, դուն խաղով լինաս,

Ու թողուս տաճարս ի խաւար:

 

* * *

Քանի մարն զիս բերել՝

Քահանի չեմ խոստովաներ,

Ուրտեղ քահանայ տեսեր՝

Նա ծռեր ճանփաս ու ելեր,

Ուրտեղ մէկ աղվոր տեսել՝

Գիրկ ու ծոց դէմ գնացեր,

Ծոցիկն եմ ժամտուն երալ,

Ծըծերուն եմ խոստովանել:

 

* * *

Ծառ ամրաւենի ես դուն,

Որ ի վեր գնացեր քան զհեղ,

Քո հաւ սիրամարգտ եմ ես,

Գամ շինեմ քեզ տուն ու տեղ:

Առնում ի սարերդ ելնում,

Ու ծաղիկ քաղեմ՝ սիրու դեղ,

Թռնունք ի շինուածք իջնունք,

Աւիրեմք շատոց տուն ու տեղ:

 

* * *

Ծառայ քո դնչին մեռնիմ,

Օր ճերմակ է զետ կարաք եղ,

Երեսդ է կարմիր՝ զէդ վարդ,

Պռունկներդ է պաքնելու դեղ:

Օնքերդ ես ի վեր քաշել,

Ի վերայ բերել զէդ անեղ,

Աչւերդ է ի ծով նման,

Որ հազար ձուկն կա ի լեղ:

 

* * *

Ա՜յ իմ աղբերաց արուն,

Որ բուսար ի մէջ քարերուն,

Աչւիդ ի նարկիզ նման,

Մէկն ի քուն ու մէկն ի զարթուն:

 

* * *

Ես երկու եար կու սիրեմ,

Չեմ գիտեր, թէ հաւնիմ որուն,

Մէկն է ի լուսին լման,

Մէկ լման է բարկ արեւուն,

Լուսի՛ն, ես քեզ չեմ սիրել,

Դու սովոր ես խոռ կենալուն'

Արեւ՛, զքեզ կու սիրեմ,

Օր ծագես հետ լուսանալուն:

 

Ա/ՀԱ

* * *

Գիշերս ես ի դուրս ելայ՝

Քիչ մի լուրջ ու քիչ գինով,

Իմեարըն ինձ դէմ դիպաւ՝

Ծոցն ի լի կարմիր խնձորով,

Ձեռըս տարայ այն տըւի,

Նայ կանչեց, «Տարաւ ճըղներով, »

Մանկտի՛ք, ձեր արեւն ասեմ,

Գէմ չառի ես իրմէն ճորով:

 

* * *

Քանի՜ ու քանի՜ անգամ ասեմ,

—Մի՛ երթալ ի սէրըն կընկան,

Որ նա չաւիրէ զանունդ,

Որ լընիս ի փողոց նման,

Էն, որ թողեր զիւր հալալն

Ու եկել քեզիկ երեւան,

Կարո՞ղ է ըզքեզ սիրէ,

Ումէ՞կ ելանէ քեզ փոխան:

 

* * *

Է՜ իմ կարմըրիկ խնձոր,

Բարակիկ ճուղըդ կը կենաս,

, , , զտերեւ քեզ,

Արեւէդ մահրում կու գընաս,

Երեսդ ի լուսին արա,

Սուրբ խաչին, որ կարմըրանաս,

Քաղեն ի սաւհաթ տանին,

Դու ամէն մարդոյ պիտենաս:

 

* * *

Իմ բարձրայգընաց լուսին,

Շատ բարեւ տար իմ գօզալին,

Բարեւըն ես տանիմ,

Չեմ գիտել տունըն օգզալին,

Գօզալն ի վերին թաղին,

Բարձըր պատըն ու ծառն ի միջին,

Գընա՛ ու կամար կապէ՛,

Շողն իջեր ի դրախտին միջին,

Ըսկըսիր բարեւըն տու՛ր,

Աչքըն բաց գէն իմ գօզալին:

 

Ա/ՀԲ

* * *

Ա՜յ իմ փառաւոր Աստուած,

Քեզ փա՜ռք փառաց թագաւոր,

Ամեն խաւք ջուխտակ արարեր,

Սիրամարգ հաւքն՝ միայնաւոր,

Ու ոտեկն սեւ արարեր,

Ոտնեկ դուն խետ ինձ չներ,

Իս՝ ամեն խաւքի թագաւոր :

 

* * *

Ու՞ստիկիր, կամ ու՞ստ բուսար,

քան զամեն ծաղիկ դու պայծառ,

Աչերդ է ճարգ ի վառ,

Ուներուդ ճոթն կայ ջավար,

Եկին ու խաբար բերին՝

Կաֆային քարն է ջավար,

Գնացի, Կաֆայն ելայ,

Չգտայ հատիկ մի ջավար:

 

Ա/ՀԳ

* * *

, , , , ,

  , , , , ,

, , , , ,

  , , , , ,

, , , , ,

  , , , շուքն պառկի,

Զէտ ամէն բաներն եղնի,

Իմ ու քո սէրն բաժանի:

Հանե՜ր, հանանե՜ր հանե՜ր,

Չեմ եկեր, քո սէրն է բերեր:

 

* * *

Թուխ աչք իմ կամար ուներ

Խորվեցիր զիս հէրւից ի վեր,

Սպիտակ ծոցիկ ո՞վ տեսեր,

Խակ ծըծեր, որ դեռ չէ հասեր,

Զայն իւր խակ ու մակ ծըծերն,

Որ հազար նազով սընուցեր,

Զայն այլ իմ ծոցն եմ պահեր,

Քո… մարդ չէ տեսեր,

Նանօ՜ր, նանա օ՜ր, ծամե՜ր:

 

* * *

Աչերուս խըրատ տըւի,

Քանց հազար ծընօղ՝ զաւակի,

Թ' Արե՛կ, որ ի վայր նըստինք,

Աստընվորըս մեզ չի պիտի:

Աչերս այլ ի յիս ասաց,

Թ' Ես զքեզ խելօք գիտէի,

Զաղկեկն որ ի գնալ տեսնու՝

Բեր աչեր, որ զինք չի հայի:

 

* * *

Խընծորն ի ծառու ճըղին,

Դու ի քո ժամն ես քաղելու,

Բոլորդ ի չար փուշ տընկած,

Ճար չունիմ ամ ի քեզ գալու,

Երթամ ես ի խըշի ղահրէն

Ու զրեհ հագնիմ կռվելու,

Գամ ես հետ փշին կռվիմ

Ու խնծոր քաղեմ խաղալու:

 

* * *

Էկան էն խամազ մարդիքն,

Թէ՝ Բե՛ր, զքո եարն մեզ ցըցու,

Տեսանք՝ թ' ի՞նչ շէնք ու սուրաթ ունի,

Որ արեր զքեզ խեվ՝ կապելու:

Իմ եարն ի լուսնի նման

Թուխ ամպի միջին է գալու:

 

* * *

Կաքւուկ մի երէկ տեսայ,

Շատ երնեկ զիւր տէրն, որ ունի

Ծոցիկն էր գզած բամպկիկ

Եւ արասն էր վարդի պլպլուկ,

Պռկիկն շաքար մաղէր,

Շունչն դեղ էր շատ հիւանդի:

 

* * *

Մտիկ իմ եառուկ արէք,

Զիս թողեր է՝ զով կու սիրէ,

Նման էն իրացն եղեր,

Որ փողոցն որթոտ կու տնկէ,

Գնտիր՝ չ'իր սիրեր դու զիս,

Է՞ր կաս'իր՝ «Թարկ զէն, արեկ զիս սիրէ»,

Հիմայ ես ի քեզ եկայ,

Դու կասիս թէ՝ Ինձ չի՛ պիտէ:

 

* * *

Իմ եառս այլ ի դուրս ելաւ,

Շորորաց ի պաղչան գնաց,

Զձեռքն այլ ի ծառն ձգեց,

Ծառերու ճղերն երերաց,

Էրաց, թէ խնծոր քաղէր,

Իր ճերմակ ծոցիկն երեվաց,

Այնչափ քնքուշ չէ'նք տեսեր,

Երբ տեսայ՝ նա ուշքս գնաց:

 

* * *

Իմ բարձրագնա լուսին,

Շատ բարձր կերթաս անսահուն,

Շատ ե

թիք ի վայր իջնուս,

Շատ տեսնուս ջուխտակ եառ ի քուն,

Ով իմ եարոջն է քուն,

Չի վերնա՛ սընարքն ի գլխուն:

 

* * *

Կարմիր իսպիտակ երես,

Շատ մեղքունք արիր, թէ գիտես,

Կուզեմ, որ սիրեմ զքեզ,

Դու կասես, թէ՝ Մստուր եմ ես,

Երթամ հանց վկայ բերեմ,

Դու սիրու խնծորն առեր ես,

Թողեր ես շահու բազան,

Ագռաւու ձագն կու սիրես,

Պագն երեսէտ տվեր ես,

Այս նազերտ ի վո՞ր կու ծախես,

Մոխի՛րս աչերուդ վերայ,

Դու սիրու մարդն թէ գիտես:

 

Ա/ՀԴ. ՏԱՂ ՍԻՐՈՅ

* * *

Գընա՛, իմ հոգոյս հոգի,

Իմ սրտէ սիրած սիրելի'

Գընա՛, իմ աչացըս լոյս,

Որ անէծս ի քեզ չի բանի,

Քո գոյնդ ինձ գինի պիտէր,

Խմէի ես հարբենայի,

Քո ծոցդ Ադամայ դրախտ՝

Ես մտ'ի, խնձոր քաղէի,

Քո երկու ծըծիդ միջին

Ես պահիկ մի քնանայի,

Յայնժամ ես հոգի պարտ'ի

Գրօղին, թող ի գա՝ տանի:

 

* * *

Զիմ եարն ի գնալ տեսայ,

Կանչեցի՝ «Իմ կարմիր երես»,

Դարձաւ ու ճուապ ետուր,

Թէ՝ «Քանի՜ ապլահ զրուցես,

Ստեղծողն ինձ երես տուեր,

Քեզ՝ աչեր, դու կանգնիր ու տե՛ս»:

«Զդարտակ տեսնելն ի՞նչ անեմ

Երբ ծոցուդ մահրում կու հանես,

Հանց որ մահրուս կու հանես,

Բեր պատանք ու դիր զիս ի ներս»,

«Հեռի՛ պատանքն ի քենէ,

Բանամ զծոցս, արե՛կ, մուտ ի ներս»:

«Աստուած ողորմի քո հօրն,

Ի՜նչ աղէկ թապտիր մի կանես,

Կու տաս ինձ շունչ ու հոգի,

Մահուանէ ի կեանս կու փոխես»:

 

Ա/ՀԵ. ՏԱՂ ՀԱՅՐԵՆԻԿ Ի ՎԵՐԱՅ ՍԻՐՈՅ ԱՍԱՑԵԱԼ

* * *

Աշխարհս է արամ-թարամ,

Քո էրած ժամերն հարամ,

Որտեղ ժամատեղ տեսնամ,

Ու անեմ քէ անչափ ժամ,

Զի համար ժամ ղեմ,

Մինչոր քո ծոցոյտ տիրանամ:

 

* * *

Ծոցիկտ է խորա՜ն-խորա՜ն,

Ծըծվներտ է սաղմոսարան,

Երթամ, սարկաւագ լինիմ,

Գամ, մըտնում ծոցիկն ու կարդամ,

Լիեալի պգօմ ու անհարի

(Գիշերները ձեզ հատ [եմ] եւ ցերեկները)

Էֆգգէր անգօմ:

(Մտածում [եմ] ձեր մասին):

 

* * *

Ծոցիկտ իսպիտակ տաճար,

Ծըծվների կանթեղ ի վառ,

Երթամ, ժամկոչ լինիմ,

Կամ էղնամ տաճրիտ լուսարար,

Վայ լայ հալալի ֆի

(Չկա այլ հարազատ բան իմ)

Ֆավատի ղէրահալիգօմ:

(Սրտին՝ քան ձեր երջանկութիւնը):

Ծառայ այն ճակտին լինիմ՝

Մարգարտէ քրտինք կու ցօղայ,

Ասցի, թէ՝ Պաքիկ մ'առնում,

Հա՜յ տեղիկն է խիստ ղալապայ,

Ճա ֆէդմունի վայ

(Եկան ասացին, որ)

Զէդու ֆի դ' ճաֆի գօմ:

(Ինձանից ավելի եք վշտացել):

 

* * *

Իմ եարն երկու դուռ ունէր,

Մէկ՝ գաղտուկ, մէկն՝ ալանի,

Նստէր ի գաղտուկ դըռակն,

Կու կանչէր հայրէն ղազալի,

Վայ նայ մասիմ հալայ

(Եւ ես, խղճալի վիճակում)

Ահտի առաճի գօմ:

(Հայցու եմ ձեր կարեկցանքը):

 

* * *

Ով որ իսպիտակ ծոց ունի,

Թող լռչուկ շապիկք չի հագնի,

Երթանք, անիծենք զայն քաղաքն,

Որ լեղակն ի մէջ կու բուսնի,

Վնտումթ սատէմ վայ

(Զղջացի պատահածի համար, բայց)

Րասաք լըլ ճապալ:

(Ինչ անեմ, գլուխս քարին):

Պօյաճուն կարասն աւիրի,

Իւր սըրտին թող հալի-պատռի,

Պօյաճին այլ ի՞նչ անէ,

Իւր տարտերն քանց ձերն աւելի,

Սադէմ ըմշի մալ ըլսիտ

(Թեկուզ տխուր՝ պիտի քայլել ինչպես տէր)

Լայ դմշի մալ ըլ խատէմ,

(Ու չքայլել ինչպես ծառա),

Վայ ըյդէմ պմն լօ

(Որովհետեւ ավելի լավ է ապավինել ինքդ քեզ)

Ճամիլ ըլնաս մդ լազէմ:

(Քան թէ՝ մարդկանց կարեկցանքին):

Երթամ, աղաչեմ զԱստուած,

Որ լեղկան ընտիկն անցանի,

Ո՛չ իսպիտակ ծոց այլ լուռչ հագնի,

Ո՛չ մանկան սիրտն նըւաղի,

Լազէմ լալայ ապվապգօն

(Թախանձու եմ ձեզ)

Վնաշտ անայ լազէմ:

(Եւ խնդրանքս տեղին է):

 

* * *

Կասեմ, թէ՝ Աղկիկ ես դուն,

Նայ կասէ, թէ՝ Տէրն է տըւէր,

Ասցի, թէ՝ Պաքիգ մի տուր,

Ինքն ասաց՝ Պագիս գին ունի,

Վայ գամ դզիտ ֆայ

(Որքան կուզես ավելացրու եւ)

Գամ դըդլօպ գալամ աք,

(Ուզիր, խօսքը քոնն է),

Ասցի, թէ՝ Պագիտ գին ի՞նչ,

Նա ասաց՝ Պագիս գին՝ հոգիտ:

 

* * *

Հոգէգս այլ հոգիտ կուզէ,

Չէ չասեմ, հանեմ տամ ի քեզ,

Զիտ տառպըլ  նպալ

(Արձակիր նետարդ որքան կուզես):

Վայ լայ հուքմ,

(Պատիժ չկա),

Վախեմ թ' աչեր ուզես,

Հուպ' ինչո՞վ հայիմ դէպի քեզ:

 

* * *

Աչեր յօթ ու վեց պիտէր,

Հինգ ու վեց, կամ քառսուն ու վեց,

Մէկովն այլ աշխարհ հայիմ,

Այլն ամէնն այլ ի դէպ քեզ,

Ըլ րատի ֆըլ ճըտ,

(Այն ով սրտանց փափաքում է):

Վացսմ պմն լօճամ:

(Նրա համար խոչընդոտ չկա):

 

* * *

Երեստ է սէրով մածուն,

Պագտ անուշ էր քանց ամենոյն,

Բեր պագնեմ լոյս երեստ,

Օր չերթաս գանգտիս քո նիրուն,

Ին ըլնաս ապիտ

(Մարդիկ ստրուկ են)

Ըլհումք ըլ ալայ իֆալ,

(Եւ օրենքն ի զուր է գործում),

Քո նէրտ այլ շատ վարձք արեր

Ու կապեր կարմունջ գետերուն,

Դուն այլ այտ վարձկունք արայ,

Քո մէկիկ աղբօրն արեւուն,

Մայ ի շայ ուլայ իրիտ:

(Թող Աստուծո կամքը լինի):

 

* * *

Վըզիտ՝ արծաթէ օլպան,

Մարգարտէ շարոցն ի վերան,

Առնամ, մօրտ առջին կանգնիմ,

Զքեզ ուզեմ, շահլահ, ինձի տան:

 

Ա/ՀԶ. ՏԱՂ ՍԻՐՈՅ ԱՍԱՑԵԱԼ

* * *

Ա՜յ իմ նշենի ծառուկ,

Ծաղկեցար ու դարձար ի նուշ,

Բերնիկդ է աղուշ-մաղուշ,

Պռկըներդ է ամպրաւ ու նուշ,

Զայեախտ, որ յափդ ունիս,

Նա խմէ, որ ասեմ՝ Անու՜շ,

Պագնեմ զայդ բերնիդ բոլորն,

Որ գինուն հոտն գայ անուշ:

 

* * *

Յաշունք էր, եղաւ գարուն,

Ամ քանի՜ կենամք մեք ի քուն,

Արի՛ք, ի պաղչան մտնումք,

Ու խմենք ի ծառշքերուն,

Պըլպուլն ի վարդին սիրուն

Հարբեր էր՝ զինչ մանչն ի գինուն,

Նստեր էր ի վերայ ճղերուն,

Սաղմոսէր ինքն ի տընէ-տուն:

 

* * *

Կանաչ ու կարմիր ամիս,

Մի՞թէ չէ բերեր մայրըն զիս,

Երբ երկու զիս սիրու տէր արաւ

Այս քաղաքիս, այս հիմնաւորիս,

Երկու յարուկ սիրեմ,

Երկու սիրտն այլ կուզէ զիս,

Պզտիկն առաւել կասէ,

Մեծն ասէ թ' Արե՛կ, մօտ ի յիս:

 

* * *

Իմ բարձր ու բոլոր լուսին,

Շատ բարեւ տանիս իմ եարին,

Զտունն այլ նըշանով ասեմ՝

Բարձր պատ ու ծառն ի միջին,

Նստեր ի վարդի տակին,

Կու խըմեր զիս անուշ գինին,

Խըմէ ու հայրէն կասէ,

Թէ՝ Ի՜նչ աղէկ է սէրն ու գինին:

 

* * *

Իմ բարձր ու բոլոր լուսին,

Որ կերթաս գիշերն անիհուն,

Շատ երթինքն ի վայր նայիս,

Շատ կուզէլ տեսնուս դուն ի քուն,

Զկոճկիկն այլ արձակ արեր,

Լոյս դիպեր ի մէջ ծըծերուն,

Շառաւիղն ի յերկնից կաթեր,

Խաւարեր լոյս աստըխներուն:

 

Ա/ՀԷ. ՀԱՅՐԵՆԻԿ ԱՍԱՑԵԱԼ Է ԹՈՒՐԿՈՒՐԱՆՑՈՒ Ի ՎԵՐԱՅ ՍԻՐՈՅ

* * *

Երկինք որոտաց դողաց,

Աստղըն իւր տեղն չի մնաց,

Իմ եարն այլ յիսնէ գընաց,

Բիւր հազար ծաղկունք հետ իրաց,

Գըրեմ բարակիկ  թխտիկ,

Ողորկեմ շատ պատգամ ու լաց,

«Ո՞րտեղ ես՝ բարով կացիր,

Քո սիրած եարն չի մոռնաս»:

 

* * *

Դու ելար ի ձեր տանէն,

Զինչ կելնայ արեւն ի մօրէն,

Ծագէր լոյս ի քո ծոցէն,

Զինչ գարնան կայծակն ի յամպէն,

Շատ երէց ու հաբեղանի

Իջուցեր քոսէրն ի բեմէն,

Զիս այլ սիրու տէր արեր,

Ու հաներ զիմ հօրն ի տանէն:

 

* * *

Սիրու տէր եւ այլ ի՜նչ նշան

Մէկ ի մէկ հային ծիծըղան,

Խընծորս, որ ի քեզ եկաւ,

Ատընմա հետըն ի քեզ ընռան'

Կարմիրն է ի քեզ նըման,

Էն դեղինն՝ ես եմ զաֆարան,

Գիտեմ, որ դու դեղ ունիս,

Բեր ու տուր, որ ես լաւանամ,

Թէ չէ կու մեռնիմ, կերթամ

Ու կու գան կանչեն՝ Մարդասպա՜ն:

 

* * *

Սերկեւլին ի ծառոյն ճըղին՝

Սիրտն է սեւ, երեսն է դեղին,

Էրնկե խնծորին կու տամ,

Խնծորին եւ իւր տերեւին,

Իւրեան սիրու տէր մի կայր,

Կու գնէր, տանէր սիրողին,

Սիրողն նահաւան լինի,

Կու ածէ դանկիկ խնծորին,

Խնծորն երկու կես կանէ,

Կու պահէ մեկալ սիրողին:

 

* * *

Խիստ եմ կարօտցեր, իմ եար,

Կու աժես, օր կարօտանամ,

Ով որ զքեզ մօտ իս բերէ,

Հանեմ ճիկարս, իւրան տամ,

Ապրեր եմ քսան տարի

ու քաշեր հազար տարէ ղամ,

Ի՜նչ շահ  իմ շատ ապրիլս,

Օր քեզնէ մահրում կու մնամ:

 

* * *

Փոքրիկ, բոլորիկ շամամ,

Ե՞րբ լինի սիրուտ տիրնամ,

Քո սէրն անատակ ծովին,

Էն քաւիր աքին պահապան,

Երթամ, հաւ մրտիմ լինիմ,

Գամ մըտնում ծոցիկտ ու լօղամ,

Անչափ ել ու մուտ անեմ,

Մինչոր քո ծոցուտ տիրանամ:

 

* * *

Կօզե՛լ, խղճա քո գերոյս,

Քո երոյս մինակ կենալուս,

Գաղտնի ալանի լալոյս,

Կու վախեմ, թ' ելնում արեւուս,

Լըսեր եմ, որ վարդ ունիս,

Ողորկէ տէստէ մի գերոյս,

Պագնեմ, աչերոյս դնեմ,

Որ կտրի աչերս ի լալոյս:

 

* * *

Յիմ եարն ի գընալ տեսայ,

Կանչեցի, թէ՝ Կարմիր երես,

Դարձաւ ու ճուապ տվեց,

թէ՝ Գընայ, մանուկ պնտերես,

Աստուած ինձ երես տվեց,

Քեզ աչքեր՝ դու կանգնեց ու տես,

Ինձ աղեկութիւն տվեր,

Քեզ կըրակ, որ դուն զքեզ այրիս:

 

* * *

Այտ լեռնետ ի վայր կու գի,

Ձեռս ի լի էր փարչ մի գինով,

Իմ եարս այլ ի դէմ դիպաւ,

Ծոցն ի լի կարմիր խնծորով,

Գըրկիկ ես վըզին ածի,

Թէ պաքիկ մի առնում մուրատով,

Չափլան երեսօքս էած,

Թէ՝ Առակ մ' եղնար ցորեկով,

Ես չամ ցորեկվան օրսիկն,

Զիս կորսան ի մութ գիշերով,

Գիշերն այլ գինով կորսան

Ու ցորեկն կարմիր խընծորով:

 

Ա/ՀԸ. ՍԱՐԳԻՍ

* * *

Սիրուն, գեղեցիկ պատկեր,

Հասակաւ տասնչորս ամաց,

Թուխ մազն է սիրուն, փայլուն,

Երեսին վերայ է ցըրուած,

Աջ ձեռն ունի մոմ վառած,

Վիզն ու ծոցն եւ սիրտն է ի բաց,

Ի միւս ձեռն ի լի գինի՝

Ապեկի ամանով լըցած:

 

* * *

Րախճան եւ ուրախ-զուարճ,

Ծաղրերես եւ է քըրտընած,

Քաղցրատես եւ ակնարկօղ,

Սիրու գովք ասօղ եւ խըմած,

Գիշեր էր, մէկ ել եկաւ,

Ցընծալով ծաղրադէմ ասաց,

«Ներգործեց քո սէրդ ի յիս,

Պաղատանքդ եղեւ կատարած:

 

* * *

Ի մօտ քեզ եկեալ եմ հիւր,

որ խընդամք գիշերս ի հետրաց,

Ուտեմք եւ խըմեմք գինի,

Բորբոքեմք զսէր մեր վառած»:

Սիրու չի խափվիս, այրի՛,

Դու յօժար փախիր ի մեղաց,

Զերկիւղն Աստուծոյ դու կալ,

Որ զերծիս ամէն փորձանաց:

 

Ա/ՀԹ

* * *

Ես ի՜նչ եմ արեր քեզի,

Երբ ի դատ երթաս՝ նայ ցցու,

Զայս քո խորոտիկ երեսդ

Է՞ր արիր մեզ դառն եւ թըթու,

Քանի՜ ու քանի՜ ասեմ՝

Զայտ զհմատն ի մեզնէ վերու:

Ահայ վերուցի զահմաթն,

Ի քեզնէ մեզ ճար մի ցցու:

 

* * *

Ա՜յ իմ խոցոտիկ Աստուած,

Մի՛ ձգեր ի ձեռն սիրոյ,

Ի ձեռն ի սիրու խալխի լեզու,

Թէ խալխի լեզու ձգես՝

Նայ զմահուն օրն մօտեցոյ,

Զանձնաս յամենայն չարէ

Խալըսի, յերեսս՝ ամօթու:

 

* * *

Խնծոր, իմ կարմիր խնծոր,

Որ հասար ի յօր սիրելու,

Մէկ բան քեզ ղիմաթ չկայ,

Որ ընկել ես ի մէջ գերելու,

Չար փուշն է զիս պատեր,

Որ չունիմ ճարակ կենալու,

Սրտիս էլ է նեղ կու գա,

Որ հագնիմ զրիհ կռվելոյ:

 

* * *

Թռջիմ, ի պաղչէտ մտնում

Ու քաղիմ խնծոր խաղալու,

Խնծոր խաղալու քաղիմ,

Սերկեւիլ՝ վասն սէր կենալու:

 

* * *

Երկու սիրելու որ կայ՝

Չեմ իտեր՝ ո՞րն է սիրելու,

Մէկն՝ լի լուսին ասեմ,

Մէկն՝ բարկ արեւ լուսատու,

Լուսի՛ն, զքեզ չեմ սիրեր,

Դու սովոր ես խռով կենալու,

Արեւ՛, զքեզի սիրեմ,

Երբ ելնես դէմ լուսնալու:

 

* * *

Խնծորս, որ ի քեզ երեկ,

Զիմ ամէն ահվալն գիտէ,

Ո՛չ շունչ ու հոգի ունի,

Ո՛չ լեզու, որ քեզ զրուցէ,

Շունչ ու հոգի դու ունիս,

Բեր ի քո միտքն զայս ձեւէ,

Խնծորն է սիրու նշան,

Որ յետու չենես հայ ու չէ:

 

* * *

Ի՞նչ ենեմ, կամ ի՞նչ լինիմ,

Երբ կու լայ սրտիկս ու կուզէ,

Կրակն ինչ ի ծոցս առնում,

Ծուխն ելնի, ի տեղ չի մտանէ,

Հաշւեց, թէ լեզուս բռնիմ,

Որ չելնի՝ նայ մարդու ասէ,

Զաչերս ես ի՞նչխ ի բռնիմ,

Արտասւօք կու հասկցնէ:

 

* * *

Աշխարհ է ի նաւ նման,

Ով որ գայ՝ անթաց չի մնայ,

Այս ծովս ես ի նաւ մտայ,

Նաւս գնաց, որ ես չիմացայ,

Յեզր մօտեցաւ՝ ելնիմ,

Քակտի իմ աղւոր շինւածս,

Եւ տախտակս մէկմէկ լինայ: